#դիմանկար
Explore tagged Tumblr posts
Text
Սաբիհա Գյոքչեն. «5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից»
youtube
0 notes
Photo
Portrait of Hayk Gurgenyan - musician Photographer Tigran Hayrapetyan | Zenith Photo Studio
#musician#portrait#portrait photoshoot#portraits#studio portrait#headshot#dimankar#դիմանկար#պորտրետ#портрет#портретная сьемка#студийный портрет#музыкант
2 notes
·
View notes
Photo
Գեղեցիկ և շատ հետաքրքիր ֆոտոսեսիայի, անհատական ,և խմբակային , գեղեցիկ լուսանկարներով հիացրեք ձեր հետևորդներին ,հավաքեք շատ հավանություններ, ստացեք գեղեցիկ մեկնաբանություններ ,ձեռք բերեք նոր հետևորդներ , այս ամենը ,մեկ լուսանկարի միջոցով ,ձեր էջ դարձրեք էլ ավելի պրոֆեսիոնալ մակարդակի #լուսանկարահանումներ #ֆոտոսեսիա #նկարել #նկարվել #դիմանկար #պատվիրել #լուսանկարիչ #հրազդան60 #razdan #Hrazdan (at Լուսանկարիչ Фотограф photographer՝ Արամազդ Բաբայան) https://www.instagram.com/p/CJyX4ibgMHF/?igshid=835vusn64zfg
#լուսանկարահանումներ#ֆոտոսեսիա#նկարել#նկարվել#դիմանկար#պատվիրել#լուսանկարիչ#հրազդան60#razdan#hrazdan
0 notes
Photo
@michaelpoghosian by #EmilKazaz #michaelpoghosian #portrait #sketch #drawing #emilkazazdrawings #fineart #artwork #artoftheday #рисунок #искусство #галерея #fineartgallery #artgallery #actor #director #filmproduction #film #acting #celebrity #filmphotography #cinematography #producer #filmmaker #filmmaking #instaart #портрет #ՄիքայելՊողոսյան #դիմանկար #ԷմիլԳազազ (at Emil Kazaz Fine Art Studio) https://www.instagram.com/p/BtBiGQhjgYy/?utm_source=ig_tumblr_share&igshid=wpjrba667op1
#emilkazaz#michaelpoghosian#portrait#sketch#drawing#emilkazazdrawings#fineart#artwork#artoftheday#рисунок#искусство#галерея#fineartgallery#artgallery#actor#director#filmproduction#film#acting#celebrity#filmphotography#cinematography#producer#filmmaker#filmmaking#instaart#портрет#միքայելպողոսյան#դիմանկար#էմիլգազազ
1 note
·
View note
Photo
ՀՌՈՄԿԼԱ ՀՌՈՄ-ՔԱՐ, ԿԼԱՅՆ ՀՌՈՄԷԱԿԱՆ Ներսես Շնորհալու և Թորոս Ռոսլինի հետքերով. Հռոմկլա Հայ եկեղեցու պատմության մեջ Գրիգոր Լուսավորչից, Սահակ Պարթևից, Մեսրոպ Մաշտոցից ու Գրիգոր Նարեկացուց հետո, թերևս, ոչ ոք այնքան չի մեծարվել ու սիրվել, որքան Ներսես Շնորհալին: Ժամանակակիցներն ու հաջորդները նրան մեծարել են Երգեցող, Երկրորդ Լուսավորիչ Հայոց, Տիեզերալույս, Եռամեծ վարդապետ, Երանաշնորհ սուրբ և այլ պատվանուններով: «Այս Ներսեսը իմաստնությամբ ավելի մեծ էր, քան իր ժամանակի բազում վարդապետներ, և ոչ միայն հայոց, այլև հույների ու ասորիների մեջ, այնքան, որ նրա իմաստնության համբավը տարածվեց բոլոր ազգերի մեջ»: Կիրակոս Գանձակեցի, պատմիչ Աստվածաբաններն ու փիլիսոփաները հազարավոր կիլոմետրեր էին անցնում նախ նրա հետ բանավիճելու կամ աշակերտելու համար: Ժամանակակիցները նրան Կլայեցի էին անվանում, որովհետև ապրում էր Հռոմկլա քաղաքում, բայց սերունդների համար նա մնաց այլ անունով՝ Ներսես Շնորհալի: Բանաստեղծ, երաժիշտ, աստվածաբան, Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլայեցի) միջնադարյան Հայաստանի կիլիկյան հոգևոր-մշակութային դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչներից է: Շնորհալին հայ քնարերգության մեջ առաջին չափածո պատմության, պատմահայրենասիրական ողբի, տիեզերական պոեմի, չափածո ներբողյանի, ուղերձի ու մաղթանքի հեղինակն է: Նա նաև մեր առաջին մանկագիրն է, մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը: Գրել է չափածո խրատների երկու շարք՝ անձնավորելով հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև 300-ից ավելի չափածո հանելուկ-առակներ՝ դառնալով հանելուկի՝ որպես գրական առանձին ժանրի ստեղծողը հայ գրականության մեջ: Շնորհալին ամենամեծ շարականագիրն է: Նա հեղինակել է հարյուրավոր օրհներգեր, որոնք հարստացրել են Հայ եկեղեցու պատարագների և ժամերգությունների երգասացությունները, խորացրել է հոգևոր երգերի ազգային բովանդակությունն ու հայրենասիրական ոգին, կատարելագործել եղանակները, բարեկարգել և ճոխացրել եկեղեցական պաշտոներգությունը: Շնորհալու ամենասիրված ու տարածված հոգևոր երգերից է «Առավոտ լուսո»-ն, որի եռատող տներն սկսվում են հայոց այբուբենի հաջորդական տառերով: Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը համաշխարհային հոգևոր գրականության գոհարներից է (թարգմանվել է 36 լեզ��ւներով): Բաղկացած է 24 տնից (օրվա 24 ժամերի համեմատ) և բովանդակում է աղոթքի բոլոր տեսակները (դավանական, զղջական, պաղատական, խոստովանական և այլն): Հեղինակն այն անվանել է «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»: Գրված է արձակ, բայց հոգևոր ապրումների, հույզերի հարստությամբ և ներքին ռիթմով ազատ բանաստեղծություն է: Շնորհալու «Վիպասանություն» պոեմը առաջին չափածո պատմագրական երկն է: Պոեմը սիրվել ոարածվել է ողջ միջնադարում՝ որպես հայոց պատմության և հայրենասիրության ուսուցարան: Նրա «Հիսուս որդի» (1152 թ.) պոեմը Նարեկից հետո եղել է հոգիները բուժող աղոթամատյան: Շնորհալու գրական ժառանգության մեջ առանձնահատուկ է «Ողբ Եդեսիո» (1145 թ.) քնարավիպերգական պոեմը, որտեղ պատկերված են 1144 թ-ին Եդեսիա (կամ Ուռհա) հայաշատ քաղաքի գրավումն ու ավերումը: Չափածո գործերի զգալի մասը Շնորհալին գրել է հանգերով, ստեղծագործել է հայկական տաղաչափության գրեթե բոլոր տեսակներով, որոնց մի մասի հեղինակն էլ ինքն է: Նա կանոնավորել է հայերենի տաղաչափությունը, բարձրացրել չափագիր խոսքի ռիթմիկ երաժշտական կողմը: ՀՌՈՄԿԼԱ (Վանք - Ամրոց) Եփրատի աջ ափին՝ սեպաձև հրվանդանի վրա է գտնվում Հռոմկլա բերդաքաղաքը (Հռոմ Քար): Այստեղ է ապրել Ներսես Շնորհալին, այստեղ է իր շքեղաշուք մատյանները ծաղկել Թորոս Ռոսլինը: Թորոս Ռոսլինը ստեղծագործել է Կիլիկիայում՝ Հռոմկլայի դղյակին կից գրչատանը: Ռոսլինի ստորագրությամբ պահպանվել են 7 շքեղ պատկերազարդված մատյաններ, պահպանվել է Լևոն Գ թագավորի երկու դիմանկար. մեկը՝ պատանեկան տարիքում, մյուսը՝ տիկնոջ՝ Կեռանի հետ: Խորապես իմանալով անտիկ արվեստ` հատկապես քանդակագործություն, իր գործերում օգտագործել է դասական երկերի գեղարվեստական արտահայտչամիջոցներ: Ռոսլինի զարդագրերը նրբագեղ են և ճոխ: Ռոսլինի ձեռագրերում պահպանվել են 200-ից ավելի պատկերներ, որոնք բացառիկ արժեք ունեն: Հռոմկլայի հիմնադրման մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Բյուզանդական տիրապետության ժամանակ եղել է կարևոր գետանց և սահմանապահ բերդ (այստեղից էլ նրա Հռոմկլա՝ հոռոմների կամ հույների բերդ անունը)։ 1203-1293թթ-ին Հռոմկլայում է եղել Հայոց կաթողիկոսական աթոռը։ Կաթողիկոս Ներսես Շնորհալու օրոք (1166-1173) Հռոմկլան դարձել է համահայկական մշակութային կենտրոն։ Այնտեղ հավաքվել, բազմացվել և պատկերազարդվել են բազմաթիվ հին ձեռագրեր, ստեղծվել նորերը։ Հռոմկլան հռչակվել է իր ուրույն ու բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով։ Հռոմկլայի անկումը ժամանակակից պատմիչները համարել են հայ կյանքի մեծագույն աղետ։ Այնուհետև կաթողիկոսական աթոռը հաստատվել է մայրաքաղաք Սսում։ 16-րդ դարում Հռոմկլայի Ս. Աստվածածին եկեղեցին փոխվեց մզկիթի, մյուսներն ավերվեցին։ Հռոմկլան վերջնականապես ավերվեց 1839-ին՝ Եգիպտոսի Իբրահիմ փաշայի ռմբակոծությունից։ Հռոմկլայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են ամփոփված Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Դ Կլայեցու աճյունները։ Ներսես Շնորհալին վախճանվել է 1173 թվականի օգոստոսի 13-ին, ամփոփված է Հռոմկլայում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը կիսավեր այդ եկեղեցին հայերի ու եզդիների համար ուխտատեղի էր (եզդիներն այն անվանում էին Տեր Ներսես) ։https://youtu.be/NXRKpeQf0sw https://youtu.be/MP2IGB0uj30
0 notes
Text
Լևոն Կարախանյան. «5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից»
youtube
0 notes
Photo
Դիմանկար Ծաղկաձորում , սելֆի , գեղեցկուհին ինքնա լուսանկարվում է Հայաստանի պատմամշակութային արժեքների մոտ Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու բակում , մի վայր որտեղ գալիս են աշխարհի բոլոր ծայրերից լուսանկարվելու և ծանոթանալու Հայաստանի մշակույթի կրոնի հետ ։ Աղջիկը որ անում էր սելֆի , շատ յուրովի ու գեղեցիկ լուսանկար ստացվեց ես ուղղակի չէի կարող բաց թողնել այն պահը որ կյանքը ընձեռնվեց ինձ հիմա այն ներկայացնում եմ ձեզ այս լուսանկարը արված է շատ վաղուց ։ Բայց իր յուրահատկությունը դեռ մնացել է։ (at Ծաղկաձոր) https://www.instagram.com/p/CIIFkf9g2QX/?igshid=f1epzyu9gzbx
0 notes
Photo
Դիմանկար-Մոնթե Մելքոնյան Հայրենասիրությունը չեն սովորում, այդ սիրով հիվանդ ծնվում են... Դարերի ընթացքում հայ ժողովուրդը հերոսների մի աստղաբույլ է տվել և Մոնթե Մելքոնյանը (Ավոն) բացառիկներից մեկն է, ով ոչ միայն հերոս է, այլ՝ հերոսների հերոս…
Սերը հայրենիքի նկատմամբ պետք է այնքան մեծ լինի, որ թշնամին վախենա այդ սիրուց:
0 notes
Photo
ՀԱՅ ՄԵԾԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ__մարդ-արվեստագետներ Մարտիրոս Սարյան - կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դիմանկար 1944 թ Martiros Saryan - Portrait of composer Aram Khachaturian 1944
«Աշխարհում ամենից շատ սիրում եմ արևը» - որպես իր արվեստի նշանաբան այսօր հնչում է Մարտիրոս Սարյանի հայտնի արտահայտությունը: «Եթե հնարավոր լիներ լույսը, արևի լույսը ամփոփել սենյակում, դա կլիներ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը», - գրեց հեռավոր Ամերիկայի ունկնդիրն իրենց հայտնի «POST» թերթում: «Իմ այցելությունները Հայաստան՝ տուրիստական ուղևորություններ չեն, դրանք ունեն լուրջ ստեղծագործական նպատակներ»,-գրել է իր հոդվածներից մեկում Խաչատրյանը: Այդ նպատակների մեջ էր նաև, անպայման, այցելություն Մարտիրոս Սարյանի տուն: «Հասկանում եք, ես կարծես տաճար եմ մտնում» -, ամեն անգամ ոտքը տան շեմին դնելիս կրկնում էր կոմպոզիտորը: Լուսանկարներն, իսկապես ներկայացնում են կոմպոզիտորի անհագ ձգտումը դեպի Վարպետը: Նկարչի ընտանիքն էլ սիրով սպասում էր մեծանուն կոմպոզիտորին, գիտեր նրա հավանած ուտեստները, սպասում էր գցված սեղանի առջև: Եվ այդ սեղանի շուրջ ծավալվում էր ամենատարբեր զրույցներ երկրի, ժողովրդի, արվեստի, մշակույթի, օրվա խնդիրների շուրջ: Զրույցներում փոխհարաբերությունը նույնն էր, ինչը դրոշմված էր վերը հիշատակված լուսանկարներում: Մարտիրոս Սարյանը հոգևոր հոր նման հետևում էր կոմպոզիտորի ստեղծագործական ուղուն: Նրա արվեստի նկատմամբ ունեցած այդ վերաբերմունքը արձանագրված է Վարպետի երեք դիմանկարով: 1944 թվականին առաջին դիմանկարը, 1963 թվականին՝ երկուսը: Մարտիրոս Սարյանի դիմանկարային գեղանկարչության մեջ, բացի ընտանիքի անդամներից, հազվադեպ է նույն բնորդի մեկից ավել պատկերումը: Հիշենք այդ երեք դիմանկարը. 1944 թվականինը, որը գտնվում է Արևելյան արվեստների թանգարանում, համարվում է ամենահայտնին: Կոմպոզիտորն այստեղ խիստ նպատակային հայացք ունի, հաստատուն կերտվածքով, արտիստիկ ��լացքով, ներշնչուն ստեղծագործողի մղումներով: Դիմանկարի տրամադրությունը ամբողջականանում է ետևի գորգ –կարպետի գունային համանվագով: Սա ջութակի և դաշնամուրի կոնցերտների, «Գայանե» բալետի, առաջին, և մանավանդ երկրորդ սիմֆոնիաների հեղինակն է: Մյուս երկու դիմանկարներն արված են 1963 թվականին Դիլիջանի ստեղծագործական տանը: Մեկն անավարտ է, գտնվում է կոմպոզիտորի տանը, մյուսը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Այս վերջին երկուսը, և հատկապես, տուն-թանգարանինը արդեն հասուն, ճանաչված, գնահատված կոմպոզիտորի դիմանկարն է, սակայն դարձյալ անհանգիստ երաժշտի տրոփող հուզումներով: Եվ վերջապես, այն աչալուրջ վերաբերմունքը դեպի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը, որի մասին ասվեց վերևում, արձանագրվեց նաև խոսքով. «Արամ Խաչատրյանի երաժշտությանը սիրով ու հետաքրքրությամբ սկսեցի հետևել դեռևս 30-ական թվականներից: Երբ արվեստագետը ուրիշի արվեստում տեսնում ու շոշափում է մոտ, ընդհանուր հատկանիշներ, տեսակետներ, մտերմություն է ձեռք բերում նրա հետ: Ահա երկից երկ Խաչատրյանը հարազատ դարձավ ինձ: Լսում ես ու զգում, որ գործ ունես արվեստագետի հետ, որի հավատամքը հաստատվել է իր ժողովրդի նկատմամբ ունեցած ակտիվ վերաբերմունքից: Արժեքը միայն նրանում չէ, որ կոմպոզիտորն իր ներկապնակը սնուցանել է ժողովրդական երաժշտության գանձարանից: Արվեստի, մանավանդ երաժշտության պատմության մեջ նման երևույթը տարածված է: Ինձ համար նրա արվեստի մեծագույն արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտման, հայրենի բնաշխարհի ու ժողովրդի խառնվածքի ներդաշնակումով վրձնած բնութագրի մեջ է: Խաչատրյանի ընդգրկումները մասշտաբային են: Իսկական արվեստն ունի մի շատ կարևոր պահանջմունք ևս: Դա սեփականի, անհատականի հաստատումն է: Եվ եթե անհատականն այնքան ինքնատիպ է, որ զարգացման ընթացքի համար դառնում է նորույթ, ապա ինչ խոսք արվեստագետի ներդրումը մեծ է: Խաչատրյանի արվեստը նոր ներդրում էր ազգային մշակույթի համար: Այդ ներդրումը բացեց նոր ուղիներ, արվեստի խորհրդավոր, հրապուրիչ ուղիներ: Մայր ուղիով ընթացող մնաց ինքը՝ Խաչատրյանը: Ու մինչ այսօր քայլում է նա իր հաստատուն քայլերով, հաղորդակից դարձնելով հայրենի երաժշտությունը համաշխարհային ընթացքին: Խոսքն այս գրված է 1970 թվականին, իննսունամյա նկարչի կողմից: Արվեստի ինստիտուտի կողմից հրատարակվող գրքի հեղինակները ցանկացան, որպեսզի Մարտիրոս Սարյանի այս խոսքը տպվի նաև ձեռագիր պատճենով: Սիրով համաձայնեց այդ անել, ասում ենք սիրով, որովհետև դժվարացել էր նրա համար գրչով գրելը: Մեկ էջը գրվեց մեկ շաբաթվա ընթացքում, և, երբ օրվա ընթացքում հիշեցվում էր նրան, որ պետք է շարունակել երեկվա կիսատ մնացածը, Սարյանն ուղղակի բացականչում էր. - Այո, անպայման... Վախճանվեց 92-ամյա նկարիչը... Ցավակցական առաջին ��եռագրերից մեկը Արամ Խաչատրյանի ընտանիքինն էր: Թվում է՝ արդեն ուշադրությունը ցուցաբերված է: Բայց հաջորդ օրվա երկրորդ կեսին Արամ Իլյիչն իր ընտանիքի լրիվ կազմով Երևանում էր՝ անձամբ մասնակցելու նկարչի հրաժեշտին: Իսկ հրաժեշտի արարողությունն,իսկապես, պատկառազդու էր: Ժողովուրդը մեծ արժանապատվությամբ վերջին ճանապարհն էր ուղեկցում իր նահապետին, ձեռքերի վրա, օպերայից մինչև պանթեոն: Ժողովուրդը, մեր ժողովուրդը... նկարչին, սիրած, մեծարած նկարչին... Ահա այդ օրը, հայ արվեստի մշակույթի գործիչների պանթեոնում, 1972 թվականի մայիսի 11-ին Արամ Իլյիչը կամացուկ դիմեց կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանին. -Էդվարդ, կարելի է, որ կողքը տեղ թողնեք ինձ համար... Ժողովուրդը, մեր ժողովուրդը նույնպիսի արժանապատվությամբ վերջին ուղին ուղեկցեց նաև մեծահամբավ կոմպոզիտորին: Բայց, ինչ խոսք, մարդ-արվեստագետ փոխհարաբերությունները մնում են հուշագրության սահմաններում, իսկ հայտնի է, ադպես էլ կա, հուշը կամ հուշագրությունը իր նշանակությամբ երկրորդային է: Առաջնայինն, իհարկե, ստեղծագործական առնչություններն են, որոնք դառնում են արժեք տվյալ մշակույթի համար:
Նյութը--Արաքսի Սարյան«ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ - ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ»ՀՈԴՎԱԾԻՑ».
0 notes
Photo
Քոչարն ու Կուրբեյի արժեքավոր կտավը Հետաքրքիր ճակատագիր ունի ֆրանսիացի հայտնի նկարիչ Գյուստավ Կուրբեի «Կանացի դիմանկար» կտավը, որի բացահայտումը կապված է հայտնի քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի հետ: 1930թ. գտնվելով Փարիզում Քոչարը որոշում է գնալ Լուվրի թանգարան` մասնավորապես ուսումնասիրելու Վաղ Վերածննդի իտալացի նկարիչ Անդրեա Մանտենյայի «Խաչելություն» կտավը: Սեն Ժերմենի պուրակի մոտ ոչինչով աչքի չընկնող մի բուկինիստական խանութում այդ առավոտ գրքերը կապոցներով դուրս էին բերել ուղղակի մայթի վրա: Քոչարը խանութի մոտով անցնելիս նկատում է, որ բացի գրքերից այնտեղ կային նաև ինչ-որ հին գրասենյակային իրեր,հին շրջանակներ և նկարներ: Նրան գրավում է մի նկար: Անմիջապես մտնում է խանութ ու պարզում, որ խանութի տերը մահացել է, և աղջիկները վաճառում են խանութի իրերը: Քոչարը վերցնում է նկարը, որն իրեն այդքան հմայել էր և սկսում է ուսումնասիրել: Նկարը շատ էր սևացած, ծածկված էր անպետք լաքի հաստ շերտով, նույնիսկ ստորագրությունն աննշմար էր… բայց դիմանկարի ճակատի ու քթի կառուցվածքից, աչքերի խոր ու հմայիչ արտահայտությունից ակնհայտ էր մեծ վարպետի ձեռքը… Քոչարը գնում է այդ գործը և Լուվրի փոխարեն շտապում տուն: Որքան կարողանում է, մեծ զգուշությամբ մաքրում է նկարի վրայի կեղտը. աստիճանաբար երևում է սքանչելի վարպետությամբ արված կանացի դեմքը՝ ստորագրված… «Կուրբե»: Առանց ժամանակ կորցնելու` գնում է իր մեծ բարեկամ, խոշորագույն քննադատ Վալդեմար Ժորժի տուն: Ցույց է տալիս նկարը և քննադատը հիացմունք է ապրում: Քոչարին անմիջապես ուղարկում է Շառլ Լեժեի մոտ, որը երկու խոշոր հատորներ էր գրել Կուրբեի մաս��ն: Լեժեն, նույնիսկ նամակ-հանձնարարականը ընթերցելուց հետո, դժկամությամբ է համաձայնում ուսումնասիրել նկարը, որովհետև, ինչպես ինքը վերջում բացատրում է, շատ «կուրբեներ» են բերում, բայց բոլորն էլ` կեղծ: Քոչարը շատ է զարմանում, որ Լեժեն նկարի վրա թեթևակի նայելուց հետո, անմիջապես սկսում է զննել նկարը հակառակ կողմից: Քիչ հետո նա հայտարարում է, որ նկարը Գյուստավ Կուրբեի գործն է: Նկատելով Քոչարի զարմանքը` Լեժեն բացատրում է. «Կուրբեի նկարների կտավներն առանձնահատուկ են. նկարչի մայրը և քույրը հին սավաններից էին պատրաստում դրանք»: Քոչարի նկարը ճիշտ այդպիսի կտավի վրա էր նկարված: Հետո մի անգամ ևս ստուգում է ստորագրությունը, նկարի գրունտը, ֆակտուրան և այլն: Տալիս է նաև գրավոր մասնագիտական եզրահանգում. «Նկարը Գյուստավ Կուրբեյի գործն է, որը, ամենայն հավանականությամբ, պատկերում է Ժորժ Սանդի ռոմաններից մեկի հերոսուհուն»: Տարիներ անց Երվանդ Քոչարը այդ կտավը նվիրաբերում է Հայաստանի Ազգային պատկերասրահին: Այն այժմ ցուցադրվում է թանգարանի Արևմտաեվրոպական արվեստի բաժնում:
Աղբյուրը՝ «Ազատամարտ», Բեյրութ, 14.09.1964թ.
0 notes
Photo
Հայոց տան օջախի անմար կրակն ու ամրության հենասյունը՝ Հայ Մայրը,հատկապես ՄԵԾ ՄԱՅՐԸ: Հայ կնոջ դիմանկար Կարս (այրի կամ Մեծաւորուհի): Վերջին օսմանյան դարաշրջանի, 20-րդ դարասկիզբ. Portrait of an Armenian woman from Kars (a widow or a nun?). Late-Ottoman era, early 20th century. Վեհաշուք տեսքով այս ՄԵԾ ՄԱՅՐԸ կյանքի իմաստությամբ հարստացած,գործունյա, հոգսաշատ, աներեր ու հայի օջախը անմար պահող, շենացնող ՀԱՅ ՆԱՆԻ այն ամենակարող ու ազդեցիկ կերպարն է,որ իմ հեռավոր մանկության հուշերի ծալքերում պահպանվել է իմ սիրելի ու անփոխարինելի տատից՝գեղեցկուհի Մայրանից,մեր բազմանդամ ու մեծ՝Քոչեյ/(Մուշից գաղթած մեր նախապապի անունով/) գերդաստանի ՄԵԾ ՄՈՐԻՑ:
0 notes
Photo
Գլխաշորով հայ աղջկա դիմանկար Портрет армянской девушки с платком Portrait of an Armenian girl with a handkerchief
0 notes
Photo
Դիմանկար Հայ մրգավաճառի Портрет армянского торговца фруктами Portrait of an Armenian fruit seller Հայ (կինտո) -Hay (kinto)-Ай (кинто) Հայերը 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին... Армяне в конце 19-го века и в начале 20-го века ... Armenians in the late 19th century and early 20th century ...
0 notes