Tumgik
#ջհուդական կողոպույտ
hayarthun · 6 months
Text
ՑԱԽԱԼ-ի կողմից զանգվածային կողոպուտի մասին։
(Ինչպես էր կայանում սիոնիստսկսն, նացիստական իսրայելը երբ 2 Համաշխարհային անմիջապես հետո)
1984 թվականին իսրայելցի պատմաբան Թոմ Սեգևը հրատարակել է "1949. Առաջին իսրայելցիները" գիրքը։ Այն հիմնված էր վերջերս հայտնաբերված արխիվների վրա և պատկերում էր հրեական պետության վաղ տարիների «տգեղ» կողմը, որը տարբերվում էր ժամանակաշրջանի իդեալականացված պատկերից։ Գլուխներից մեկը կոչվում է «Ավարի բաժանում»։
Առաջին արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ և դրանից հետո թալանն ու կողոպուտը սովորական բան էին:
«Միակ բանը, որ զարմացրեց ինձ և դառնորեն զարմացրեց, մեր մեջ բարոյական թերությունների հայտնաբերումն էր, որոնց մասին ես երբեք չէի կասկածում», - ասել է Դեյվիդ Բեն-Գուրիոնը կառավարության նիստում:
«Ես նկատի ունեմ զանգվածային կողոպուտը, որին մասնակցել են բնակչության բոլոր կատեգորիաները»։
Արաբական դատարկ տներ զինվորները մտնող գողանում էին այն ամենը, ինչ կարող էին՝ կենցաղային սպասք, փող, տեխնիկա, բեռնատարներ և անասունների ամբողջ երամակ։ Միայն Լիդդայից բանակը տեխնիկայով 1800 բեռնատար է հանել։
Ֆինանսների նախարար Կապլանը խոստովանել է. «Ըստ էության, ո՛չ գանձապետարանը, ո՛չ լքված գույքի պահառուն չեն վերահսկում իրավիճակը, և բանակն անում է այն, ինչ ուզում է»:
Լքված ունեցվածքի պաշտոնյա պահապան Դով Շաֆիրը, ով ղեկավարում էր արաբների կողմից լքված ունեցվածքը, գրել է. Ինձ համար ակնհայտ էր, որ ինձ վստահված աշխատանքի բնույթը պահանջում էր արագ և վճռական գործողություններ, որ մենք վերահսկողություն ձեռք բերեինք տարածքի և հարյուրավոր քաղաքների ու գյուղերի վրա տարածված հսկայական ունեցվածքի վրա։ Շաֆիրը մարդկանց ուղարկեց «վայրեր»՝ հաշվելու, գնահատելու և ամբողջ շարժական գույքը տեղափոխելու պահպանվող պահեստներ՝ գույքագրելով: Ընդհանուր առմամբ, Շաֆրիրի պատասխանատվության տարածքը ներառում էր 45,000 տուն և բնակարան, մոտ 7,000 խանութ և այլ մանրածախ կետեր, մոտավորապես 500 արհեստանոցներ և արդյունաբերական ձեռնարկություններ և ավելի քան 1,000 պահեստներ: Դեյվիդ Բեն-Գուրիոնը, նշել է, որ հաշվարկ անողների մեջ կային գողեր և խարդախներ։ Բանակը չօգնեց կանխել հանցագործությունները։ Անցնում էին ժամեր և երբեմն օրեր, մինչև խնամակալին և նրա ենթականերին թույլ տվեցին մտնել օկուպացված գյուղեր և քաղաքներ, և նրանք միայն կարող էին տեսնել ավերածություններն ու թալանը: Հայֆայում, Յաֆայում և Երուսաղեմում թալանողների թվում բազմաթիվ խաղաղ բնակիչներ են եղել։
«Գրավման ծարավը կլանել է բոլորին»,- նշել է Մոշե Սմիլանսկին։
«Անհատները, խմբերը և համայնքները, տղամարդիկ, կանայք և երեխաներ, բոլորն էլ ագահ էին ավարի համար»:
Սմիլանսկին նշել է, որ քարշ են տվել ամեն ինչ՝ դռներ, պատուհաններ, լուսամուտներ, աղյուսներ, սալիկներ, հատակի սալիկ, անպետք խլամ, մեքենաների մասեր, տնքաթասեր (ունիտազ), լվացարաններ, ծորակներ, լուսավորության լամպեր։
Երուսաղեմի ռազմական կառավարիչ Դով Յոսեֆը գրել է Բեն-Գուրիոնին. Թալանը նորից տարածվում է... Չեմ կարողանում ստուգել ինձ հասնող բոլոր հաղորդագրությունները, բայց հստակ տպավորություն է, որ հրամանատարները շատ բան չեն անում գողերին բռնելու և պատժելու համար... Ես ամեն օր բողոքներ եմ ստանում։ Որպես օրինակ՝ ես կցում եմ մի նամակի պատճեն, որը ստացել եմ Նոտր Դամ դը Ֆրանսի մենեջերից։ Վանքում նման պահվածքը կարող է մեզ շատ լուրջ վնաս պատճառել։ Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի վերջ տան այնտեղ գողությունները, որոնք անում են զինվորները, քանի որ քաղաքացիական անձանց մուտքն այստեղ արգելված է։ Բայց, ինչպես երեւում է նամակից, այս գործողությունները շարունակվում են։ Ես անզոր եմ։
Շաֆիրը գրել է, որ մարդիկ «ենթարկվում են կողոպուտի լուրջ գայթակղությանը»: Սկզբում տեղի ունեցավ խուճապի մատնված արաբների զանգվածային արտահոսք, որոնք թողեցին հազարավոր բնակարաններ, խանութներ և արհեստանոցներ, ինչպես նաև դաշտեր ու այգիներ: Հետո եկան իսրայելցիները, որոնց պահվածքը պահապանը բացատրեց որպես «թուլություն և ագահություն»։
«Տեսուչները պարզել են, որ տների մեծ մասի մուտքի դռները կոտրած է, հազվադեպ է կահույք մնացել», - գրել է նա իր հուշերում: «Հագուստը, կենցաղային իրերը, զարդերն ու անկողնային պարագաները, բացառությամբ ներքնակների, երբեք պահեստներ չեն մտել...» Ավելի քան 50,000 արաբական (կարդա Պաղեստինցիների) տներ լքվել են, բայց միայն 509 գորգ է հասել պահեստներ:
0 notes