#Պատերազմ
Explore tagged Tumblr posts
hayarthun · 11 months ago
Text
Tumblr media Tumblr media
Ադրբեջանում ցամաքային սահմանները փակ են կորոնավիրուսային համաճարակի սկզբից։ Մինչ աշխարհի շատ երկրներ վաղուց բացել են իրենց ցամաքային սահմանները մարդկանց տեղաշարժի համար, Ադրբեջանի սահմանները դեռ փակ են։ Ադրբեջանի կառավարությունը բնակչությանը ոչ մի հիմնավորված պատասխան չի տալիս։ Այս վերաբերմունքը հակասում է մարդկանց ազատ տեղաշարժին։ Ենթադրյալ վարկածներից մեկն այն է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է տարածաշրջանում նոր պատերազմ նախապատրաստելու սիոնիստական ​​քաղաքականության պատվերով։ Բայց այս անգամ ո՞ւմ հետ։
0 notes
geheniaraqel · 1 year ago
Text
1 note · View note
mamuncel · 1 year ago
Text
֊Ալո
֊Ալո, ըմմմմ կներեք սխալ եմ զանգել
֊Լավ
֊Ալո
֊
Սա գրվել ա 19.10.20 -ին... ես էլ հետք էի ման գալիս, որ հիշեմ, պատերազմի ամենաթեժ պահերին ուղղակի ստացած զանգեր.. մի մարդուց ում ձայնը վաղուց մոռացվել ա, մի մարդուց ում ձայնը էդպես էլ չճանաչեցի...
Իսկ հիմա, ոչինչ չկա, ոչ պատերազմ կա, ոչ Արցախ... ու ոչ էլ սեր...
2 notes · View notes
vaspurakan · 8 months ago
Video
youtube
Օ`Բրայն, Ձեյմս Ուորլիք, ո՞վ է հաջորդը, միջանցք չի լինելու, պատերազմ կրթո...
0 notes
nationallibraryofarmenia · 9 months ago
Text
Մայիսը գրականության մեջ
Tumblr media
Մայիսյան մի գեղեցիկ օր, երբ Վանդան նոր է դարձել յոթ տարեկան, պատերազմ է սկսվում։ Կարելի՞ է դրսում խաղաղ, երբ պատերազմ է։ Կարելի՞ է նվագել։ Գերմանացիները գալիս են տանկերով՝ Հոլանդիան նվաճելու և մեր տերն ու տնօրենն են դառնում. այսպես էր ասել ուսուցիչը դպրոցում։ Ակնհայտ է, որ հոլանդացի զին��որները պարտություն են կրելու։ Ռոթերդամն այրվում է, ձեղնահարկի պատուհանից կարելի է տեսնել սև ամպերը։ Եղանակը մնում է հրաշալի։ Մայրիկը պատերազմի մասին չի խոսում։ Նա նստած է՝ Ֆրանկին գիրկը դրած, և փորձում է կերակել նրան։ Շատ մեղմիկ նրա համար երգ է երգում, եթե անգամ Ֆրանկը չի լսում։ Վանդան հիշում է այն երգը, որ մայրիկը մի ժամանակ երգում էր. Glucklich ist…wer vergist…was doch nicht zu andern ist. Գերմանական երգ է, բայց սիրուն է։ Բախն էլ էր գերմանացի, Շումանն էլ։
***
Վանդան հաշվում է ծնողների դեմքերն ու նաև եղբոր դեմքը. գունատ անկյուներ եռանկյան մեջ՝ մեկ, երկու, երեք, մեկ, երկու, երեք, մեկ...
- Ամեն ինչ կարգին է, Էգբե՛րթ, մենք միասին կարող ենք հաղթահարել այս ամենը,- ասում է Էմման։
***
Երաժշտության մեջ պատերազմներ չկան, երաժշտությունը ամեն ինչից վեր է կանգնած,- ասում է պարոն Դե Լեոնը՝ շոյելով Վանդայի գլուխը։
Աննա Էնքուիստ, «Գաղտնիքը»
0 notes
vrizharu · 1 year ago
Text
Նիկոլ Փաշինյան
Tumblr media
– Ժողովրդին խափեց ու ոչ միայն հրաժարվեց խոստացված բարեփոխումներից, այլ նաև նոր կոռուպցիոն սխեմաներ ստեղծեց։
– Ծառայում է հայ ազգի թշնամիներին, ներառյալ պուտինյան Ռուսաստանը։ Նա չբանտարկեց ռուսամետ գողերին, օլիգարխներին ու քաղաքական գործիչներին։
– Կորոնավիրուսի համաճարակ, սխալ կառավարման ու կոռուպցիայի հետևանքով մահացել է ավելի քան 5000 մարդ !
– Պայմանավորված պատերազմ – 5000 հոգի է սպանել, որ Արցախը հանձնի ու դեռևս չի հրապարակել զոհվածների ամբողջական անուն, ազգանունները: Ունենք հազարավոր վիրավորներ ու հաշմանդամներ, տասնյակ գերիներ, տարածքային կորուստներ Արցախի ու ՀՀ-ի տարածքում։
– Հօպի փոխարեն 130 միլիարդ $-ով զինամթերք չունեցող ինքնաթիռ առել ու օդը բաց թողել
– Արաքսի ափին գտնվող 1 կորպուսին պատերազմի սկզբում հրամայեց գրոհել գերազանցող ուժերի դեմ Լելե թեփեն գրավելու, որի հետևանքով կորպուսը ջախջախվեց և ճակատը ճեղքվեց:
– 10 օրից ավելի օգնություն չուղարկեց երբ թշնամին Շուշին էր գրոհոհում։
– Գերիներին չի վերադարձնում, փոխարենն ասում ա՝ ոչինչ թող մի երկու ամիս սպասեն։ Դրա փոխարեն շատ արագ հանձնել է ադրբեջանական գերիներին։
– Հարվածի տակ է դրել ու հանձնել է Խծաբերդի ու Հին Թաղերի տղերքին, որպեսզի Ադրբեջանը ինչքան հնարավոր է շատ գերիներ ունենա։
– 44 օր բոլորին ստել է, թ�� հաղթում ենք, որ հանձնի Արցախը։
– Իր ավտոշարասյունով սպանել է հղի կնոջ (Սոնա Մնացականյան)։
– Վերացրել է հայկական ռազմավարական, մասնագիտական ինստիտուտներ, դրանց մեջ՝ գեոդեզիայի ինստիտուտը։
– Պատերազմից հետո թողել է, որ անհայտ կորածները մահանան անտառներում։
– Պատերազմի 3 օրը համալրումը դադարեցրեց ու զորքը առանց օգնության թողել:
– Պատերազմի ժամանակ կանոնավոր բանակը քանդել է՝ կոչ անելով քուչում 30 հոգով հավաքվել, գնալ պատերազմ։
– Արգելել է Հայաստանի բարեկամներին, հայերի շահերի պաշտպանության գործիչներին մուտք գործել Հայաստան։
– Արցախի ու արցախցիների նկատամամբ համակարգային ատելություն է տարածել։
– Մեկ ստորագրությամբ հանձնեց 3 շրջան Ադրբեջանին, ի դեպ ստորագրեց ՀՀ անունից, թեև Հայաստանը իրավաբանորեն պատերազմին չէր մասնակցում։
– Հանձնել է Հադրութը, Զանգելանը , Շուշին !
– Հանձնել է Բերձորը, Աղավնոն։
– Թաքուն հանձնել է Գորիս-Կապան ճանապարհը։
– Կեղծ գործեր է հարուցել Սյունիքի համայնքապետերի վրա, իսկ Գորիսի քաղաքապետը բանտից է հաղթել ընտրությունները։
– Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնած Հունգարիայի հետ վերականգնել է Հայաստանի հարաբերությունները։
– Շուշիի, Արցախի հայկական լինելը կասկածի տակ է դրել։
– Ականների քարտեզները հանձնել է Ադրբեջանին։
– Հնարավոր է, որ քրդերին դավաճանաբար հանձնել է հայերի ցեղասպան Թուրքիային։
– Հայկական բնակավայրերը կոչում է ադրբեջանական տարբերակով ( Էյվազլի )
– Պայթյուն Սուրմալուի առևտրի կենտրոնում, 16 զոհ !
– Սեպտեմբերյան պատերազմ – ավելի քան 250 զոհ ու տարածքային կորուստներ։
– Արցախի բլոկադա- փակել է Արցախի ճանապարհը, 150 հազար մարդկանց սովամահ է անում, այդ թվում՝ 30 հազար երեխայի։
– Ազատ գյուղում 15 զինծառայողի մահ:
– Ունեցել է “բանավոր պայմանավորվածություններ” Իլխամ Ալիեվի հետ սահմանազատման ու մի շարք կենսական նշանակություն ունեցող տարածքների հանձնման կապակցությամբ (Սոտք, Գորիս – Կապան ճանապարհ, Շուռնուխ, Որոտան և այլն):
– Ձգտում է Ադրբեջանին հանձնել ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհ Սյունիքի տարածքով (Զանգեզուրի միջանցք)։ Ձգտում է հանձնել այսպես կոչված “ադրբեջանական անկլավները”, որպեսզի էլ ավելի ուժեղացնի Հայաստանի կախվածությունը Ադրբեջանից ու Ռուսաստանից։
– Ձգտում է ոչնչացնել հայկական պետությունը, նրա անկախությունը (միավորում Ռուսաստանին ու ռուս – թուրքական դաշինքին) ու տարածքային ամբողջականությունը (Արցախը Հայաստանի մարզ է !)։
– Հարցեր – ինչպես են ազերիները Ջրականից ու Հադրութից հաս��լ Շուշի ?
Ինչու չեն պայթեցվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ու Մինգեչաուրի ջրամբարը ?
– Անօրինական սահմանազատում Տեղ գյուղի տարածքում, Ադրբեջանի հետ ձեռք բերված գաղտնի նախնական պայմանավորվածությամբ։
– Քննադատում է անկախության հռչակագիրը և ցանկանում է փոխել այն:
- Արցախը հանձնեց Ադրբեջանին !
0 notes
draftoff · 2 years ago
Text
?
պատկերացնու՞մ ես սեփական տեսակետից դուրս գաս ու առանձնանաս քեզանից/ եսազատվես, այնքան, որ ինքդ էլ քեզ չմնաս, ոչինչ չմնա, բացի տիեզերական մտքից, ու խելամտես աշխարհքային անըմբռնելիությունը, այնքան թռիչք ունենայիր, որ կարիգ չմնար պատկերացնելու, այնքան խորքային լիներ մտապակերումը, որ ��նեզրաբար գտնեինք մեկ ես՝ քեզ, մեկ դու՝ ինձ, խոսքերը ավելորդանային բառալռության արձկումից ու բռնելուց նրանց անիրավրդով իմացվածությունը, միահոսվեինք, գոլորշիանայինք երկրաշերտերը ծակոտելու ու նորանոր մակերեսների(ն) բաշխվելու համաար, ոչինչ չմնա ծանրակրելի դատարկությունից, բարձրագույն լռությունից բացի, ոչինչ չմնա կարևոր, բայց/ և շարունակի մնալ էական, գոյենք տողագծերից ու չակերտներից դուրս, պատերազմներից որ միայն պատերազմ են ծնում, շղթայապես ճողվող այս անխոս օրերից, երբ քեզանից բացի քեզ ոչ ոք չի այցելում, տարածույուններից ու բնազգայարաններից դուրս, ուր հեռավորությունների պատրանքը անուժ է, ուր բառերը մարմնավորվում ու դանում են մենք, իսկ մենք մոնւմ այդպես էլ չգրված, պատկերացնու՞մ ես քանի շրջապտույտ էր այդօրինակ հարկավոր մինչև (ինքնա)ստեղծագործ(վ)ելն ու իրար կրկին պատահելը
1 note · View note
araratahayacq · 3 years ago
Link
Իմ բաժին պատերազմը:
 Հովսեփ Հովհաննիսյան:
1 note · View note
arminehblogblog · 4 years ago
Photo
Tumblr media
Պատերազմի օրերին Եղանակների հերթափոխ է հիմա... բնությունն արդեն գույներն է փոխում, իսկ մեր ներսում եղանակը կանգ է առել...
0 notes
mariamyeghiazaryan · 8 years ago
Text
Վոլֆգանգ Բորխերտ| Պատմվածքներ քրեստոմատիայի համար
***   Սպիտակ խալաթով մարդը թվեր էր գրում թղթի վրա։ Դրանց կողքին դնում էր փոքրիկ գեղեցիկ տառեր։ Հետո նա հանեց սպիտակ խալաթը և մի ամբողջ ժամ զբաղվեց լուսամուտագոգին դրված ծաղիկներով։ Նկատելով, որ մի ծաղիկը թառամել է, մարդը սաստիկ վշտացավ ու լաց եղավ։ Իսկ թղթի վրա թվեր էին գրված։ Դրանք ցույց էին տալիս, որ կես գրամը բավական է երկու ժամում հազար մարդ ոչնչացնելու համար։ Արևն ընկել էր ծաղիկների վրա։ Եվ թղթի վրա։
2 notes · View notes
xiyade · 4 years ago
Note
there was no tv or internet they had to kill time somehow ¯\_(ツ)_/¯
armenian church isn't orthodox tho alsjsjsh
I used to think so too but technically we are Oriental Orthodox
Tumblr media
16 notes · View notes
hayarthun · 1 year ago
Text
Tumblr media
Իսրայելը հայտնվել է պատմության մեջ ամենամեծ քաղաքային որոգայթում. Նա չի կարող պատերազմում հասնել ցանկալի ռազմական հաջողությունների։ Պատերազմից մոտ հինգ ամիս անց Գազայի հատվածը իսրայելական բանակին պատճառեց իր պատմության մեջ ամենածանր կորուստները: Ի պատասխան՝ նա ոչինչ չի անում, բացի իրական թվերը թաքցնելուց և իր հեղինակությունը փչացնելուց՝ փորձելով արդարացնել իր հարձակումները խաղաղ բնակչության վրա։ 473 Մերկավա տանկ ոչնչացվել է Գազայի խմբավորումների կողմից, ևս 27 տանկ ոչնչացվել է Հեզբոլլահի կողմից։ Ավիրված տանկերի ընդհանուր թիվը հասել է 500 միավորի։
0 notes
geheniaraqel · 1 year ago
Text
1 note · View note
mamuncel · 1 year ago
Text
էստեղ գրելն ինձ համար թերապիայի պես մի բան ա էղել միշտ, ոնց որ մի օր կատուս էր թերապիա, մի օր տաք թեյն ու կարդացածս գիրքը...
Հիմա պատերազմ ա, ցույցեր... 5 տարի առաջ պատերազմ չկար, ցույցեր էին, ինչ-որ բան էր փոխվում աշխարհում, բայց ես չէի պատկերացնում, ոու դու էլ կփոխվես: Թվումա ա թե, ամեն ինչ փոխվեց 18 կամ 20 թվի հետ, իսկ ես նույնը մնացի: Չէ, ես մեծացա հաստատ, հաստատ ինչ-որ նոր բաներ սովորեցի, հաստատ շատ բաներ հասկացա, բայց էությունս չփոխվեց: Ես բուժեցի ինձ ինքս, մի օր հիվանդացա ուժեղ մինչև 40 աստիճան ջերմությամբ առանց դեղ մնացի, բայց ապրեցի: Շատ բաների միջով անցա, բայց ապրեցի...
Հիմա էլ կապրեմ ...ու ոչ մի բան կապ չունի: Վաղուց չէի ռոմատի��ացրել ամենը, բայց մեկ-մեկ պետք ա: Իմ էությունը չի փոխվում:
1 note · View note
vaspurakan · 8 months ago
Video
youtube
Հուզված եմ․ Մեծ պատերազմ՝ Հայաստանի հաղթանակով․ Դաժան փոփոխություն է սպա...
0 notes
arsenthecynic · 3 years ago
Text
Մահանալուց(poem)
Կմահանանք մի օր, 20 տարուց, կամ վաղը
Ես հաստատ գիտեմ, դու ուզում ես վաղը
Որովհետև ես էլ եմ ուզում մահանալ վաղը
Տարիքում վաղ,
Ու վերջինն, ով կհանդիսանա սաղը
Սաղ կտեսնի իր պարզ աչքերով
Դիակները մարդկանց ու մյուսին,
Ում վրա շողք է թողում լուսինը դանդաղ
Ու մահանալուց կխմենք արաղ
Հեշտ էր կյանքն իմ, հենց դրա համար էլ
Ժամանակն ինձ համար միշտ դանդաղ էր անցնում
Ասծուն չէի հավատում, ու ոչ էլ աղոթում էի
Չէր հետաքրքրում ինձ "ամեն" ի կարծիքը
Ու չէի գնահատում ես ամենն ինչ ունեի
Որովհետև չէի զգում ամենի կարիքը
Սառնասրտությունն է անձի վեհությունը որոշում
Հանդիսանալով որոշյալն անորոշ ում
Ու՞մ պետք է վստահեմ իմ միտքը
Եթե բացվելու է լիրիկական գիրքը,
Որի պրիզմայով էլ կդիտվեմ ես:
Ա՜խ կուզեի ես, խոսալ հայ��ու դիմաց
Միակ մարդու հետ, ով բանիմաց է,
Ու հասկանում է ինձ
Կյանքում տխուր չէ, որ չի լսում քեզ խուլը
Սխալ հասկացողն է անում տխուրը
Ամեն,
Մեկի
Համար
Հարմար
Թեքիր
Մտքի թելը
Որտև Չկան
Հասարակ
Մտքեր հասկացողներն
Ու առհասարակ
Բեզարում եմ կամաց
Երբ նստած եմ անվերջ ես հայլու դիմաց
Կամ սենց մի բան ասեմ
Հասարակությունը քամում է ինքնությունս
Ու կգա մի օր երբ ես, ու իմ նմանները, կզզվենք ամենից ու կհավաքվենք տանիքին
Կսկսենք հարբել մենք սառնամանիքին
Ու հարբած ձայնով իմ կդիմեմ ես մեկին, ու լացելով
Հոգիս կմերկացնեմ ասելով`
Կմահանանք մի օր, 20 տարուց, կամ վաղը
Ես հաստատ գիտեմ, դու ուզում ես վաղը
Որովհետև ես էլ եմ ուզում մահանալ վաղը
Տարիքում վաղ,
Ու վերջինն, ով կհանդիսանա սաղը
Սաղ կտեսնի իր պարզ աչքերով
Դիակները մարդկանց ու մյուսին,
Ում վրա շողք է թողում լուսինը դանդաղ
Ու մահանալուց կխմենք արաղ
Պատերազմ, շրջապատել է մեզ թշնամին, կրակում են ամեն կողմից
Պատերազմ, իսկ ես հիշում եմ քեզ,
Հայելի, ու երաժշտությունը Սողոմոնի
Ու վազում է ընկերս դեպի ինձ, որ օգնեմ ես շտապ
Բայց չի կարող հասցնի, որտև կա չափ
Հեռավորության մեր երկուսի միջև
Իսկ թշնամին չի ուզում զիջել,
Ու թռնում է քո հետևից փամփուշտ
Կվազես դու արագ, անշուշտ
Կհասնի այն քեզ բայց, վաղ թե ուշ,
Դրա համար էլ այն կոչվում է փամփուշտ
Ու երբ դիակն իմ ընկերոջ պարկի
Կողքս իմ, փափուկ հողի վրա
Կրակոցի ձայնն ականջներս կզարկի
Կլսեմ ես ձայնը "թող նրան"
Ու կմնամ ողջ ես, ու մի քանի հոգի
Պարկած հատակին, կամ ծնկաչոք մնացած
Կսպասենք ուղղաթիռը, որ մեզ օգնի
Գնանք հեռու ու մոռանանք վիճակն այս մահացած
Ու կգա ուղղաթիռը
Ու էվակուացիա կլինենք մենք տանիքին
Ու կգրեմ ես ինքնագիրը
Սառնամանիքին
Ու կհիշեմ ես օրինաչափությունն ու քաոսը
Որի միջով անցա ես, ու ստեղ հասա
Կհասկանամ ես, որ չեմ ուզում գնալ տուն, հայելի, գաղափարները քո դու ինձ ասա,
Ինքնահավանության մակարդակ վերին
Որ խոսում եմ ինքս ինձ հետ, փոխանակ դիմեմ Տերին
Անտանելի մի երազ,
Վաղը նորից պատերազմ
Ու տխուր նստել եմ տանիքի վրա
Մոտենում է ինձ երիտասարդ տղան,
Հարցնելով, թե խի եմ մտքերով թռել,
Իսկ ես պատասխանում եմ
Կմահանանք մի օր, 20 տարուց, կամ վաղը
Ես հաստատ գիտեմ, դու ուզում ես վաղը
Որովհետև ես էլ եմ ուզում մահանալ վաղը
Տարիքում վաղ,
Ու վերջինն, ով կհանդիսանա սաղը
Սաղ կտեսնի իր պարզ աչքերով
Դիակները մարդկանց ու մյուսին,
Ում վրա շողք է թողում լուսինը դանդաղ
Ու մահանալուց կխմենք արաղ
4 notes · View notes