Don't wanna be here? Send us removal request.
Text
Սարեր, մենակություն, բաժակով կոֆե
8 տարեկան քուրիկիս մեջ գրականություն ստեղծելու նկատմամբ սեր եմ սրսկում, մոտը ստացվում ա հանգեր բռնցել։
Մեկ էլ տեսար սկսի շատ գրել, բառերի գեղեցկությունը հասկանալ, վրձինով(մատերով) ներկերը(բառերը) խառնի ու հետաքրքիր կտավներ ստանա։ Կյանքի թաքնված երանգներն ա գրականությունը ջրի երես հանում, ուզում եմ, որ ինքը դրանք տեսնի։
Հիշում եմ, պահ կար ամեն օր մի քանի ժամ գրում էի, մնացած ժամանակ էլ կարդում, էնքան երջանիկ էի էդ ժամանակ, մտածում էի[եմ] գտել եմ իմը, էն, ինչ սիրածս հոգեվիճակն ա արթնացնում֊ պոետիկ նստվածքը, ոնց ես էդ անվանել եմ։
Հույս ունեմ հետ կգամ անդադար գրելու ռիթմիս։
Մաթեմը ու գրականությունը կմիքսեմ, տեսնեմ ինչ ա ստացվում։
Ապրում եեենք 𖹭
0 notes
Text
Էմոցիաների Զրույց
֊Քեզ չի հուզու՞մ էն փաստը, որ մենք ընդամենը զգացմունք ենք, քիմիական ռեակցիա, որ տեղի ա ունենում Մարդու ուղեղում։ Եթե Մարդը վերջապես գա էն գիտակցմանը, որ հասարակությունը ուղակի թույլ անհատների շղթա ա, որտեղ թույլ մարդիկ իրենց վախերից բխող կարծրատիպերն են փաթաթում իրենց նման թույլ մարդկանց վրա, մենք` աստիճանաբար կամ նույնիսկ վայրկյանական վերանալու ենք։
֊Հազարամյակների փորձը ցույց ա տալիս, որ նույնիսկ էն մարդիկ, որ էդքանը գիտակցում են, մեկ ա, մեր գերին են մնում։ ��ի մտածի, չի գալու էն օրը, երբ մարդ արարածը ազատվի Մեղքի Զգացումից ու Ամոթից։ Ի դեպ, էրեկ նույնը Վախի հետ էինք քննարկում ու էկանք էն եզրահանգմանը, որ մենք երեքս֊ ես` Ամոթս, դու` Մեղքի Զգացումը ու ինքը` Վախը, ամենաուժեղն ենք էմոցիաների ամբողջ սպեկտրից, հետևաբար մենք միշտ կառավարելու ենք հասարակությունները։ Քանի կա մարդկային Էգոն` կանք մենք։ Մի էլ խորացի, մենք անվերջ ենք։
֊Բայց հնարավոր չի՞, որ Մարդ մի օր գիտակցի, որ ես ու դու իրականում հասարակության կողմից թելադրված էմոցիաներ ենք ու որ Էգոն սպանելով ինքը մենակ մոտենալու ա ներդաշնակության։
֊Հնարավոր ա, բայց Էգոյի մահը սկզբնական շրջանում մարդուն հանգեցնելու ա իր ամենաչսիրած ու ամենադժվար մարսվող վիճակին` ձանձրույթին։ Ձանձրույթն էնքան անտանելի ա Մարդու համար, որ ինքը պատրաստ ա էդ վիճակից խուսափելու նպատակով ամբողջ կյանքը տարատեսակ կախվածությունների ստրուկ լինել, ասելով թե ցավից ա նման կերպ փախնում, բայց դե հո մենք գիտենք իրականությունը։ Շատ քչերը ձանձրույթի հետ բախվելուց հետո իրենց ընտրած ուղղուց չեն հրաժարվում։
֊Իսկ ի՞նչ ա ձանձրույթը մարդու համար։
֊Մարդկային տեսանկյունից` ձանձրույթը մտքերի մագնիս ա, ավելի կոնկրետ` բացասական մտքերի։ Հեչ չես լսե՞լ, որ ասում են "ուղեղի միջի որդեր"։ Էդ, էլի մարդկային տեսանկյունից, էն մտքերն են, որ խորացման դեպքում կամ ինքնասպանության են տանում կամ խելագառության։ Գիտեմ, ասածներս քեզ աբսուրդային են թվում, բայց մի մոռացի, որ մարդիկ բազմաչափ տարածության մեջ ապրող երկչափ մտածելակերպ ունեցող արարածներ են։ Իրենք չեն կարողանում ��րենց սուբյեկտիվ իրականությունից քայլ անել դեպի օբյեկտիվ իրականություն։ Իսկ որ մասշտաբային նայենք, եթե չլիներ Էգոն ու հետևաբար չլինեինք մենք, մարդու մոտ մնալու էին միայն բնության կողմից մտածված էմոցիաները` Վախը ու Երջանկությունը։
֊Բնության կողմից մտածվա՞ծ։
֊Դե հա։ Դու էլ լավ գիտես, որ ես ու դու ընդամենը Վախի արտացոլանք ենք։ Բայց չնայած դրան, Մարդուն ձեռնտու չի մեզնից ազատվել, որովհետև նախ մեզ արմատախիլ անելու պրոցեսն ա երկարատև ու ցավոտ, ու հետո էլ ինքը մեր միջոցով էլ ա մասամբ ձանձրույթից խուսափում։
֊Խելացի բաներ ես ասում, Ամոթ, բայց մի հատ շատ կարևոր փաստ ես բաց թողնում,֊իրեն մեջ գցեց Երջանկությունը,֊ համաձայն եմ, ձեր շնորհիվ ա ձանձրույթից փախնում ու խուսափում, բայց համաձայն չե՞ս, որ <<ձանձրույթ>> գաղափարը առաջ ա քաշվում մենակ ներկայի ընկալման շեղումի ֆոնի վրա։ Ձանձրույթը տհաճ ա էն դեպքում, երբ միտքը թափառում ա անցյալում կամ ապագայում, իսկ իրական ձանձրույթը, կամ մեր լեզվով ասած դատարկությունը, կարծիքի բացակայություն էլ ա իր մեջ ներառում, հետևաբար ինքը չի կարող տհաճ կամ հաճելի լինել։
֊Եթե տհաճ չի, էդ դեպքում ինչի՞ ոչ֊մեկ չի ուզում ձանձրույթի մեջ ընկղմվի։ Ինքդ դատի, Երջանկություն, Մարդը միշտ ուղեղը զբաղեցնում ա տարատեսակ ձևերով֊ դատարկ շփումներով, փուչ մտքերով, կարճաժամկետ հաճույքներով ու գիտակցությունը փոխող նյութերով։
֊Որովհետև ձանձրույթն ընդունելու համար Մարդն իր մեջ պետք ա իլլյուզիաների մի հսկայական աշխարհ քանդի։ Էտ աշխարը էնքան կարծր ու հզոր ա, որ անընդհատ Մարդու ուղեղը լվանում ա տանջամահ անող խորհուրդներով։ Մի քանիսը ցիտեմ լսի.
○Փորձի կյանքից հնարավորինս շատ հաճույք քաշել, մի հանդուրժի կյանքի բնականոն միապաղաղությունը
○Հասարակության անդամների գանգատուփերում հայելիներ դիր ու սեփական անձդ էդ հայելիների արտացոլանքով ընկալի
○Վախեցի կյանքի ռիթմից հետ մնալուց, եթե շրջապատդ երբեք չի ձանձրանում, դու էլ չպիտի ձանձրանաս
○Իրականությունը քո ուզած ձևով ներկի, մտքումդ ստեղծի էսթետիկաներ ու ամեն գնով համապատասխանի էդ էսթետիկաներին
○Մենակությունը ամենաանտանելի ու դաժան երևույթն ա, ամեն կերպ խուսափի դրանից, որովհետև կարող ա վերջիվերջո մտքերիդ հոսքը զգացմունքի վերածվի
Դե, Ամոթ, հիմա քեզ դիր Մարդու տեղը։ Եթե ամբողջ կյանքդ էս կանոններով շարժվեիր ու գոնե մեկին չհանդիպեիր, ով սիստեմից դուրս գործեր, դու էլ չէիր խուսափի՞ ձանձրույթից։
֊Կխուսափեի բնականաբար։ Ասեմ ավելին, որ պատկերացնում եմ, հաստատ ունակ չէի լինի իմ միջի` իրական թվացող աշխարհը քանդել ու անիմաստության վրա նորը կառուցել։ Պատկերացնում ես, Մեղքի Զգացում, ոնց որ ինքդ քեզ խնդիր հորինես, էնքան մտածես էդ խնդրի մասին, որ սկսես դրա գոյությանը հավատալ ու անդադար լուծում ման գաս էդ խնդրին։ Իսկ եթե հանկարծ լուծումը գտնես էժան հաճույքների մեջ, հետո էլ դրա հետևանքները փորձես ուղղել, ու տենց մինչև մահ։
֊Ու գիտեք ամենածիծաղելին որն ա,֊երկար լսելուց հետո վերջապես խոսեց Վախը,֊որ լուծումը էնքան հեշտ ու պարզ ա` լուծումը ներկայով ապրելն ա։ Ցանացած երկարատև պրոցեսի վերջնական նպատակը ներկա պահը զգալն ա։ Բոլորը էդ էնքան լավ են գիտակցում, բայց շատ քչերն են էդ գիտելիքը գործածում, որովհետև ներկան մեծագույն անորոշությունն ա մարդու համար։ Ներկայում են բոլոր տհաճ ապրումները մերկանում ու քչերն էդքան խիզախություն ունեն, որ էդ ապրումներից փախնելու փոխարեն ամբողջ ուժով զգան դրանք։
֊Լավ, իսկ զգալուց հետո՞,֊հարցրեց Երջանկությունը։֊Պատկերացնում ե՞ս ինչ անհետաքրքիր կլինի կյանքը Մարդու համար առանձ էժան դրամայի։
֊Չէ, սխալվում ես։ <<Բացասական>> էմոցիայի լիակատար ընդունումը լրիվ նոր, չբացահայտված էմոցիաների սպեկտր ա ստեղծում։ Բացահայտման պրոցեսը նման ա անվերջ սպիրալի֊ թվում ա, թե երկար ջանքերից հետո էլի հետ ես գալիս սկզբնական կետին, բայց իրականում մի մակարդակ վերև բարձրացած ես լինում ու զգացմունքներիդ պատճառահետևանքային կապերը ակնհայտ տեսնում ես։ Խնդիրը մենակ նրանում ա, որ երկար ժամանակ ա պահանջվում սեփական զգացմունքների հետ ապրել սովորելու համար. շատերը թևաթափ են լինում ու առաջ գնալու իմաստ չեն գտնում։ Ու մենակ նրանք, ովքեր դիմակայում են իրենց մեջ անհույսություն սրսկել փորձող արտաքին ու հատկապես ներքին ձայներին` կարողանում են դատարկությունը, կամ մարդկային լեզվով ասած ձանձրույթը տեսնել էնպիսին ինչպիսին այն կա, որպես անվերջ էներգիայի աղբյուր։ Ու էդ ժամանակ, Մեղքի Զգացում, ոչ միայն դու ու Ամոթն եք վերանում, այլ նաև ես, ու նույնիսկ Երջանկությունը։ Էդ ժամանակ գալիս ա Երջանկության զույգ քույրը֊ Երախտագիտությունը, որ ոչ էմոցիա ա, ոչ էլ զգացմունք. ուղակի հոգեվիճակ։ Ու երբ մենք մարդու կողմից ընկալվում ենք Երախտագիտության պրիզմայով, այսինքն` դիտվում ենք որպես կյանքի դրսևորում, այլ ոչ թե անցանկալի զգացողություն, մենք մեր էությունը փոխում ենք ու դառնում ենք լրիվ ուրիշ մի երևույթ։ Իսկ թե ինչպես ենք փոխվում ու ինչ ենք դառնում կիմանանք, ավելի ճիշտ կվերհիշենք էն ժամանակ, երբ էս պատմվածքը գրողը սեփական գաղափարները կյանքում կրկին կարողանա լիակատար կիրառել։
2023֊24թթ.
3 notes
·
View notes
Text
Զգալու միակ միջոցը ինքդ քեզ թույլ տալ անտանելի խոցելի լինելն ա, դրա համար ես հիմա կլինեմ անտանելի խոցելի ու անկեղծորեն կասեմ, որ
1. Ես թքած չունեմ իմ վերաբերյալ կարծիքների վրա, ես դրանց մասին շատ եմ մտածում, թեև գիտակցում եմ, որ իմ սուբյեկտիվ իրականության մեջ մարդկանց ուղեղում տեղի ունեցող քիմիական ռեակցիաները(մտքերը) չեն մտնում։
2. Իմ կարծիքով, մարդիկ մտածում են որ ես մեծամիտ, խելացի թվալ փորձող մարդ եմ ու ինձ էտ դուր չի գալիս, դրա համար ես փորձում եմ միտքս մաքսիմալ պարզացնել ու "խելացի" բառեր չօգտագործել։ Դրանից տուժում ա իմ ինքնությունը։
3. Ես սկսել եմ ինձ շատ համեմատել ուրիշների հետ ու էտ ��մ հոգեկանի վրա վատ ա ազդում։
4. Ես հիմա պատկերացնում եմ, թե ոնց են ծանոթներս էս գրածս կարդում ու իմ մասին կարծիքը փոխում` դեպի վատ կողմ։
5. Ես շատ եմ սիրում մարդկանց, բայց դժվարանում եմ շփվել իրանց հետ։
6. Իմ էգոն նորից մեծացել ա։
7. Ես ուզում եմ, որ մարդիկ ինձ տեսնեն նենց, ոնց ես եմ ինձ տեսնում։
8. Ինձ համարյա միշտ թվում ա, որ ինձ մտքում քննադատում են։
9. Ես ինձ հասարակությունից անտանելի կտրված եմ զգում։
10. Ես ինձ շատ հաճախ եմ մեղադրում։
11. Ես "ընտանիք" բառը չեմ կարում հասկանալ ու ընկալել։
12. Ինձ իմ արվեստը հաճախ դուր չի գալիս։
13. Ես շատ եմ իդեալականացնում մարդկանց։
14. Ես վախենում եմ ձանձրացնեմ մարդկանց, դրա համար դիստանցիա եմ պահում իրանցից։
15. Ես ինձ միաժամանակ համ ուրիշներից բարձր եմ համարում համ ցածր։
17. Ես անտանելիիիիիի վախենում եմ, որ ինձ կծաղրեն ու իմ վրա կծիծաղան։
18. Իմ ներսում մի հատ ձայն ինձ միշտ ասում ա "դու երջանիկ լինելու արժանի չես, իսկ մնացած բոլոր մարդիկ արժանի են" ու երբ ես իրան հարցնում եմ ինչի՞, ինքը պատասխանում ա "որովհետև դու֊ դու ես"
19. Վերևի կետը գրելուց ես սկսեցի լացել։
20. Ես ինձ գրեթե ամեն տեղ ավելորդ եմ զգում։
21. Ես փորձում եմ ավելի լավը թվալ, քան կամ, ու ես դրա դեմ պայքարում եմ։
22. Ես վախենում եմ թույլ թվալ։
23. Ես ինձ խիստ հազվադեպ եմ հասկացված զգում, թեև գիտեմ, որ շատ մարդիկ իմ կողքը իրանց հասկացված են զգում։
Շարունակություններ դե�� շատ կլինեն կարծում եմ։
2 notes
·
View notes
Text
2 {Ես}-երի զրույց
֊Ու՞ր ես վազում։
֊Չգիտեմ, չգիտեմ էլ որտեղից։
֊Ի՞նչ նպատակով։
֊Նպատակի բացակայության պատճառով։
֊Ինչի՞ ես քեզ վանդակի մեջ գցում։
֊Էնքան եմ ճնշմանը սովորել, որ ազատ լինելը հիվանդություն ա թվում։
֊Ինչի՞ ես ձգտում շաքարը էլ ավելի քաղցրացնել։
֊Չեմ կարում "կյանքից մաքսիմալը չքաշել"֊ու միտքը մարսեմ։
֊Ինչի՞ չես կարում ուղակի տրվես կյանքի հոսքին։
֊Վախենում եմ մի բան բաց թողնեմ։
֊Բայց ի՞նչ։
֊Չգիտեմ, բայց հանգիստ չի տալիս էն միտքը, որ կարող ա ուրիշներն ինձից շատ հաճույք քաշեն էս կյանքից։
֊Ինչի՞ ես "հաճույք" բառը էդքան վեր դասում։
֊Որովհետև դատարկությունը անտանելի ա։ Հիմա ես քեզ մի բան հարցնեմ։ Ինչի՞ ես ինձ հարցերով խեղդում։
֊Որ չզգամ։
֊Այսի՞նքն։
֊Դու որ մտածում ես, ես կարամ չզգամ։
֊Ինչի՞ չես ուզում զգաս։
֊Պատճառահետևանքային կապ եմ գծում էմոցիաներիս միջև, որ իրանց հեռավորության վրա տեսնեմ։ Եթե թողնեմ, որ զգացածս միջովս անցնի, կարող ա չդիմանամ։
֊Ինչի՞ն։
֊Իլլյուզիաներիս փշրվելուն։
֊Հհմ։ Նկատում ես ինչ պոետիկ ենք էրկուսս։ Ինչ սիրուն խոսքերով ենք կարում ոչ սիրունը ներկայացնել, ինչքան գեղեցկություն ենք նկատում հասարակի, կամ թեկուզ տգեղի մեջ, ինչքան լավ ենք մանրուքների արժեքը հասկանում։
֊Հա, սիրում եմ էտ հատկանիշները շատ, բայց զգում եմ` սպառվելու վրա են։
֊Որ սպառվեն ի՞նչ ենք անելու։
֊Չգիտեմ։ Պատկերացնելուց սառը քրտինք ա մարմնովս անցնում։
֊Ամեն ինչ լավ էր գնում, ո՞նց էս կետին հասանք։
֊Պատմեմ։ Լիքը միտք էր հավաքվել, բոլորը կանգնած իրանց հերթին էին սպասում։ Մեջտեղները մեկը կար, հերթից դուրս թռավ, էկավ ասեց "Դու քո խնդիրներին մատների արանքով ես նայում, որովհետև ցավից ես փախնում"։ Ձեռքս աչքերիս մոտ բարձրացրի, մատներս բացեցի, ասեցի "Հիմա եթե քեզ եմ մատների արանքով նայում, ուրեմն նույն լոգիկայով քեզնից ե՞մ փախնում"։ Էտ պահին էս մտքի ընկերը իրան մեջ գցեց, ասեց "Նորվա միտքը կատակի վերածելը էտ մտքի ճշմարիտ լինելն ա ապացուցում"։ Էտ էրկուսին իրար կողք կանգած որ տեսա, էնքան համոզիչ թվացին։ Հիմա էսքանը քեզ պատմելուց նոր հասկացա, թե ինչ հիմար ծուղակի մեջ էի ընկել։
֊Հա, խնդիր չունենալով խնդրի պատճառ ու արմատ էիր ման գալիս։ Միամիտ ես, ինչ խոսք։
4 notes
·
View notes
Text
Հեքիաթ Երևակայության ու Զգայարանների մասին
֊Չեմ հասկանում, <<տառապանք>> բառը ի՞նչ ա նշանակում։
֊Դժվար էլ երբևիցե հասկանաս։ Ես էլ քո նման չէի հասկանա, եթե Մարդը ինձ չպատմեր էտ երևույթի մասին։
Սենց խոսում էին զգայարանները` Լսողությունն ու Տեսողությունը, որ արդեն երկար ժամանակ ա ինչ ապրում էին անմարդաբնակ կղզու վրա։ Ու երջանիկ էին իրանք, որովհետև արդեն եկել էին էն գիտակցությանը, որ ոչինչ չունեն` ներկայից բացի։ Լսողության համար ձայնային ալիքները զգալուց վեր հաճույք չկար։ Տեսողությունը օրեր շարունակ կարար մենակ նայեր. հիանար ծովի ալիքների պարով, ավազի երանգներով ու իր ընկերների` զգայարանների գեղեցկությամբ։
Համը հաճախ ծովի ջուրն էր խմում ու աղիությունը իրան անչափ դուր էր գալիս, որովհետև քաղցրություն երբեք չէր զգացել։
Մաշկը ավազի ջերմությունն ու հաճելի ծակծկոցն էր վայելում ու իմանալով, որ ��րբեք հետ պատասխան չի ստանա` ավազին շ��որհակալություն էր հայնտնում իրեն տաքացնելու համար։
Մի անգամ, երբ զգայարանները բոլորով հավաքված դեսից֊դենից էին խոսում, կղզուն լողալով մոտեցավ Երևակայությունը` իրենց հին ընկերը։
Զգայարանները Երևակայությանը շատ էին սիրում. ինքը միշտ ուրախացնում ու զարմացնում էր իրանց։ Երևակայությունը աշխարհը զգալու ու ընկալելու ոչ֊մի միջոց չուներ, բայց զգայարանների պատմածներից կարողանում էր աշխարհի պատկերը սեփական մտքում գծեր ու նույնիսկ հավելյալ երանգներ տալ իրականությանը։
֊Երևակայությու՜ն, ինչ շուտվանից չէինք տեսնվել։
Պատասխան չհնչեց։ Զգայարանները Երևակայության հայացքի մեջ սառնություն ու ծաղրանք նկատեցին։
Երկար դադարից հետո վերջապես լսվեց Երևակայության ձայնը.
֊Բարև ձեզ։ Կասեի "Շատ եմ ձեզ կարոտել", բայց դե չեմ ուզում խաբեմ։
Զգայարանները ապշած իրար նայեցին։
֊Երևակայությու՞ն, փոխվել ես։ Ի՞նչ ա էղել, ոնց որ քո փոխարեն ուրիշ մեկը խոսա։
֊Փոխվել եմ, որովհետև ձեր հիմարության մակարդակն եմ գիտակցել։ Ի՞նչ իմաստ ունի ձեր գոյությունը ընդհանրապես էս աշխարհում, եթե ոչ֊մի օգուտ չեք տալիս։ Օրինակ դու, Լսողություն, քեզ հեչ կողքից պատկերացրել ե՞ս։ Հիմարի նման ամբողջ օրը պառկաց ոչ֊մի բան չես անում ու էտ անգործությանդ <<կյանք վայելել>> անունն ես տալիս։ Կամ դու, Համ, էտ ծովի դառը, անդուր ջուրն ես խմում, մի հատ էլ մնացածին նենց ես ներկայացնում, ոնց որ էտ ինչ֊որ համով խմիչք ա։ Զզվել եմ ձեր անհիմն օպտիմիզմից. չգիտե՞ք, որ վարդագույն ակնոցները ուղիղ աչքերի մեջ են ջարդվում։
Զգայարանները ընկան մտորումների մեջ։ Լսողությունը ձայները վայելելու փոխարեն սկսեց ինքն իրան ուրիշների աչքերով նայել ու հասկացավ, որ ինքը լրիվ անպիտան մի երևույթ ա։ Համը սկսեց կասկածել` ծովի համը իրան էսքան ժամանակ իրո՞ք դուր ա էկել, թե ինքն ա իրան տենց համոզել։ Մաշկը մտածեց. "Իսկ տարօրինակ չի՞, որ ես ավազի հետ եմ խոսում" ու խոսք տվեց ինքն իրան, որ այլևս տենց աննորմալ բաներով չի զբաղվի։
Կարճ ասած` Երևակայությունը "ԵՍ" գաղափարը սրսկեց զգայարանների մեջ, ու իրանք սկսեցին ինքն իրանց երրորդ դեմքից նայել, աշխարհին առաջին դեմքից նայելու փոխարեն։
Մենակ Տեսողությունը արագ ամեն ինչ հասկացավ։
֊Երևակայություն, ասում ես էսքան ժամանակ ափի վրա ինչով էիր զբաղված ?
֊Մարդկային ռասսան էի ուսումնասիրում։
֊Ուսումնասիրու՞մ, թե իրանց գաղափարները կլանում։
֊Չեմ խաբի, Տեսողություն, շատ բան եմ իրանցից սովորել։
֊Օրինակ ի՞նչ։
֊Դե օրինակ, որ երջանիկ լինելու համար շատ ջանք պիտի գործադրես, թե չէ նեգատիվը քեզ շատ արագ իրա կողմը կքաշի։ Վատից փախնելն անիմաստ ա։ Ինքը ամենուր ա։ Ինչքան էլ արագ վազես, մեկ ա, խնդիրներդ քեզնից արագ են վազելու։
֊Մմմ, ինչ հետաքրքիր ա,֊ քմծիծաղ տվեց Տեսողությունը,֊ իսկ էտ "ես" բառն էլ ��՞ս մարդկանցից սովորել։
֊Չեմ հասկանում ինչ ես ուզում ասես։
֊Բացատրեմ։ Դու զգայարաններին "հիմար" անվանեցիր մենակ էն պատճառով, որ իրանք, քո ասելով, անպիտան են։ Հարց. իսկ ի՞նչ ա նշանակում պիտանի լինել։
֊Օգուտ տալ ուրիշներին։
֊Ինչի՞ց ես վերցրել, որ օգուտ տալը ինքնին նպատակ պիտի հանդիսանա որևէ մեկի համար։
֊Մարդիկ են տենց ասել։
֊Էէէհ, Երևակայություն։ Ստրուկների ստրուկ ես դարձել։
֊Ի՞նչ նկատի ունես։
֊Քաոսից փախնելու նպատակով "ճիշտ" ու "սխալ", "լավ" ու "վատ" բառերն են ստեղծել մարդիկ, որովհետև վախեցել են կյանքը ընդունեն նենց, ոնց ինքը կա` մութ ու անորոշ։ Կյանքին փորձել են իմաստ տալ, չի ստացվել, ու անիմաստությունից են սկսել փախնել։ Թույլ մարդիկ սկսել են թույլ մարդկանց մտքերն իրանց ուզած ձևով ներկեն, ու երբ մեկն ա հայտնվել, ով փախնելու փոխարեն անորոշության մեջ քայլ ա արել, իրա վրա "տարօրինակ" պիտակն են կպցրել ու առանձնացրել իրանց խմբից։ Իսկ դու, Երևակայություն, էտ թույլ էակների հետ շփումից մոռացել ես, որ բնության մեջ բնական ա երջանիկ լինելը ու որ "ցավ", "տառապանք", "նեգատիվ", էտ բոլորը հորինված գաղափարներ են։ Դու երջանկությունը օպտիմիզմ ես անվանում էն դեպքում, երբ էտ բնականոն վիճակն ա էս կյանքում։ "Նեգատիվ" բառին էնքան ես նշանակություն տվել, որ էտ բառը սկսել ա քեզ խեղդել, ու դու խեղդվելդ "իրականություն" ես անվանել։ Արթնացի, Երևակայություն։
Երևակայությունը մի պահ լուռ նայեց Տեսողությանը։ Հետո մեղմ ժպտաց։
֊Իսկ ինչի՞ են մարդիկ անորոշությունից փախնում։
֊Որովհետև իմաստ են ման գալիս ամեն տեղ, չհասկանալով, որ "իմաստ"֊ն էլ հորինված գաղափար ա։
2023
4 notes
·
View notes
Text
Ազատ կամքն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ քաշել,
Իր անհստակ շինվածքին
Կապանքներից արձակել.
Հոգին մաշած մի մանուկ
Երկու ձեռքը նա պարզեց,
Ու իր անզոր թևերով
Ազատությունն գրկեց։
Մինչ գիշերը անհանգիստ
Մտքիս խորքում կապկապած
Լալիս էր աննպատակ,
Վերջին հույսերը քամած,
Խնդրում էր նա ինձանից
Կույր աչքերս լայն բացել.
Նա այն օրից վճռեց
Ազատությունը սիրել։
Թոթով լեզվի մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ հասցրեց ուղեղիս,
Որ ջնջված է ողջ անցյալ,
Նախկին խոսքն, որ ասաց,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իր արնաքամ բերանից։
«Ազատությո՞ւն», ինձ կրկնեց
Աշխարհքը այս չորս կողմից.
«Ազատությու՞ն իմացող
Կուզես դառնալ էս օրից։
Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ամբոխից քիչ շեղվողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։
— Ազատությո՜ւն,— գոչեցի,—
Թող որ լինեն անպակաս
Ծաղրանք, ծիծաղ, մեղադրանք,
Թող որ քաղեմ հազար դաս,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչ դագաղի մութ անկյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
Սպիտակ- Միքայել Նալբանդյան
Մանուշակագույն- Մարi( Am )
4 notes
·
View notes
Text
Когда он- твоя муза, а его муза- какая-то Лиля Брик.
"Облако в Штанах ( в Джинсах)"
15.05.2023
6 notes
·
View notes
Text
Մենակություն
Արդեն 2 տարուց ավել ա, որ ես գրեթե միշտ մենակ եմ` մենակ եմ ման գալիս, մենակ եմ կաֆեներ գնում, մենակ եմ թատրոններ գնում, մենակ եմ համերգներ գնում, մարդկանց հետ շատ հազվադեպ եմ շփվում ու տեսնվում։ Ինչ եզրահանգումների եմ էկել էսքան ժամանակում։
Չկա ավելի հետաքրքիր միջավայր, քան սեփական մտքերի ու հույզերի տարածքը։
Չկան անփոխարինելի մարդիկ։ Ցանկացած անձի բացակայությունը ժամանակի հետ աննկատ ա դառնում։
Одноразовый ընկերների հետ շփումը կարա շատ ավելի հաճելի ու հիշվող լինի, քան հին ծանոթի հետ հերթական հանդիպումը։
Լռությունից հաճելի ձայն չկա։
4 notes
·
View notes
Text
не трезв.
Արտիստն իրա արվեստը ստեղծելուց հոգին դնում ա ուշադիրների համար։ Զգա արվեստը նենց, ոնց արտիստը հոգին դնելու վայրկյանին։
Ուրիշների մեջ խորանալով դու փորձում ես ինքդ քո մեջ խորանաս :
Երբ դու ապրում ես ներկայ ( ում /ով), քեզ տարբերություն չկա դու լավն ես թե վատը, ինչ-որ մեկը քեզնից լավնա թե չէ։
Դու ինչ-որ բաներ ես ուզում ու ուզելուդ պատճառը դու էլ չես հասկանում։ Պատճառը փնտրելուց Դատարկության ես հանգում։ Էտ քեզ դուր չի գալիս
1 note
·
View note
Text
Էնքան էի будильник-ին հետ սովորել, որ 1 ամիս դադարից հետո առաջին անգամ որ զնգաց մտածեցի " Էս ով ա սենց վատ բառաբան նվագում "
1 note
·
View note
Text
Ճակատագիր
Մեր հետ երբեմն նենց անհավանական ու արտասովոր դեպքեր են պատահում, որ մտածում ենք " Էս չի կարա ուղղակի պատահականություն լինի ! "։
Օրինակ՝ քննության 25 տոմսից մենակ մեկն ենք սովորում, ու քննությանը հենց էդ տոմսն ենք քաշում, ճամփորդելուց ամենաանհավանական վայրում հին ծանոթի ենք հանդիպում և այլն։
Այսպիսի ու նմանանտիպ դեպքերում մենք մտածում ենք, թե "հաջողակ" աստղի տակ ենք ծնվել, ու ինչքան հաճախ են նման դեպքեր պատահում, էնքան շատ ենք համոզվում, որ մեր "Ճակատին գրված ա", որ մենք հաջողակ ենք կամ հակառակը՝ անհաջողակ։
Բայց արդյո՞ք ճակատագիր գոյություն ունի։
Նախքան էս հարցին պատասխանելը փորձենք հասկանալ, թե ինչի ենք մենք առհասարակ հակված հավատալ ճակատագրին։ Հիմնական պատճառը վիճակագրության բացակայությունն ա։ Էն իրադարձությունները, որոնց մենք սիրում ենք "քիչ պատահող " պիտակավորումը տալ, իրականում էդքան էլ հազվադեպ չեն։
Օրինակ 10 անգամ կոպեկը գցում ենք, ու 10ն էլ գիր են ընկնում։ Մտածում ենք, որ 11րդ անգամ արդեն ավելի մեծ հավանականությամբ ղուշ կնկնի, բայց ղուշ նետելու հավանականությունը ոնց 50% էր, տենց էլ մնում ա 50% :
Կամ եթե սենյակում կա 23 մարդ,51% հավանականությամբ նրանցից գոնե 2ի ծննդյան օրերը համընկնում են։
Ֆրանե Սելակ-աշխարհի ամենահաջողակ մարդը։
Նրա հետ շատ դեպքեր են պատահել .գնացքի վթար,մի քանի ավտովթար,ավտոբուսի վթար - ինքը էս ոչնչից էական վնաս չի կրել,հետո էլ լոտոյով մեծ գումար ա շահել։
20րդ դարի կենսաբան Պաուլ Կամերենը մի ամգամ որոշեց սենց փորձ անել։
Նստեց այգում ու ամբողջ օրը ուշադիր հետեւեց անցորդներին։
Նույն շորերը հագած, արտաքինով շատ նման մարդիկ, անսպասելի հանդիպումներ շատ շատ էին պատահում։
Այսպ��ս, եթե ուշադիր լինենք, մեր կյանքում շատ են "անհավանական" դեպքեր պատահում, ուղղակի մենք մեր ուշադրությունը միայն որոշների վրա ենք սևեռում, դրանց ինչ-որ իմաստ ու նշանակություն տալիս։
Մեր կյանքը ուղղակի պատահականությունների շղթա ա։
Մենք սիրում ենք իրար հետ կապ չունեցող իրադարձությունների մեջ օրինաչափություններ գծել։
Օրինակ՝ սնահավատ մարդու կողքով սև կատու անցնի,ու քիչ հետո իր հետ տհաճ դեպք պատահի, նա կատվին իր անհաջողության մեջ կմեղադրի ։ Ոչ սնահավատ մարդը նույնիսկ չի հիշի, որ սև կատու է տեսել։
17-րդ դարում Իսահակ Նյուտոնը բացահայտեց շարժման օրենքները ,որոնք մինչ օրս արդի են մնում և ցանկացած շարժում նկարագրում են, էդ թվում ատոմների հետագիծը։
Космологический Детерминизм
Ուստի, եթե ատոմները ունեն հետագիծ ու խիստ կանոններով են շարժվում, ապա նրանց ներկայիս դիրքից կախված են նրանց հետագա դիրքերը։ Հետևաբար, էն ամենը ինչ տեղի ա ունենում կամ ունենալու ա, արդեն որոշվել ա մեծ պայթյունի ժամանակ։
Ուրեմն ինչ, մենք ատոմների ներկա դիրքից ելնելով կարանք ապագան գուշակել?
2022 թվականի տվյալներով, չկա նենց սարք, որը կկարողանա էս գործառույթը կատարի։ Սուպեր համակարգիչները մի քանի օրում ատոմների մի քանի միկրովայրկեանի շարժմանը կարան հետևեն, ուստի ապագայի կանխագուշակումը դեռ անհնար ա։
Նույնիսկ ատոմների կոորդինատներն ու իմպուլսները գուշակեշն ա անհնար։
Այսինքն ինչ? Ճակատագիր կա, ուղղակի մենք չենք կարա գուշակենք, թե ինքը ինչ հետագծով կհոսի ?
Կա ևս մեկ բայց։
Օրինակ՝ մենք գիտենք ատոմի կոորդինատները ինչ-որ ճշգրտությամբ։ Եթե ավելի ճշգրիտ փորձենք իմանանք, ուրիշ կոորդինատներ կստանանք։
Ինչքան շատ ա ճշգրությունը,այնքան շատ տեղերում ա ատոմը միաժամանակ գտնվում։
Ուստի ատոմները հստակ կոորդինատներ ու շարժման հետագծերը չունեն, ու միաժամանակ ամենուր են գտնվում։
Հիմքում ոչինչ չկա ընկած:
Օրինակ՝ եթե կոպեկը նետենք, գիր կամ ղուշ ընկնելը պատճառներ կունենա՝ կոպեկի նախնական դիրքը, նետման ուժը, օդի դիմադրությունը, քամու ներգործությունը և այլն։
Իսկ մանրագույն մասնիկների դեպքում ոչ մի պատճառահետևանքային կապ չկա։
Հետևաբար ամբողջ տիեզերքում միայն պատահականություններ են տիրում։
էս ամենից ելնելով կարանք ասենք,որ տիեզերքի ապագայի զարգացման անհամար հնարավոր տարբերակներ կան։
էդ դեպքում ինչի քաոս չի առաջանում?
Իրոք, 1 ֆոտոնը (լույսի քվանտը) 50% հավանականությամբ կարա ապակու միջով անցնի կամ չանցնի, բայց ֆոտոների մեծ Հոսքի դեպքում թվերը ճշգրտանում են,96% անցնում ա 4% անդրադառնում։
Նույնն էլ ատոմների դեպքում։
Նույնիսկ պատահականություններն են խիստ կանոնների ենթարկվում՝ մաթեմատիկայի, վիճակագրության, հավանականության։
Հենց էս կանոններին են որոշ��ւմ թե մեր տիեզերքն ինչ տեսք ունի ու կունենա:
1 note
·
View note
Text
Шок
Только что узнала, что Чехов тоже вдохновлялся искусством Лермонтова. Такое необъяснимое ощущение, когда автор, которого только-только начал изучать оказывется любителем ( если можно так сказать) того автора, благодаря которому родилась твоя любовь к поэзии и к литературе в целом. Вау.
«Я не знаю языка лучше, чем у Лермонтова. Я бы так сделал: взял его рассказ и разбирал бы, как разбирают в школах, – по предложениям, по частям предложения… Так бы и учился писать».
6 notes
·
View notes
Text
Для веселия
планета наша
мало оборудована.
Надо
вырвать
радость
у грядущих дней.
В этой жизни
помереть
не трудно.
Сделать жизнь
значительно трудней.
1926
Владимир Маяковский
8 notes
·
View notes
Text
Разговор с собой
-Что изменилось ?
-Ушло ощущение, что что-то должно было измениться .
3 notes
·
View notes
Text
Мысль
Если ты не счастлив, значит ты далеко уплыл от реальности.
Parabola
0 notes