#պատուհանները
Explore tagged Tumblr posts
mamul-am · 5 months ago
Photo
Tumblr media
Արաբկիրի մի շարք փողոցների բնակիչներին հորդորում են փակել պատուհանները
https://mamul.am/am/news/297371
0 notes
gethbus · 1 year ago
Text
Ավտոբուսներ Արզամաս — Երևան
Նրանց համար, ովքեր ցանկանում են Արզամասից Հայաստանի մայրաքաղաք մեկնել գործնական նպատակներով, այցելել հարազատներին կամ տեսնել այս հնագույն քաղաքը՝ յուրահատուկ ճարտարապետությամբ, պատմությամբ և ավանդույթներով, կա հիանալի առաջարկ։ Մեր կայքում կարող եք գնել Արզամաս - Երևան ավտոբուսի տոմս առցանց՝ առանց ավտոկայան այցելելու, չվացուցակը ուսումնասիրելու և կայարանի տոմսարկղից գնելու անհրաժեշտության։
Այս երթուղու վրա ունենք հարմարավետության բարձր մակարդակի տրանսպորտ՝ հագեցած ամեն ինչով, որն անհրաժեշտ է ճանապարհորդության ընթացքում հանգստի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Այն ունի հարմարավետ փափուկ աթոռներ՝ կառավարվող տարբերակով և օդափոխության և օդորակման համակարգերով՝ հարմարավետ կլիմա ստեղծելու համար: Իսկ մեծ պանորամային պատուհանները թույլ են տալիս վայելել հիասքանչ բնապատկերները:
Արզամաս-Երևան ավտոբուսի տոմսեր գնելու համար պարզապես գնացեք կայքի համապատասխան բաժին, դիտեք այս երթուղու չվացուցակը, պարզեք ուղեբեռի տեղափոխման պայմանները և սեղմեք պատվերի կոճակը, այնուհետև լրացրեք առաջարկվող ձևը կոնտակտային տվյալներով։ . Կարևոր է հաշվի առնել, որ այս երթուղու մեկնարկային կետը Նիժնի Նովգորոդն է, ուստի ավելի լավ է նախապես ամրագրել:
0 notes
draftoff · 5 years ago
Text
?
զարթուցիչը չափակշռել է առավոտը, չափորոշել երազը, երեկը, վաղը, հին օր է բացվում, ու Նկարը որում չեչոտ էիր, պատահական դեղնել է, ու տողերի մայր մտնելը ագրաֆիա չէ, ու հարևանը բարևում է քառակուսի պատուհանից, ու աերոզոլը դուրս է պրծնում բնականոն վիճակից, դու մայր ես մտնում, ու վաղը մայրն ես բոլոր երազներիս, զուգահեռ իրականությունում ամառ է, բայց բոլոր պատուհանները փակ են
3 notes · View notes
kaptakanach · 5 years ago
Text
Հինգին տաս պակաս
Ես արդեն վաղուց տանս պատուհաններից դուրս չեմ նայում։ Տանս պատուհանները շատ են, ավելի շատ քան աթոռները, լույսից շատ են...Ես չգիտեմ թե ինչ պիտի անեմ իրենց հետ, իրենցից դուրս նայել չի լինում, ամեն ինչ նույնն է։ Պատճառներ չկան, ուղղակի տեսարանի չսիրելիության աստիճանն է խանգարում։
Հենց հիմա, մտածում եմ բառերի մասին ու կորցնում քեզ, հենց հիմա փչացնում եմ արվեստը, որը ոչ ոք արվեստ չի համարում։
Ինձ մի օր
Կներես
Անտանելի լռությանս համար
Որովհետև մի օր հաստատ
Վրադ կգոռամ։
Ու քեզ տհաճ կլինի
Որովհետև միշտ
Մտածել եմ բառերի մասին
Ու միշտ
Կորցրել քեզ։
Էս անգամ էլ
Երևի
Կներես։
Որովհետև գլուխս լիքն է ջրով ու խեցիներով
Ավազով ու կետաձկներով
Գողացված սերերով ու ջարդած պատուհաններով
Ներկոտ ու անգույն է
Մեռած ու կենդանի
Ես երբեք չեմ փորձել
Փրկել քեզ
Իմ գործը միշտ ինքս ինձ փրկելն է եղել
Ու դրա համար էլ երևի
Երևի հաստատ
Կներես
Ես շատ կուզեի
Անչափ կուզեի
Գոնե լացել սովորել
Որ չլինելդ գոնե արցունքներով ծածկեի
Որ աչքերիս առաջ շաղվեր ու դիմացս չտեսնեի
Որ անզոր լինեի ձեռքս բարձրացնել
Կամ աչքս թարթել
Որ արցունքները ջրավազանի նման աչքս լնցնեին
Իսկ ես մնայի պառկած
Մեջքի վրա
Ու հայացքս ուղղեի էնտեղ որտեղ առաստաղն է ճոճվում
Ու զսպեի
Քեզ
Բաժակի նման
Լեփ լեցուն բաժակի
Կաթիլները զսպող
Աչքերից
Արցունքի կաթիլները
Մի քանիսը
Միգուցե հինգը
Կհոսեին ականջիս մեջ
Իսկ դու էնտեղ
Շշնջալիս կլինեիր
Կամ էլ երգեր գրելիս
Ու կխեղդվեիր։
Բայց և այնպես
Ես լացել չգիտեմ
Ողջ կմնաս
Երևի երջանիկ կլինեմ
Երևի կջղայնանամ
Շատ
Կջղայնանամ
Ինքս իմ վրա
Որ քեզ անգամ սպանել չեմ կարող։
Ես անկարող եմ
Ատել քեզ
Սպանել
Ականջդ կծել
Գրկել
Մաշկիդ վրայով մատներս սահեցնել
Նվագել մեջքիդ վրա
Դաշնամուր կա�� կիթառ
Ո՞րը կուզես։
Ես չգիտեմ
Գոնե սիրել քեզ
Կարո՞ղ եմ։
Դու ինձ շատ ես ցավեցնում
Երբ քնած ես
Կամ արթուն ես ու չես լսում ինձ
Ես չեմ կարողանում
Տանել քեզ
Իմ մատների մեջ։
Ծանր ես
Ամեն ինչ
Ջարդում ենք
Երբ էստեղ ես
Մեկմեկմեկմեկմեկ
Ուզում եմ
Որ էստող լինես
Հենց էստեղ
Ու մի սրտի ծերանանք։
Ծերանալուց ես
Վախենում եմ
Բայց եթե լինես
Խոսք եմ տալիս
Ինքնասպան չեմ լինի
Խոստանում եմ ապրել
Եթե լինես
Միքիչ
Ու քո տեղում։
Էդ ժամանակ երևի աչքափակ ու դռնփակ կապրենք
Ու չենք երազի մարդկանց մասին։
Բայց դուրս կվազենք,
Ամենաչար էրեխեքի պես
Ու կփռվենք խոտերին
Ու խոտը մեզ կսիրի
Եւ բույրը խոտի մաշկիցդ կառնեմ։
Երբ էս ամենն ավարտվի
Քեզնից միքիչ էլ հոտդ կառնեմ
Ու կլցնեմ թեյիս մեջ։
Երևի մի օր
Անպայման
Կգրկենք իրար
Ու կասեմ քեզ
Բարի լույս։
Ու չեմ վախենա
Քեզանից պատասխան չլսելուց
Ու չեմ սարսափի
Ջարդվելուց։
Երևի միքիչ
Սիրես ինձ
Ու մազերս կտրես
Քո ձեռքով։
2 notes · View notes
arsenthecynic · 3 years ago
Text
Feuilleton #7
Պատերը սպիտակ էին, տիրում էր քար լռություն սենյակում, պատուհանները փայտից եին, սովետական, անվորակ, ներսում մեբելը համենայն դեպս եվրոստանդարտներին համապատասխանում էր, նստած էր աթոռին Արսեն Ռաֆաելիդիսը 55 տարեկան, իր դեմը նստած էր բժիշկը՝ Շաքարյանը, մեջտեում՝ սեղան, որի վրա կտկտացնում էր Արսենն իր երկար մատերով։
- Ես տեսնում եմ, դեռ կան քեզ մոտ քո ներվայն խանգառումները, կիսաձայն նկատում է Շաքարյանը։
- Սա նեռվայն խանգառում չէ, դոկ, սա Ռախմանինովի 12րդ պրելյուդիան է, Սերբսկիյ կարդալով մտքի մշակութային բաղադրությունը չի շատանում, ոնց տեսնում եմ։
- Իսկ ես տեսնում եմ, որ քո անցյալ այցելությունից հետո ընդհանրապես չես փոխվել, սակայն անցել է 37 տարի։
- Մարդիկ չեն փոխվում, ես ընդհանրապես զարմացած եմ, որ դուք, որ դուք․․․
- Ես էլ եմ զարմացած, որ չեմ մահացել, սակայն, չգիտեմ ինչու, զգում եմ, որ ժամանակս գալիս է։
- Դոկ, դուք երջանիկ կյանք ապրե՞լ եք։
- Գիտեք, Արսեն, ինձ մոտ եղել է ամեն ինչ, ընտանիք, տուն, սոված չեմ եղել ես, սիրել եմ ու եղել եմ սիրված, ու կարծես թե խի՞ պետք է չլինեմ երջանիկ, բայց ես ինձ միշտ տխուր եմ զգացել։
- Կա տենց բան, քմծիծաղով համաձայնեց Արսենը, գտնելով այդ խոսքերի մեջ ինքն իրեն։
- Ի՞նչն է ինձ պակաս, ես չեմ հասկանում, ես ախր ամենինչ ունեմ։
- Շաքարյան, մենք նման ենք գիտե՞ք ինչով։
- Ինչո՞վ։
- Երկուսս էլ կյանքի ընթացքում այնքան ենք շաքար կերել, ար այլևս չենք զգում քաղցրությունը։
- Իսկ ձեր փիլիսոփայական մտքերը լիովին նույնն են մնացել։
- Опять же, մարդիկ չեն փոխվում, կուզեի հարցնել թե․․․
Մտքի թելը Արսենի կտրում է երիտասարդ մի աղջիկ, Արփին, ով մտնում է սենյակ, կարճ կարմիր մազերով, կարմիր պոմադայով, բժշկական խալաթով, վրայից սիգարետային ծխի հոտ էր ��ալիս։
- Ինչի՞ մասին եք այդքան ինտենսիվ խոսում, հարցրեց Արփին։
- Կյանքից ու մահից, սարկազմով ասաց Շաքարյանը։
- Ասծուց ու Դևից, ավելացրեց Արսենը քմծիծաղով։
Արփին թեյը լցրեց բաժակի մեջ, դանդաղ քայլելով դուրս եկավ։
- Դուք ախր նրա հետ քնել եք չէ՞ ուզում, ծիծաղելով հարցրեց Արսենն իր բժշկին։
- Փֆֆֆ, բնականաբար, բայց դե տարիքիս նայի, մեծ մարդ եմ, չի էլ ստացվի։
- Իսկապես, ոնցոր հարևանիդ այգուց խորովածի հոտ առնես, բայց իմանաս, որ չես կարող ուտել։
Արսենն այլևս մատերով չէր տկտկացնում սեղանին, սակայն սկսեց ոտքը դողացնել
- Դուք կարդացե՞լ եք Պալատա Համար 6ը Չեխովի, հարցրեց Արսենը դոկին։
- Իհարկե կարդացել եմ, դուք էլ ե՞ք տեսնում նմանությունը մեր զրույցրերի և Գրոմովի ու Ռագինի զրույցների միջև։
- Հա, բայց Չեխովն այդ վիպակը այդքան էլ չեր հավանում, որովհետև այնտեղ չկաին կանայք, իսկ մեր պատմվածքում կա կին, թեկուզ և որպես աբստրակտ կերպար, ով տվյալ պահին սենյակում չի:
- Աբստրակտ կերպարները հարկավոր են մարդկանց, որպեսզի նրանց հոգեկան առողջությունը կայուն մնա։
- Գիտեմ, այդ իսկ պատճառով էլ մարդիկ հավատում են Ասծուն, և նույն պատճառով էլ ես և դուք գժեր ենք, թեկուզ և դուք բժշկական խալաթով եք, իսկ ես գժական, ի դեպ ուղիղ իմաստով՝ գժական։
- Գիտե՞ք ինչ, Արսեն, ինչ հիմնվեց 4րդ Հանրապետությունը, դեռ չհասցրեցին ձևավորվեն օրենքները և փաստաթղթերն այդքան էլ լուրջ չեն հսկվում, կարծում եմ, պետք է ձեզ բաց թողնել արդեն, առողջ մարդ եք երևում, եթե այսպես սրտաբաց ի վիճակի եք խոսել։
- Շնորհակալ եմ, Դոկ, դուք լավ մարդ եք, հասարակությունը արժանի չի եղել ձեզ, և ոչ էլ լինի։
Դանդաղ բացվեցին դռները հոգեբուժարանի և Արսեն Ռաֆաելիդիսը գնաց դեպի մառախուղ։
0 notes
notyourmariam · 3 years ago
Photo
Tumblr media
Անցած տարի էս ժամանակ հին պատուհաններն էինք ուբորկա անում, փիսոն էլ մեզ օգնում էր։ Հիմա փբխեցինք պատուհանները, բայց մեկ-մեկ կարոտում եմ հնին։ Հատկապես իրա ներսում թաքնված մեղվի բնին։ Ձեր պատուհանները փոխելուց ուշադիր եղել ե՞ք, թե ինչեր են հայտնաբերել պատերի ներսում։ (at Yerevan, Armenia) https://www.instagram.com/p/CXER_aOsRZ9/?utm_medium=tumblr
0 notes
ebrahimijozaniali · 4 years ago
Text
հիմա էլ սխալվում է: Բանակցությունները HRAG
հիմա էլ սխալվում է: Բանակցությունները HRAG 
պետք է լինեն աֆղանացիների միջև, և այդ բանակցությունները պետք է անցկացվենզորավարժությունների երկրորդ փուլում մարդիկ նվիրեցին 460 միլիարդ դրամի կենդանի փաթեթ + Տեսանյութ iraիրահին հայտարարել է, որ «նշված անօդաչու թռչող սարքերը կառուցվել են Պաշտպանության նախարարությունում Իրանի հիվանդի մարմնի վրա, նա պետք է կապ հաստատի ընդունող բջիջի մակերեսի հետ ՝ նախքան այն բջիջ մտնելը»: Այս կապն HRAG  իրականացնելու համար առանցքային դեր են խաղում ընդունող բջիջի ACE2 կոչվող ընկալիչները: Հետեւաբար, բարձր Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերության փորձագետների կողմից» և նշեց. «ԻՊԿ ռազմածովային տնտեսական աշխատանքային խումբը: Նրանք գիտեին, որ կերել են: Կարդացեք Իրանի և աշխարհի վերջին նորությունները և  նրանց միջև իսկական ձևով: Արձագանք S400- ը Իրան առաքելու Ռուսաստանի պատրաստակամությանը Խաթիբզադեն 
Սադամի պահանջները: 1980-ի մարտի 31-ին պատվիրակությունը հանդիպեց Իմամ Խոմեյնիի հետ Jamամարանում: Իմամ ցանկանում էին հրահրել մարդկանց հույզերը ՝ հանգեցնելով որոշ հանրահավաքների և, Աստված մի արասցե, լարվածության: խորանարդ ոտնաչափի, և ավելացրեց.« Այս արդյո HRAG  ւնաբերական համալիրի կերը այն գազերն են, որոնք տասնամյակներ բաց ենխռովության մեթոդով նրանք չեն ընկնի այս ճանապարհին: Արդյունքում, այս անցումային փուլը, ամենայն հավանականությամբ, կունենա զոհ կամ զոհեր, ովքեր, ըստ բնության օրենքի, առաջին թեկնածուներն են ավելի թույլերը: 5. Իսրայելը զբաղված  թողնվել բնություն և արտանետվել շրջակա միջավայր »: Դրանք կենսաբանական վնաս են պատճառել, բայց այս ծրագրի Բայց մենք շնորհակալություն ենք հայտնում Արևմտյան և Արևմտյան Ադրբեջանի, Արդաբիլի և Zanանջանի նահանգների լավ Խոմեյնին հանդիպման ժամանակ դիմելով նրանց ասաց. «Իրանի և Իրաքի ժողովուրդը եղբայրներ են, երկուսն էլ միասին են, և 
տնտեսությունների վրա: Հաջորդ հարցը  HRAG
պատժամիջոցներն են, որոնք ճնշող պատժամիջոցները, որոնք նպատակային և հակաօդային պաշտպանությունն ու ռազմական տրանսպորտային ինքնաթիռներն են «Իրանի դեմ երկարատև զենքի միանայինք Պալերմոյին և CFT- ին, մեր ֆինանսական հարաբերությունների հետ կապված որևէ խնդիր չլուծվեր: Կարդացեք հետ հարաբերությունների ցանկացած կարգավորում մերժող կարգախոսներ: Bahույցեր HRAG  տեղի ունեցան նաև Բահրեյնի այլ շրջաններում ՝ հարաբերությունների կարգավորման դեմ Բահրեյնի ժողովրդի միասնական դիրքորոշման մասին Իրանի և աշխարհի վերջին նորությունները և վերլուծությունները  Telegram ալիքում: ** ATարիֆի խոսքերը FATF- ի էմբարգոն հանգեցրել է նրան, որ Թեհրանը շահագրգռված է ավելի շատ զենքի արդիականացման մեջ», - ասաց խելացի են, թիրախավորել են մեր տնտեսական, արտադրական և առևտրային գործունեության պատուհանները, և մենք արդեն 
Դատախազի ներկայացուցիչը այն ժամանակ հանդես եկավ և ասաց. «Sarmayeh բանկում կոռուպցիայի հետ կապված ցանցի անվտանգության կառուցում ՝ ավելացնելով. «Քարաբաղի վիճելի տարածքում հակամարտության սկզբից, որը սկսվել է Էմամիի կողմից Sarmayeh Bank- ի և Farhangian Reserve Fund- HRAG   ի երեք նախկին կառավարիչներին վճարած թվերի վերաբերյալ նա ասաց.կնքել ներքին գործերին չխառնվելու մասին համաձայնագիր, քանի որ ԱՄՆ-ն երկար ժամանակ խառնվել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին: Նա բացատրեց, որ «Ամերիկացիներն ունեն իրենց սեփական չեմ ուզում նման համաձայնագիր է «Շահաբուդդին ndանդալին ստացած գույքը Մոհամմադ Էմամիից ներառում է հետևյալը. Նիավարանի տանիքում հոկտեմբերի 27-ին, մենք տեսել ենք հրթիռների և հրթիռների հարվածներ Իրանի սահմանային շրջաններին: հանցավոր գործողությունները ներառում են 34 ամբաստանյալներին վերագրվող մեղադրանքները, որոնք կենտրոնացած են
0 notes
janettaarshakyan · 5 years ago
Photo
Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media
Այնտեղ, որտեղից երևում է արծվի մեջքը Աչքի ընկնելով իր տոկունությամբ, ազատասիրությամբ, հայրենի հողին նվիրվածությամբ, ապրելով լեռների ծերպերին, կարևորելով իր հավատքը, պահպանելով ու պաշտպանելով իր սրբությունները`արցախցին մշտապես բարձր է պահում իր ազգային նկարագիրը: Իսկ ամպերի մեջ ծվարած Կատարո վանքը Դիզափայտ լեռան գագաթին (ավելի քան 2400 մ) դարեր շարունակ ապացուցում է, որ մեր բնությունն ու նրա մասնիկ մարդը հրաշքներ են գործում միասին:
Չնայած Կատարո վանք տանող դժվարամատչելի արահետին` այն երբեք այցելուների պակաս չի ունեցել՝ թեկուզ եկեղեցին վերանորոգման, պատմական տեսքը վերականգնելու կարիք ուներ: Այդ աշխատանքին ձեռնամուխ եղան երկու տարի առաջ: Ստեղծվեց նախաձեռնող խումբ (Նարվիկ Առաքելյան, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Վահան Բադասյան, Գնել Համբարձումյան): Պետության նախագծով ու խանձաձորցի, այժմ ՌԴ Կազան քաղաքում բնակվող Նարվիկ Առաքելյանի միջոցներով սկսվեց եկեղեցու վերանորոգումը: Ճարտարապետական աշխատանքներն ստանձնեց Սամվել Այվազյանը, ով պատմաճարտարապետական կոթողների վերականգնման մեծ փորձ ունի: Եկեղեցու աշխարհագրական դիրքը նկատի ունենալով՝ մտադրություն կար անհրաժեշտ շինանյութը ուղղաթիռով հասցնել լեռան գագաթը, բայց հետո որոշեցին դա անել ձիերով ու ջորիներով: Եվ անմիջապես շրջակա գյուղերի մի խումբ երիտասարդներ պատրաստակամություն հայտնեցին օգնելու վերականգնողական աշխատանքերին:
Դիզափայտ լեռ Դիզափայտ լեռը գտնվում է Արցախի՝ Հադրութի շրջանում: Այն ծովի մակարդակից բարձր է 2478 մետր: Լեռան երկրորդ անվանումը Զիարա�� է։ Դիզափայտի գագաթին հիմնված է եղել Կատարո վանքը: Լեռնագագաթն Արցախի պատմական սրբավայրերից է։
Ավանդազրույցներ Դիզափայտի մասին Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։
Կատարովանք 4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարավանքը (Կատարո վանք)։ Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը: Պատմական աղբյուրների վկայությամբ, ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռևս արաբական, գուցե և ավելի վաղ ժամանակների։ Ինքը՝ «Զիարաթ» անվանումը, որ կոչում էին օտարները Դիզափայտին, նույն սրբատեղի, սրբավայր իմաստն է արտահայտում:
Ժողովուրդը մի ավանդություն է հյուսել լեռան մասին, ըստ որի Աստված մարդկանց արարքներից վրդոհված, ցանկացել է բնաջնջել աշխարհը, բայց լեռը խնդրել է գթալ մարդկանց: Այդժամ Աստված ասել է, որ մարդկանց հասանելի պատիժը պիտի լեռը կրի: Երբ լեռը համաձայնվել է, կայծակի սոսկալի հարվածը հարվածել է լեռանը:
Կատարավանք (Արցախ) Կատարո վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում , ծովի մակերևույթից ավելի քան 2400 հազար մետր բարձրության վրա` Դիզափայտ լեռան (2478) գագաթին: Ինչպես Արցախի մյուս շրջանները, Հադրութի շրջանը ևս հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, այստեղ հաշվում են 400-ից ավելի պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնցից շատերը դեռևս ուսումնասիրված չեն: Լեռնագագաթը, որտեղ զետեղված է հուշարձանը, Արցախի գլխավոր ու պատմական սրբավայրերից է: Բացի “Կատարո վանք” եկեղեցուց, այստեղ պահպանվում են կից շինությունների, պարսպապատերի ավերակները, որն էլ ավելի է կարևորում այդ նշանավոր սրբավայր - ուխտատեղիի դերը տարածաշրջանում: Պատմական աղբյուրների վկայությամբ , ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռեւս արաբական, գուցե եւ ավելի վաղ ժամանակների: Ինքը` «Զիարատ» անվանումը, որ կոչում էին օտարները Դիզափայտին, նույն սրբատեղի, սրբավայր իմաստն է արտահայտում: Կատարավանքը Արցախի տարածքում հանդիպվող բարձրադիր կառույցներից մեկն է, ունի ուղղանկյուն հատակագիծ` երկթեք ծածկով (չափերը` 11,7 x 6,7մ): Միանավ բազիլիկա է` կառուցված կիսամշակ տեղական կրաքարով: Միակ մուտքը բացվում է արևմուտքից, պատուհանները` արևելյան եւ հարավային կողմերից: Ըստ բարավորի վրայի արձանագրության Սբ. տաճարը վերաբերում է Հակոբին և վերաշինվել է, ըստ էության, 19 - րդ դարում: Բուն հուշարձանը, դատելով տեղում պահպանված խաչքարերի մնացորդներից, վերաբերում է XVIIդ.: Եկեղեցուց հարավ կից շինություն է (չափերը` 9,8 x 3,8մ), որի ստորին լեռնալանջին պահպանվում են մի շարք շինությունների մնացորդներ: Լեռնագագաթից երևում են Արցախի (Մուղանքի) դաշտավայրը, Իրանի սահմանը՝ Արաքսի հովիտը , Զանգեզուրի լեռնաշխարհը , Մռովի կատարները , իսկ ավելի մոտիկից՝ հյուսիսային կողմում, Հարոս լեռնաշղթան է: Սյունանց աշխարհի դիմաց Մեծ քար սարն է, որի ստորոտում են գտնվում Քարինգ, Սպիտակ շեն, Փարաջանց գյուղերը: Դրանցից հարավ՝ Զինգյանակապ գետի ձախ ափին, խոյացել է հսկա Ամու կոչվող տեղամասը, որի կողերին փռված են Արևշատ, Ամուտակ (Թեզխարաբ), Պետրոսաշեն բնակավայրերը: Բարձունքից երևում են նաև Տումի, Մոխրենես, Հին Թաղեր, Խանձաձոր, Ծամձոր, Քարագլուխ, Սարին Շեն, Բանաձոր, Առաքել, Ցոր, Սարալանջ, Ջրաբերդ, Կարմրաքար գյուղերը:
Դիզափայտ Դիզափայտ, լեռ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում: Այն ծովի մակարդակից բարձր է 2478 մետր[1]: Լեռան երկրորդ անվանումը Զիարաթ է։ Դիզափայտի գագաթին հիմնված է եղել Կատարո վանքը[2]: Լեռնագագաթն Արցախի գլխավոր ու պատմական սրբավայրերից է։ Լեռնագագաթից երևում են Արցախի (Մուղանքի) դաշտավայրը, Իրանի սահմանը՝ Արաքսի հովիտը, Զանգեզուրի լեռնաշխարհը, Մռովի կատարները, իսկ ավելի մոտիկից՝ հյուսիսային կողմում, Հարոս լեռնաշղթան է։ Սյունանց աշխարհի դիմաց Մեծ քար սարն է, որի ստորոտում են գտնվում Քարինգ, Սպիտակ շեն, Փարաջանց գյուղերը։ Դրանցից հարավ՝ Զինգյանակապ գետի ձախ ափին, խոյացել է հսկա Ամու կոչվող տեղամասը, որի կողերին փռված են Արևշատ, Ամուտակ (Թեզխարաբ), Պետրոսաշեն բնակավայրերը։ Բարձունքից երևում են նաև Տումի, Մոխրենես, Հին Թաղեր, Խանձաձոր, Ծամձոր, Քարագլուխ, Սարին Շեն, Բանաձոր, Առաքել, Ցոր, Սարալանջ, Ջրաբերդ, Կարմրաքար գյուղերը:
Պատմություն Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը' Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։ 4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարավանքը (Կատարո վանք)։ Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը[1]: Պատմական աղբյուրների վկայությամբ, ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռևս արաբական, գուցե և ավելի վաղ ժամանակների։ Ինքը՝ «Զիարաթ» անվանումը, որ կոչում էին օտարները Դիզափայտին, նույն սրբատեղի, սրբավայր իմաստն է արտահայտում:
Դիզափայտի հուշարձանները Դիզափայտը նշանավոր է իր լայն բացվածք ունեցող անձավներով, սառնորակ աղբյուրներով, վայրի սննդաբույսերով։ Այս հանգամանքը զգալիորեն ազդել է լեռնածերպերի վրա գտնվող բնական և ձեռակերտ ամրոցների պաշտպանության համակարգի վրա։ Լեռներն ու դրանց լանջերն ակոսող կիրճերն այնպիսի տպավորություն են թողնում, որ ասես Հադրութի շրջանի այս հատավածում հողը մեծ դժվարությամբ է տրվում մարդուն։ Հողն իսկապես խլվել է բլուրների, սարերի, անդնդախոր կիրճերի, անտառների, խիստ թեքադիր ձորալանջերի արանքներում ընկած քարակուտակ թփակալած տարածքներից և, պարզ է, թե ինչու Դիզափայտի հարավարևմտյան, մասամբ նաև արևելյան լնջերը, որտեղ տեղադրված են շրջանի 82 բնակավայրերը, չունեն ընդարձակ հողատարածություններ։ Դարեր ընթացքում հողազուրկ շինականը զբաղվել է դարավանդային հողագործությամբ։ Աճեցրել են միրգ և բանջարեղեն, հացահատիկ ու անասնակներ՝ դրա համար քարերի մեջ ստեղծելով մեկուկես, երկու մետր բարձրությամբ, խուրջինների մեջ իրենց ուսերի վրա դժվարանցանելի կածաններով կրել են կիրճերի հատակով հոսող գետակների ափերից։ Այժմ էլ պահպանվում են հազարավոր դարավանդային հողակտորները՝ լաքերը, որոնք, ասես, տեղաբնակ հայության մարտահրավերն են խստաշունչ բնությանը։ Եվ սա է պատճառը, որ վեղ հազարից ավելի մշակովի հողերը տարածված են շուրջ ինը հազար հողակտորների վրա։ Բացի “Կատարո վանք” եկեղեցուց, այստեղ պահպանվում են կից շինությունների, պարսպապատերի ավերակները, որն էլ ավելի է կարևորում այդ նշանավոր սրբավայր - ուխտատեղիի դերը տարածաշրջանում:
0 notes
vivienne-eloise · 7 years ago
Text
արդեն ամառվա գիշերներն են
երբ կեսգիշերից հետո ֆրանսիական ֆիլմ ես նայում ու կարմիր գինի խմում, աչքերդ ցավում են կոմպի լույսից, բայց էդ ցավը հաճելի ա, որովհետև կինո նայելուց մեծ հաճույք էս պահին չկա. երբ էլի գիշերը ռահատ լոխում ես ուտում միշտվա նման, բայց մեկ ա ամեն անգամ համը նորովի ես վայելում. երբ պառկելուց առաջ պատշգամբում 10 րոպեի չափ ոտաբոբիկ կանգնում ես ու ուղղակի թափանցում շրջապատող մթության մեջ. երբ սենյակի բոլոր պատուհանները բաց ես թողնում քնելուց, որ երկրի ամբողջ թթվածինը լցվ�� սենյակդ, ու էլ չես վախենում քամուց. երբ արդեն առանց ծածկոցի ու մերկ ես քնում. երբ աչքերդ փակում ես ու էն կայֆ ֆրանսիական կինոյի դերասանուհու տեղը քեզ ես տեսնում, արդեն երազի մեջ. երբ զգում ես, որ իսկական ամառվա գիշեր ա, էն գիշերներից մեկը, որ անցած տարվա օգոստոսի 31ից սպասում էիր. բարի ամառվա գիշեր 💫
2 notes · View notes
mamul-am · 5 months ago
Photo
Tumblr media
«Հայաստանը բաց է թողնում հնարավորությունների պատուհանները, իսկ Ադրբեջանը հմտորեն օգտվում է»․ Արա Պողոսյան
https://mamul.am/am/news/297130
0 notes
dolarax · 4 years ago
Photo
Tumblr media
Aluminium Polyurethane Filled Slats #pencere #pencereaksesuar #window #windowaccessories #pvcwindows #fenster #fenêtre #fenêtrepvc #окнаиздуба #окнапвх #پنجره ها #prozori #شبابي # النوافذ البلاستيكية #պատուհանները #ventanas #kapı #kapıaksesuar #door #dooraccessories #pvcdoors #vrata #portepvc #дверипвх #пвх #الأبواب البلاستيكية #դռներ #puertas #درها (Istanbul, Turkey) https://www.instagram.com/p/CKFKfwJFaIR/?igshid=bwhrpuk8hp27
0 notes
dolarax · 4 years ago
Photo
Tumblr media
🇹🇷 Silikon Tabancası - Epoksi Tabancası - Sosis Tabancası 🇬🇧 Silicone Gun - Epoxy Gun - Sausage Gun #pencere #pencereaksesuar #window #windowaccessories #pvcwindows #fenster #fenêtre #fenêtrepvc #окнаиздуба #окнапвх #پنجره ها #prozori #شبابي # النوافذ البلاستيكية #պատուհանները #ventanas #kapı #kapıaksesuar #door #dooraccessories #pvcdoors #vrata #portepvc #дверипвх #пвх #الأبواب البلاستيكية #դռներ #puertas #درها https://www.instagram.com/p/CJ50tg5FUdE/?igshid=1newfvnvwt926
0 notes
dolarax · 4 years ago
Photo
Tumblr media
🇹🇷 ROTO Line Secustik - 1.95 Euro #pencere #pencereaksesuar #window #windowaccessories #pvcwindows #fenster #fenêtre #fenêtrepvc #окнаиздуба #окнапвх #پنجره ها #prozori #شبابي # النوافذ البلاستيكية #պատուհանները #ventanas #kapı #kapıaksesuar #door #dooraccessories #pvcdoors #vrata #portepvc #дверипвх #пвх #الأبواب البلاستيكية #դռներ #puertas #درها (Istanbul, Turkey) https://www.instagram.com/p/CJx7MaElmKI/?igshid=ltm0mdgy0tr5
0 notes
dolarax · 4 years ago
Photo
Tumblr media
🇹🇷 ROTO Swing Secustik Pencere Kolu 🇬🇧 ROTO Swing Secustik Window Handle #pencere #pencereaksesuar #window #windowaccessories #pvcwindows #fenster #fenêtre #fenêtrepvc #окнаиздуба #окнапвх #پنجره ها #prozori #شبابي # النوافذ البلاستيكية #պատուհանները #ventanas #kapı #kapıaksesuar #door #dooraccessories #pvcdoors #vrata #portepvc #дверипвх #пвх #الأبواب البلاستيكية #դռներ #puertas #درها (Istanbul, Turkey) https://www.instagram.com/p/CJs_9JKl0yc/?igshid=9zrie728b41a
0 notes
dolarax · 4 years ago
Photo
Tumblr media
🇹🇷 İspanyolet Kesme Makinesi HP 07 🇬🇧 Espagnolette Cutting Machine HP 07 #ispanyoletkesmemakinesi #espagnolettecuttingmachine #pencere #pencereaksesuar #window #windowaccessories #pvcwindows #fenster #fenêtre #fenêtrepvc #окнаиздуба #окнапвх #پنجره ها #prozori #شبابي # النوافذ البلاستيكية #պատուհանները #ventanas #kapı #kapıaksesuar #door #dooraccessories #pvcdoors #vrata #portepvc #дверипвх #пвх #الأبواب البلاستيكية #դռներ #puertas #درها https://www.instagram.com/p/CDzTPcvlS4H/?igshid=1522xw0txg32e
0 notes
dolarax · 4 years ago
Photo
Tumblr media
🇹🇷 7.5 Eksen Metal Göbek Tek Açılım İspanyoletler 🇬🇧 7.5 Axis Side Hung Espagnolettes -Steel Housing #pencere #pencereaksesuar #window #windowaccessories #pvcwindows #fenster #fenêtre #fenêtrepvc #окнаиздуба #окнапвх #پنجره ها #prozori #شبابي # النوافذ البلاستيكية #պատուհանները #ventanas #kapı #kapıaksesuar #door #dooraccessories #pvcdoors #vrata #portepvc #дверипвх #пвх #الأبواب البلاستيكية #դռներ #puertas #درها (Istanbul, Turkey) https://www.instagram.com/p/CDrcAb0lOdI/?igshid=1rhmeaehmiiwp
0 notes