#փոքրիկներ
Explore tagged Tumblr posts
Photo
👪Սիրելի Մեծ #փոքրիկներ եվ նրանց #մամաներ #շնորհավորում ենք բոլորին #ամենամաքուր #տոնի կապակցությամբ 👼🏻👼🏻👼🏻 👉...Օրեր առաջ հայտարարել էինք #ֆոտոմրցույթ եվ ահա մեր #հաղթողը 💫💫💫. #Կարոլինա 🥇, ով հավաքել է առավելագույն 👍-երը !!! 🎊🎊🎊#Շնորհավոր փոքրիկ #հրեշտակ 🎀🎀🎀...հե՜նց էսօր էլ արի #նվերիդ հետևից ❤️❤️❤️ ~~~ #mrcuyt #nver #haxtanak #poqrikner #gift #giftbox #onlineshop #onlineshopping #boom #sale #celebration #baby #babyboom #babygirl #babyshower #bebe #bebes #instababy #girl #girly #beautyful #nicegirl
#babyboom#girl#հաղթողը#onlineshopping#ֆոտոմրցույթ#հրեշտակ#շնորհավոր#ամենամաքուր#girly#նվերիդ#կարոլինա#beautyful#sale#haxtanak#poqrikner#babygirl#mrcuyt#փոքրիկներ#giftbox#baby#nicegirl#babyshower#շնորհավորում#boom#bebe#nver#gift#տոնի#onlineshop#celebration
0 notes
Photo
Վան ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ ԴՈՒՌԸ Առաջնորդարանից դուրս գալուց հետո մենք այլևս չվերադարձանք Այգեստան, որովհետև Ասլանը կամենում էր Ավանց գյուղը գնալ, ծովային աղերի պատրաստությունը տեսնելու համար: Նա ինձ ասաց, որ ճանապարհը գիտե և առաջնորդի ամենևին կարոտություն չկա: Մինչև կես օր դեռ բավական ժամանակ կար: Մենք դուրս եկանք Իսքալե-Կափուսի կոչված քաղաքադռնից, որ տանում է դեպի նավահանգիստը: Այդ պատճառով ևս նա կոչվում է Իսքալե-Կափուսի, որ նշանակում է նավահանգստի դուռ: Այստեղից մինչև Ավանց գյուղը, որի մոտ գտնվում է և նավահանգիստը, կես ժամու ճանապարհ է, բայց մենք զանազան հետազոտությունների պատճառով բավական ուշ հասանք: Ճանապարհը ձգվում էր մշակված դաշտերի, ագարակների, այգիների և կանաչազարդ մարգագետինների միջով: Դա բանուկ ճանապարհներից մեկն էր, որ քաղաքից տանում էր դեպի նավահանգիստը: Իսքալե-Կափուսից անցնելով, շուտով մենք հասանք այն նշանավոր տեղը, ուր ճանապարհի մի կողմում, մենք տեսանք ահագին մեծահատոր քարեր, որ կարծես հսկաների ձեռքով շարված լինեին միմյանց վրա: Քարերի ծերպերից վազում էին պարզ, սառն աղբյուրներ, և մամուռը իր կանաչ թավիշով պատել էր հին արհեստագործության հրեշավոր կերպարանքը: Վանեցի հայերի ավանդությունը հիշյալ քարերի մասին հրաշքներ է պատմում. դրանց վերաբերում է այն ժամանակներին, երբ մարդիկ այժմյան նման փոքրիկներ չէին, այլ հսկաներ էին: Նրանք պատերազմում էին դևերի և վիշապների հետ, և ահագին քարաժայռը, թեթև գնդակի նման, նետում էին դեպի թշնամին: Հիշյալ քարերի կառուցումը և նրանց շինվածքը տղամարդի գործ չէ, ասում է վանեցին, այլ այն ժամանակի տկար կնոջ ձեռքի գործն է: Մայրը տվել է այն ահագին քարերը աղջկան, և աղջիկը մոր ձեռքից առնելով, շարել է միմյանց վրա: Երբ այդ ավանդության մասին հարցրի Ասլանից, նա պատասխանեց. - Երևում է, որ ամենահին ժամանակներում մի կին թագավոր Վանի մեջ և կամ նրա շրջակայքում մեծ գործեր է կատարել: Այդ միմյանց վրա շարած քարերը, որ տեսանք, ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ այն ամբարտակի կամ պատնեշի, որ մի ժամանակ կառուցվել է ծովի ջրերի աճելու առաջն առնելու համար, որ չմոտենան քաղաքին: Խորենացին այս ամբարտակի կառուցումը վերաբերում է Շամիրամին, որ գործ է դրել նրա շինության վրա 12 հազար բանվորներ և 6 արհեստավորներ: Բայց նկարագրություններից երևում է, որ նա Վանը կամ ամենևին չէ տեսել, կամ մի ժամանակ տեսել է, բայց իր պատմությունը գրելու միջոցին շատ բան մոռացել է, եթե Խորենացին հետևած լիներ ժողովրդի մեջ պահպանված ավանդություններին, նա ամենևին այդ բոլոր մեծագործությունները Շամիրամին չէր վերաբերի, այլ մի թագուհու, որ տեղային ժողովրդից էր: Այսօր ժողովուրդը մոռացել է այդ թագուհու անունը, բայց նրա գործը դեռ հիշում է: Նա ասում է, այդ քարերը մի աղջիկ է շարել վրա: Բայց Խորենացու ժամանակ, եթե նա դիմած լիներ ժողովրդին, նրան կասեին, թե ով էր այդ աղջիկը Րաֆֆի, "Կայծեր" 2-րդ հատոր, Ը, էջ 309-311 Նկարում` Արտամէտ/Էտրէմիթ։ Սեպագիրեր եւ Շամիրամի ջրանցքը (Շամիրամ սու), ո��ոնք նոյնպէս կը յիշատակուին «Արծուի Վասպուրական»ի էջերուն մէջ այս տարածքին հնութիւնը շեշտելու նպատակով (Աղբիւր՝ P. Müller-Simonis, Du Caucase au Golfe Persique, à travers l’Arménie, le Kurdistan et la Mésopotamie, Washington D.C., 1892) #houshamadyan
0 notes
Text
Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի երեխաներ
Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի երեխաներ
Մարդն այնպես է ստեղծված, որ մանկության ընթացքում կուտակված ամբողջ սերը հետո տալիս է աշխարհին բարի գործերի և լավ մտքերի միջոցով։ Որքան հնարավոր է սեր տանք մեր մանուկներին՝ աշխարհը օր օրի դարձնելով ավելի բարի։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ։
View On WordPress
0 notes
Photo
ՏԽՈՒՐ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ
Ապրիլ է: 1915, Հայոց երկնակամարը կը մթագնի: Վստահ եմ, իւրաքանչիւր Հայ, իր մէջ կը կրէ Հայոց Ցեղասպանութենէն, ողբերգական դէպքեր: Կողակիցս՝ Յակոբին, երկնագնացութենէն մէկ տարի ետք, կը վերյիշեմ իր նահապետական գերդաստանը, անոնց հաւատքն ու սէրը առ Աստուած, և խիզախ նահատակութիւնը Քրիստոսի սիրոյ: Վառվառ, ամուսնացած էր Խարբերդի Խուլայ գիւղին աւագ քահանայ՝ Տէր Եղիա Տէր Եղիայանի հինգերորդ որդւոյն՝ Յարութիւնին հետ: Քահանային չորրորդ զաւակը, Կարապետ «կեսրայրս» Ամերիկա մեկնած էր աշխատելու, իր կինը և երկու զաւակները յանձնելով ընտանիքին խնամքին: Հինգ հարսեր և զաւակներ շատ սիրով կ՛ապրէին այս նահապետական տան մէջ. ամէն ոք ունէր իր գործը: Քահանան շատ սիրուած և յարգուած էր. իր ընտանիքէն և իր ժողովուրդէն:
1915, Ապրիլ, վախ ու սարսափ կը տիրէ ամէն կողմ: Զանգուածային կոտորած: Ծրագրուած էր Հայ ազգը բնաջնջել: Թուրքեր կը մտնեն Հայ տուներէ ներս, և կը հաւաքէն, այր մարդիկը: Վառվառ կը պահէ իր ամուսինը, իրենց տան կից եկեղեցիին խորանին ետև, միւս տղաքն ալ կը պահուին տարբեր անկիւններ: Թուրքերը կը կոտորեն այս տան դուռը, կը պոռան, քահանային երեսին. «Դո՛ւրս հանէ տղաքդ, եթէ ո՛չ՝ կը մեռցնենք քեզ»: Հայր իմ, ի՜նչպէս կրնար յանձնել իր զաւակները անգութ, անխիղճ մարդոց սև ձեռքերուն: Թուրքերը կը փնտռեն այս տան ամէն մէկ անկիւնները, յետոյ կը մտնեն եկեղեցի, կը գտնեն տղաքը, դուրս կը հանեն, պատին քով կը շարեն: Անոնց աչքերը կը կապեն, հարուածներ կ՛իջեցնեն, կը չարչարեն այս անմեղները: Ապա կը գնդակահարեն: Վառվառ կը շարունակէ պատմել դէպքը, ահաւոր է, իր ողբերգական, ցնցող մանրամասնութիւններուն մէջ, «Բոլորս հոն էինք. բարձրաձայն կը հեծկլտայինք: Քահանան «Զաւակներս», կը պոռար, փոքրիկները՝ «Հայրի՜կ», կ՛աղաղակէին: Հարսերը կ՛ողբային, մինչ անոնց անշունչ մարմինները ինկած էին գետին:Թուրքին գոռ ձայնն էր. «Ամէն բան թողուցէ՛ք ու ետևէ՛ս քալեցէք»: Ի՜նչպէս կրնար քալել հայր մը, երբ սրտահատորներուն դիակները փռուած էին փողոցը: Ինք, որ ա՛յնքան մեռելներ թաղած էր, անթաղ մնացին իր անոյշ զաւակները: Կը քալէ ժողովուրդը. կորաքամակ ծերունիներ, կտրիճ ե��իտասարդներ, մտաւորականներ, մեծեր ու փոքրիկներ: Օրօրոցի մանուկներ, երբեմն կը խլուէին մայրական գիրկերէն: Ժողովուրդը յոգնած անօթի ու ծարաւ է, չեն գիտեր ո՞ւր կ՛երթան: Կը հասնին գետի մը եզերքը: Թուրքը կը զլանայ կաթիլ մը ջուր դնելու իրենց ծարաւած բերնին, կ՛իյնան գետեզերքը ուժասպառ: Այս միջոցին երիտասարդ մը վազելով կուգայ քահանային քով և կ՛ըսէ. «Քէշիշ Պէյ, լսեցի ձեր մասին, եկայ որ ձեզ ազատեմ: Ես, այն պատանին եմ, որ վրաս աղօթեցիր և ես բժշկուեցայ, միայն թէ ուրացիր Քրիստոսը»: Քահանան մնացած ոյժը հաւաքելով ոտքի կ՛ելլէ ու կ՛ըսէ. «Ո՛վ անգութ ,Թուրքի զաւակ, գնա՛ հեռացի՛ր, աչքերուս առջևէն, ի՞նչպէս կրցաք չարչարել և գնդակահարել իմ չորս անմեղ զաւակներս, որոնց դիակները փողոցն են դեռ: Մենք չե՛նք ուրանար Քրիստոսը, մահը անոյշ է ինծի»:
Դահիճները հոն են, կը յարձակին քահանային վրայ, կը ծեծեն զինք, մօրուքը կը փետտեն: Ինք լողալ գիտէր, նախ մէկ թևը, ապա միւսը կ՛անջատեն մարմինէն: Արիւնը կը հոսի, բոլոր ժողովուրդը և իր ընտանիքը կուլային, քահանան կ՛ըսէ. «Ո՜վ հարսերս, թոռնիկներս և ժողովուրդս, ձեր հաւատքը մի՛ մոռնաք, Քրիստոսը մի՛ ուրանաք, մնացէ՛ք Հայ, մնացէ՛ք Քրիստոնեայ: Վերը, երկինքը կը տեսնուինք»: Եւ թուրք զինուորը զինք կը նետէ Եփրատ գետի ջուրերուն: Վառվառ կը շարունակէ պատմել խեղդուած ձայնով, ամուր, ձեռքս սեղմելով, յենած, իր ձեռնափայտին և պարբերաբար, ձախ ձեռքով յորդառատ արցունքները սրբելով, կ՛ըսէ. «Յանկարծ քահանային գլուխը տեսանք ջուրերուն վրայէն և ըսաւ «Քրիստոսը մի՛ ուրանաք՜»: Այդ ձայմը մինչև այսօր ականջներուս մէջ է»: Մեծ հարսը, չի կրնար դիմանալ այսքան «զուլում»ին, իր երկու փոքրիկներուն ձեռքէն բռնած կ՛ըսէ. «Յանուն Հօր և Որդւոյն և Հոգւոյն Սրբոյ. ամէն» և կը նետուի գետը: Իրեն կը հետևին շատեր: Անգութ թուրքին գոռ ձայնն է. «Քալեցէ՛ք»: 35 տարեկան Վառվառ, գիրկը ունէր վեց ամսուան զաւակը, Գոհարիկը: Կաթը քաշուած էր: Մանուկը կուլար, կը պաղէր, անօթի ու ծարաւի էր: Ճամբուն եզերքը դիակներ կային, կամաց մը, շարքէն դուրս ելաւ, մօտեցաւ անոնցմէ մէկուն որ լաթ մը առնէ իր ձագուկը ծածկէ: Խեղդուկ ձայն մը կը լսէ. «Վառվա՜ռ, իմ լաթս մի՛ առներ, կը մսիմ»: Կը ծռի տեսնելու, թէ ո՞վ էր: Ի՜նչ տեսնէ, իր ները, Խումարն էր, որ վերջին շունչը կը փչէր: Արցունքով կը հեռանայ անոր քովէն: Գոհարիկ տժգոյն էր: Մահը մօտ էր, կը դողար: Հոն ծառ մը կար, անոր շուքին կը պառկեցնէ մանուկը, կը խաչակնքէ և կ՛աղօթէ: Տ՜էր Յիսուս Քրիստոս, քեզի կը յանձնեմ հրեշտականման ձագուկս, գիտեմ իրեն լաւ հոգ պիտի տանիս: Երանի՜ ես ալ հետը մեռնէի, քեզի և գերդաստանիս միանայինք միասին»: Կը համբուրէ մանուկին պաղ ճակատը: Երկու Թուրք զինուորներ զինք կը տեսնեն, և շարքէն ներս կը հրեն:
1919. զինադադար կը հռչակուի: Կարապետ, Ամերիկայէն կը վերադառնայ: Երկար փնտռտուքէ ետք, կը գտնէ եղբօր կինը և ազգական մը, Ուրֆայի որբանոցին մէջ: Կ՛ամուսնանայ Խարբերդցի քահանայի մը աղջկան հետ՝ : Աստուած կ՛օրհնէ այս ընտանիքը: Կարապետ կը լծուի գործի, Ամերիկայէն բերած դրամով շատ Հայուհիներ կ՛ազատէ թուրք տուներէն: Վառվառ նախ Հալէպ ապա Ամերիկա կը հաստատուի: Այս հաւատացեալ մամիկը, յաճախ կը պարպէ իր սիրտը անցեալի սահմռկեցուցիչ պատահարներուն մասին խօսելով, որոնք անմոռանալի են մեր սրտին եւ մտքին մէջ: Վառվառ 108 տարեկանին մեկնեցաւ այս աշխարհէն երկինք: Քրիստոսով ննջած մեր նահատակներուն յիշատակը մի՛շտ վառ պիտի մնայ ամէն Հայու սրտին մէջ: Յարգանք իրենց անմոռանալի յիշատակին:
ԼԻՏԻԱ ՏԷՐ ԵՂԻԱՅԱՆ աղբիւր-«Երջանիկ Յոյս-Ծ տարի-թիւ-2»
0 notes
Photo
Վայելում ենք աշունը ․․․․․🍂🍁 🍁 Աշուն, ուզում ես մի փոքր լռություն...🍂 Բոլորիդ բարի լույս ...💐Լավ օր անցկացնելու նախադրյալներ եմ մաղթում․․․Թող Ձեզ ամբողջ օրը սպասեն հաճելի անակնկալներ և ժպիտներ։ Գեղեցիկ,... ջերմ և երջանիկ օր բոլորիս․․․! 💖 .Տաք թեյի կամ սուրճի բաժակ, հարմարավետ բազկաթոռ, ծածկոց ու հետաքրքիր գիրք… Էլ ի՞նչ է պետք այս եղանակին: Թեթեւ անձրեւ, որ նայես պատուհանից...սկսես գրել…երազել;
ՏԵՐԵՎԱԹԱՓ
Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,― Ասավ քամին տերևներին,― Աշուն եկավ, մոտ է ձմեռ, Ի՞նչ եք դողում ծառի ծերին։ Ոսկի, դեղին, վառ ծիրանի Գույներ հագեք խայտաբ��ետ Ու ճյուղերից ձեր մայրենի Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ... Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև, Անհետ ճամփով, անհայտ տեղեր, Չեք իմանա այսուհետև Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ...
Տերևները հենց լսեցին, Նախշուն, նախշուն գույներ հագան, Սըվսըվալով տխուր երգեր՝ Քամու թևին թռան, փախան։
1909,Հովհաննես Թումանյան
0 notes
Photo
Շնորհավո՛ր տոնդ մեր գեղեցկուհի: Happy International Children's Day Բարև երեխաների պաշտպանության միջազգային օր՝.Հունիսի 1... Թող աշխարհի բոլոր մանուկները մեծանան ընտանիքներում, ստանան ծնողների ջերմությունն ու սերը, և իրենց վառ աչուկներով լուսավորեն մեր մոլորակը......ամեն օր ավելի ու ավելի ամուր կանգնեն հողի վրա և դառնան ապագայի լուսավոր կերտողներ... Անցյալը երբեք չես կարող ջնջել, Ինչպես չես կարող տեսնել ապագան: Շատ ենք ետ նայում, ու նայում առաջ, ՈՒ մոռանում ենք ապրել մեր ներկան:
Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ... Շնորհավո՛ր տոնդ մեր քնքուշ ՆԱՏԱԼԻ
0 notes
Photo
ՏԽՈՒՐ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ🎋
Ապրիլ է: 1915, Հայոց երկնակամարը կը մթագնի: Վստահ եմ, իւրաքանչիւր Հայ, իր մէջ կը կրէ Հայոց Ցեղասպանութենէն, ողբերգական դէպքեր:
Կողակիցս՝ Յակոբին, երկնագնացութենէն մէկ տարի ետք, կը վերյիշեմ իր նահապետական գերդաստանը, անոնց հաւատքն ու սէրը առ Աստուած, և խիզախ նահատակութիւնը Քրիստոսի սիրոյ:
Վառվառ, ամուսնացած էր Խարբերդի Խուլայ գիւղին աւագ քահանայ՝ Տէր Եղիա Տէր Եղիայանի հինգերորդ որդւոյն՝ Յարութիւնին հետ: Քահանային չորրորդ զաւակը, Կարապետ «կեսրայրս» Ամերիկա մեկնած էր աշխատելու, իր կինը և երկու զաւակները յանձնելով ընտանիքին խնամքին: Հինգ հարսեր և զաւակներ շատ սիրով կ՛ապրէին այս նահապետական տան մէջ. ամէն ոք ունէր իր գործը: Քահանան շատ սիրուած և յարգուած էր. իր ընտանիքէն և իր ժողովուրդէն:
1915, Ապրիլ, վախ ու սարսափ կը տիրէ ամէն կողմ: Զանգուածային կոտորած: Ծրագրուած էր Հայ ազգը բնաջնջել: Թուրքեր կը մտնեն Հայ տուներէ ներս, և կը հաւաքէն, այր մարդիկը: Վառվառ կը պահէ իր ամուսինը, իրենց տան կից եկեղեցիին խորանին ետև, միւս տղաքն ալ կը պահուին տարբեր անկիւններ: Թուրքերը կը կոտորեն այս տան դուռը, կը պոռան, քահանային երեսին. «Դո՛ւրս հանէ տղաքդ, եթէ ո՛չ՝ կը մեռցնենք քեզ»: Հայր իմ, ի՜նչպէս կրնար յանձնել իր զաւակները անգութ, անխիղճ մարդոց սև ձեռքերուն: Թուրքերը կը փնտռեն այս տան ամէն մէկ անկիւնները, յետոյ կը մտնեն եկեղեցի, կը գտնեն տղաքը, դուրս կը հանեն, պատին քով կը շարեն: Անոնց աչքերը կը կապեն, հարուածներ կ՛իջեցնեն, կը չարչարեն այս անմեղները: Ապա կը գնդակահարեն: Վառվառ կը շարունակէ պատմել դէպքը, ահաւոր է, իր ողբերգական, ցնցող մանրամասնութիւններուն մէջ, «Բոլորս հոն էինք. բարձրաձայն կը հեծկլտայինք: Քահանան «Զաւակներս», կը պոռար, փոքրիկները՝ «Հայրի՜կ», կ՛աղաղակէին: Հարսերը կ՛ողբային, մինչ անոնց անշունչ մարմինները ինկած էին գետին:Թուրքին գոռ ձայնն էր. «Ամէն բան թողուցէ՛ք ու ետևէ՛ս քալեցէք»: Ի՜նչպէս կրնար քալել հայր մը, երբ սրտահատորներուն դիակները փռուած էին փողոցը: Ինք, որ ա՛յնքան մեռելներ թաղած էր, անթաղ մնացին իր անոյշ զաւակները: Կը քալէ ժողովուրդը. կորաքամակ ծերունիներ, կտրիճ երիտասարդներ, մտաւորականներ, մեծեր ու փոքրիկներ: Օրօրոցի մանուկներ, երբեմն կը խլուէին մայրական գիրկերէն: Ժողովուրդը յոգնած անօթի ու ծարաւ է, չեն գիտեր ո՞ւր կ՛երթան: Կը հասնին գետի մը եզերքը: Թուրքը կը զլանայ կաթիլ մը ջուր դնելու իրենց ծարաւած բերնին, կ՛իյնան գետեզերքը ուժասպառ: Այս միջոցին երիտասարդ մը վազելով կուգայ քահանային քով և կ՛ըսէ. «Քէշիշ Պէյ, լսեցի ձեր մասին, եկայ որ ձեզ ազատեմ: Ես, այն պատանին եմ, որ վրաս աղօթեցիր և ես բժշկուեցայ, միայն թէ ուրացիր Քրիստոսը»: Քահանան մնացած ոյժը հաւաքելով ոտքի կ՛ելլէ ու կ՛ըսէ. «Ո՛վ անգութ ,Թուրքի զաւակ, գնա՛ հեռացի՛ր, աչքերուս առջևէն, ի՞նչպէս կրցաք չարչարել և գնդակահարել իմ չորս անմեղ զաւակներս, որոնց դիակները փողոցն են դեռ: Մենք չե՛նք ուրանար Քրիստոսը, մահը անոյշ է ինծի»:
Դահիճները հոն են, կը յարձակին քահանային վրայ, կը ծեծեն զինք, մօրուքը կը փետտեն: Ինք լողալ գիտէր, նախ մէկ թևը, ապա միւսը կ՛անջատեն մարմինէն: Արիւնը կը հոսի, բոլոր ժողովուրդը և իր ընտանիքը կուլային, քահանան կ՛ըսէ. «Ո՜վ հարսերս, թոռնիկներս և ժողովուրդս, ձեր հաւատքը մի՛ մոռնաք, Քրիստոսը մի՛ ուրանաք, մնացէ՛ք Հայ, մնացէ՛ք Քրիստոնեայ: Վերը, երկինքը կը տեսնուինք»: Եւ թուրք զինուորը զինք կը նետէ Եփրատ գետի ջուրերուն: Վառվառ կը շարունակէ պատմել խեղդուած ձայնով, ամուր, ձեռքս սեղմելով, յենած, իր ձեռնափայտին և պարբերաբար, ձախ ձեռքով յորդառատ արցունքները սրբելով, կ՛ըսէ. «Յանկարծ քահանային գլուխը տեսանք ջուրերուն վրայէն և ըսաւ «Քրիստոսը մի՛ ուրանաք՜»: Այդ ձայմը մինչև այսօր ականջներուս մէջ է»: Մեծ հարսը, չի կրնար դիմանալ այսքան «զուլում»ին, իր երկու փոքրիկներուն ձեռքէն բռնած կ՛ըսէ. «Յանուն Հօր և Որդւոյն և Հոգւոյն Սրբոյ. ամէն» և կը նետուի գետը: Իրեն կը հետևին շատեր: Անգութ թուրքին գոռ ձայնն է. «Քալեցէ՛ք»: 35 տարեկան Վառվառ, գիրկը ունէր վեց ամսուան զաւակը, Գոհարիկը: Կաթը քաշուած էր: Մանուկը կուլար, կը պաղէր, անօթի ու ծարաւի էր: Ճամբուն եզերքը դիակներ կային, կամաց մը, շարքէն դուրս ելաւ, մօտեցաւ անոնցմէ մէկուն որ լաթ մը առնէ իր ձագուկը ծածկէ: Խեղդուկ ձայն մը կը լսէ. «Վառվա՜ռ, իմ լաթս մի՛ առներ, կը մսիմ»: Կը ծռի տեսնելու, թէ ո՞վ էր: Ի՜նչ տեսնէ, իր ները, Խումարն էր, որ վերջին շունչը կը փչէր: Արցունքով կը հեռանայ անոր քովէն: Գոհարիկ տժգոյն էր: Մ��հը մօտ էր, կը դողար: Հոն ծառ մը կար, անոր շուքին կը պառկեցնէ մանուկը, կը խաչակնքէ և կ՛աղօթէ: Տ՜էր Յիսուս Քրիստոս, քեզի կը յանձնեմ հրեշտականման ձագուկս, գիտեմ իրեն լաւ հոգ պիտի տանիս: Երանի՜ ես ալ հետը մեռնէի, քեզի և գերդաստանիս միանայինք միասին»: Կը համբուրէ մանուկին պաղ ճակատը: Երկու Թուրք զինուորներ զինք կը տեսնեն, և շարքէն ներս կը հրեն:
1919. զինադադար կը հռչակուի: Կարապետ, Ամերիկայէն կը վերադառնայ: Երկար փնտռտուքէ ետք, կը գտնէ եղբօր կինը և ազգական մը, Ուրֆայի որբանոցին մէջ: Կ՛ամուսնանայ Խարբերդցի քահանայի մը աղջկան հետ՝ : Աստուած կ՛օրհնէ այս ընտանիքը: Կարապետ կը լծուի գործի, Ամերիկայէն բերած դրամով շատ Հայուհիներ կ՛ազատէ թուրք տուներէն: Վառվառ նախ Հալէպ ապա Ամերիկա կը հաստատուի: Այս հաւատացեալ մամիկը, յաճախ կը պարպէ իր սիրտը անցեալի սահմռկեցուցիչ պատահարներուն մասին խօսելով, որոնք անմոռանալի են մեր սրտին եւ մտքին մէջ: Վառվառ 108 տարեկանին մեկնեցաւ այս աշխարհէն երկինք: Քրիստոսով ննջած մեր նահատակներուն յիշատակը մի՛շտ վառ պիտի մնայ ամէն Հայու սրտին մէջ: Յարգանք իրենց անմոռանալի յիշատակին:
ԼԻՏԻԱ ՏԷՐ ԵՂԻԱՅԱՆ աղբիւր-«Երջանիկ Յոյս-Ծ տարի-թիւ-2»
0 notes