#Մեկ ազգ
Explore tagged Tumblr posts
hayarthun · 11 months ago
Text
Չենք հանդուրժի պարտություն։
0 notes
geheniaraqel · 1 year ago
Text
Ո՞ՎՔԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ
Այս ամենի ֆոնին երբ մտաբերում եմ մանկուց լսված երգերից մեկը, որի բառերի իմաստը ու ընկալումը հիմա ավելի պարզ է դառնում, քան կարելի էր պատկերացնել տասնամյակներ առաջ։ Երբ թուրքն էր անգութ մեզ կոտորում, Խեղճ հայը հաց, սեր էր որոնում, Թուրքիայում հայոց արյունն էր հոսում, Բայց ոչ մի ազգ օգնության չէր հասնում։ Հայ ենք մենք, եղբայրներ, հայ ենք մենք, Կիլիկեցի և վանեցի հայ ենք մենք, Շարունակությունը կարծում եմ կարիք չկա հիշել, զավեշտալի է հնչում միայն այս երկտողը․ « Թուրքիայում հայոց արյունն էր հոսում, Բայց ոչ մի ազգ օգնության չէր հասնում »: Հիմա ինքներդ դատեք, երբ Արևմտյան Հայաստանում կոտորած էր, Արևելյան Հայաստանում, սփյուռքում, Ռուսաստանում ու Եվրոպայում, անգամ Արաքսից այս կողմ Գյումրիում քեֆ ուրախություն էր, գինետներում աշխուժություն, շուկաններում առևտուր, չհաշված գիշերային ակումբները ու հասարակած տները։ Միայն թե չասեք թե այն ժամանակ բարոյականությունը այնքան շատ էր, որ հասարակած տներ չկաին։ Հիշու՞մ եք չէ « Կտոր մը երկինք » ֆիլմը։ Այնպես էլ 90 ականներին երբ Արցախում կատաղի կռիվներ էին՝ զոհեր ու հաշմանդամ կամավորականներ հայոց ,այրաքաղաքում զվարճանք էր ու ցնծություն, ��ութ ու ցուրտ տարիներ, սառցակալած փողոցներ ու բնակարաններ, դեռահաս մարմնավաճառներ հացի կտրոնի համար վաճառքի ելած կույսեր, չհաշված դոլլարի առք ու վաճառքով զբաղվող քրեական թաղային հեղինակություններ, մատնոցախաղին տրված դեռահաս պատանիներ ու քաղաքկան պոռնիկներ։ Հետո էլ ասում ենք թե ինչու ընկավ Շուշին, ինչու պարտվեցինք ինչուները վերջը չի երևում։ Դեռ 90 ականերին էին իմ ազատամարտիկ ընկերները աղաղակում, որ եկող պատերազմը անխուսափելի է, որ այդ պատերազմում մենք պարտվելու ենք, ոչ մեկ չլսեց իմաստուն մարդկանց խորհուրդները, հիմա էլ նույնը։ Գիտե՞ք թե ինչու չենք կարող դառնալ հասարակություն ու պետություն, որովհետև կարևոր գիրքը՝ Ազգադավը, որի հեղինակը չգիտեմ ինչու դարձա ես, որովետև շատերը տեսան ու գիտեին այդ գրքի մեջ գրված անցքերի ու հանցանքների մասին, սակայն ոչ մեկ չգրեց, ու ստիպված բժիշկ հոգեբանը պետք է վերցներ գրիչը ու գրեր այն ինչ շատ գրողներ ու լրագրողներ չարեցին, որովհետև վախեցան․․․ Հիմա խոսել համարձակությունից ու քաղջությունից կամ էլ կաղթանակից կարծում եմ անբարոյականություն է։ Հիմա էլ արժե՞ դժգոհել, որ մեր ժողովրդին մորթվում են ու սպանվում «Բայց ոչ մի ազգ օգնության չէր հասնում »:
0 notes
tigrangorsh · 1 year ago
Text
Դեռ պիտի գան ու արդեն եկել են արհավիրքներ, որպիսին չի տեսել ոչ մի ազգ, ու չկա դրանք հաղթահարելու ազգային ոչ մի նպատակ՝ սին են եղել բոլորը։ Բայց քեզ միայն, բարեկա՛մս, ասում եմ՝ հենց այդ արհավիրքներն են լինելու սերմնացանը ազգի, որը չի լինելու արյան, հողի, կամ մշակույթի, լինելու է ազգ ինքնարարների …, միակը, ով ունակ է լինելու գիտության բերած՝ սահմանային ուղղահայաց ընկալումը զարգացնել այն աստիճանի, որ կլանի անգամ սահմանային այն միավորները, որոնք հորիզոնական չափմամբ մեծ են ավելի։ Սրանց էլ, անշուշտ, մարդիկ հարաբերվելու են ինչպես աստվածների՝ մի դեպքում ծառայելու, մեկ այլ դեպքում՝ նրանց կրկեսամարտիկի վերածելու համար, բայց ինչպես ցանկացած հարաբերություն, որի մի կողմը (թեկուզ թյուրիմացաբար) ընկալվել է իբրեւ աստված, սույն մեկն էլ է ավարտվելու արյան հեղեղով՝ տարբերությամբ, որ այս միակ դեպքում մարդը չի հաղթելու՝ զոհաբերվելու է բարձրին։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
0 notes
mamul-am · 2 years ago
Photo
Tumblr media
«Կարելի է փաստացի մի ողջ ազգ ծաղրելով երջանիկ ապրել, մեկ է խոտակերի պես տանելու են». Կիվիրյան
https://mamul.am/am/news/255086
0 notes
araratahayacq · 4 years ago
Photo
Tumblr media
0 notes
janettaarshakyan · 4 years ago
Text
Tumblr media Tumblr media
Հովհաննես Շիրազ -«ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ»-
« Հայոց Դանթեականը» ___Հայ Մեծ բանաստեղծ Շիրազը ավելի քան չորս տասնամյակ ստեղծել և վերամշակել է իր կյանքի ամենից թանկ ժառանգությունը՝ « Հայոց Դանթեականը»։ Շիրազի աստվածատուր քանքարի համապարփակ դրսևորման առումով այս գիրքը նրա՝ ազգային մեծ բանաստեղծ լինելու հավաստում է, նրա հավատամքի ամփոփագիրը։ (հատված) ՆԱԽԵՐԳԱՆՔ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ Հայաստանի ամեն մի լեռ Մի քարացած հայ է անմեռ: Ամեն մի լեռ` մի ճգնավոր, Մի իշխան է մի թագավոր Առնոս լեռը` հովիվ է քաջ` Բլուրների հոտն իր առաջ: Անդոկ լեռը` հայ մարգարե` Սիրտը` կրակ, դեմքը քարե: Աչքն աղոթող` ծովն է Վանա` Նարեկացին սարն է Սասնա: Վարագա լեռն` արծվի պես Քարացել է` Հայրիկն է տես: Աշնակ սարն էլ, աշնակցիներ, Ձեզ Մուշ կանչող Իշխանն է ձեր: Վիհ - Շարան է Արագածը, Որ տենչում է Կարսա հացը: Արարատը Հայկն է վիմված` Երևանվող հույսի դիմաց, Վար կնայե` մեկ Երևան, Հազար ու մեկ` դեպ Մուշ ու Վան: Ազնանց Փոքր Մհերն էլ Սիս` Ժայռի մեջ է, վա�� աչքերիս: Տավրոս լեռը` զիմ Կիլիկիան` Ինքն էլ հայոց վերջին արքան: Ազգ իմ Գրգուռ, Նեմրութն էլ քո, Ծովասարն էլ` ամպի ներքո` Վարշամակված հայոց վշտով, Հոնքը կիտել վեհ ու վրդով` Ատրուշանի կրակն ընկած` Շնչում, ինչպես Թոնդրակն հանգած, Խուլ ծխում են` ելք են փնտրում, Մթնաքողը պահ մի պատռում, Այրվում, նայում Արարատին` Հուր են ուզում ժայթքել չորս դին Անդ շղթայված լեռներս վեհ, Իմ աշխարհը, որ երբևէ Գահ չի դառնա ժանտ ոսոխին` Աստված կիջնի դեռ մեր հողին, Միշտ չենք մնա Ասպատակված,- Մի պարծենա, Անզգամված... Հայոց լեզուն` թուրն է հայոց, Թուր կեծակին` ընդդեմ վայոց Հայաստանի ամեն մի լեռ` Վաղն հրաբուխ է մի անմեռ... Ով անմեղաց մեջ անթեղված հայոց անբույժ վերք ու վիշտ, Ո՞վ չի երազել մոռանալ ձեզ միշտ,- Բայց ոչ այս անգամ դուրս եմ կանչում ձեզ Բոլոր խորշերից քուն ու մոռացման, Թեկուզ ինձ խոցեք չար երազի պես,- Բայց, ելեք` ձեզ եմ կանչում այս անգամ: Սպին իր վերքը մտքից չի հանի, Ձեզ չի մոռանա իմ ազգը, սակայն` Թեկուզ մի սիրտ էլ մոռացած լինի` Զարթեք, դառն հուշեր, պետք եք այս անգամ... Ով դուք` վկաներ հավերժավրեժ հայոց եղեռնի, Զարթեք, որ պատժանքն այս անզույգ մեղքի կոկորդից բռնի, Հատուցման արծիվն իր ժեռ վանդակից ի լույս սլանա, Որպես աշխարհում իր միակ թառին` Մասիս բարձրանա, Ելնեն ժեռ բանտից իմ Մհերն ու ձին, Որ գեթ աղ բերեն իմ հույսի հացին: Եվ թող այս գիրքս դասագիրք դառնա Մանուկ մարդկության սեղանի վրա: 1 Աշխարհը շատ վշտեր ունի, բայց ում հետ համեմատեմ իմ փոքրիկ ազգի մեծ վշտերը, որ սիրտս հովանա: Թե չչորանային մնացած հայ մայրերի ու որբ մանկանց արցունքները` այժմ ջրասույզ կանեին հայոց վշտի դեմ մշտալուռ ողջ հողագունդը: Եվ ի՞նչ մեծ ազգ կարող է իր մեծ վշտերով չափվել այս փոքրիկի մեծ վշտերի հետ, ինչ դժոխք կարող է չափվել կամ համեմատվել հայ կոտորածների արնածովի հետ, ո՞ւր ես, ով մռայլ Դանթե, դու, որ Վիրգիլիոսի հետ այցելեցիր դժոխքի կրակե և կպրե մշուշները, դու, որ տեսար աստվածային պատժով պատժվածների հավիտենական տանջանքները և սոսկացիր, ինչ կասես, թե իմը տեսնես, իմ ազգինը, հայտնվիր, հայր իմ, անիրականից իրականը տանեմ քեզ, ով այժմ դրախտի մենակյացդ, բեր գեթ աչքերդ իմ հայոց վշտի կշեռքը դարձնեմ: Թող անցյալ վերքը դասագիրք դառնա Մանուկ ներկայի սեղանի վրա: 2 “ Ով աստվածային դժոխքի Դանթե, Թե թափառում ես դու դեռ դժոխքում, Թե հիանում ես դեռ մահով, կամ թե Քավարանն ի վեր` մեղքից ես նողկում, Կամ թե լուսնեթև քո Բիատրիչեն Դեպի դրախտ է քեզ առաջնորդում, Եվ կամ նրա հետ ճախրում ես արդեն Քո անմահության կապույտ դրախտում,- Ուր էլ որ լինես, հորս հոգու պես, Ուր էլ որ այժմ ճախրես դու անհոգ` Իջիր մի վայրկյան, պաղատում եմ քեզ, Իջիր քեզ տանեմ այնպիսի դժոխք, Որ դու մոռանաս դժոխքը երգիդ, Որ Աստծո ճակտին անեծք խարանես Եվ մահից խնդրես բալասան` վերքիդ: Բայց ներիր, վարպետ, ներիր պատանուս, Քանզի ես պիտի քեզ առաջնորդեմ, Քանզի այս միակ` իրավ դժոխքի Դժնաքայլ ուղին, ավաղ, ես գիտեմ, Քանզի երբևէ չպիտի անցնենք Խորերկրյա ցնորք գետն Ախերոնի, Չպիտի ոչ մի Քարոնի հայցենք, Որ մեզ դժոխքիդ սև ափերն հանի: Ավաղ, նա ժայթքել ու ծխում է դեռ Երկրի երեսին` նման բաց վերքի,- Այնտեղ, ուր անգղ – յաթաղանը կեռ Հեղեց իմ երկրում դժոխքն իր մեղքի: Իջիր, թե ունես դու լացող աչքեր` Կիսելու վիշտը մի կիսված ազգի...”: - Պաղատում էի այսպես գիշերով, Մասիսի առջև` կարոտով նրա, Երբ որ լուսաթև մի ամպ` հուշերով` Անշշուկ իջավ իմ լեռան վրա, Եվ ինքը դանդաղ հալվեց վերստին` Իմ դեմ թողնելով Դանթեին անձայն, Նա դափնեպսակ ուներ ճակատին, Եվ աչքերի մեջ` ժպիտ հարցական, Խոսքի հետքն անգամ չկար շրթունքին, Բայց ես կարդացի
հայացքն հայրական` Երբ գրկեց գլուխս ու ապշեց լռին` Ճերմակ տեսնելով մանուկ մազերիս... - Օ, գնանք, հայր իմ, բանամ քո առջև Ճերմակ մազերիս գաղտնիքները սև... 3 Ազգերի ծովում` իմ Հայաստանը մի լեռնակղզի` Ադամանդակուռ իր Արարատով` գահը Կովկասի: Յոթը ազգերի դարերով չռված աչքերը վրան` Ինչպես Մհերին` ժայռի մեջ առան` սեղմեցին նրան, Բայց ամենամեծ սեղմողը դարեր Սելջուկի զարմն է, որ սեղմում է դեռ... Ինչպես քաջ հովվին իր հոտից խլես` Անտերունչ թողնես ողջ հոտը նրա, Խեղդես գամփռներն, հույսը խարխլես, Բաց թողնես գայլիդ գառների վրա, Այդպես բորենին արծվին վանդակեց, Զատեց հայ ազգից ուժը պարմանի, Զենքի հասակի հայ ուժն հավաքեց` Լուծեց զորքի մեջ իր յաթաղանի, Չթողեց հայոց ոչ մի զենքի հույս. “ Ոչ մի հայ կտրիճ թուրք բանակից դուրս, Ես հայությանն էլ հայր եմ` հովանի, Մահմեդի քույրն է Մարիամը ձեր կույս, Հայի քիթն անգամ էլ չի արյունի, Գահընկեց արինք մենք վայ Համիդին, Որ էլ վայ չգա հայ Արարատին... Վկա` հուռիաթը. էլ ի՞նչ հայոց զորք... Անցուկ - -մոռացուկ է Համիդն անողոք, Մի երկրում երկու բանակ չի լինի, Մեկը մյուսի աչքը կհանի... Տեսաք ի՞նչ արին մեզ Զեյթունն ու Վան, Հայ մի հայդուկն էլ ահն է մեր վաղվան, Անդրանիկն հապա, Սմբատը` բազեն, Բազե են հայոց կանայք էլ անզեն, Մի շեղբն էլ մահ է, էլ ուր մնաց թուր, Թուր է ֆիդային, երբ ունի շամփուր... Հայոց ոչ մի թուր կամ շամփուր տանը”,- Հրաման հանեց այս նոր սուլթանը”: Գիտեր, որ քիչ ենք, բայց հայ ենք, գիտեր, Ու զատեց, ինչպես ցուլերին` հոտից, Ցրեց հայ զորքը` մեզ թողեց անտեր, Ողջ հոտը կտրեց հույսի արոտից... Եվ ինչպես Արաքսն` իր Կասպից ծովում` Կորավ հայ զորքը օսման զորքի մեջ, Ինչպես ծովասույզ արվող նավը խեղճ, Անզեն մնացին հայոց յոթն հեռվում Մանուկ ամբոխներն իմ Հայաստանի, Անպաշտպան ինչպես կղզյակը ծովում, Անպարիսպ որպես քանդված մի Անի,- Այսպես սկսվեց հայ միջնաբերդում Աշխարհում անզույգ եղեռն հայասուգ` Մուշում, Բաղեշում. Տիգրանակերտում, Վանում, Տարոնում, Վասպուրականում, Գառներ մնացին առյուծի բերնում, Երախի առաջ վագրի զինավառ`, Մնացին միայն կույսերը մեր գառ, Մնացին միայն հարսները ծոցվոր` Արևից զատված` լուսինը ոնց որ, Մնացին միայն եղնիկներն անհույս` Անզոր մնացին ինչպես վանքի կույս, Մնացին թուրքին զինվոր գնացած Հայ զորքի մայրերն` անզոր մնացած, Մնացին քույրերն այն Դավիթների, Որ թակարդն ընկան, մնացին գերի, Թոռն ու ծոռները մեր նորաթոթով, Անթիվ քույրերը` եղբոր կարոտով, Կարոտով իրենց գողացված զորքի, Զորք, որ զոհ դառավ գաղտնի դժոխքի, Մնաց ազգն, ինչպես կուսանոցն անտեր, Որ ավաղ, միայն աղոթել գիտեր, - Ու դարձավ այսպես անամրոց, անզորք, Մանուկ Հայաստանն` հսկա մի օրոցք, - Եվ համաշխարհի առաջին սևքող պատերազմը սև Թուրքի սև գործը կրակե քողով ծածկեց իր ետև` Իթթիհատն ասավ. “Բաղձալին հասավ. Սա մեզ Էրմանուց պրծում կբերի` Հուր փարդի ետև էլ չենք համբերի, Այժմ մեզ հսկող ամեն պետություն Լոկ ինքն իր համար կմնա արթուն, Սոսկ ինքը իրեն փրկել կջանա: Ո՞ւմ դարդն է կտրել, որ ի՞նչ իմանա, Թե ո՞ւմ ենք ջնջում բոց փարդի ետև, Հիսո՞ւս ենք թաղում, թե՞ հայ սերմը սև: Մեծն Թուրանի ճամփեն կբանանք` Թե վերջին հայոց վերջին վերջը տանք: Վաղը պատանք է հայ հողն` հայ գլխին”:- Եվ հրամայեց յուր խաբվող խալխին Հանել` զինելով բանտվածոց անգամ. “Մեզ զինվորյալ է կուռ մանչն էլ զարկան...”: Եվ հայ ապրիլի քսան և չորսին Վագրը ճանկն առավ իր եղնիկ որսին: Ու խոլ հայտնվեց երկրում կողոպտված Այն, որ դարերով գաղտնի էր կոփված` “Հայաստանն` առանց հայի... Օն, ի զեն...”: Ու կեսգիշերով երկրում ամայի, Երբ խոր քնած էր Հայաստանն անզեն, Ինչպես թևերը կտրված բազեն, Երբ խոր քնած էր ծերուկն հայության, Երբ խոր քնած էր մաուկն հայության, Երբ մոր ստինքում կաթն էլ էր քնած` Զորքն ... օրոցքի դեմ գրոհի գնաց... .................................................................. Օ, Դանթե, և ի՞նչ կսոսկար ոգիդ, Թե որ տեսնեիր հեղեղումը ժանտ, Կարծես դժոխքըդ` գույժով դժոխքիդ` Օրոցքիս բախվեց խուժով մահաշանթ... Շշմեց Հայաստանն այնպես, որ իր հեք Դարերում այսպես չէր շշմել երբեք, - Կարծես հեքիաթի վիշապներն էին Վայրի վիհերից խելագար խուժում Դեպի գյուղերս, քաղաքներս հին, Որ նիրհում էին ոսկե մշուշում, Մորս աչքերի նման միշտ լացած Հայոց աշխարհը խուժեցին հանկարծ` Հանկարծ, օ, հանկարծ, ադամամութին, - Երկրաշարժ թվաց և Արարատին... Ինչպես ոհմակը վագրենազրահ Խուժե եղնիկի ձագերի վրա` Մորը հոշոտե, ձագերին ուտե, - Ձագերին ուտե, մորը հոշոտե, - Այդպես գորշ գայլը հազարաոհմակ Խուժեց փարախներն հայոց դառնակյանք, Խուժեց, խժըռեց ծերին ու մանկան` Պես – պես ձևերով
ցեղասպանության,- (Ուր մարդու գործից գայլն էլ է նողկում...): Ախ, գնանք, հայր իմ, որ աչքով տեսնես Ինչ որ չես տեսել Աստծո դժոխքում, Մարդկային վշտի ձևերը պես – պես, Զարհուրատեսիլ ու քստմնամեծ... Կտեսնես, որ քո դժոխքն էլ չուներ, Անմեղ դժոխքն էլ քո աստվածաստեղծ, Որ տանջարանն է լոկ մեղավորաց, Մինչ այստեղ` վերջն է մի ազգ - անմեղաց, Ինչպես յոթնաթև մարդկության հավքից Շքեղ մեկ թևը պոկես երկնքից: 4 “Հայտնվեք և դուք, ով հայ անմահներ, Իջեք, թե իրավ անմահ է ոգին, Դու, արև Մաշտոց, գեթ ստվերդ բեր, Քո ուրվականն էլ մահ է մողոքին, Հայտնվիր և դու, մեծ Նարեկացի, Ով աստվածապեղ, մռնչա և դու, Դու, որ բուրվառն ես մեծ առեղծվածի, Որ կշռում էիր մեղքերը մարդու,- Աստծո պես էիր Աստծո հետ խոսում, - Իջիր, որ ազգիդ վիշտն էլ կշռես Կոտորածների լաբիրինթոսում, Մեղքից զարհուրած` ոխտ բուրվառես, Ահեղ դատաստանն աշխարհ բերելով, Ուր մեղքն անպատիժ ու դեռ վիշտն է ծով: Հայտնվիր, որ գեթ ինքդ աշխարհ գաս, Լուռ Աստըծո տեղ ինքդ մռնչաս...”: - Լուռ պաղատեցի ես վերջին անգամ Մասիսի առջև իմ պառնասալեռ, Եվ իսկույն իջան մեր աստվածազարմ Հայոց մեծերի ոգիներն անմեռ` Վաթսուն անմահներն իմ Հայաստանի: Եվ Դանթեն շիկնեց` ինչպես պատանի, Երբ Նարեկացին ասաց. “Իմ որդյակ, Դժոխքն այնտեղ է, ուր պիտի գնանք, Ուր այս մանուկը մեզ կառաջնորդե, Ուր աչքեդ պիտի Հորդանանն հորդե` Մինչ մայր Արաքսս ցամաքեց լալուց` Շղթայվածի մոտ շղթայված գալուց...”: “Դու էլ հայտնվիր,- ձայնեցի,- սուրբ խեղ, Որպես մեծ վկան կեսուկենդանի, Քանզի աճյունվեց միտքդ հանճարեղ, Լոկ սիրտդ փրկվեց, ով մեծսրտանի, Զոհեցիր միտքդ սրտով արնաքամ, Ախ, վայ թե զոհվի սիրտդ այս անգամ, Թե այս էլ տեսնես` ինչ պիտի տեսնենք, Երբ յոթնադժոխք Դեր Զորներն հասնեք, Օ, հայր Կոմիտաս, գեթ սրտով էլ եկ` Դատելու հայոց կորուստն անեզերք...”, - Բայց չհայտնվեց` թեկուզ լեզվակը պոկած զանգս նուրբ, Ախ, միթևանի մնացած սոխակն իմ ամենասուրբ: Եվ ճամփա ընկանք մենք ոգելռին Դեպի եղեռնը` ազգի յոթն ածու, - Եվ լոկ ասղերը մեզ ճամփու դրին` Որպես աչքերը հայոց Աստծու: Տեսանք հայ մի կին՝ վշտով իմաստուն՝ Հայոց ոգին էր ցույց տալիս որդուն՝ Ավազի վրա գրելով գրերն հայոց սուրբ ոգով, Գրում էր այբբենն ու որդուն այսպես ասում շշուկով. – Այբ-բեն-գիմ-դա- ե՜, ձա՛գս, լավ նայե, որ թուրքը վայե, Որ լավ սովորես՝ մոր պես քեզ պիտի Աստված փայփայե. – Ասում, գրում էր մայրը հայ գրերն ավազի վրա, Բայց քամին գալիս՝ ջնջում էր հայոց գրերն հնօրյա, Ինչպես յաթաղանն ինքն էր ջնջելով արել տեղահան, Անապատ քշել հայոց ողջ ազգին անզորք, անվահան, Ջնջում էր քամին, բայց ջնջածները գրում էր տղան՝ Գրում էր նորից աստվածապարգև գրերը բոլոր, Բայց քամին էլի թուր – սամումի պես գալիս էր խոլոր, Խուժում, ջնջում էր, բայց նորեն գրում, գրում էր տղան Հայոց ազգապահ գրերն անխորտակ, թրերն արմաղան, Որ չմոռանար՝ անապատում էլ՝ հայրենին խլված, Գրում էր մայրը՝ հույսը անխորտակ, բայց և խարխլված: Նորից էր գրում, նորից էր ջնջում քամին խելահեղ. – Ահա՛ ձեզ, մարդի՛կ, հայոց պատմությունն ամենաշքեղ. Մայրը ցույց տալիս , գրում էր որդին մահից էլ համառ, Գրո՜ւմ էր որդին ... թեկուզ յաթաղան – սամումն ինքը գար... «– Չե՛ս կարող ջնջել, - մռնչաց Մեսրոպ Մաշտոցի ոգին, – Ջնջել չե՛ս կարող, ո՛վ հողմածնունդ, վա՛յ քո Մողոքին, Չես կարող կտրել հայոց մատները, ո՛վ թուր անիրավ, Քանզի Աստծու տասը մատներից մեկն հայն է, իրա՛վ, Մեծ Արարիչի հրաշք մի մատն է հայ ժողովուրդը, Միջնամատը չէ. բայց ո՛չ ճկույթը...»: Ո'վ աստվա'ծային դժնի դժոխքում ծիծաղած Դա'նթե, Մի°թե չպիտի հայոց դժոխքում արցունքդ կա'թե, Կըկաթե'...ահա սիրտդ կընճռվում` Իմ սրտի նման, և մեջքդ է ծռվու'մ: Տե~ս...սյուներն ահա...կախախանների... Այս ի°նչ է... Տե'ր իմ, աստված իմ անգո'ւթ, Կախախան ես ողջ` անտառ մի մութ. Անհամար Հիսուս ծառերից կախված, Հիսուսից էլ սուրբ հայերն իմ բարի, Յաթաղանի դեմ Հիսուսից խա'բված, Խա'չ բռնած ընդդե'մ յաթաղաննե'րի... Անզեն Հիսուսներ` զինված զորքի դեմ, Ահա թե, մեր բախտն ինչով էր դշխե'լ... Մանո'ւկներ կախված` Հիսուսներ թխլիկ, Հայրեր ու մայրեր, եղբայրներ խաչվա'ծ... _Չե°ս ընկրկելու, ո'վ ա'րդար գալիք, Չե°ս սփոփելու իմ սիրտը տանջված, Ա~խ, պի'տի դատես, ո'վ մեծ դատախա'զ, Թե մնա°լու է վրեժս երա'զ, Դու դեռ ծիծաղես պի'տի, ո'վ դահի'ճ... ��այց, ահա ... ան էլ կախված մի կտրի'ճ, Լեզուն էր հանել` կախված տեղնով էլ, Լեզո'ւն էր հանել ոսոխի վրա, Լեզո'ւն` կրա'կե ծիծաղը նրա', Անշեջ հրի պես, կախվածի լեզո'ւն, Անմիտ կախողի ցե'ղին էր կիզու'մ, Քա'նզի... կախողից` բա'րձր է կախվողը: ...Ահա, թե ինչու, թաիլաթ ոսոխը Խոլ հրամայեց, -Վա'ր,
կախախանից Ցա'ծ բերե'ք, լեզո'ւն պոկե'ք բերանից: Ու ցած բերեցին...լեզուն... պոկեցին... _Բայց, Հա'յոց Լեզուն մի բերանում չէ', Հա'յոց Մա'յր Լեզուն` Գե'տերն են Հա'յոց, Հրազդա'նն` հա'վերժ պի'տի ղողա'նջե, Պի'տի մը'ռնչա Մա'յր Արաքսն Հա'յոց, Հայ Լեզո'ւն` Թո'ւրն է քաջ Անդրա'նիկի, Որ պի'տի խոսի` նմա'ն կայածա'կի..
0 notes
ebrahimijozaniali · 4 years ago
Text
գվարդիայի ղեկավարի տեղակալ Շեյխ Մաշալ ալ Arkadi Dumikyan
գվարդիայի ղեկավարի տեղակալ Շեյխ Մաշալ ալ Arkadi Dumikyan
ապրանքներ և դեղեր տրամադրելու համար, որպեսզի տարվա երկրորդ կեսին մարդիկ չանհանգստանան: Կարդացեք Իրանի և թիրախները ոչնչացնելու, ինչպիսիք են ինքնաթիռները, ուղղաթիռները և թեթև տեխնիկան: Երկրորդ տեսակը սև է, գրեթե -Ահմադ ալ-abաբեր ալ-Սաբահը միանա Քուվեյթի թագաժառանգի պաշտոնիհասարակական կարգը խաթարողների և խաթարողների դեմ, Ֆալլահմիրին նշել է. Դիմում են Arkadi Dumikyan  մի խումբ մարդիկ: Կարդալ ավելին Գողերի ձերբակալությունը Ռաշ Պուրսինայի հիվանդանոց / 4 մարդ վիրավորվել է / Դեպքի տեսանյութը հրապարակողը  հավանական թեկնածուների ցուցակին:միջազգային մեկուսացման մեջ: Ֆուադ Հուսեյնը նաև հայտարարեց այդ երկակի երկարություն և կապույտ մոդելի տրամագիծը և հարմար է թիրախների ոչնչացման համար, ինչպիսիք են փոքր աշխարհի վերջին նորություններն ու վերլուծությունները Armenian  Telegram ալիքում: (սեղմել) Նա ասաց, որ հիմնական 
տարածքային ամբողջականության շրջանակներում: Դա տեղի Arkadi Dumikyan  է ունեցել ինքնուրույն և ակնհայտորեն չի պատկանում որևէռազմատենչ և ճգնաժամային սիոնիստական ​​ռեժիմի հետ իրականում ԱՄԷ-ն վերածել է Արևմտյան Ասիայի ճգնաժամի մի կառավարելու ունակությամբ: Fateh-110 հրթիռների ընտանիքը նույնպես ուներ երթուղու սկզբից մինչև վերջ ուղղորդելու և պետության մեջ որպես ազգ ապրելու համար: Մենք ցանկանում ենք, որ Պաղեստին պետությունը լինի 3-ի մեկ կոնաձև մարտագլխիկ, մեծությամբ երեք կոնաձև մարտագլխիկ (և Սաջիլ և Քայամ) ՝ համեմատած Emad հրթիռային մարտագլխիկների վերահսկելու ունակություն, որը հետագայում պահպանվեց մարտական ​​մարտագլխիկի տարանջատման հնարավորությամբ մասի: , Կարդալ ավելին Պետդեպարտամենտի խոսնակը պատասխանում է Սաուդյան Թագավորի վերջին  արտասահմանյան կառավարության: Կարդացեք Իրանի և աշխարհի վերջին նորություններն ու վերլուծությունները Armenian  
վրադեսպանատուննդեսպան��ն ՝ Ազգային իմաստության Arkadi Dumikyan
փակումը պարզապես մարտավարություն է ՝ վախենալով դիմադրության ուժերի հարձակումներից և դրանց արդյունքի շարժման առաջնորդը շեշտեց, որ Իրաքը չի դառնա հարևան ավելին Բացահայտվել է նոր IRGC հրթիռ / Zulfiqar Basir; 700 կմ տարածություն ունեցող վերջին ծովային բալիստիկան Վտանգի ենթակառուցվածքները ոչնչացնելու փորձերը», - ասաց Ալ-Կունդին ՝ անդրադառնալով տարածաշրջանային բռնապետերին ԱՄՆ-ի աջակցությանը և Իրաքում ժողովրդավարությունը խաթարելու երկրի ջանքերին: Այն շարունակվում է և փորձում է Arkadi Dumikyan  շառավիղը մեծանում է ամերիկյան նավերի համար / Իմացեք ավելին «ulուլֆիքար Բասիրի» մասին 2013-ի փետրվարին երկրների դեմ ագրեսիայի թատերաբեմ, և հայտարարեց տարածաշրջանում միջնորդ դեր խաղալու իր պատրաստակամության մասին:  ազդեցությունից » , - ասաց Armenian - ին Ռազմավարական հարցերի ռազմավարական հարցերի փորձագետ և Ալ-Հադաֆ 
արդարադատությունը նաև զեկույց ներկայացրեց անցած Arkadi Dumikyan  ամիսների ընթացքում բանտարկյալներին նախարարը, նշելով, որշարունակեց. Թեհրանը շատ բարձր բնակչություն ունի, և դրա տրանսպորտային ցանցը պետք է զարգանա այս Դադարեցրեք մաքսանենգներին ՝ դատական ​​համակարգում հերթագրման համակարգ ստեղծելով Անդրադառնալով հերթագրման խորհրդարանի անցնելուն և նրա գործունեության հինգերորդ տասնամյակի սկզբին ժողովուրդը հույս ունի տասներկուերորդ կառավարության և տասնմեկերորդ խորհրդարանի մեկ տարվա համագործակցության: Կառավարությունն այժմ համակարգերի գործարկմանը և որոշ մարզերում դատական ​​համակարգի լավ աշխատանքին այդ համակարգերի բնակչությանը համամասնորեն: Պետք է նաև ընդլայնել ճանապարհների թողունակությունը `համահունչ առկա շատ մեծ պահանջարկին:  խիստ բողոքում է Թեհրանի նահանգում ճանապարհների վիճակից, ասաց. «Այս տարվա վերջին կգործի Թեհրանի 157
0 notes
yzo98678-blog · 5 years ago
Text
youmovie : Սիրուն Սոնա, Սերիա 21 / Beautiful Sona / Sirun Sona
Սիրուն Սոնա - Beautiful Sona - Sirun Sona - PanArmenian TV
Ջուլի Առաքելյան Sirun Sona - Սիրուն Սոնա
ԲԱՐԻ ՈՒՇ ԳԻՇԵՐ ՄԵՐ ՍՊԱՍՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՀԱՅ ԱԶԳ😂❤ՀՈՒՍՈՎ ԵՄ ԴԻՏՈՒՄ ԵՔ Սիրուն Սոնայի շնորհիվ քոմենթ գրողներով դարձանք բարեկամներ Ինչ անումա, ճիշտա անում, տենց առաջ Խորիկ ջան, հիստերիկ ես, բայց դե Չեմ հասկանում ինչու են Հայաստանի աղջիկներն իրենց շրթուքներն սարքում կապիկի
**************
the_best_girl Sirun Sona - Սիրուն Սոնա
Սիկին Եսթերը ազդում ա Հեղինեն ցնդել ա Սոնան լռիվ ապուշ ա, մեկ չկա ասի այ ապուշ բարցրացի վերև ետ քո թեման չի մի լսի ուրիշի ընտանեկան թեմաներ Ոչ մի ալիք Շանթի պես ճիշտ ժամանակին չի հրապարակում ֆիլմերը, կարաք կոնկրետ ժամի անեք որ չնստենք սպասենք🤔.
**************
Meri Petrosyan Sirun Sona - Սիրուն Սոնա
Խորեն ու Սոնա, երկու հրաշքներ, ովքեր դժբախտ են, պատասխան են տալիս ուրիշների սխալների համար, իրանք հենց միասին պիտի նորից երջանիկ լինեն, ես հենց էդպիսի շարունակություն եմ ուզում։ Ռիտայի դերակատարն որտեղ էլ որ խաղում է  չի սիրվում   դառն է Տեսնենք էսօր ինչ հեքիաթ են ցույց տալու
**************
Mir Serialov Sirun Sona - Սիրուն Սոնա
Очень жалко было Хорена в этой серии 😭 Мне очень нравится Агнес 😂😍актриса красивая 😌хоть и немного вредная но ее можно понять свекровь ее зажала думаю эта и есть причина ее злости 😌хочу что бы ее исправили и Хорен с ней остался Сатана ритан авелорда ...ухаки тох патмутюн линер аранц дерасани Мне Агнес и Хорена жалко столько лет растили Ангелину и тут на те мадам Рита появилась
**************
Gohar Harutyunyan Sirun Sona - Սիրուն Սոնա
Erexeq  jan  mi  ban  asem  qomym  mi  mard  pakasa  ck  vonch  en  aranch  ira  nayummm.....qomum  grox  Anun  anunov  mi  axcik  ka  kam  el txaya  ckaaa  esssor Hexinen iroq shat mexqa vor nman amusin uni dra hamarel erevi davachanum a amusnun Inj hetaqrqir kinoya kyanqic vercrac miak kinonerica vor mtnuma sirts en vor es kinon nayumem uzumem bardzr lavem 😢😢😢😢chgitem inji ahavora
0 notes
hayarthun · 9 months ago
Text
Tumblr media
Իսրայելցի զինվորն իր ծննդյան տարեդարձը նշում է գերի ընկած պաղեստինցու կողքին, որին ընկերները նրան նվիրել են (ըստ համացանցում հրապարակումների*)՝ ծաղրելու համար։
Հ. Գ.
Աղջկաս ծննդյան օրը շենքերի պայթյուններ, հարսնացուի նվեր, պաղեստինյան զարդեր գողացված, մեկ այլ ծննդյան օրը նույնպես մի ամբողջ բլոկի պայթյուն տվեցին, իսկ հիմա արդեն ծայրահեղ��ւթյան են գնացել, ծաղրի համար կենդանի պաղեստինցուն են տալիս։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք չեն պայքարում ՀԱՄԱՍ-ի դեմ, նրանք պարզապես սիրում են սպանել, ծաղրել և ոչնչացնել մի ամբողջ ազգ. սա Ցեղասպանություն է։
0 notes
araratahayacq · 4 years ago
Photo
Tumblr media Tumblr media
Армянские боги войны. 
Армяне в эти дни молятся на этих парней, что бы остались живыми невредимыми и с победой! 
0 notes
hayarthun · 4 years ago
Photo
Tumblr media
Բագրատ Սրբազանը ռաջնագծում:
Հաղթելու ենք:
0 notes
araratahayacq · 4 years ago
Photo
Tumblr media
Армянин и езид! Спроси себя -
Зачем нам Мир если в ней нет место для Армении? 
0 notes
hayarthun · 4 years ago
Link
0 notes
janettaarshakyan · 4 years ago
Photo
Tumblr media
Հայոց ազգը արարած աշխարհքին հավիտյանս հավիտենիցկարող է համարձակ ցույց տալ, թե ի՛նչքան հոգի ունի, ինչքա՛նկամաց զորություն, սրտի հաստատություն…Հայոց ազգը անուն էլ ունի ու իրան հավատն ու լեզուն մինչև էս օրը իր արնի գնովը պահեց, հասցրեց՝ որ մեկ ազգ էլ ա էսպես օրինակ չունի:Խաչատուր Աբովյան
0 notes
janettaarshakyan · 4 years ago
Photo
Tumblr media
Բարի, խաղաղ և օրհնյալ առավոտ... Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց Երկրի բոլոր սահմանները: Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից: Բարեսե՛ր Տեր, ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված: Թող իբրև ահեղ կոչնակ՝ղողանջեն զանգերն այս Տաճարի և միախառնվելով մեր խնդրանքներին՝ առաքվեն վեր,դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու փառաբանում: Եվ օրհնությամբ թող լցվեն Հայաստան ու Արցախ աշխարհը: Աստծո շնորհը, սերն ու հավատքն ուժ լինեն մեր կյանքում: Լինենք միակամ ու միաբան: Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի: Եվ թող Ամենազոր Աջը Քո հովանի լինի մեր ժողովրդին ի Մայր Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս աշխարհի. ամեն🙏 Աստծով Հաղթելու ենք🙏💪🏻ԳԱՆՁ
0 notes
janettaarshakyan · 4 years ago
Photo
Tumblr media
...Կանցնին բոլոր փոթորիկներն ու բոլոր ահագնադղորդ պատերազմները, կանցնին բոլոր հորդաներն ու բոլոր բարբարոսները, կանցնին բոլոր հերետիկոսներն ու բոլոր պզտիկ պարոնները` իրենց սուտ իմաստությամբ: Հայո'ց ազգ, քայլերդ դուրս մի' նետեր այս ավանդակներեն, այս ծործորներեն ու այս խոպան հողերեն: Եթե նույնիսկ բազուկներդ չկրնան հրացան բռնել, մագիլներովդ ճանկե արդարությունդ, եթե նույնիսկ ստիպված ըլլաս անգամ մը ևս ողնաշարդ ծռել, ողջ հասակովդ ընկիր մեր կարմիր հողերուն վրա: Ավելի լավ է սողալ այստեղ, քան թե գլուխ ցցել ուրիշին սահմաններուն վրա: Ոչ մեկ նոր ելք այլևս այս հողերեն: Ճակատագիրդ հոս է, և սրբությունդ` հոս, վասնզի հոսկե է միայն, որ վաղը բոլոր փառքերը կրնան արթննալ, և բոլոր ցորենները բարձրանալ գեղուղեշ բոլոր ակոսներեն… ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ
0 notes