Text
verse( )s
շունչ առնելիս ջրառատվում է բառապատկերների ծաղկումը, արտաշնչելիս բոյ առնում իմ առջև, ու ես ամենակայուն խելահեղութունն եմ տեղի ունեցող ինձ հետ, լավագույնն եմ ինչ երբևիցե կարող էր պատահել ինձ, մինչ կյանքը պատահում է անպատահականությունների լեզվով, գոյանում ի սեր, մտալցվում քեզ ու ինձ համար, խոստանում անցածի ու չեկածի մասին, բառերը խաչվում են կոկորդում ու ծնվում է երազը նորովի սիրելու, անվճիռ, անվրդով, անինքնամնաց, որքան շունչ ��ա ծաղկման միջ, որքան միտք ինքնասերվելու համար, երբ կորցնելու չի մնում ոչինչ, երկինքը պեպենոտում է երկրացիների քնից, գոյությունը միջակետվում ու մտաթևավորվում է իրեն հատուկ եղանակներով՝ ձմեռ, գարուն, ամառ, աշուն ու այդպես շարունակ(,) դիտել սեփական գոյախաղը, թվալ բարձր ու հեռավոր թվալ իրականության անցուդարձից զատ, թվալ աշխարհքաչափ ծավալուն, թվալ ու բառել, թվալ ու հավատալ, որ ամենն է հնարավոր, չէ որ ամենն էլ եղել է վաղուց, տես, ինչ անթառամ է խոսքը պսակում ընդարձակությունը
0 notes
Text
ego sum amor
Ինձ բաց թող ինձանից ներս, օր օրի անհետացող օրերից դուրս, ծխացող մարմիններից, կարոտառած բացատներից բառա ու տեսածառավ, կրկնա ու քառապատվող բազմանմանություններից, ինձ դուրս թող ընդ աննմանությանդ, սեր իմ, եթե կյանքը հետադարձ դիտենք, կտեսնենք ինչպես է մարդը սովորում երջանկանալ ամենատարրական բաներից, մարդը քայլող իրականություն է, մի կյանք է հարկավոր մեկին ճանաչելու, մյուսին չճանաչելու համար, ու ես զգում եմ, թե ինչպես է այն ապրում ինձ իր ամբողջ ամայնությամբ, ուր ամենը մեկում է հանդիպում, ուր խաչուղվում են երազներն ու երազանքները, զգում եմ եսայական շրջապտույտները, երբ բռնում եմ թե ուր է տանում իքնահարցումը ու ինչ պատասխան է հետևելու նրան, ինչպես են բարակում տողերը ու մենք միալուծվում ենք անձայնությամբ, զգում եմ՝ սերը չափազանց է իմ ներսում, ինձանից դուրս չպատահելու համար
0 notes
Text
ինքնավերադարձ
մթնաշաղ է, միտքը անգոյության ստվերում հենակետ է որոնում, չգտնված երազի պես, որ տեղում է (ան)իրականում ու շարունակում մնալ (մեզ պես) ամեն տեղ, ուր կարենանք տեսնել իրեն, մթնալույսը երևանում է, ընգրկվում բիբի լայնությամբ շնչա/սպառում/որում իրենով (ան)ձայնությունները, շողքերը հյուծվում են մթության հետ խաչվող մարմիններին, լուսանցնքները փոխկապված են բազմանձնյա լռությամբ, հավերժության նրբազգացումը կառչել է օդում, հաշիվենրը տանում են անվերջության, իսկ ճանապարհը (ամեն դեպքում) դեպի քեզ (տուն), շրջակայքը ծլարձակվում է գետնափոսերից ու ստվերձակվում երևակայության բնալարերից աշխարհը վրա/տակ է տալիս, երբ այսքան քոնն եմ, որ էալույսվում եմ ինքնահոսելիս, ու արտաշող(վ)ում տեսությամբ, այնքան իմն եմ, որ ամենուր եմ ու ներաշխարհը ծավալվում է բոլոր վեկտորներով ու թեքագծերով, (իրենից դուրս) բազմաշող(վ)ում, սերագր(վ)ում հարթություններում ու նրանց(ից) ձևակերպված մերիդիաններում, որքան լիակոչված են ժամանակներն ու տարածությունները մեզանով, որ մեզանից բացի` ոչինչ չկա, ինքնագիտակցող մարմինը հեռանում է իրենից բոլոր երթուղիներով նամակագրում իրեն, թե ինչպես է լուսաբաց(վ)ել այսօր, (ան)սպասելի վերադառնում իր մոտ, թակում դռները, անց ու դառնում, շրջադարձվում, մայրուղվում, շիկանուm բոլոր լուսացրիչներում, ընթեռց(վ)ում ու միաբառ(վ)ում, հարաբերվում ինքն իր հետ, թախծում իր մասին ու կարոտում իքնիրեն, տառամիջ(վ)ում ու վերջակետ(վ)ում
0 notes
Text
x
հովհարել շշնջացող կրակների լեզուները, մինչ մոխրանալը բոլոր ձայնությունների, մինչ կիսաբառերի անստվերացումը լայնատարած արձագանքի, մինչ մերկացած ձայնակույտի հասունացումը՝ անվրդով ու անշփոթ, միակ աղոթքը՝ լռությունն է տիեզերական մենապարի
2 notes
·
View notes
Text
.
նռնակը պայթում է, պայթումը կախված է, կախված է վառոդի պայթուցիկ ուժից գումարած մետաղի դիմադրությունը, այսպես է կյանքը բաժանվում անհատների(,) տեսակների, ձևամիջոցների` կախված կարծիքներից, ��յանքի դիմադրությունը ինքնակերպ նյութից է, նրա պայթուցիկ ուժը առաջանում է միտումների (ան)հավասարակշռությունից, չէ որ կյանքի օժտումն է ուղիներ ստեղծելու, որոնց միջև բաժանվում է կենսական իմպուլսը, ու դրան հակառակ՝ կատարյալ ներդաշնակությունը՝ գոյում է, գոյում է (միայն) սկզբնական կետում, բոլոր կողմերից ու ձևատեսակներով ինքնին փոխլրացնող կետում
0 notes
Text
up
մեկ օր կպատմեմ քեզ ափերիս մեջ տեղ գտած այս բանաստեղծությունը անծով քամիներով քշված մայրախավարին, ու կգտնես քեզ նրա մթարում (կարծես պատկերացումների ու չպատկերացւոմների միջև հայտնված անդունդում), օրորող շողքերը լուսադեմին, իր սառնաբեր արտաշունչով (արտաշուքով)
մեկ օր կգտնեմ քեզ երազից դուրս ու զատ, ինքնագիտակցող մտքի պես, անկանխատեսելիորեն արթնացած անառարկայական արձագանքից, ու պատահելու անդարձությամբ խիստ ինքնապատված ժամանակագնացում իրար հերթափոխող վայրկյանների անբաժանելիությամբ
1 note
·
View note
Text
y-am
ինչ սիրուն է (ան)միջամտում ժամանակը գոյավիճակների, մտաստեղծումը գտնում իր արարումը ներսում, ապա դրսում քեզանից, ինչ ծավալուն է իրականության անփոխանցելիությունը ու որքան ընդգրկուն տեղ գտնելու համար(,) քեզ համար(,) ոչ ոք երբեք մեղավոր չէ, գիտես, պարզապես այդպես է` օրերը իրար էր փոխում (բայց չփոխարինում), գնացքները վերադառնում, մեկնումները տեղում են տեղում, մտաշրջանառությունը կայուն է, հորինությունները լույս ու մութ տեսնում, նավերը բաժան(վ)ում իրարից, սիրելիս, որքան շատ եմ ինձ գտնում, այդքան քիչ է ինձանից մնում, որքան շատ ես ինձ համար, այդքան շատ ստողծագործելու միտումը քեզ՝ ում բառելու փորձից տառերը ցրիվ են լինում ու արտաերանգավորվում են գույները, սիրելիս, ինձանից ոչինչ գուցե չմնա քեզանից բացի, թե/գոնե մտքով կարողանամ մտորոշել ու բառել, ընդգրկել ու ապաստանել սրտում՝ գարունից հետո կգա գարուն, լույսից՝ լույս ամենից՝ սեր, քեզանից՝ ես; սիրելիս, որքան տողանցումնային ու չբաժանվող են օրերը մեր միջև ու մեզանից դուրս տես ինչ չքնաղ է սևը կյանքի կոչում իր ներուժը սպիտակ թղտի սահմաններում
1 note
·
View note
Text
միտքը
չարաճճի երեխայի պես, ինչպես աստծու սիրելին, սավառնում է օերով մեկ, մեկ՝ անցուդարձում, մեկ իքննամարտվում, մեկ՝ հաշտվում, որ իրական հաղթանակները անպատարեզամ են, գլխիվայր շրջված օրերի պես, երբ ասում են՝ ջուրը քար է կտրում, հայացքը` միտք, հնարավո՞ր է արդյոք պարտվել, երբ իսկապես ես (սիրում), երբ տողերը վրա են գալիս, երբ չես փնտրում բառամիջոցներ նկարելու համար, եթե սա պահմտոցի է կյանքի տևողությամբ, թույլ տուր քեզ տեղի ունենալ քեզ հետ (այ հրաշք), գիտես, երբեմն ափսոսում եմ ապրումները բառերով շրջանակելուց, (չէ որ) նրանք հարկավոր չեն (մեզ) կատարելապես (ինքնա)գիտակցելու համար, չէ որ ամենը մեկ (գոյ) է, ինչ էլ ինչպիսին էլ թվա, միայն լեզուներ/միջոցներ են քեզ բաց( )արձակ սերը խոստովանելու համար
1 note
·
View note
Text
w-n
ինչ անվրդով է երկինքը, երբ ամպերը թանաքվում են կապույտով հեռվում, շողքերը երանգում են կանաչի երաժշտախաղը, բնապատկերը կուլ է տալիս երևակայությունը, հանձնվում արարչի լույսնախաղաղ մտքին, որով ծովանում են բոլոր ցամաքները, ծաղկեդասվում բոլոր կարմիրները ու գալիս է գարուն
2 notes
·
View notes
Text
այս քաղաքը
այս քաղաքը անդադար փոխվում է, բայց մի բան անփոփոխ է մնում, ու ես չգիտեմ թե դա ինչն է
սրտատակում թաքնված այս քաղաքի փողոցները արյունալցվում են ամեն երեկո, ապա քաղաքը գիշերախաղում է ստվերներով, մինչ անշչությամբ նորովի լուսաբացվելը, բայց մեկ է մնում նույնը
քաղաքը արևզարդվում է, քաղաքը խավարում է, քաղաքը դատարկվում ու լցվում է, իրարանցվում ու լռում
քաղաքը համբուրում է իրեն հարդարող բնորդ բնակիչներին, ինքնախոստովանվում, հանդուրժում նրանցում իր միամարմնավորումը, այս քաղաքը մենք ենք սիրելիս, բաց()արձակիր մտքերդ, ու այն ցրիվ կգա (միմյանց) չասեղնաթելած մասնիքների
4 notes
·
View notes
Text
zz
սիրելիս, հեռանալը նմանվել է մտավոր թափառումների, անմոռաց իքնագտնվելու գոյապայքարի, անմնացորդ լուծվելու անտարածությունում մեր միջև, կարծես անծով(ացած) քաղաքում խեղդվելու միտումով, սերմացվելու չեզոք անհողության ստվերում նրա, անձև հոգեմարմնում կերպարագործվելու, բաց թողնելով որոնումներից քամիացած հիշողությունը, ինքնափորումից փխրացած այս <<ես>>ը, սեպտեմբերի պես հարվածող հետնակողմից, կարծում եմ միտքս է ամենի ծննդակետը, ու թողնում եմ, որ եղելությունը անսահման թեթևություն պարգևի, ամեն անգամ նորովի մոտենում ինձ ու զգայապես քո մասին չմտածելու կարիքի, ու գցում ոտքիս այդ ծանրաձողը, ներ(վ)ում ու բաց թողն(վ)ում, գիտես, ես բոլոր չասվածություններիս միայն խտությունն եմ, որ սրսկման պես անցավ լինեմ քեզ հետ, ես այս կիրակին եմ, որ ներսումդ քնած կմնա մինչև երկուշաբթի, անձրևամարդն եմ, որ ամեն աշնան զգում է ինքնավերադարձը, ով հավատում է, թե հրաշալիքները սպասում են ամենասովորական պահի, որ մերկացած տեղի ունենան, առանց մոգական քողի, ու շարունակեն մնալ անհավատության ստվերում, սիրելիս, ինձ մեզանից դուրս ու ներս գտնվող անվերջությունների էպիկենտրոնում եմ զգում, երբ քյանդրբազի պես անցում եմ հուշերի վրայով, որ չմտասուզվեմ արթուն գիշերվա մեջ, արթնանում երազից երազում, ճոճվում ալե��որիաներից հյուսած սարդոստայնի վրայով, բառում ու բառագր(վ)ում եմ, որ բոլոր փնտրողները գտնվեն, ու վերջը խոսես, որ տեսնեմ քեզ
3 notes
·
View notes
Text
xs
ներկայում ինքնագոյության զգալու բոլոր տարբերակները արդարացված են, նրա տևողությունը բացարձակապես նոր բանի շարունակական զարգացումն է ուրեմն, ոչինչ չի ստեղծվում, ո՛չ ձևը, ո՛չ նյութը, այն ինչ լինելու է, որոշակիորեն բնորոշված է նրան, ինչ հիմա է, եթե իր մեջ ներառել Տիեզերքի բոլոր կետերը, որոնց հետ այն կապված է համարվում, գերմարդկային բանականությունը կարող է ժամանակի ցանկացած պահի հաշվարկել ամբողջականության ցանկացած կետի դիրքը տարածությունում, ու քանի որ ամբողջի ձևը նրա մասերի դասավորությունն է, համակարգի ապագա ձևերը տեսականորեն կարող են տեսանելի լինել ներկայի ուրվագծում
2 notes
·
View notes
Text
(re)verse
մշուշապատ քաղաքը թափանցում է փարոսահարող կարմրակապույտները, ժամանակը կրունկներով թակում է ապրւմներից կիսախոնավ ասֆալտին, հուշօջախներից հասնում է անդարձի ձայնը, անխինդ հրավառություն է տեղում, որի աներևությունը անպատերազմ պարտող միակ ուղեցույցը՝ ներքնալույսն է, ճրագող խավարածոր ամայությունը
ականակույր իրարանցումը լռեցնում, հաշտեցնում ու լղոզում է քաղցրահավատ պատրանքով իր (ան)պատահական բնորդներին, սովորաբար, բազմության (դեմ) սառը զենը (հանդարտաբեր) ափիոնով արյունացվող կիսաքնած ենթագիտակցությունն է, ստատիկորեն տանող գահավիժման
ոստանը վերագտնում է իրեն անցոլք լուսանցքներում, քնաթաթախվում կանգառներում, շտապում ու կանգ առնում, սպանում օրեր, փորձում ժամանակաճեղքից դուրս ցցվել, սայթակում ու էլի շարունակում օրորվել զուսպ ու անշտապ, լուռ ու անխախտ ներդաշնակ քաոսի սիմետրիկ պորում
0 notes
Text
yes
Ժամանակահոսը քաոսային է օրերի, շաբաթների, ամիսների․․․ բաժանված լինելու համար, ու միայն իրողություններն են նրա իրարանցումը մասնազատող փարոսիկները, օրինակ՝ կինը մորս ասաց՝ ձեր երեխան բառերը կուլ է տալիս, ու զգացի թե ինչպես են նախադասությունները (ապա)կառուցվում իմ ներսում
4 notes
·
View notes
Text
?
պատկերացնու՞մ ես սեփական տեսակետից դուրս գաս ու առանձնանաս քեզանից/ եսազատվես, այնքան, որ ինքդ էլ քեզ չմնաս, ոչինչ չմնա, բացի տիեզերական մտքից, ու խելամտես աշխարհքային անըմբռնելիությունը, այնքան թռիչք ունենայիր, որ կարիգ չմնար պատկերացնելու, այնքան խորքային լիներ մտապակերումը, որ անեզրաբար գտնեինք մեկ ես՝ քեզ, մեկ դու՝ ինձ, խոսքերը ավելորդանային բառալռության արձկումից ու բռնելուց նրանց անիրավրդով իմացվածությունը, միահոսվեինք, գոլորշիանայինք երկրաշերտերը ծակոտելու ու նորանոր մակերեսների(ն) բաշխվելու համաար, ոչինչ չմնա ծանրակրելի դատարկությունից, բարձրագույն լռությունից բացի, ոչինչ չմնա կարևոր, բայց/ և շարունակի մնալ էական, գոյենք տողագծերից ու չակերտներից դուրս, պատերազմներից որ միայն պատերազմ են ծնում, շղթայապես ճողվող այս անխոս օրերից, երբ քեզանից բաց�� քեզ ոչ ոք չի այցելում, տարածույուններից ու բնազգայարաններից դուրս, ուր հեռավորությունների պատրանքը անուժ է, ուր բառերը մարմնավորվում ու դանում են մենք, իսկ մենք մոնւմ այդպես էլ չգրված, պատկերացնու՞մ ես քանի շրջապտույտ էր այդօրինակ հարկավոր մինչև (ինքնա)ստեղծագործ(վ)ելն ու իրար կրկին պատահելը
1 note
·
View note
Text
x
արևը կեսընկավ ու ծածկեց կողադեմդ, երկպատկերացար, կարծես յանուսը միաերեսվեց, երկու իրականություն խաչվեցին վրադ, հիմա մտածում եմ՝ որքան համերաշխություն կա հատման կետերում, կարծես սեր է գործել ու տիեզերքը ցրիվ եղել ու բազմազանացել վիբրացիայի/ զգացման աննկարագրելի ուժից
ինչ անխռով է շողքդ հարմրարվել երեսիդ, Կեսարը ասում էր՝ ամենամեծ թշնամին այնտեղ է, որտեղ իրեն ամենաքիչն ես փնտրելու, կարծես անսահման մոտ տեղում գտել ես աշխարհը գլխիվայր տալուց հետո, այն էլ այն ինչ երբևիցե չես որոնել
տես ինչ սիրուն է լռությունը գրկում այս երեկոն, որքան ներանձնացված է, ինչ կերպարախոս են հիմա դիմագծերդ, ուր ալեկոծվում են լուսատատաումները, ինչ անմասնորեն են մեկ տեղում գտնվել ժամահատվածների երանգախաղերը
ուրեմն չկան բաժանումներ, անսահմանությունը տեղ է գտնում կետում, իսկ ակնթարթում՝ հավերժությունը, այս գիշերագալու պես ընթերնելի ու նրա (չ)հեռանալու պես բնականոն, կարծես ամենը պարտված է մեկ դառնալուն, ու կյաքնը վերադարձ է դեպի (ինքդ) քեզ,
4 notes
·
View notes
Text
verse Ա
առավոտյան ուղևորի պես հպվում ես պաղությանը բարձի կողմափոխելուց, կարծես վայրկյանաչափ իրականությունը, որի օդանավերը անընթացք սառցակալել են եթերում, (կերպա)փոխում ես կահավորումը ու ես տրոհվում եմ, ես մթնոլորտ եմ սիրելիս, անքամի դառնում/ հեռանում, արտաքնափոխվում եմ ժամանակակետերի հուշ��ձևփոխումներից, ես կարող էի Բանդար Աբբաս այդպես էլ չհասած ամբողջական բեռնանավը լինել, բայց միայն մասնիքն եմ արևազարդող ներկայությունդ, լուսաբիբերս այնքան լայն են, որ այնտեղ կտեղավորվենք՝ ես, դու, քո բոլոր դրամաները, մելանխոլիադ, ձայնային պատնեշները հաղթահարող ինքնաթիռներիդ վերելքներն, ու փրկության համար անշտապ բացվող օդապարիկներից կառչած վիրտուոզ օդաչուներիդ վայրէջքները, անանկյուն մտահոսքը սավառնող այս տեքստի վրայով, ուր տիեզերքը խորտակվում է մանրուքների խոնավությունից, մոլախոտը անպայքար աճում սփրթնած ասֆալտի միջով, ու ամեն լուսաբացին այցելում է այս զրոյանալու զգացումը, ուր այնքան շատ ես, որ՝ չկաս, ոզես արմունկներդ կրծի, ուզես ուսերդ համբուրի, սիրելիս, ինձ պարտադիր չէ ունենալ քեզ հետ պատահելու համար, ես կարող էի միայն ու միայն պոեզիայի միջոցով art()ասող զգայա-գիտակցությունը լինել(,) գիշերվա պատսպարման մեջ(,) լող տվող երազը նրա բոլոր (ան)հնարավոր տարբերակներով, ի՞նչ բարդ բան կա գրելու մեջ ուղղակի գրվելու համար, բայց դու չես ուզում ընդամենը նամակ լինել, դեհ, շնորհավոր սիրելիս, հիմա դու բանաստեղծություն ես
4 notes
·
View notes