#աշխարհը
Explore tagged Tumblr posts
draftoff · 1 year ago
Text
x
արևը կեսընկավ ու ծածկեց կողադեմդ, երկպատկերացար, կարծես յանուսը միաերեսվեց, երկու իրականություն խաչվեցին վրադ, հիմա մտածում եմ՝ որքան համերաշխություն կա հատման կետերում, կարծես սեր է գործել ու տիեզերքը ցրիվ եղել ու բազմազանացել վիբրացիայի/ զգացման աննկարագրելի ուժից
ինչ անխռով է շողքդ հարմրարվել երեսիդ, Կեսարը ասում էր՝ ամենամեծ թշնամին այնտեղ է, որտեղ իրեն ամենաքիչն ես փնտրելու, կարծես անսահման մոտ տեղում գտել ես աշխարհը գլխիվայր տալուց հետո, այն էլ այն ինչ երբևիցե չես որոնել
տես ինչ սիրուն է լռությունը գրկում այս երեկոն, որքան ներանձնացված է, ինչ կերպարախոս են հիմա դիմագծերդ, ուր ալեկոծվում են լուսատատաումները, ինչ անմասնորեն են մեկ տեղում գտնվել ժամահատվածների երանգախաղերը
ուրեմն չկան բաժանումներ, անսահմանությունը տեղ է գտնում կետում, իսկ ակնթարթում՝ հավերժությունը, այս գիշերագալու պես ընթերնելի ու նրա (չ)հեռանալու պես բնականոն, կարծես ամենը պարտված է մեկ դառնալուն, ու կյաքնը վերադարձ է դեպի (ինքդ) քեզ,
4 notes · View notes
posthedonism · 1 year ago
Text
Հեքիաթ Երևակայության ու Զգայարանների մասին
֊Չեմ հասկանում, <<տառապանք>> բառը ի՞նչ ա նշանակում։
֊Դժվար էլ երբևիցե հասկանաս։ Ես էլ քո նման չէի հասկանա, եթե Մարդը ինձ չպատմեր էտ երևույթի մասին։
Սենց խոսում էին զգայարանները` Լսողությունն ու Տեսողությունը, որ արդեն երկար ժամանակ ա ինչ ապրում էին անմարդաբնակ կղզու վրա։ Ու երջանիկ էին իրանք, որովհետև արդեն եկել էին էն գիտակցությանը, որ ոչինչ չունեն` ներկայից բացի։ Լսողության համար ձայնային ալիքները զգալուց վեր հաճույք չկար։ Տեսողությունը օրեր շարունակ կարար մենակ նայեր. հիանար ծովի ալիքների պարով, ավազի երանգներով ու իր ընկերների` զգայարանների գեղեցկությամբ։
Համը հաճախ ծովի ջուրն էր խմում ու աղիությունը իրան անչափ դուր էր գալիս, որովհետև քաղցրություն երբեք չէր զգացել։
Մաշկը ավազի ջերմությունն ու հաճելի ծակծկոցն էր վայելում ու իմանալով, որ երբեք հետ պատասխան չի ստանա` ավազին շնորհակալություն էր հայնտնում իրեն տաքացնելու համար։
Մի անգամ, երբ զգայարանները բոլորով հավաքված դեսից֊դենից էին խոսում, կղզուն լողալով մոտեցավ Երևակայությունը` իրենց հին ընկերը։
Զգայարանները Երևակայությանը շատ էին սիրում. ինքը միշտ ուրախացնում ու զարմացնում էր իրանց։ Երևակայությունը աշխարհը զգալու ու ընկալելու ոչ֊մի միջոց չուներ, բայց զգայարանների պատմածներից կարողանում էր աշխարհի պատկերը սեփական մտքում գծեր ու նույնիսկ հավելյալ երանգներ տալ իրականությանը։
֊Երևակայությու՜ն, ինչ շուտվանից չէինք տեսնվել։
Պատասխան չհնչեց։ Զգայարանները Երևակայության հայացքի մեջ սառնություն ու ծաղրանք նկատեցին։
Երկար դադարից հետո վերջապես լսվեց Երևակայության ձայնը.
֊Բարև ձեզ։ Կասեի "Շատ եմ ձեզ կարոտել", բայց դե չեմ ուզում խաբեմ։
Զգայարանները ապշած իրար նայեցին։
֊Երևակայությու՞ն, փոխվել ես։ Ի՞նչ ա էղել, ոնց որ քո փոխարեն ուրիշ մեկը խոսա։
֊Փոխվել եմ, որովհետև ձեր հիմարության մակարդակն եմ գիտակցել։ Ի՞նչ իմաստ ունի ձեր գոյությունը ընդհանրապես էս աշխարհում, եթե ոչ֊մի օգուտ չեք տալիս։ Օրինակ դու, Լսողություն, քեզ հեչ կողքից պատկերացրել ե՞ս։ Հիմարի նման ամբողջ օրը պառկաց ոչ֊մի բան չես անում ու էտ անգործությանդ <<կյանք վայելել>> անունն ես տալիս։ Կամ դու, Համ, էտ ծովի դառը, անդուր ջուրն ես խմում, մի հատ էլ մնացածին նենց ես ներկայացնում, ոնց որ էտ ինչ֊որ համով խմիչք ա։ Զզվել եմ ձեր անհիմն օպտիմիզմից. չգիտե՞ք, որ վարդագույն ակնոցները ուղիղ աչքերի մեջ են ջարդվում։
Զգայարանները ընկան մտորումների մեջ։ Լսողությունը ձայները վայելելու փոխարեն սկսեց ինքն իրան ուրիշների աչքերով նայել ու հասկացավ, որ ինքը լրիվ անպիտան մի երևույթ ա։ Համը սկսեց կասկածել` ծովի համը իրան էսքան ժամանակ իրո՞ք դուր ա էկել, թե ինքն ա իրան տենց համոզել։ Մաշկը մտածեց. "Իսկ տարօրինակ չի՞, որ ես ավազի հետ եմ խոսում" ու խոսք տվեց ինքն իրան, որ այլևս տենց աննորմալ բաներով չի զբաղվի։
Կարճ ասած` Երևակայությունը "ԵՍ" գաղափարը սրսկեց զգայարանների մեջ, ու իրանք սկսեցին ինքն իրանց երրորդ դեմքից նայել, աշխարհին առաջին դեմքից նայելու փոխարեն։
Մենակ Տեսողությունը արագ ամեն ինչ ��ասկացավ։
֊Երևակայություն, ասում ես էսքան ժամանակ ափի վրա ինչով էիր զբաղված ?
֊Մարդկային ռասսան էի ուսումնասիրում։
֊Ուսումնասիրու՞մ, թե իրանց գաղափարները կլանում։
֊Չեմ խաբի, Տեսողություն, շատ բան եմ իրանցից սովորել։
֊Օրինակ ի՞նչ։
֊��ե օրինակ, որ երջանիկ լինելու համար շատ ջանք պիտի գործադրես, թե չէ նեգատիվը քեզ շատ արագ իրա կողմը կքաշի։ Վատից փախնելն անիմաստ ա։ Ինքը ամենուր ա։ Ինչքան էլ արագ վազես, մեկ ա, խնդիրներդ քեզնից արագ են վազելու։
֊Մմմ, ինչ հետաքրքիր ա,֊ քմծիծաղ տվեց Տեսողությունը,֊ իսկ էտ "ես" բառն էլ ե՞ս մարդկանցից սովորել։
֊Չեմ հասկանում ինչ ես ուզում ասես։
֊Բացատրեմ։ Դու զգայարաններին "հիմար" անվանեցիր մենակ էն պատճառով, որ իրանք, քո ասելով, անպիտան են։ Հարց. իսկ ի՞նչ ա նշանակում պիտանի լինել։
֊Օգուտ տալ ուրիշներին։
֊Ինչի՞ց ես վերցրել, որ օգուտ տալը ինքնին նպատակ պիտի հանդիսանա որևէ մեկի համար։
֊Մարդիկ են տենց ասել։
֊Էէէհ, Երևակայություն։ Ստրուկների ստրուկ ես դարձել։
֊Ի՞նչ նկատի ունես։
֊Քաոսից փախնելու նպատակով "ճիշտ" ու "սխալ", "լավ" ու "վատ" բառերն են ստեղծել մարդիկ, որովհետև վախեցել են կյանքը ընդունեն նենց, ոնց ինքը կա` մութ ու անորոշ։ Կյանքին փորձել են իմաստ տալ, չի ստացվել, ու անիմաստությունից են սկսել փախնել։ Թույլ մարդիկ սկսել են թույլ մարդկանց մտքերն իրանց ուզած ձևով ներկեն, ու երբ մեկն ա հայտնվել, ով փախնելու փոխարեն անորոշության մեջ քայլ ա արել, իրա վրա "տարօրինակ" պիտակն են կպցրել ու առանձնացրել իրանց խմբից։ Իսկ դու, Երևակայություն, էտ թույլ էակների հետ շփումից մոռացել ես, որ բնության մեջ բնական ա երջանիկ լինելը ու որ "ցավ", "տառապանք", "նեգատիվ", էտ բոլորը հորինված գաղափարներ են։ Դու երջանկությունը օպտիմիզմ ես անվանում էն դեպքում, երբ էտ բնականոն վիճակն ա էս կյանքում։ "Նեգատիվ" բառին էնքան ես նշանակություն տվել, որ էտ բառը սկսել ա քեզ խեղդել, ու դու խեղդվելդ "իրականություն" ես անվանել։ Արթնացի, Երևակայություն։
Երևակայությունը մի պահ լուռ նայեց Տեսողությանը։ Հետո մեղմ ժպտաց։
֊Իսկ ինչի՞ են մարդիկ անորոշությունից փախնում։
֊Որովհետև իմաստ են ման գալիս ամեն տեղ, չհասկանալով, որ "իմաստ"֊ն էլ հորինված գաղափար ա։
2023
4 notes · View notes
mamul-am · 9 days ago
Photo
Tumblr media
«ԱՄՆ-ի որոշումը կարող է տարածաշրջանը և ողջ աշխարհը կանգնեցնել նոր պատերազմի շեմին». Էրդողան
https://mamul.am/am/news/308218
0 notes
chgiteminch · 5 months ago
Text
Օրերից մի օր, բեզարելով անդրշիրիմյան աշխարհը ջրի ճամփա սարքած մահկանացուներից, Հադեսը որոշեց փոքրիկ չարաճճիություն թույլ տալ իր��ն եւ դուրս գալ ապրողների աշխարհ ռազվեդկայի։
Սակայն օ ի՜նչ զարմանք պատեց նրան, երբ դուրս գալով իր թագավորությունից, փոխարեն վեհաշուք Աթենքի նա իրեն գտավ բենզինի հոտի եւ լոքշի մեջ կորած Արթիկում։
«Որտե՞ղ է Պարթենոնը, որտե՞ղ է Օլիմպը»,֊ պանիկվեց նա՝ զննելով քաղաքը։ Զարմանալի չէ, որ այստեղ նա գտավ միայն մի տարօրինակ շատրվան՝ զարդարված կերամիկական բադիկներով։
Դժգոհ ու տարակուսած՝ նա փնթփնթում էր, թե ինչպես պետք է այստեղից հոգիներ տանի տանջելու, եթե այս ծակում ապրող բնակիչներն արդեն իսկ մի օրի չեն` փոս ընգած դեմքերով, կուզիկ, անմազ գլուխներով, տանջված ու կյանքից զայոբ եղած։
Տեղացի երեխեքը իրար բռթբռթելով ինքնագրեր էին խնդրում նրանից՝ ենթադրելով, որ արտասահմանից ժամանած հայտնի մարդ է, ով հավանաբար պետք է սվառկի ձեներով ինչ֊որ բաներ նվագի իրենց քաղաքում:
Իմանալով որ նա Անդրշիրիմյան թագավորության տերն ու տիրակալն է` քաղաքացիք իրար խառնվեցին ու ամենքը մտաբերեց, թե յուր կերած քաքերից որի համար պետք է հավերժ տանջանքների դատապարտվի։
Այնուհետեւ նրանց պատեց անասելի մի բարկություն, թե կակովը խույա Հադեսը եկել ա Արթիկ, այլ ոչ թե Մարալիկ։
Դժոխային պիզձեցից վախեցած նրանք փորձեցին Հադեսի սիրտը շահել տեղական լավագույն գինու եւ տնական խմորեղենի խոստումներով՝ հուսալով խուսափել աստվածային բարկությունից։
Այնուհետեւ նրանց միջի ամենաբիթին առաջարկեց Հադեսին պատմել իրենց դարդերը եւ ցույց տալ, որ իրենց կյանքն արդեն իսկ մի բանի պետք չի, եւ կարիք չկա նրանց հավելյալ տանջանքների ենթարկելու։
Այսպես քաղաքացիները Հադեսին պատմեցին անաստվածային թանկ բնակարանների, խցանումների, Wi-Fi֊ի արագության, սահմանազատման, տարիքի հետ առաջացող գեմառոյի եւ այլեւայլ անախորժությունների մասին։
Այս ամենից բավականին զայոբ լինելով Հադեսը քաղաքաբնակների հետ վերջին մի քանի սելֆին արեց եւ նահանջեց իր թագավորություն՝ խորը դումկեքի մեջ ընկած։
Մինչդեռ արթիկցիներին մնաց պատմություն այն օրվա մասին, երբ նրանք հյուրընկալեցին անդրաշխարհի աստծուն եւ անգամ հաջողացրին պածերիաներ չտալ։
0 notes
eyewearcatherine · 7 months ago
Text
🪂🔆Շալոմը՝ քառակուսի դեմքով սուպերմոդելը, ով սովորեցնում է մարդկանց լինել ուժ ունեցող մարդ, համոզված է մեծատառով
Շալոմ Հարլոուն՝ սուպերմոդելներից մեկը, ով 90-ականների բոլոր մոլեգնությունն էր, ունի «աշխարհի ամենագեղեցիկ քառակուսի դեմքը»:
Ծնվել է Օշավայում (Օնտարիո, Կանադա)։ Նրա «Շալոմ» անունը եբրայերեն նշանակում է «խաղաղություն» եւ ողջույն։ Նա առաջին սուպերմոդելն էր, ում Vogue/VH1 Fashion Awards-ում անվանեցին «Տարվա մոդել» եւ այդ դարաշրջանի սուպերմոդելների թագավորն էր՝ համաշխարհային փորձով:
Նրա դեբյուտը, ինչպես շատ հայտնի պատմություններ, որ լսել եմ, արվեստի քննության ժամանակ ուղեկցելն էր մյուսներին, բայց երբեք չէի մտածել, որ ինձ կընդունեն...... Իսկ Շալոմ Հարլոուի սուպերմոդելի բախտը նույնպես սկսվեց ակամայից, երբ նա 15 տարեկան էր, պարզապես գնում էր համերգին ընթրիքից հետո, եւ նրան բռնեց տաղանդավոր սկաուտը:
90-ականներին հինգ սուպերմոդելները ցնցեցին աշխարհը, եւ երկիրը ցնցող գույները հայտնվեցին մեկը մյուսի ետեւից: Շատ մոդելների համար իրականում հեշտ չէր այդ ժամանակ շրջանից դուրս գալ: Բայց Շալոմը բացառություն է, հենց որ առաջին անգամ հանդես եկավ, նա «հակահերմոդել» էր, որը լիովին քայքայեց 80-ականների եւ 90-ականների սուպերմոդելների ազնվական ավանդական պատկերի մասին բոլորի տպավորությունը, նա անկյունային էր, լի փշերով:
Եռաչափ խորունկ բողո՞րդ դեմք: Նա քառակուսի դեմք ունի: Այն նույնիսկ չունի բարձր, ուղիղ քթի կամուրջ, որը եվրոպացիների եւ ամերիկացիների բնորոշ գծերն են: Երկար ժամանակ դիտելուց հետո այն դեռեւս ունի արեւելքի գեղեցկության հմայքը:👇👇
🪂⛸️TR & Acetate & Polarized sunglasses & optical frames hot fashion in stock
💸 💵 Wholesale only
MOQ : 20pcs/per color( 28 models )
wa.me/8613858844563
#​Stock_sunglasses_fashion T5562022
#Նորաձեւության_ակնոցներ_նոր_2025
#Նորաձեւության_թրենդներ_ակնոցներ_երիտասարդ_թրենդներ
#Նորաձեւ_արեւային_ակնոցները_կրկին_աչքի_են_ելնում
Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media
0 notes
nationallibraryofarmenia · 8 months ago
Text
«Ցերեկային տուն, գիշերային տուն».
գրքային մեջբերում
Tumblr media
«Ի՞նչ վայելք էր, կյանքի ի՞նչ քաղցրություն. զով տանն էդպես նստած.... Որոճում ես երկարաշունչ նախադասությունները, ըմբոշխնում դրանց իմաստը, հանկարծ մի ակնթարթում հայտնաբերում ավելի խոր նշանակությունը, ապշահարվում եւ քեզ թույլ տալիս սառչել մնալ՝ աչքերդ պատուհանի ուղղանկյունին գամած: ...Տառերի շարանները գրքի սպիտակ էջերին խաղաղ հանգրվան են աչքերի, մտքի, ընդհանրապես մարդու համար։ Դրա շնորհիվ աշխարհը բաց է եւ անվտանգ:
... բացում էր մի պատահական էջ եւ կարդում հերոսների՝ երևելի, արտասովոր մարդկանց մասին»:
Օլգա Տոկարչուկ, «Ցերեկային տուն, գիշերային տուն»
Իսկ որքան բացահայտումներ եք անում Ազգային գրադարանում դուք, մեր սիրելի ընթերցողներ: Շարունակեք ձեր որոնումները, ուսումնասիրությունները, հետազոտությունները գրադարանի զով ու տրամադրող ընթերցասրահներում... Ամեն օր՝ 09:00-ից դրանք բաց են ձեզ համար: Ընթերցասրահների մասին մանրամասն՝ https://nla.am/reading-rooms
0 notes
2goodofapoet · 9 months ago
Text
դու կարող ես անցկացնել հիանալի օր, լիքը ուժերով տուն գալ ու իմանալ, որ քո նախկին ընկերը սկսել էր լայքել քո մոտիկ ընկերուհու սթորիները, ու քո աշխարհը փուլ կգա, ոտքերիդ տակ հող չի մնա, որովհետև ինքը լայքում է հենց էն ընկերուհու նկարները, ումով հետաքրքրությունը դու միշտ էլ զգացել ես, ու ինքը գեղեցիկ էր անվանում, ում հետ ուզում էր հանդիմել։ Ու հիմա նա լայքում է նրա սթորիները, իսկ քո սթորիները չի լայքում, ու դու լացում ես զուգարանում, որովհետև քո տանը լացելու տեղ չկա, ու դու զզվում ես իրենից, զզվում ես, որ իրեն վստահել ես, զզվում ես, որ իրեն հավատացել ես։ Որովհետև ինքը չի կարող որևէ բացատրություն տ��լ դրան, չկա աշխարհում որևէ պատճառ, ինչու ինքը պիտի սկսեր լայքել իրա ֆոտոները, չկա պատճառ․․․
0 notes
tigrangorsh · 1 year ago
Text
205/անտիպ
Այո՛, սերը կփրկի աշխարհը` մարդուց։ Սերը` առ մարդու ոչնչացում, ինքնարարի` հայտնություն։
© Գորշ
0 notes
hayarthun · 1 year ago
Text
«Այսօր Լեռնային Ղարաբաղի հայությունը բռնագաղթվում է, որովհետև 1918 թ․ օսմանա-ադրբեջանական պարագլուխներից և ոչ մեկը հանրային պատասխանատվության չենթարկվեց Բաքվի 30 հազար հայերի կոտորածի համար, որովհետև 1920 թ․ Շուշիի հայության կոտորածի կազմակերպիչները նույնպես մնացին անպատիժ, որովհետև 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի կոտորածների մասնակիցները չստացան համապատասխան որակումներ, որովհետև աշխարհը լռեց, երբ գետնին հավասարեցվեց Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը՝ դառնալով 21-րդ դարի առաջին մշակութային ցեղասպանություններից մեկը»,- ասված է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարության ��եջ:
Հավելենք, որ եթե ժամանակին հայկական պետությունը հետևողական լիներ այս հարցերում՝ հեռահար նպատակ ունենալով վերականգնել պատմական արդարությունը, այդ թվում՝ Նախիջևանի դեպքում՝ նաև հողային իրավունքները, շատ հավանական է, որ 2018 թ․-ին հնարավոր լիներ խուսափել թուրքամետ ռեժիմի իշխանության գալուց։
Այսօր ևս նույն սխալը չկրկնելու համար պետք է շարունակենք տեր կանգնել Արցախի դատին։
TG.Հայկական ալիք | @hayaliq
0 notes
arminehblogblog · 1 year ago
Text
Օրհան Փամուկ «Իմ անունը կարմիր է»․ մեջբերումներ գրքից
Եթե նկարչության և արվեստի մեջ հիսաթափվել չես ուզում, ուրեմն մի՛ դարձրու քո մասնագիտությունը։ Որքան էլ ընդունակություններ և տաղանդ ունենաս, փող և իշխանություն այլ տեղ փնտրիր, որպեսզի ընդունակությանդ և տաղանդիդ դիմաց ոչինչ չստանալով՝ արվեստից չխռովես։ եթե ձեր սրտում ապրում է սիրելիի դիմանկարը, աշխարհը դեռ ձեր տունն է Նամակն իր ասելիքը միայն գրով չի փոխանցում։ Նամակը նման է գրքի՝ հոտոտելով,…
Tumblr media
View On WordPress
0 notes
janettaarshakyan · 2 years ago
Text
✺ ԽՈՐԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄ,ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ...
ԱՊՐԻԼ 24, ԼՌՈՒԹՅԱՆ ՐՈՊԵ...ԼՌՈՒՄ Է ԵՎ ԱՅՍ
ԱՇԽԱՐՀԸ ՔԱՐԵ: ԿԱՐԾԵՍ ՈՉԻՆՉ ՉԻ ԵՂԵԼ,ԿԱՐԾԵՍ
ՄԵԿ ԵՎ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՉԵՆ
ԽԱՉԵՐԻՑ ԿԱԽԱՂԱՆԵԼ...ԼՈՒՌ ԵՆ, ՄԵՌԱԾ Է ԽԻՂՃԸ,
ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՊՂԾՎԱԾ: ԼՌՈՒՄ ԵՆ
ՔԱՆԶԻ ՄԵԿ ՈՒ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԳԱՆԳԵ ԲԼՈՒՐՆԵՐԻՑ
ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԵՆ ԳԱԶԻ ՈՒ ՆԱՎԹԻ ԳԱՐՇԱՀՈՏ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ,ՇԱՀԸ,ԻՐԵՆՑ ՏԱՔՈՒԿ ԱԹՈՌԸ,ԼԱՅՆ ԲԱՑԱԾ ԳՐՊԱՆԸ, ԹՈՒՐՔ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ԾԱԽՎԱԾ ՍԵՎ ՀՈԳԻՆԵՐԸ...
0 notes
draftoff · 2 years ago
Text
paradigma LS
գրել աշխարհի մասին ուր գալիս ես ուշ լուսաբացին, երբ ժամանակն է նոր կյանք սկսելու, մինչդեռ կայարանի լույսերը հանգչում են նոր օրվա բարևին
քայլերով նկարագրել քաղաքի բոլոր հետքերը, որ նշան թողեցին քեզ վրա, կարծես շարժվող փոքրիկ քարտեզի
շնչել խորը ու արտաշնչել քեզ մաս- մաս/ ճանաչում առ ճանաչում
նայել քայլերին, որոնց կորությունը դիպչել է գոյության վերջնալույսի
պահպանել աշխարհը ներսում հեռա��ալիս, ինչպես տեսանելի լույսը, որը մարում է, մարում ու վերադառնում կրկին
2 notes · View notes
posthedonism · 1 year ago
Text
Ազատ կամքն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ քաշել,
Իր անհստակ շինվածքին
Կապանքներից արձակել.
Հոգին մաշած մի մանուկ
Երկու ձեռքը նա պարզեց,
Ու իր անզոր թևերով
Ազատությունն գրկեց։
Մինչ գիշերը անհանգիստ
Մտքիս խորքում կապկապած
��ալիս էր աննպատակ,
Վերջին հույսերը քամած,
Խնդրում էր նա ինձանից
Կույր աչքերս լայն բացել.
Նա այն օրից վճռեց
Ազատությունը սիրել։
Թոթով լեզվի մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ հասցրեց ուղեղիս,
Որ ջնջված է ողջ անցյալ,
Նախկին խոսքն, որ ասաց,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իր արնաքամ բերանից։
«Ազատությո՞ւն», ինձ կրկնեց
Աշխարհքը այս չորս կողմից.
«Ազատությու՞ն իմացող
Կուզես դառնալ էս օրից։
Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ամբոխից քիչ շեղվողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։
— Ազատությո՜ւն,— գոչեցի,—
Թող որ լինեն անպակաս
Ծաղրանք, ծիծաղ, մեղադրանք,
Թող որ քաղեմ հազար դաս,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչ դագաղի մութ անկյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
Սպիտակ- Միքայել Նալբանդյան
Մանուշակագույն- Մարi( Am )
4 notes · View notes
mamul-am · 13 days ago
Photo
Tumblr media
«Իսրայելը Մերձավոր Արևելքի Փարիզը վերածում է աղետի գոտու, աշխարհը ծպտուն չի հանում». Կարեն Հովհաննիսյան
https://mamul.am/am/news/307891
0 notes
chgiteminch · 5 months ago
Text
-Արթնացի՜ր, Մայքլ, արթնացի՜ր,- հեռվից արձագանքում էր կանացի մի ձայն։
Երբ բացեց աչքերը, նրա միտքը չէր կարողանում բաժանվել վառ երազներից, որոնք ավելի իրական էին թվում, քան այն, ինչ նա երբեւէ զգացել էր։ Սեւ հագուստով այդ կնոջ դիմագծերը, նրա ձայնը, որ կարծես լսել էր իր ամբողջ կյանքի ընթացքում չափից դուրս իրական էին։
Աչքերը բացելուն պես նրա հայացքը ողողեցին թունավոր կանաչ երանգները եւ ծանոթ թվացող ինչ-որ սիմվոլներ, որոնք անձրեւի պես թափվում էին անհասկանալի ապակու վրայով։
Շփոթմունքն ու կասկածը պատեցին Մայքլին, երբ նա ուշադրությամբ սկսեց զննել իր շրջապատը։ Նյու Յորքյան պատկերներն ու ձայները հիմա շատ հեռու էին, դրա փոխարեն նրան շրջապատել էր մեքենաների բզզոցը։
- Որտե՞ղ եմ ես,- մրթմրթաց Մայքլն ինքն իրեն՝ ձեռքը բնազդաբար ձգելով գոյություն չունեցող ատրճանակին։
Նկատելով, որ Մայքլն արթնացել է, նրան մոտեցավ մի սիլուետ՝ հագին երկար կաշվե վերարկու եւ հայելային սեւ ակնոցներ։
- Բարի գալուստ Մատրիցա,- շտապողաբար ասաց տարօրինակ այդ կերպարը։
- Մատրիցա՞։ Ի՞նչ է այստեղ կատարվում, գրողը քեզ տանի,- ձայնը բարձրացնելով ասաց Մայքլը։
- Ուզու՞մ ես իմանալ, թե ինչ է Մատրիցան:
- Ենթադրենք,- Մայքլի շփոթված միտքը դեռ փորձում էր ըմբռնել տարօրինակ այս իրականությունը ուսումնասիրելով չորսբոլորը։
- Աշխարհը, որ տեսնում ��ս, պատրանք է, Մայքլ։ Այն ճշմարտությունը թաքցնող շղարշ է: Քո կնքած գործարքները, դաշինքները, որոնք դու ստեղծել ես, պլանները, որոնք տարիներ շարունակ կազմել ես, բոլոր դավաճանությունները, սպանությունները եւ անգամ քո ընտանիքը․․․ դա մի շղարշ է, որ քաշված է աչքերիդ՝ իրականությունը թաքցնելու համար։
- Ի՞նչ իրականություն:
- Իրականություն, որ դու միայն ստրուկ ես, Մայքլ: Ինչպես բոլորը, դու էլ ծնված օրվանից շղթաների մեջ ես։ Դուք կողպված եք, բայց չեք կարող տեսնել պատերը: Փակված եք ձեր հոգու եւ մտքի համար նախատեսված բանտում: Ավաղ, անհնար է բացատրել, թե ինչ է Մատրիցան... Դու պետք է դա ինքդ տեսնես:
- Իսկ ինձանի՞ց ինչ եք ուզում։
- Ես, Մայքլ, առաջարկում եմ քեզ իմանալ ճշմարտությունը։ Ավել ոչինչ։ Հրաժարվելու համար դեռ ուշ չէ։ Բայց երբ որոշես, հետդարձ չի լինելու: Վերցրու կապույտ հաբը և կարթնանաս՝ հավատալով, որ այս ամենը անհեթեթ մի երազ էր: Վերցրու կարմիր հաբը, եւ ես քեզ ցույց կտամ, թե իրականում որքան խորն է հրաշքների այս աշխարհը։
Եւ նա ընտրեց կապույտ հաբը, քանի որ ոչ ոք չի ցանկանում ապրել այն մտքի հետ, որ իր իմացած ամբողջ կյանքը խաբկանք է եղել։
0 notes
itswhiteheart · 2 years ago
Text
Ես աշխարհը կտայի քո դիմաց,
եթե աշխարհը դու չլինեիր:
Հուսիկ Արա
0 notes