#հրեշտակ
Explore tagged Tumblr posts
Text
Сохранить семью оковами лжи или разрушить её орудием правды, что лучше?
0 notes
Text
Տղամարդկային բոլոր դատողություններում, որոնք ուղղված են կնոջն ու կանացին նվաճելուն, տղամարդը բացահայտվում է իբրեւ խեղճություն։ Դրա համար, հատկապես հենց պոեզիայում, նա ոչ միայն անգերազանցելի տաղանդավոր է, այլ, նաեւ, ներսեռային մրցակցությամբ՝ սիրո եւ ողբի նկարագրման, ապրելու մեջ (որոնք նշված նպատակում նույնական են՝ որպես խեղճություն) նորանոր «բարձունքներ» բացահայտող։
Բայց ինչու՞ հենց պոեզիայում ամենաշատն են կանացի ականջները, երբ գեղեցիկը երբեք նրա էության նկարագրություն չէ, կամ այլ բան չէ, քան կիսատությունն ու կիսատումը, որովհետեւ կինը, անկախ գիտակցությամբ «կրոնական» լինելուց, բնազդով գիտի, որ անիմաստ է ինքնաբացահայտվել` իբրեւ այլանդակություն, երբ հազվադեպ է պատահում հրեշը, ում հետ կարող է ինքնարարվել հրեշտակ։ Ուստի, խեղճություն տիրելով՝ կինը երբեք չի դադարում սպասել հրեշին, որին կարող է տրվել, հենց միայն սպասելուն զբաղվածություն տալու համար էլ տիրում է խեղճությունը, որտեղ տղամարդիկ տաղանդավորությամբ սոխակ լինելուց բացի, նաեւ եզ են` աշխատունակությամբ, իսկ կանայք, ում այլանդակման մեջ բնությունը շռայլ է գտնվել եւ չի տվել միայն ականջներ, իրենք են ծնում իրենց ինքնարարման հրեշին։
Այն, որ պոեզիայում տղամարդու նպատակը կինն է ու կանացին, անգամ երեւույթների մասին դատողություններում, որտեղ կինը բնությամբ է մերժված, պատասխանում է հարցերին՝
- իսկ տղամարդու պոեզիան ունենու՞մ է արդյոք այլ նպատակ …,
- եւ կա՞ արդյոք նույն նպատակին միտված տղամարդկային այլ բան, որը չի համարվում «պոեզիա» …
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
0 notes
Photo
👪Սիրելի Մեծ #փոքրիկներ եվ նրանց #մամաներ #շնորհավորում ենք բոլորին #ամենամաքուր #տոնի կապակցությամբ 👼🏻👼🏻👼🏻 👉...Օրեր առաջ հայտարարել էինք #ֆոտոմրցույթ եվ ահա մեր #հաղթողը 💫💫💫. #Կարոլինա 🥇, ով հավաքել է առավելագույն 👍-երը !!! 🎊🎊🎊#Շնորհավոր փոքրիկ #հրեշտակ 🎀🎀🎀...հե՜նց էսօր էլ արի #նվերիդ հետևից ❤️❤️❤️ ~~~ #mrcuyt #nver #haxtanak #poqrikner #gift #giftbox #onlineshop #onlineshopping #boom #sale #celebration #baby #babyboom #babygirl #babyshower #bebe #bebes #instababy #girl #girly #beautyful #nicegirl
#babyboom#girl#հաղթողը#onlineshopping#ֆոտոմրցույթ#հրեշտակ#շնորհավոր#ամենամաքուր#girly#նվերիդ#կարոլինա#beautyful#sale#haxtanak#poqrikner#babygirl#mrcuyt#փոքրիկներ#giftbox#baby#nicegirl#babyshower#շնորհավորում#boom#bebe#nver#gift#տոնի#onlineshop#celebration
0 notes
Photo
Հրեշտակ - հոգեղեն էակ, որ միաստվածյան կրոններում համարվում է Աստծո (կամ Երկնքի) և մարդկանց միջև սուրհանդակ... ՆՈՐՈՒՅԹ‼️ Ձեզ ենք ներկայացնում ՀայԱր - ապրանքանիշի՝ 2021թ Գարուն - Ամառ նոր հավաքածուն... օր-10 Pendant - կախազարդ - кулон Brass - արույր - латунь Copper - պղինձ - медь capsule 12/1 - պարկուճ 12/1 - капсул 12/1 capsule 7.62x53 R - պարկուճ 7.62x53 R - капсул 7.62x53 R © HayAr jewelry 2021 / Gyumri #collectorsgallerybrussels #artistsjewelry #artistsjewellery #artistjewels #gioiellidautore#bijouxdartistes#jewelleryartist#schmuckkunst#collectorsgallery#designersjewelry #collectorsvintagejewelry#designersdecorativeobjects #contemporaryjewellery #artistjewellery #gioiellidautore #bijouxdartistes #bijouxdauteur #bijouxcontemporains #modernjewellery #modernjewelry #contemporaryschmuck#hayarart #gyumri #armenia #instagram https://www.instagram.com/p/CS6Doj-MVqo/?utm_medium=tumblr
#collectorsgallerybrussels#artistsjewelry#artistsjewellery#artistjewels#gioiellidautore#bijouxdartistes#jewelleryartist#schmuckkunst#collectorsgallery#designersjewelry#collectorsvintagejewelry#designersdecorativeobjects#contemporaryjewellery#artistjewellery#bijouxdauteur#bijouxcontemporains#modernjewellery#modernjewelry#contemporaryschmuck#hayarart#gyumri#armenia#instagram
0 notes
Photo
Քեզ, Աստվածածին, Աղբյուր անսպառ լույսի, Որ լուսավորում է հավատացյալներին, Միասնական երգի ձայնով մեծարում ենք: Դու՝ պարծանք մարդկանց կուսության, Դու՝ ուրախություն հրեշտակ, Դու՝ անեծքների հաղթող, Որի համար, Աստվածածին, Քեզ մեծարում ենք: Դու՝ ճշմարիտ արևելք՝ Արդարության արեգակի, Որից ծագեց տիեզերքի փրկությունը, Միասնական երգի ձայնով մեծարում ենք:
0 notes
Photo
Սև պահապան հրեշտակ մը։ فرشته نگهبان سیاه رنگ (at Kanakeravan) https://www.instagram.com/p/CDEI5GVHNFr/?igshid=1wfdif7xbezih
0 notes
Photo
Մամայի հրեշտակ ❤❤❤❤ https://www.instagram.com/p/B5ekmg0hWGV/?igshid=v1ewd656fma5
0 notes
Photo
Կանադահայ բարերար Արփի Մերաս... Ինձ հանդիպած ամենադրական և ուժեղ մարդկանցից, ով միշտ պատրաստ է օգնության հասնել մարդկանց, ինչպես 1988 թվականի երկրաշարժից տուժած մի խումբ երեխաներին տեղափոխեց Կանադա, որտեղ նրանք ստացան բժշկական օգնություն և ուսում։ Տորոնտոյում 1974 թվականին հիմնեց ամենահեղինակավոր կրթօջախներից մեկը, որտեղ սովորել են տարբեր ազգությունների հազարավոր երեխաներ, որոնց մինչ օրս էլ պարտադիր դասավանդվում է նաև հայկական պատմություն, երաժշտություն և պար։ Նրա շնորհիվ են նաև Կանադայում ապրող հայերի սերունդները տարիներ շարունակ պահպանել հայկական մշակույթը, լեզուն և ոգին։Նա իմ կյանքում նույնպես մեծ դեր ունի. նա ինձ համար պահապան հրեշտակ եղավ, երբ ես դրա կարիքը շատ ունեի։ Համոզված եմ,որ կյանքս այլ կերպ կընթանար,եթե կողքիս չլիներ նման բարի,ազնիվ և ուժեղ հայ ՄԱՐԴ! Հավերժ շնորհակալ եմ... Arpi Meras..One of the kindest and strongest people I have met...not only did she take children who had suffered through the 1988 Earthquake to Canada and provide them with healthcare and education but she also founded one of the most prestigious Nurseries in Toronto in 1974 where children of different nationalities are taught Armenian songs and dances to this day! She has played a huge role in my life as well. She was my guardian angel when I needed it most. My life wouldn't have been the same if it wasn't for her kindness and graciousness! I am forever grateful!!
1 note
·
View note
Text
Սենյակում կոնյակի շիշը գտնելուց հետո, հիշում եմ, որ մինչև ծառայությունս սիրում էի կոնյակով թեյ խմել: Հիմա հասկանում եմ, թե Բոդլերի Չարի ծաղիկները ինչ համ ունեն: Ամեն կում անելուց հետո մարմնիդ դողն ու հետո բերանում մնացող համն է Չարի ծաղիկները: Ու սկսում եմ մտածել, արդյոք Բոդլերը սիրում էր կոնյակով թեյ խմել, թե թեյ չէր խմում առհասարակ, թե թեյը շաքարով էր խմում ու գործից բան չէր հասկանում: Ու միգուցե էս անտեսանելի թելերը, որ զգում եմ իմ ու արդեն քանի հարյուր տարի առաջ մեռած էս սիֆիլիսով տառապող հիվանդոտ հոգու միջև իմ երևակայությունն են: Իսկ միգուցե Բոդլերի չարի ծաղիկներից մեկն էլ ես եմ, որովհետև ինձ միշտ թվացել է, թե մարդկանց բացի դժբախտությունից ոչինչ չեմ բերում ու ոչինչ չեմ տալիս: Ծաղիկ եմ, բայց չար ու դժբախտություն է անունս, որովհետև ես չստացված պոետ եմ ու ինքնակոչ եմ: Ու սիրված եմ ու չսիրված: Դատարկ եմ ու լիքը: Մենակ եմ, բայց միշտ մեկի հետ: Որովհետև ես կերել եմ երկնքի բոլոր աստղերը ու ցրտել է քաղաքը: Որովհետև ես չեմ սիրում արևներ ու չեմ սիրում ցուրտ, որովհետև ես հրեշ եմ ու հրեշտակ, որովհետև ես քաղցր եմ ու դառը, որովհետև ես չար եմ ու բարի, որովհետև ես ծաղիկ եմ ու տատասկ, որովհետև ես անուշ եմ բուր��ւմ, բայց փշոտ եմ, որովհետև ես էլ Բոդլերի չարի ծաղիկներից մեկն եմ… Որովհետև ինձնից հետո միշտ ձեր մարմնից փշեր են ծլելու, ու բերանում կոնյակով թեյի համ է մնալու…
��|�
4 notes
·
View notes
Text
Ես շտապեցի կոչվել, ապա՝ լինել ՍԵՐ, ու իմ արարումներից ոչ մեկը չհասցրեց հասունանալ՝ որպես անդին տանող հիասթափության ամենան։ Բոլորը նախընտրում են մնալ մարդանման հրեշտակ, որովհետեւ, գուցե, նրանց դեռ վաղ է երեւակված ճշմարտությունը, որ կան ոչ թե աստվածներ արարելու, այլ ինքնարարմամբ նրանց ընկերակցելու համար, կամ, գուցե, ինքս եմ հակված համալրել այդ մենակների շարքը, ովքեր տառապանքի հետ խաղալու զվարճասիրություն ��ւնեն։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
0 notes
Photo
Anata wa tenshi no yoda تو فرشته ای To Fereshteyi あなたは天使だ Isa kang anghel vous êtes un ange انت ملاك είσαι ένας άγγελος He'ānelaʻoe դու հրեշտակ ես ikaw usa ka anghel 你是一个天使 he anahera koe ты ангел eres un ángel איר זענט אַ מלאך (at Palmdale, California)
0 notes
Photo
Գանձասարի վանք (Արցախ)
Գանձասար, վանական համալիր Արցախի Հանրապետությունում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում, Խաչենագետի ձախ ափին, Գանձասար լեռան վրա։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, քանի որ ընդերքում կան արծաթի և այլ թանկարժեք մետաղների հանքեր։ Ըստ երևույթին, վանքի տեղը կոչվում էր Աղվան, որ հին հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես ամառանոցավայր (հավուց տեղիք)։ Գրաբար տառադարձությամբ Աղուան։Հայ Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում Հայոց կաթողիկոս Անանիա Մոկացին (942-965) անհանգստացած լինելով Հայաստանի արևելյան թեմերի եկեղեցական գործերով, գալով Արցախ, Գանձասարի վանքում հրավիրեց հոգևորականության և իշխանների ժողով, որը ազգային ոգով պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի ամրությունը և անաղարտությունը: Գանձասարի վանական համալիրը նշանավոր հոգևոր կենտրոն է եղել և համարվում է հայկական ճարտարապետության հանրագիտարան: Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, պարիսպները 13- րդ դարի են, ներսում նաև բնակելի խցերը, սեղանատունը (1689 թ .) և դպրոցի երկհարկանի շենքը (1898 թ.) կան: Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հիմնել է Խաչենի իշխան Հասան-Ջալալ Դոլան՝ 1216-1238 թվականներին, այն եղել է Աղվանից կաթողիկոսների նստավայրը: Եկեղեցու գավիթում Ջալալյանների տոհմական տապանատունն է: Սուրբ Հովհաննես Մկրտիչն այն եզակի եկեղեցիներից է, որի գմբեթի վրա պատկերված է Հայր Աստծո քանդակը: Եկեղեցին բազմաթիվ այլ արժեքավոր քանդակներով է զարդարված: Եկեղեցին կոչվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ, քանի որ խորանի տակ ամփոփված է Հովհաննես Մկրտչի գլուխը: Ըստ ավանդության, Հովհաննես Մկրտչի գլխատումից հետո նրա աշակերտները մարմինը թաղում են նշանավոր տեղում: Ճգնավորներին երևում է Հովհաննես Մկրտչի տեսիլքը, մատով ցույց է տալիս իր գլխի տեղը: Ճգնավորները փորում-հանում են այն: Մեկ այլ ավանդության համաձայն, սրբի գլուխն անցնում է մի աղքատ մարդու ձեռքը: Աղքատը սրբի գլուխը տանում է իր տուն, որտեղ բազմաթիվ հիվանդների է բժշկում: Հասան Ջալալ Դոլան եղբոր հետ գնում է Երուսաղեմ ուխտագնացության և ճանապարհին հանդիպում է կաթոլիկ հոգևորականների, որոնք արկղերով մասունքներ էին տանում Հռոմի պապին: Գիշերը, երբ պատրաստվում են քնել, երկու հրեշտակ են իջնում, մատնանշում են մասունքներով արկղն ու Հասան Ջալալ Դոլային ասում են. «Վերցրու այս մասունքներն ու տար քո երկիր, դրանց հիմքով քո երկրի փայտաշեն հին եկեղեցու տեղում նորը կառուցիր և անունը դիր Սուրբ Հովհաննես Մկրտիչ, քանի որ սա Հովհաննես Մկրտչի գլուխն է»: Նրանք վերցնում են մասունքներն ու գալիս: Եղբայները վիճում են, թե ով պետք է վերցնի մասունքը, քանի որ այն շատ զորավոր է լինում, դրան կպնող հիվանդները բժշկվում են, չբերները՝ հղիանում: Գալիս են համաձայնության և մեծ եղբայրը՝ Հասան Ջալալ Դոլա իշխանը, վերցնում է Հովհաննես Մկրտչի գլուխը, ավելացնում է նաև Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի, Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարներն ու սկսում է կառուցել եկեղեցին: Այն օծում են 700 հոգևորականներ: Ջալալ Մեծի տապանաքարը գտնվում է Գանձասարի վանքի գավթում։ 1260 թվականին ձերբակալված Մեծն Ջալալին ստիպում են ուրանալ հավատը և տանում են Իրան: Հասան Ջալալը հավատափոխ չի լինում, ինչի պատճառով 1261 թվականին դահիճներն անդամատում են նրան: Հասան Ջալալ Դոլայի մարմնի վրա լույս է իջնում: Մի պարսիկ, տեսնելով այդ, հավատում է, որ նա սուրբ է, հավաքում է մարմնի մասերն ու պահում ցամաք ջրհորի մեջ։ Հասան Ջալալի որդին նահատակված հոր մասունքները բերում է հայրենիք և ամփոփում վանքի գավթում։ Գանձասարի վանքը մեծ դեր է ունեցել նաև ազատագրական պայքարում: 17-18- րդ դարերում Գանձասարի կաթողիկոսներն աջակցել են Ղարաբաղի մելիքությունների ազատագրական պայքարին: 18- րդ դարի սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Արցախի և Սյունիքի ազատագրական շարժման գործիչները: Իսրայել Օրին Եսայի Հասան Ջալալյան Կաթողիկոսի հետ եկեղեցու գավթում Ռուսաստանի կայսր Պետրոս 1-ին գրում է հայտնի նամակը, որում ցանկություն է հայտնվում Ռուսաստանին միանալու: Այդ ժամանակ Արցախը գործող 300 եկեղեցի է ունեցել: 1828 թվականին կաթողիկոսություն արդեն գոյություն չի ունեցել: Հետագայում թեմի է վերածվում, որը գործում է մինչև 1933 թվականը: Վազգեն վեհափառի բարձր կարգադրությամբ միայն 1989- ին վերաբացվում է Արցախի թեմն ու առաջին եկեղեցին, որ վերաօծվում է, Գանձասարի վանքն է լինում: 1992 թ-ին ԼՂՀ ներխուժած ադրբեջանական զինվորներն ավերել են վանքի արևելյան կողմի շինությունները, որոնք վերանորոգվել են 1993– 1998 թվականներին: Հիմա ասում են՝ Աստծո աջն էր հեռացնում արկերն ու ռումբերը, դրանք պայթեցնում են միայն հին միաբանական շենքը: Հետագայում՝ շենքը մաքրելիս խաչքարեր են ի հայտ եկել, վարդապետը դրանք զմռսել է պատերի մեջ, որպեսզի փրկի պարսից տիրակալիների ասպատակություններից: Ադրբեջանցիները պատերազմի ժամանակ ջանք չեն խնայել եկեղեցին վերացնելու համար, սակայն չի հաջողվել: 1992 թ. ամռան ամիսներից Շահումյանի և Մարտակերտի շրջանները ռմբակոծվում են, Գանձասարի վրա տեղացող կրակոցները հետ չեն մղում հայ պաշտպաններին: Պատմում են, որ Սուրբ Պատարագի ժամանակ ռմբակոծությունն այնքան է ուժեղացել, որ աղոթքի ձայնը չի լսվել, սակայն արարողությունները չեն դադարեցրել: Եկեղեցու պարսպի մեջ չպայթած արկ կա: Ադրբեջանական ուղղաթիռները մի քանի արկ են բաց թողել վանքի ուղղությամբ, սարսափելի կրակոցները հենց այս հատվածում են եղել, բայց եկեղեցուն չեն կպել: Եկեղեցու պարսպի պատերի մեջ մի քանի արկ է մտել, որոնք չեն պայթել, իսկ պարսպի մեջ երևում է միայն մեկը: Մեկ այլ ավանդապատումի համաձայն, երբ ադրբեջանական զորքը ռմբակոծում է վանքը, եկեղեցու սպասավորը չի լքում այն, ծնկած աղոթում է, այդ պահին սուրբ սեղանի երկու կողմերում հրեշտակներ են հայտնվում, որոնք ասում են, որ վանքը պաշտպանվում է և կարող են չվախենալ: Մինչ օրս նրանց հետքը պահպանվում է Սուրբ սեղանի երկու կողմերում: Գանձասարի վանք - Խաչեն գետի ափին բարձր բլրի վրա է գտնվում Գանձասարի ս. Հովհաննես Մկրտչի եկեղեցին ու գավիթը, որոնք կառուցվել են 1216-1238թթ Ջալալյան իշխանների կողմից: Պատմական փաստերը հուշում են, որ Գանձասարի պատմությունն ավելի հին է քան Հովհաննես Մկրտչի եկեղեցու կառուցումը: Վանական համալիրի կառույցների վրա փորագրված են շուրջ երկու հարյուր գրություններ, որոնց մեծ մասը հանդիսանում են միջնադարյան արվեստի նմուշներ: Հայ ճարտարապետության հանճարեղ մտքի ու վարպետության վառ օրինակներից է Գանձասարի վանական համալիրը, որը գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում՝ Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում: XIII դարի առաջին կեսը, ըստ ամենայնի, եղել է Խաչենի անկախ իշխանության վերելքի շրջանը: Հենց այդ ժամանակ էլ Արցախում ստեղծվել են հայկական գեղարվեստական ժառանգության ոսկե ֆոնդ մտած արվեստի երևելի գործեր: Գանձասարի վանքը հիմնականում բաղկացած է եկեղեցուց և գավթից, որոնք այնպիսի մի ամբողջություն են կազմում, որ ասես առանձին շինություններ չեն և կառուցվել են միաժամանակ: Վանքապատկան բնակելի և տնտեսական շենքերի, դարպասներով պարիսպների հետ միասին Գանձասարը հայ ճարտարապետության լավագույն համալիրներից մեկն է: Վանքի շուրջ երկու հարյուր արձանագրությունների մեծ մասը գրված է վարպետ գրիչների ձեռքով: Ժամանակի պատմիչները` հատկապես Կիրակոս Գանձակեցին, հիացմունքով են պատմում վանքի շինարարության և նրա օծման արարողության մասին: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գանձասարի հինավուրց եկեղեցին քաղաքական ու կրոնական հավաքատեղի էր Արցախի և շրջակա հայկական գավառների համար: Հրաշակերտ Գանձասարը կարճ ժամանակահատվածում դառնում է երկրամասի մշակութային կյանքի կարևոր ու խոշոր օջախ, կաթողիկոսանիստ: XVII դարի վերջից Գանձասարը դառնում է նաև երկրամասի ազգային–ազատագրական շարժման կարևոր կենտրոններից մեկը: 1701 թվականին այստեղ է գրվել ռուսական կայսր Պետրոս Առաջինին ուղղված առաջին նամակը, որով Ղարաբաղի հայերը ռուսական պետությունից օգնություն են խնդրել արևելքի բարբարոսներից ազատագրվելու համար: 1923 թվականից՝ Արցախ ��շխարհն Ադրբեջանին բռնակցվելուց հետո, Գանձասարը չի գործել և այն հնարավոր է եղել նորոգել միայն 1993-1997 թվականներին: Գանձասարի ճարտարապետական համալիրը՝ շրջապատի չքնաղ բնության հետ, հայ ժողովրդի հազարամյա բազմահարուստ ճարտարապետական ժառանգության ամենահոյակապ գանձերից մեկն է: Իր անկրկնելի գեղեցկությամբ Գանձասարը, իրավամբ, Արցախում հայտնի է որպես ազգային ճարտարապետության գլուխգործոց: Նրա նշանակությունն ավելի է ընդգծվում շրջապատի հարյուրավոր այլ հուշարձանների շնորհիվ, որոնք ասես ժամապահների պես օղակել և պահում-պահպանում են Խաչենի «մարգարիտը»: Գանձասարի վանքը կերտողների ստեղծագործությունները լիիրավ կերպով կարող են համարվել XIII դարի հայկական ճարտարապետության հանրագիտարան: Հայկական ճարտարապետության պատմության լավագույն գիտակ Ա. Լ. Յակոբսոնի կարծիքով Գանձասարի վանքը ոչ միայն «ինքնատիպ է ու իր կատարելության մեջ ինքնուրույն, այլև բացառիկ է, մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այդպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա»: Սորբոնի համալսարանի նշանավոր բյուզանդագետ պրոֆեսոր Շառլ Դիլը համաշխարհային մշակույթի գանձարան մտած հայկական հինգ հուշարձաններից երրորդը համարել է Գանձասարը:
0 notes
Photo
Ամբողջ տիեզերքի մեջ չկա մի բան, որ այնպես խոնարհեցներ մարդկանց, որպես սերը: Մարդկության ամենասարսափելի հրեշները, որ դղրդում են աշխարհները, որ ներկում են արյունով երկիրները, որ ահուդողի մեջ են պահում ազգերը՝ խոնարհվում են, ծունկ են չոքում սիրած կնոջ առջև. այստեղ միայն նրանք մարդ են և հանդիսանում են մարդկային բոլոր թերություններով: Դևը, երբ սիրում է հրեշտակ է դառնում:Րաֆֆի❤
0 notes
Photo
Առակ Մոր մասին
Հոյակապ առակ մարդու մասին, ով կար��ղ է փոխարինել բոլորին, բայց նրան ոչ ոք և երբեք փոխարինել չի կարող: Իր ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն. – Ասում են՝ ինձ վաղն ուղարկում են Երկիր: Ինչպե՞ս եմ ես այնտեղ ապրելու, չէ՞ որ ես շատ փոքր և անպաշտպան եմ: Աստված պատասխանեց. – Ես քեզ հրեշտակ կնվիրեմ, ով կսպասի քեզ և հոգ կտանի քո մասին: Երեխան մտածեց, հետո նորից ասաց. – Այստեղ` Երկնքում, ես միայն երգում եմ և ծիծաղում, և դա ինձ բավարար է երջանկության համար: Աստված պատասխանեց. – Քո հրեշտակը կերգի և կժպտա քեզ համար: Դու կզգաս նրա սերը և երջանիկ կլինես: – Բայց ես ինչպե՞ս կհասկանամ նրան, չէ՞ որ ես նրա լեզուն չգիտեմ,- հարցրեց երեխան` ուշադրությամբ նայելով Աստծուն,- իսկ ի՞նչ անեմ ես, եթե ցանկանամ դիմել քեզ: Աստված նրբորեն հպվեց երեխայի գլխին և ասաց. – Քո հրեշտակը կծալի ձեռքերդ իրար հետ և կսովորեցնի քեզ աղոթել: Ա��նուհետև երեխան հարցրեց. – Ես լսել եմ, որ Երկրի վրա չարիք կա: Ո՞վ ինձ կպաշտպանի: – Քո հրեշտակը կպաշտպանի քեզ, նույնիսկ իր կյանքի գնով: – Ես կտխրեմ, չէ՞ որ էլ չեմ կարող քեզ տեսնել…. – Քո հրեշտակն ամեն ինչ կպատմի քեզ իմ մասին և ցույց կտա ճանապարհը` ինչպես վերադառնալ ինձ մոտ: Այնպես որ, ես միշտ քո կողքին կլինեմ: Այդ ժամանակ Երկրից ձայներ լսվեցին, և երեխան հապշտապ հարցրեց. – Աստված, ասա ինձ, ինչպե՞ս է իմ հրեշտակի անունը: – Նրա անունը ոչ մի նշանակություն չունի: Դու ուղղակի նրան կանվանես Մայրիկ:
0 notes
Photo
«Ես սիրում եմ քեզ» … Մի օր կինս խնդրեց, որպեսզի մի ուրիշ կնոջ հրավիրեմ ճաշի, իսկ հետո ֆիլմ դիտելու։ «Ես սիրում եմ քեզ, — ասաց նա,- բայց նա էլ է քեզ սիրում, և շատ կցանկանա քեզ հետ ժամանակ անցկացնել»։ Այն կինը, ում պետք է հրավիրեի ճաշի, իմ մայրն էր։ Արդեն 19 տարի էր, որ նա այրի էր, բայց իմ աշխատանքը և 3 երեխաներով զբաղված լինելը թույլ չէր տալիս հաճախ այցելել նրան։
Երբ զանգեցի նրան, նա զարմացավ՝ մտածելով, թե ինչ — որ վատ բան է պատահել։ Հրավերս լսելուց հետո նա պատասխանեց, որ մեծ հաճույքով կճաշի ինձ հետ։ Ուրբաթ աշխատանքից հետո ես նրա տուն գնացի մեքենայով, որպեսզի միասին գնանք պայմանավորված ճաշին։ Ես հուզված էի։ Երբ նա դուռը բացեց, նկատոցի, որ նա էլ էր հուզված։ Մայրս գանգրացրել էր վարսերը, հագել այն շորը, որը վերջին անգամ կրել էր իր վերջին ամուսնական տարեդարձը նշելիս։ Նա ժպտում էր ինձ ինչպես հրեշտակ։
Ռեստորան մտավ հպարտությամբ, ինչպես առաջին տիկին։ ճաշացանկը նրա համար բարձր կարդացի, քանի որ նա այլևս լավ չէր տեսնում։ Իսկ ամբողջ այդ ընթացքում նա, աչքերը ինձ հառած, քնքուշ ժպտում էր։ «Հիշո՞ւմ ես, — ասաց նա,- երբ դու փոքր էիր, ես էի ճաշացանկը քեզ համար կարդում»։ Մենք հաճելի զրույց ունեցանք, նույնիսկ ուշացանք ֆիլմից։ Երբ ուշ երեկոյան ես նրան տուն տարա, նա ասաց. «Ես մեծ հաճույքով էլի քեզ հետ կճաշեմ, բայց միայն թե ես եմ հրավիրում»։ Ես համաձայնեցի։
«Ինչպե՞ս անցավ երեկոն, — հարցրեց կինս, երբ տուն հասա»։ «Հիանալի,- պատասխանեցի ես, — շատ ավելի լավ, քան թե սպասում էի»։
Մի քանի օր անց մայրս մահացավ։ Եվ մենք այդպես էլ չհասցրեցինք իրար հետ ևս մեկ անգամ ճաշել։ Մի որոշ ժամանակ անց ծրար ստացանք, որի մեջ դրված էր նույն ռեստորանի նախոօրոք վճարված կտրոն և մի նամակ. «Ես համոզված չէի, որ կկարողանամ ներկա գտնվել ճաշին, այդ պատճառով նախապես եմ վճարել։ Վճարել եմ քո և կնոջդ համար։ Դու չես պատկերացնում, թե ինչ մեծ նշանակություն ունեցավ այդ երեկոն ինձ համար։ Ես սիրում եմ քեզ, որդիս»։
Այդ պահին ես հասկացա «Ես սիրում եմ քեզ» արտահայտության կարևորությունը, և թե ինչ մեծ նշանակություն ունի ժամանակ հատկացնելը մեր հարազատներին։ Ընտանիքը անգին է։ Հատկացրեք նրանց այն ժամանակը, որին նրանք արժանի են, քանի որ այդ ժամանակը չի կարող հետաձգվել։
0 notes
Photo
ԷԴԳԱՐ ՊՈՅԻ ՆԱՄԱԿԸ ՎԻՐՋԻՆԻԱ ՔԼԵԻՄԻՆ
Իմ Աննի, Աննի, Աննի: ԻՆչ դաժան մտքեր պետք է տանջեին Ձեր սիրտը այս երկու վերջին շաբաթվա ընթացքում, երբ դուք ոչ մի նորություն չունեիք ինձանից, նույնիսկ մի բառ ու մի հնչյուն, որ կարող էի ասել ձեզ: Թող որ պարզապես մի բառ` «ողջ եմ»: Բայց Աննի, ես գիտեմ , որ դուք չափազանց խորն էիք զգում իմ զգացմունքների անկեղծությունը Ձեր հանդեպ, որպեսզի կասկածեիք իմ զգացմունքների մեջ ��նգամ մի ակնթարթ... Ինչ՞ու եմ ես այսքան հեռու Ձեզանից: Ես կսեղմեի Ձեր ձեռքը իմ ափի մեջ և երկար ու անթարթ կնայեի Ձեր աչքերի մեջ, Ձեր աչքերի միջով կնայեի երկինք, և բառերը, որոնք ես կարող եմ հիմա գրել, կարող էին թափանցել Ձեր սիրտ և ստիպեին Ձեզ հասկանալ, որ սերը կա: Ես կարող էի ասել…Բայց իմ փոքրիկ, հրաշալի, քնքուշ հրեշտակ, ինչպե՞ս կարող եմ Ձեզ բացատրել կամ էլ բացահայտել խորը – խորը ցավը: Այն կրծում է ինձ այն օրից, ինչ լքել եմ Ձեզ: Բայց չէ՞ որ Դուք տեսնում էիք այն ցավն ու սարսափն իմ աչքերում, որով ես Ձեզ ասում էի` «Հաջողություն»: Ես կարծես չարի մարնացումը լինեի Ձեզ համար: Եթե անկեղծ, ամենաազնիվ անկեղծությամբ, ինձ թվում էր, թե մահը այնքան մոտ է ինձ ու այնքան լավ է հասկանում ինձ: Եվ նույնիսկ տեսնում էի այն ստվերը, որը քայլում էր մահվան դիմացով: Ես ասում էի ինքս ինձ. «Ես տեսնում եմ Ձեզ վերջին անգամ, մինչև որ հանդիպենք երկնքում»: Ես ոչինչ չեմ հիշում այդ պահից մինչ ԱՐԹՆԱՆԱԼՍ, մինչ իմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Ես պառկեցի քնելու եւ լաց եղա մի ամբողջ գիշեր: Ամբողջ մի հուսալքության ու սարսափի գիշեր: Երբ հասկացա, որ առավոտ է, ես փորձեցի լռեցնել իմ ուղեղը, ստիպել չմտածել: Ես ժամեր շարունակ քայլում էի ցուրտ փողոցներով, բայց ամեն ինչ ԱՊԱՐԴՅՈՒՆ էր: Վերադառնալով հյուրանոց՝ ես ուղղակի հավաքեցի իրերս եւ գալով կայարան` նստեցի Բալտիմոր ուղևորվող գնացք: Ճանապարհին ես մի նամակ գրեցի Ձեզ` պատմելով իրականության և կյանքի մասին: Ես գրել էի, որ պայքարն ավելի ուժեղ է իմ սիրուց, ուժեղ այն ամենից, ինչ ես ի վիճակի եմ տանել և զգալ: Ես աղաչում էի Ձեզ գալ, աղաչում էի գալ հիմա, գալ այն պահին ու ակնթարթին , երբ …Հիշեցնում էի Ձեզ Ձեր միակ խոստման մասին` լսելով այն մասին , որ ես մահանում եմ, այցելեք ինձ ամենավերջում և վերջին ակթարթին: Եվ գնացքում գրում էի Ձեզ, հասկանում էի, որ եկել է այդ պահը: Սակայն ես տրվեցի գինուն ու այրեցի նամակս: Հիմա ես ապրում եմ մի փոքրիկ տնակում, որովհետև իմ ամբողջ գումարը ես վատնել եմ օփիումի գնման վրա: Դժվար է, գիտեմ այդ մասին լսելն ու կարդալը, բայց ես փորձում եմ ազատվել կախվածությունից եւ գիտակցել՝ ինչ է կատարվում: Մի՞թե դա հնարավոր է: Չե՞ք կարող այցելել ինձ հիմա: Աննի, ես Ձեզ խնդրում եմ այդ մասին: Իմ փոքրիկ հրեշտակ ….Թող որ անգամ մեկ շաբաթով: Միայն թե մի՛ հասցրեք ինձ հուսալքության ու խելագարության… Ես Ձեզ կպատմեմ ամենահրաշալիի և գեղեցիկի մասին: Այս մտքերում օրորվում է խաղաղությունն ու բարկությունը, դրանց մեջ է ճշմարտությունն ու կիրքը, որոնք տիրանում են մարդու հոգուն ու սրտին: Հարցը միայն այն է, թե ի՞նչն է ստիպում, որպեսզի աշխատի մարդկանց բանականությունը: Ո՞րն է երևակայության նպատակն ու ավարտը: Ինչո՞ւ է այն բնակվել հենց մարդու մեջ: Ո՞րն է իմը: Երևի հենց այսպիսին է մարդու ինքնագիտակցության շրջապտույտը, որի ափին կարծես թե կանգնել եմ ես ու տեսել` ի՞նչն է հավերժ անհետանում և ո՞րն է դատապարտված վերածննդի: Ե՛վ հասկերը, և՛ քարերը, և՛ ամենահրաշալի ծաղիկները անհետ կորչում են ջրի շրջապտույտից:
0 notes