#երեխա
Explore tagged Tumblr posts
Photo
🇵🇹 🇧🇷 1️⃣1️⃣ 11 Portᥙgᥙᥱ́s - Portᥙgᥙᥱ̂s - Portᥙgᥙᥱsᥱ O mais importante é que toda #criança merece o #amor e #cuidado de um adulto. 🇸🇰 1️⃣2️⃣ 12 Bᥙ́ᥣgᥲro - български bǎᥣgᥲrskι - Bᥙᥣgᥲrιᥲᥒ Най-важното е всяко #дете да заслужава #обичта и #грижата на възрастен. 🇷🇸 🇽🇰 1️⃣3️⃣ 13 Sᥱrbιo - Србија ° Srbιjᥲ - Sᥱrbιᥲᥒ Најважније је да свако #дете заслужује #љубав и #бригу одрасле особе. 🇦🇲 1️⃣4️⃣ 14 Armᥱᥒιo - հայերեն hᥲყᥱrᥱᥒ - Armᥱᥒιᥲᥒ Ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր #երեխա արժանի է մեծահասակի #սիրո և #խնամքի։ 🇨🇿 1️⃣5️⃣ 15 Chᥱᥴo - čᥱštιᥒᥲ - Czᥱᥴh #Nejdůležitější je, že každé #dítě si zaslouží #lásku a #péči dospělého. 🇩🇰 1️⃣6️⃣ 16 Dᥲᥒᥱ́s - Dᥲᥒsk - Dᥲᥒιsh Det vigtigste er, at hvert #barn fortjener en voksens #kærlighed og #pleje. 🇪🇪 1️⃣7️⃣ 17 Estoᥒιo - Eᥱstι - Estoᥒιᥲᥒ Kõige tähtsam on see, et iga #laps väärib täiskasvanu #armastust ja #hoolt. 🇫🇮 1️⃣8️⃣ 18 Fιᥒᥱ́s - sᥙomι - Fιᥒᥒιsh Tärkeintä on, että jokainen #lapsi ansaitsee aikuisen #rakkauden ja #huollon. 🇬🇪 1️⃣9️⃣ 19 Gᥱorgιᥲᥒo - ქართული - Gᥱorgιᥲᥒ ყველაზე მნიშვნელოვანი ის არის, რომ ყველა #ბავშვი იმსახურებს ზრდასრულის #სიყვარულს და #მზრუნველობას. 🏺 🇬🇷 2️⃣0️⃣ 20 Grιᥱgo - Ελληνικά - Grᥱᥱk Το πιο σημαντικό είναι ότι κάθε #παιδί αξίζει την #αγάπη και τη #φροντίδα ενός ενήλικα. (en Mbinga) https://www.instagram.com/p/CmIXlWLt6pw/?igshid=NGJjMDIxMWI=
#criança#amor#cuidado#дете#обичта#грижата#љубав#бригу#երեխա#սիրո#խնամքի#nejdůležitější#dítě#lásku#péči#barn#kærlighed#pleje#laps#armastust#hoolt#lapsi#rakkauden#huollon#ბავშვი#სიყვარულს#მზრუნველობას#παιδί#αγάπη#φροντίδα
0 notes
Text
أن تكون طفلاً في فلسطين
Быть ребенком в Палестине
Essere bambino in Palestina
Ein Kind in Palästina sein
小时候在巴勒斯坦
Да си дете в Палестина
להיות ילד בפלסטין
کودک بودن در فلسطین
Պաղեստինում երեխա լինելը
Om 'n kind in Palestina te wees
Být dítětem v Palestině
Menjadi seorang anak di Palestina
Être un enfant en Palestine
Ser niño en Palestina
फ़िलिस्तीन में एक बच्चा होने के नाते
パレスチナで子供時代を過ごした
팔레스타인에서 어린 시절을 보내다
Að vera barn í Palestínu
ಪ್ಯಾಲೆಸ್ಟೈನ್ನಲ್ಲಿ ಮಗುವಾಗಿದ್ದೇನೆ
Li Filistînê zarok bû
منداڵ بوون لە فەلەستین
Όντας παιδί στην Παλαιστίνη
Là một đứa trẻ ở Palestine
പലസ്തീനിൽ കുട്ടിയായിരിക്കുമ്പോൾ
#gaza#palestine#çocuklar#war#israel#türkiye#doğa#travel photography#travel destinations#travel#manzara#view#natural#europe#africa
28 notes
·
View notes
Text
50 Beginner Armenian Words
(This is a re-make of my old Armenian word lists, all compiled into one post and edited/modified). Note that some words have multiple possible translations into Armenian!
Pink – Վարդագույն
Red - Կարմիր
Orange - Նարնջագույն
Yellow – Դեղին
Green - Կանաչ
Blue – Կապույտ
Purple - Մանուշակագույն
Brown – Շագանակագույն
Black – Սև
Gray - Մոխրագույն
White - Սպիտակ
1 – Մեկ
2 – Երկու
3 – Երեք
4 – Չորս
5 – Հինգ
6 – Վեց
7 – Յոթ
8 – Ութ
9 – Ինը
10 – Տաս
Head – Գլուխ
Hair – Մազ
Eye – Աչք
Ear - Ականջ
Nose – Քիթ
Mouth – Բերան
Arm - Թև
Leg - Ոտք
Hand - Ձեռք
Foot - Ոտնաթաթ
Mother – Մայր
Father – Հայր
Child - Երեխա
Daughter – Դուստր
Son – Որդի
Sister – Քույր
Brother – Եղբայր
Grandma – Տատ
Grandpa – Պապ
Aunt (Maternal) – Մորաքույր
Uncle (Maternal) – Մորեղբայր
Clothes – Հագուստ
Shirt – Վերնաշապիկ
Pants – Տաբատ
Shoe – Կոշիկ
Water - Ջուր
Bread - Հաց
Cat - Կատու
Dog - Շուն
33 notes
·
View notes
Photo
«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով երեխա է ծնվել
https://mamul.am/am/news/307357
0 notes
Text
Ստեղծագործող Աստված Այնտեղ սկզբում Ժամանակի սկզբից առաջ Առանց հղման կետի Դու խոսեցիր մթության հետ Եվ մարմնավորեց լույսի հրաշքը Եվ մինչ դուք խոսում եք Ծնվում է հարյուր միլիարդ գալակտիկա Քո շնչառության գոլորշիներում ձևավորվում են մոլորակները Եթե աստղերը ստեղծված են երկրպագելու համար, ես նույնպես Ես կարող եմ տեսնել Քո սիրտը այն ամենի մեջ, ինչ դու ստեղծել ես Յուրաքանչյուր վառվող աստղ Շնորհքի ազդանշան Եթե ստեղծագործությունը երգում է Քո գովքը, ես նույնպես Քո խոստման Աստված Իզուր չես խոսում Ոչ մի վանկ դատարկ կամ անվավեր Մեկ անգամ դու խոսեցիր Ամբողջ բնությունը և գիտությունը Հետևեք ձեր ձայնի ձայնին Եվ մինչ դուք խոսում եք Հարյուր միլիարդ արարածներ որսում են քո շունչը Զարգանալ ձեր ասածի հետևից Եթե այդ ամենը բացահայտի Քո էությունը, ես նույնպես Ես կարող եմ տեսնել Քո սիրտը այն ամենի մեջ, ինչ ասում ես Ամեն ներկված երկինք Քո շնորհքի կտավը Եթե ստեղծագործությունը դեռ հնազանդվում է Քեզ, ես նույնպես Ես նույնպես Ես նույնպես Եթե աստղերը ստեղծված են երկրպագելու համար, ես նույնպես Եթե լեռները խոնարհվեն ակնածանքով, ապա ես նույնպես Եթե օվկիանոսները մռնչեն Քո մեծությունը, ես նույնպես Որովհետև եթե ամեն ինչ կա քեզ բարձրացնելու համար, ես նույնպես Եթե քամին գնա այնտեղ, որտեղ դու ուղարկում ես, ես նույնպես կգնամ Եթե ժայռերը լուռ կաղաղակեն, ես նույնպես Եթե մեր բոլոր գովասանքների գումարը դեռ ամաչկոտ է Հետո մենք նորից կերգենք հարյուր միլիարդ անգամ Փրկության Աստված Դու հետապնդեցիր իմ սիրտը Իմ բոլոր անհաջողությունների և հպարտության միջով Դու ստեղծած բլրի վրա Աշխարհի լույսը Մթության մեջ լքված մեռնելու համար Եվ մինչ դուք խոսում եք Հարյուր միլիարդ ձախողումներ անհետանում են Որտեղ դու կորցրեցիր քո կյանքը, որպեսզի ես կարողանայի գտնել այն այստեղ Եթե դու գերեզմանը թողել ես քո հետևում, ես նույնպես Ես կարող եմ տեսնել Քո սիրտը այն ամենի մեջ, ինչ դու արել ես Յուրաքանչյուր մաս մշակված է արվեստի ստեղծագործության մեջ, որը կոչվում է սեր Եթե դու սիրով ընտրեցիր հանձնվելը, ես նույնպես Ես կարող եմ տեսնել Քո սիրտը, ութ միլիարդ տարբեր ձևերով Ամեն թանկագին, մի երեխա Դու մեռար փրկելու համար Եվ եթե Դու Քո կյանքն ես տվել նրանց սիրելու համար, ես նույնպես Ինչպես Դու նորից կանեիր հարյուր միլիարդ անգամ Բայց ի՞նչ չափանիշ կարող է լինել ձեր ցանկության համար: Դու այն մեկն ես, ով երբեք չի թողնում ��եկինSteghtsagortsogh Astvats Ayntegh skzbum Zhamanaki skzbits’ arraj Arrants’ hghman keti Du khosets’ir mt’ut’yan het Yev marmnavorets’ luysi hrashk’y Yev minch’ duk’ khosum yek’ Tsnvum e haryur miliard galaktika K’vo shnch’arrut’yan golorshinerum dzevavorvum yen moloraknery Yet’e astghery steghtsvats yen yerkrpagelu hamar, yes nuynpes Yes karogh yem tesnel K’vo sirty ayn ameni mej, inch’ du steghtsel yes Yurak’anch’yur varrvogh astgh Shnorhk’i azdanshan Yet’e steghtsagortsut’yuny yergum e K’vo govk’y, yes nuynpes K’vo khostman Astvats Izur ch’es khosum Voch’ mi vank datark kam anvaver Mek angam du khosets’ir Amboghj bnut’yuny yev gitut’yuny Hetevek’ dzer dzayni dzaynin Yev minch’ duk’ khosum yek’ Haryur miliard araratsner vorsum yen k’vo shunch’y Zarganal dzer asatsi hetevits’ Yet’e ayd ameny bats’ahayti K’vo eut’yuny, yes nuynpes Yes karogh yem tesnel K’vo sirty ayn ameni mej, inch’ asum yes Amen nerkvats yerkink’ K’vo shnorhk’i ktavy Yet’e steghtsagortsut’yuny derr hnazandvum e K’ez, yes nuynpes Yes nuynpes Yes nuynpes Yet’e astghery steghtsvats yen yerkrpagelu hamar, yes nuynpes Yet’e lerrnery khonarhven aknatsank’ov, apa yes nuynpes Yet’e ovkianosnery mrrnch’en K’vo metsut’yuny, yes nuynpes Vorovhetev yet’e amen inch’ ka k’ez bardzrats’nelu hamar, yes nuynpes Yet’e k’amin gna ayntegh, vortegh du ugharkum yes, yes nuynpes kgnam Yet’e zhayrrery lurr kaghaghaken, yes nuynpes Yet’e mer bolor govasank’neri gumary derr amach’kot e Heto menk’ norits’ kergenk’ haryur miliard angam P’rkut’yan Astvats Du hetapndets’ir im sirty Im bolor anhajoghut’yunneri yev hpartut’yan mijov Du
0 notes
Text
Էսօր րիլսա աչքովս ընկել, որտեղ թելի ու ասեղի միջոցով, գուշակում են քանի երեխա ես ունենալու ու սեռը։ Բթամատի ու ցուցամատի արանքով թելից բռնած ասեղը 3 անգամ ներքև ես իջացնում ու պահում ափիդ վրա, եթե գծային է շարժվում տղա է, իսկ եթե պտույտով աղջիկ։ Կրկնում ես էնքան մինչև ասեղը անշարժ լինի ափիդ վերևում։
Ապագա, ես, չգիտեմ կհիշես էսօրվա մասին թե չէ, կամ կպահեմ էս էջը թե չէ, բայց եթե հանկարծ հիշեցիր փոստի մասին ու փոստը դեռ գոյություն ունենա, ռեբլոգով պատմիր ինչքանով էր ճիշտ ասեղը))
Առաջնեկը տղա է, երկրորդը աղջիկ)))
0 notes
Text
***
Շավարշ ամին ծեր էր, շատ ծեր, հագած հինգ մանեթանոց վերնաշապիկի պես մաշված, որ առել էր ունիվերմագից էն թվերին, երբ դեռ արյունը մեջը եռ էր տալիս ու կանանց տպավորելու փափագ կար։
Հիմա կանանց մասին մտածում էր ոչ հաճախ, քան ամիսը մեկ֊երկու անգամ, երբ պատահական բռնացնում էր, թե ինչպես է հարեւանի հարսը փեշերը քշտած լվացքը փռելու դուրս գալիս։
Կնոջ փեշերի կարեւորությունը նրան բացատրել էր գյուղի բիձեքից մեկը` ջրաղացի Լյովը, երբ պապիրոսը ձեռը երկար էս կողմ էն կողմ անելուց հետո կրակ էր վառել ու ասել էր․ «Շավո ջան, լավ լսի, քեզ բան պիտի ասեմ»։
Եւ գյուղի բիձեն ասել էր՝ Շավո ջան, հիշի, էս աշխարհիս երեսին, էս տիեզերքը որ կա, ուրեմն լավ լսի, ամենամիստիկ երեւույթը եւ բնության ամենագեղեցիկ պարգեւը կինն է, եւ պիտի դրան կարողանանք ընդառաջ գնալ։
Եւ գյուղի բիձեն ասել էր՝ նա երեխա է ստեղծում, նա օջախ է ստեղծում, էն գիշերները որ մութ են, երբ էն մենակությունը ճերմակ օձի պես փաթաթվում է քո վզին, քո սավանի ձեւով գալիս, գալարվում ու շնչահեղձ է անում քեզ․․․միակ օգնականը կինն է, կնոջ տաք մարմինը։ Երբ կպնում է քեզ եւ զգում ես, որ տիեզերքի վրա եւս մեկ ուժ գոյություն ունի։
Եւ գյուղի բիձեն ասել էր՝ բայց միաժամանակ տիեզերքի ամենաողբերգական կերպարներից է կինը։ Կնոջը ի՜նչ մեծ միսիա է տրված․ երբ տղամարդը զինվոր է, երբ տղամարդը շուտ ընկնող է․․ նրա աչքերը փակողը դարձյալ կինն է լինում։
Շավարշ ամին հեղափոխության ժամանակ երկու եղբայր էր կորցրել։ Մեկի աչքերը փակել էր մայրը, մյուսինը՝ նվիրվածությունը կարմիր բանակին։
Ողբերգությունը նրանց տոհմի անբաժան մասն էր։ Եւ այդ ամենի պատճառն ըստ Շավարշ ամու արյան անեծքն էր։ Խոսքի հմայական զորությունը։ Նզովքը, որը փոշու ամպի մեջ սլացող ձիերի հետեւից դուրս էր եկել Զարիկ տատու շուրթերից։
(շարունակելի)
0 notes
Text
Սերգեյ Փարաջանով-100
«Նա չէր սիրում կրկնությունները, փորձերը։ Ամեն ինչ ծնվում էր տարերայնորեն, առանց խորիմաստ տքնության, սրտանց։ Հենց այստեղ էլ գոռում էր, ծիծաղում ու լաց լինում...»։
Գարրի Կունցև, «Կար-չկար մի Փարաջանով»
«Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Հակոբ Հովնաթանյան», «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմայով», «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին», «Աշուղ Ղարիբ» ֆիլմերով համաշխարհային կինոյում մեծ ժառանգություն թողած հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ եւ ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է այսօր՝ հունվարի 9-ին։ Այս տարի նշվում է մեծ ռեժիսորի 100-ամյակը։ Հայաստանի ազգային գրադարանը միջոցառումներով կնշանավորի այդ հոբելյանը։
«Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և «Խոստովանություն» (անավարտ) ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևն իր «Կար-չկար մի Փարաջանով» գրքում անկրկնելի հուշեր է պատմում հայազգի մեծ ռեժիսորի մասին:
«Մանկական տարիների ուրախ երեխայի մեջ իրար են խառնվել ապոկալիպսիսն ու կրկեսը, հետագայում արտիստ պատանին այսեղ ավելացրեց նաև գեղեցիկ դեմքերի, հիանալի լայնեզր գլխարկների ու ապշեցուցիչ առասպելների կարոտը։ Իսկ այնուհետև... Վերջապես գտնելով այն ոլորտը, որտեղ այդ ամենը կարող էր ստեղծել իր ձեռքերով։
Կինոն, որտեղ տեղ ունեն բոլորը՝ և երաժիշտները, և պարողները, և բանաստեղծները, և որտեղ ուրախ երեխան ի զորու էր դրության տերը դառնալ, նա հանկարծ կյանքին նայեց կուսական պաստառի մյուս կողմից, որի վրա մտածել էր տեղավորել ամեն ինչ՝ թե տաքդեղի կծու ցավը Արարատի ֆոնին, թե ամրոցի պատի մեջ իրեն կենդանի-կենդանի շարած պատանու սքանչելի կիսադեմը, թե չմոռացված նախնիների բոլոր ստվերները, թե բոլոր գույն��րը նույնպես մորուքավոր, նույնպես չլողացած ու նույնպես տնանկ Փիրոսմանու, որը քայլում էր այն նույն արահետներով, որոնցով կյանքում վազում էր ուրախ երեխա-ռեժիսորը...»,- նշում է Կունցևն իր հուշապատում-գրքում։
Հայ մեծ կինոռեժիսորի շուրջ 100 լուսանկարների հեղինակ, ուկրաինացի կինոօպերատոր Յուրի Գարմաշի բնորոշմամբ՝ Փարաջանովը Հայաստանի, Ուկրաինայի ու Վրաստանի ադամանդն է:
0 notes
Text
Իսրայելը մոլորակի չարի առանցքն է:
Գազայում սիոնիստների կողմից սպանված ևս մեկ երեխա. Սիոնիստները Գազայի հատվածում իրենց երկաթե պարկուճներով զոհաբերության ծես են կատարում՝ սպանելով երեխաներին։
0 notes
Text
Մեդալը միշտ հակառակ կողմ ունի․․․
Երբ երեխա էի, կարծում էի, որ կյանքի անարդարություններից մեկն էլ այն է, որ որոշ մարդիկ ունեն գիրանալու հակում, իսկ որոշները՝ ոչ: Բնականաբար համարում էի, որ կյանքն անարդար է գիրանալու հակում ունեցողների հանդեպ: Իսկ հիմա, գիտե՞ք, մտածում եմ, որ գիրանալու հակում ունեցողներին իրականում ամենաբախտավորներն են: Չէ՞ որ գիրացմանը նպաստող ամեն ինչ վնասակար է նաև առողջության համար՝ յուղոտ, ծանր սնունդ,…
View On WordPress
0 notes
Text
Գիտես, ոչինչ էլ լավ չի լինելու, քուրո՛։ Որքան էլ ինքդ քեզ խաբես, ժամանակ տաս ձեզ, «նոր ենք, կսովորենք իրար», «դեռ պետք է իրար ճանաչենք», «հետո ամեն ինչ լավ կլինի», «բոլորի մոտ էլ էսպես է լինում»․․․Բոլորի մոտ էդպես չի։ Բոլորը չեն, որ փորձում են դիմացինին հագցնել այն հարաբերությունների զգեստը, որի մեջ դիմացինին անհարմար է։ Եվ հագցնել չկարողանալու դեպքում էլ քեզ հարմարացնել իր պատկերացրածի չափսերի մեջ, ու անընդհատ հարաբերությունների շալվարը վեր-վեր քաշել, որովհետև ոտքիդ տակ է ընկնում, վրայիցդ սղղում-ընկնում է, դու ես քո ոտքի տակ ընկնում, կյանքի վրայով էսպես սղղում-ընկնում ես՝ չգիտես էլ ուր։
Չկա ոչ մի «կսովորենք իրար»։ Սովորում են առաջին վայրկյանից իսկ։ Սովորելիք էլ չկա, ինքնաբերաբար է ստացվում, առաջին տեսնելուց։ Մարդու հետ քեզ լավ է, ազատ է, սա ժամանակի հետ չի գալիս։ Ազատ զգալու պահն է ժամանակի ընթացքում գալիս, բայց ցանկությունը գալիս է միանգամից։ Ուզում ես հենց այդ պահին էլ պատմել, որ տանը կաթը շշից ես խմում, մազերդ ծամելու սովորություն ունես, փոքր ժամանակ գլխով հայելուն էիր խփում, որ անցնես դիմացի աշխարհ։ ��ե հիմա կասես՝ բայց հենց էդպես էլ կա, ես ոչ մեկի հետ չեմ ուզում լինել այնքան ազատ, որքան իր հետ։ Բայց հենց այստեղից էլ սկսում եք եփել շիլան։ Ֆիքսվում եք ձեր ցանկությունների վրա, ու չեք հասկանում, որ երբ «քո մարդուն» ես հանդիպում, նա անընդհատ փորձում է ստեղծել պայմաններ, որ քեզ օր առաջ ազատ ու բնական տեսնի։ Որովհետև ինքն էլ գիտի՝ մազերդ իր համար ես սարքել, մատներդ՝ իր համար զարդարել, կրծկալդ հատուկ ընտրված է այդպես գրավիչ, որ նախ կանգնի սիրտը, հետո՝ մնացածը, ինչ մնաց էնտեղ, չգիտեմ, մտքերի հոսքը, հայացքը․․․Մի ծիծաղիր, ես լուրջ եմ ասում։ Տղամարդիկ սա գիտեն։ Գիտեն, հասկանում են, գնահատում են։ Բայց իրենց առաջին իսկ պահից պետք է հետաքրքրի քո հակառակ կողմը, ու իրենք անընդհատ պետք է առիթ ստեղծեն՝ իրական քեզ տեսնելու։ Մազերդ ծամելիս, կաթը վրադ թափելիս։ Էլ ոնց ասեմ՝ եթե դուք չեք ուզում իրար հետ գնալ շաուրմա խեղդելու՝ ձեր սերը երկար չի ապրի։ Կարմիր գինի խմելու ու պաստա Կարբոնարա ուտելու գնում են շատերը, շաուրմա խեղդելու՝ լավագույնները, իսկականները, էդ գինի-մինիից հետո, կամ՝ առաջ։ Մեկը մյուսին չի բացառում, լրացնում է, բայց երկուսի առկայությունն էլ պարտադիր է։
Ինքը չի փոխվելու։ Որ ասում եք «կսովորեցնեմ ինձ»․․․ սովորեցրու, բայց հետո, երբ ունենաք երկու երեխա, չլվացած շորերի սար ու երկու վարկ, ինքը կդառնա հինը՝ նույնը։ Ու մեղավոր չի լինի։ Որովհետև դու իրեն զրկել ես հանդիպելուց այն կնոջը, որի հետ ինքը խնդիր չէր ունենա փոխվելու, առաջին հայացքից էլ կսկսեր ճանապարհ փնտրել դեպի աղջկա բնականություն ու բնություն։ Նա դեպի քեզ ճանապարհներ չի փնտրում ոչ թե որովհետև զբաղված է, զգացմունքային չէ, կամ ուղղակի ծանր փուլում է, այլ որովհետև ենթագիտակցորեն չի ուզում։ Թե չէ այդ ճանապարհը կարելի է գտնել տաքսիների միջից կարճ նամակներ գրելով, շատ սառը ու անտարբեր տոնայնությամբ անգամ, կյանքի ամենավատ փուլում, անգամ՝ թունդ վեճերի մեջ։
Դու քո համառությամբ իրեն զրկում ես խաղաղ ու իրական երջանկությունից։ Գրողը իրեն տանի, քուրո՛, դու քեզ ես զրկում այն տղամարդուց, որի հետ կարելի է հագնել բարձրակրունկներ, շորորվել թատրոնում, հանել բարձրակրունկներն ու շաուրմա խեղդել քաղաքի մի անկյունում, հետո անմոռանալի քրտնել անկողնում։ Ինչո՞ւ ես վրադ քաշել էդ հարաբերությունների մեծ-լոճած շալվարը, տղայի վրա էլ էդ ձիգ կորսետը հագցրել, անգամ ես եմ տեսնում, որ չի կարողանում շնչել։
Հարաբերությունները աշխատանք են, այո։ Բայց՝ միասնական, ոչ թե դու աշխատում ես դրանց վրա, փոխում ես, հավաքում ��ս, ինքը նայում, հավանում, կամ՝ ոչ։ Ամեն ինչ պետք է դասավորվի, թեթև, հանգիստ, ուրախ։ Ո՞վ է էդ հիմարությունը խցկել ուղեղիդ մեջ, թե սիրո համար ծանր պայքար է պետք։ Էդ ծանր պայքարները ավարտվում են ամուսնությունից երեք-չորս տարի անց՝ «հիմար էի, պիտի ծնողներիս լսեի, սրա հետ չամուսնանայի»-ով։ Որովհետև եթե տղամարդուդ համար պայքարում ես՝ սպառվում ես։ Դուք միասին պիտի պայքարեք գազի մարդու, չաշխատող վարդակի ու քառասուն աստիճան տաքության դեմ։ Ինքը կպայքարի՞ քեզ հետ քո կենցաղի համար։ Կպայքարի՞ տասը տարի անց, երբ հիմա չի հասցնում անգամ զանգահարել՝ երբ ամենագեղեցիկ փուլում ես, կրծկալդ դեռ սեքսուալ է, մազերդ՝ ընտիր հարդարված։ Սա քո մի կողմն է, բա մյո՞ւսը, այ էս մեկը, որ եկել-փռվել է բազմոցիս, շապիկը քաշել դեմքին, սուրճն էլ թափել փորին։ Որ զանգի՝ էսպես չես գնա մոտը, չէ՞, կվազես հարդարվելու։ Բայց պիտի հենց էսպես պառկած էլ մնայիր՝ ոչ թե որովհետև փնթի ես, այլ որովհետև մենք նաև այսպիսին ենք լինում, բոլորս անխտիր։ Բայց դու իրեն էսպիսին պետք չես, ինքն էն գեղեցկուհուն է ուզում։ Լավ է, որ ուզում է, վատ է, որ միայն նրան է ուզում։
Ինքն էդպես էլ չի սիրահարվի քո թերություններին, հակառակը՝ դրանք իրեն կնյարդայնացնեն։ Ու հետևաբար, դուք երբեք չեք կարողանա միասին գնալ շաուրմա խեղդելու, որովհետև դու միշտ պետք է արքայադստրիկի՝ իմբեցիլ ու անհետաքրքիր կերպարի մեջ լինես, ոտքի թաթիկների վրա քայլող, նուրբիկ ձայնով ծլվլացող․․․Մինչդեռ աշխատանքից կատաղած պիտի գաս տուն, կոշիկներդ շպրտես դիմացի պատի վրա, ասես՝ ես դրանց բոլորի մերը, ոնց են ինձ զզվացրել։ Ինքն էլ ծիծաղի, միացնի թեյնիկը, ասի՝ արի, Ռեմբո, արի տեսնեմ ինչ ես արել։ Սա լինելու է, դուք իրար հետ ոչ թե ժամադրություն եք ապրելու, այլ կյանք։ Սովորական, վարկերով, պոկված կոշիկի կրունկով, փռշտալով, երեխաների հետևից վազող, սովորական-սովորական կյանք, սրան պատրա՞ստ ես։
Ռեմբո՛, էհ, քուրո՛, լավ, բա հետո՞։ Դու արժանի ես, ես էլ եմ արժանի, անգամ էդ քո անֆայմ խիարն է արժանի, բոլոր-բոլորը արժանի են գտնել մեկին, որի հետ իրենք կիսամերկ կշրջեն տնով մեկ ու հանգիստ, առանց լարվելու սուրճ կխմեն, բաղաձայն կերգեն ցնցուղի տակ, անկաշկանդ կասեն՝ ինձ սա դուր չի գալիս, ես այն չեմ սիրում, չեմ ուզում, չեմ գալիս։ Կկծեն վիզը՝ երբ ուզեն, կկծեն բառերով՝ երբ զայրացնի։ Կֆշշացնեն, հետո՝ կտնքան, իրար վրա բաժակներ կշպրտեն, հետո՝ կոնֆետներ։ Կարո՞ղ ես էս ամենն ասել։ Չես կարող, որովհետև հազիվ ձեռքդ է ընկել, քեզ թվում է՝ քանի կա, ��իտի բաց չթողնես․․․Մի զզվելի, զզվելի՛ մտածելակերպ։ Մի կառուցիր հարաբերություններ՝ միայն նրա համար, որովհետև դրանք ուզում ես, կամ որովհետև բոլորն ունեն հարաբերություններ՝ չես ուզում տարբերվել։ Թույլ տուր էդ տղային գնալ -գտնել այն աղջկան, որի համար կգտնի ելքեր՝ հնարավորինս երկար ժամանակով հանդիպելու համար։ Դու էդ աղջիկը չես։ Ոչ թե որովհետև վատն ես, այլ որովհետև իրեն դու չես պետք։ Քանի որ ինքն էլ քեզ պետք չի։
Վեր կաց, գնանք շաուրմա խեղդենք, մինչև նոր խիար ճարես։ Բառացի չհասկանաս հանկարծ, քեզ հարազատ ու հասկացող տղամարդուց ավելի լավ բան մեկ էլ ելակով պաղպաղակն է, այ էդքան լավն են։ Բայց հանգիստ թող քեզ էլ, իրեն էլ, դու արժանի ես տղամարդու, ով կարողանում է նույն հմտությամբ կոտրված սիրտ ու վարդակ վերանորոգել։
© «Ռեմբո», հատված
0 notes
Text
«Ուզում ես երեխա, որովհետեւ ներե՞լ ես ծնողներիդ, թե՞ որովհետեւ ուզում ես դառնալ նրանց մեղսակից եւ մեղքը հասցնել ներման, իսկ երրորդ «թե»-ում կա միայն մեղքը թաղելու հնարավորություն, կամ երջանկությանը բավարարող տգիտություն եւ այն տարածելու անասնություն». - հուշում նրանից, ով տեսնելու պարգեւ/պատիժ ստացավ՝ ծնվելով չնախատեսված (անկախացած)։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
0 notes
Photo
Հրդեհ՝ մանկապարտեզում. տարհանվել է 53 երեխա և 4 աշխատակից
https://mamul.am/am/news/306476
0 notes
Text
Օքեյ ա՞,որ ամուսնացած լինելով,երեխա ունենալով հանդերձ ես ինձ բավարար երջանիկ չեմ զգում։
5 notes
·
View notes
Text
Ամեն ինչ ցնդում է արագ, հազիվ ես հասցնում նկատել:
Ահա՛, փախավ ընտանի կատուն, քանի բոլոր տանեցիները քնած էին:
Դե, իսկ կանայք ընդհանրապես փախնում են արագ ու աննկատ,
ինչպես օդը՝ անվադողերից, ինչպես կտուրը՝ խելագարի:
Ահա՛, ջարդուփշուր եղան պատերը, մոլորակը լցվեց
տաք խելագար լույսով,
լցվեց
հարյուր հազար սենյակների տարածությունը:
Ավազե դղյակը փլվեց, ալիքը ծածկեց այն,
Ամեն բան արագ է անհետանում. կանհետանաս և դու իմ հետևից:
Ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ կոտրեց թիթեռնիկի փխրուն թևերը
ու չմտածեց այն մասին, որ ծաղիկը հեռու մի վայրում դեռ սպասում է նրա փոշուն:
Եվ այս խունացած ծաղիկը, որ չնվիրեցին աղջկան,
և աղջիկն էլ չհանդիպեց տղային
և երեխա չունեցավ նա,
և երեխան չմեծացավ,
չդարձավ բժշկության մեջ հսկա արեգակ
և չգտավ միջոցը ՁԻԱՀ-ի բուժման:
Եվ վարակը դեռ զբոսնում է այս աշխարհում,
և վերջը տրվեց ամբողջովին դալար խաղաղության մեջ,
ու պարզապես մի օր ես լակեցի
այնքան,
որ փշրեցի տան ամբողջ սպասքը,
և աղջիկը եկավ
ու հարցրեց՝
ինչ է կատարվում,
եվ ես ասացի՝
կներես ինձ,
ուղղակի ես այսպես եմ գժվում,
նա չկարողացավ
տանել իմ լացը
ու տրտունջները
ու նա փախավ
հեռու այն դաշտերը
ուր ծաղիկների վրա
շնչում են մախաոնները:
Ծաղկի վրայից
նա բռնեց ալ կարմիր
քած թիթեռնիկին
և այդ նախշոտին իր ձեռքի վրա
մեղմ օրորեց.
__Բուկ___ թարգմ. Դարոն
3 notes
·
View notes