#գորշ
Explore tagged Tumblr posts
tigrangorsh · 5 months ago
Text
273/անտիպ
Հրաբուխվում է կիրքս, երբ հանդիպում եմ քեզ …
… իսկ դու ամենուրական ես։
© Գորշ
0 notes
vaspurakan · 11 months ago
Video
youtube
Գորշ Գայլերն ու ՔՊ-ն միասի՞ն։ Ո՞վ հանեց ցեղասպանության հուշարձանը Քյոլնի...
0 notes
nationallibraryofarmenia · 1 year ago
Text
«Անուրջներ և մղձավանջներ». Աշունը գրականության մեջ
Tumblr media
18... թվականի աշնանային մրրկոտ մի երեկո, երբ արդեն բոլորովին մութ էր, ես, իմ բարեկամ Ս. Օգյուստ Դյուպենի փարիզյան Սեն Ժերմեն արվարձանի Դյունո փողոցի 33-րդ տան չորրորդ հարկի գողտրիկ գրադարանում նստած, վայելում էի այն կրկնակի հաճույքը, որ մարդուն սովորաբար ընծայում են ծխամորճն ու մտամփոփությունը։ Առնվազն մեկ ժամ մենք ոչ մի բառ չէինք փոխանակել, և մեզ տեսնողը հավանաբար պիտի կարծեր, թե մեր ուշադրությունը բացառապես սևեռված էր սենյակը լցնող ծխի քուլաների վրա։ Մինչդեռ իմ միտքը զբաղված էր մինչ այդ մեր զրույցի նյութը հանդիսացած մի շարք իրադարձություններով՝ մասնավորապես Մորգ փողոցի գործով և Մարի Ռոժեի սպանության գաղտնիքով։
«Հափշտակված նամակը»
Աշնանային գորշ, տաղտուկ ու անհրապույր մի օր էր։ Առավոտից ձին հեծած՝ գլխավերևումս կիտված ծանր ամպերի ներքո ես միայնակ ընթանում էի բոլորովին ամայի մի արահետով։ Արդեն մթնում էր, և վերջալույսի ցոլքը դանդաղ նահանջում էր թանձրացող խավարի առջև, երբ վերջապես հայտնվեցի մռայլ մի շինության՝ Աշըրի տան առջև։ Չգիտեմ ինչու, բայց առաջին իսկ հայացքից այդ տունն անդարմանելի թախիծ ներարկեց հոգուս մեջ։ Անդարմանելի, որովհետև մեղմացված չէր ծանոթ ու դուրեկան այն քնարական երանգներով, որոնք սովորաբար գերում են մեզ բնության նույնիսկ ամենից սոսկալի պատկերներում։
«Աշըրի տան անկումը»
Էդգար Ալան Պո, «Անուրջներ և մղձավանջներ» գրքից
0 notes
mamul-am · 1 year ago
Photo
Tumblr media
«Գորշ գայլերի» առաջնորդի որդին դարձել է ԵԽԽՎ փոխնախագահ
https://mamul.am/am/news/277126
0 notes
tigrangorsh · 5 months ago
Text
272/անտիպ
Մենակությունը չունենալը, լքելը կամ կորցնելը չէ, այլ գիտակցումն է իրողության, որ այդպիսին կաս, եղել ես միշտ։ Այն հաղթահարելու կամ փարատելու ինքնախաբեությունների հորձանուտում չմնալու համար՝ կա միայն մեկ հնար՝ ընդունել իբրև գոյության ներքին տարածականություն, այդ կերպ, նաև, որպես արտաքին անսահմանությունն ընկալելու միջոց։
© Գորշ
0 notes
tigrangorsh · 5 months ago
Text
271/անտիպ
Դու ինձ համար «Լիլիթ», «Եվա» ու «Մարիամ»,
ես գոյությամբ ինչպես «Նոյ»։
Դու ինձ համար կրքի օվկիան, 
ես մակույկին ծարավահյուծ։
Արդ ասա ինձ, իմ անէ, 
ինչպես չլինեմ գիշերասեր, անձրևապաշտ …
© Գորշ
0 notes
tigrangorsh · 5 months ago
Text
270/անտիպ
Հառաչ ինքնարարի Բաց արա կծիկը մեղքերիս, գործիր ինձ համար գորշերանգ պարեգոտ, որ կրեմ մերկացած հոգուս և սիգալով քայլեմ մենությանդ մեջ, ո՜վ սիրելիս անէ …
© Գորշ
0 notes
tigrangorsh · 5 months ago
Text
269/անտիպ
Ոչ միայն կիսատ, նաև ամուլ են այն բոլոր կրքերը, որոնք չես ապրել նրա հետ, ով մարմնավորում է մենակությունդ, քանզի իբրև արարում` կա միայն ինքնարարումը, ու եթե կրքի մեղք, ապա միակը, որի ունենալն ու չապրելն է մեղանչականություն` ինքդ քո, հետևաբար ԱՄԵՆԻ դեմ։
© Գորշ
0 notes
tigrangorsh · 5 months ago
Text
268/անտիպ
Մարդը կապիկից չէ, մարդը կապկանում է։
© Գորշ
0 notes
tigrangorsh · 5 months ago
Text
267/անտիպ
Առ երկինք հայացքով` խաչվել հողին, ու չկան տուրք տալու ուրիշ հասցեատերեր, իմաստ և կերպ, միաժամանակ, բարձր բանականությունն ազատականացնող մտակենտրոնացման վիճակ ինքնարարի համար։
© Գորշ
0 notes
tigrangorsh · 5 months ago
Text
266/անտիպ
Ե՛ս էլ ունեմ համաշխարհային անարխիայի պատկերացում, որը ծագում է բոլորի բացարձակ անկեղծացման հետևանքով, ինչից համատարած գոյանում են արյան և արտասուքի գետեր, ողբի և անզուսպ ծիծաղի միախառնությամբ խլացնող աղմուկ, ցավի և խնդության հեշտանք …
Հետո ամեն ինչ ավարտվում է մարդուն արթնացնող խո ՜րը լռությամբ։
© Գորշ
0 notes
tigrangorsh · 5 months ago
Text
265/անտիպ
Մարդը նրանում տեղ չունի. ահա՛ պատասխանը (ինքնա)հարցադրման, որը կարող է ունենալ նա, ում արտոնված է մուտքն իմ մենակություն, նաև նա, ով դուրս է շպրտվել դրանից։
Ով կա` կա իբրև անմարդկային, վերմարդկային էություն։
© Գորշ
0 notes
tigrangorsh · 5 months ago
Text
264/անտիպ
Գլուխս ափերիս մեջ, արմունկներս ծնկներիս 
ու չկա այլ հենարան ինքնախույզ մտքիս։
© Գորշ
0 notes
tigrangorsh · 5 months ago
Text
263/անտիպ
Ինքնարարը մեղսավոր է միայն այն բանի համար, որ տիեզերական իրավունքը, որն առաջնորդում է իրեն, անդին է բնական և/կամ մարդկային օրենքից։
© Գորշ
0 notes
tigrangorsh · 5 months ago
Text
262/անտիպ
… և ուր է այդ վերջում մեռնող հույսը,
և ի՜նչ է դա,
և ինչու ես կամ դեռ՝ իբրև մարդ …
© Գորշ
0 notes
tigrangorsh · 5 months ago
Text
261/անտիպ
Այդ եզն է, որ ծանր բեռով փորձում է ճզմել իրավունքի մեջ իր տկարության զգացումը։ Սա նաև կոչվում է մարդկանց կարելիության միջակայք, որում ապրում է մեծամասնությունը։
© Գորշ
0 notes