#ջեռուցման
Explore tagged Tumblr posts
Text
![Tumblr media](https://64.media.tumblr.com/e5e0c818fc888e04e653935aa62884c1/31de173e6c31e035-a0/s540x810/c431a16e82b02283c8dbe3f9cf835b7d54171af0.jpg)
Ջեռուցման կաթսայի կամ համակարգի վերանորոգումը
Վստահեք մեր պրոֆեսիոնալ և փորձառու մասնագիտական թիմին
Զանգահարեք ԱՅՍՕՐ ! 010.56.1234
www.tunservice.com
#Ջեռուցման կաթսայի տեղադրում#Ջեռուցման կաթսա#ջեռուցման համակարգ#ջեռուցման կաթսայի վերանորոգում#ծառայություն#ջեռուցման#գազի կաթսայի վերանորոգում#գազի կաթսաների վերանորոգում#gazi katsa#gazi katsayi veranorogum
1 note
·
View note
Text
Անվտանգ միջավայր
21-րդ դարում մեր կենցաղում օգտագործում ենք զանազան էլ․ տեխնիկա, որի օգտագործման կանոններին անգամ չենք ծանոթանում, և ամեն օր ավելանում է էլեկտրաէներգիա օգտագործելու ծավալը։ Տարբեր ժամանակների ընթացքում մենք ձեռք ենք բերում նոր սարքավորումներ, որի համար էլեկտրական մոնտաժը ժամանակին ��ախատեսած չենք եղել, և ձեռքի հետ որոշակի լուծում ենք տալ��ս։ Այդպես ժամանակավոր հանգամանքը դառնում է հավերժ կամ մնում է այնքան ժամանակ մինչև ինչ-որ դեպք տեղի չի ունենում այդ ժամանակավոր լուծման հետ։ Գոյություն ունեն մի շարք տարրական նորմեր, որոնք պետք է պահպանել ինչպես ոսկե կանոն։ Նյութում հնարավորինս ներկայացված են օրինակներ, որոնց պատճառով խնդիրները շատ-շատ են, այդ խնդիրներից խուսափելու համար կան մի շարք լուծումներ, ինչպես նաև պետական որոշումներ, որոնք պետք է իմանալ և պահպանել։
Խնդիրներից զերծ մնալու համար էլեկտրականությանն անհրաժեշտ է շատ լուրջ վերաբերվել, հակառակ դեպքում անցանկալի հետևանքներն անխուսափելի կլինեն։ Հրդեհների առաջացման պատճառների մոտ 70%-ը էլեկտրականության հետ եղած խնդիրներն են կամ գազի ոչ ճիշտ օգտագործումը:
Ձմռանը, երբ սկսվում է ջեռուցման շրջանը, մեծ թիվ են կազմում հրդեհները։ Կարելի է բերել բազմաթիվ հրդեհների օրինակներ, հաստատելու համար այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած անզգուշություն, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների թեկուզ փոքր անտեսում կամ դրանցից շեղում` հղի են անուղղելի հետևանքներով: Եվ որպեսզի այդ վտանգը չդառնա տխուր իրողություն հարկավոր է իրականացնել հրդեհային անվտանգության ապահովմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
![Tumblr media](https://64.media.tumblr.com/20285f8099de4a667320eb852a90b5fc/c73279ce5e88ef3e-05/s540x810/7d09301c109196dcc3f38ea9ead95659571ab16f.jpg)
Անվտանգության երաշխիքներից մեկն այն է, որ էլ․ մոնտաժային աշխատանքները պետք է կատարվեն ճիշտ մասնագիտական հաշվարկների հիման վրա։ Էլեկտրացանցը պետք է մոնտաժեն միայն մասնագետները` համաձայն էլեկտրատեխնիկական և հակահրդեհային նորմերի և կանոնների:
![Tumblr media](https://64.media.tumblr.com/adc12d78ce6b286858fa48669e53c8c6/c73279ce5e88ef3e-9c/s540x810/9ca78b01c028bb2dd43ba7bdba7a971fc8f4c0fa.jpg)
Էլեկտրականության անսարքություններից և զանազան էլեկտրաջեռուցիչ սարքերի սխալ շահագործումից առաջացած հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել էլեկտրատեխնիկական և հակահրդեհային մի շարք կանոններ, մասնավորապես. ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 4-րդ գլխում նշվում է
Էլեկտրասարքավորումներին ներկայացվող հրդեեհային անվտանգության պահանջներ
45. Էլեկտրասարքավորումները պետք է մոնտաժվեն և շահագործվեն համաձայն էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոնների:
46. Էլեկտրաշարժիչները, ղեկավարման, կառավարման, վերահսկիչ-չափիչ պաշտպանական սարքերը, օժանդակ սարքավորումները և հաղորդալարերը պետք է ունենան անհրաժեշտ պաշտպանության աստիճան և կատարում` համապատասխանեն էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոններին, ինչպես նաև ունենան կարճ միացումից և գերծանրաբեռնվածությունից պաշտպանող և էլեկտրամատակարարմանը պահանջվող հուսալիություն ապահով��ղ սարքեր:
47. Չի թույլատրվում անցկացնել օդային էլեկտրահաղորդման գծեր և արտաքին էլեկտրագծեր հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների, ծածկակտուրների և այրվող նյութերի բաց պահեստների վրայով: Օդային էլեկտրահաղորդման գծերից մինչև վերը թվարկված օբյեկտները, միջտարածությունը պետք է կազմի՝ էլեկտրահենասյան 1,5 բարձրությունից ոչ պակաս:
48. Էլեկտրասարքավորումների շահագործման ժամանակ չի թույլատրվում՝
1) օգտագործել սարքեր և սարքավորումներ, երբ շահագործման պայմանները չեն համապատասխանում արտադրող կազմակերպությունների երաշխիքներին, ինչպես նաև անսարքությունների դեպքում, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ.
2) շահագործել վնասված մեկուսացումով (մեկուսիչ հատկությունները կորցրած) մալուխներ և էլեկտրալարեր.
3) օգտվել անսարք վարդակներից, անջատիչներից և այլ տիպի էլեկտրական հարմարանքներից և սարքերից.
4) էլեկտրալամպերը կամ ջահերը փաթաթել թղթով կամ այլ այրվող նյութերով.
5) առանց չայրվող նյութից պատրաստված տակդիրի՝ օգտագործել էլեկտրական արդուկներ, սալօջախներ.
6) առանց հսկողության թողնել ցանցին միացված էլեկտրաջեռուցիչ սարքեր, հեռուստացույցներ, ռադիոընդունիչներ
և այլ սպառիչներ, եթե դա արգելված է արտադրող կազմակերպության կողմից.
7) օգտագործել ոչ ստանդարտ (տնայնագործական) էլեկտրաջեռուցիչ սարքեր, ներդիրներ, այլ սարքեր` գերծանրաբեռնվածության և կարճ միացման հոսանքներից պաշտպանելու համար.
8) պահեստներով, արտադրական և այլ նշանակության շինություններով տարանցիկ հաղորդալարերի և մալուխների անցկացումը:
49. Չի թույլատրվում մեկ խողովակում, մետաղական ճկախողովակում, լարերի փնջում, շինարարական կառուցվածքների փակ անցուղիներում համատեղ տեղադրել աշխատանքային և վթարային լուսավորության շղթաների սնման և կառավարման մալուխներ:
50. «Ելք» լուսային ցուցանակները պետք է գտնվեն սարքին վիճակում և միշտ միացված լինեն: Հանդիսասրահներում, ցուցասրահներում, ցուցահանդեսային սրահներում դրանք կարող են միացվել միայն միջոցառումների անցկացման ժամանակ:
51. Շարժական էլեկտրալուսատուների համար պետք է օգտագործվեն ճկուն հաղորդագծեր և դրանք պետք է սարքավորված լինեն ապակե թասակներով, պաշտպանված լինեն պահպանիչ ցանցերով և ապահովված լինեն կեռիկներով:
52. Լամպաշարերի պատրաստման ժամանակ`
1) անհրաժեշտ է օգտագործել միայն չայրվող նյութեր, իսկ դրանց իրանները պետք է մեկուսացվեն պահիչ պողպատաճոպանից.
2) լուսարձակները և լամպաշարերը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի մինչև այրվող նյութից պատրաստված
կառուցվածքները և իրերը ընկած հեռավորությունը լինի 0.5 մ-ից, իսկ ոսպնյակային լուսարձակների տեղադրման տեղերից՝ 2 մ-ից ոչ պակաս.
2) լուսարձակների, լամպաշարերի լուսազտիչները պետք է լինեն չայրվող նյութերից:
53. Էլեկտրավառարանները առանց ջերմակարգավորիչների չի թույլատրվում օգտագործել:
54. Պետք է հետևել մալուխների, հաղորդալարերի, էլեկտրաշարժիչների, լուսա��ուների և այլ
էլեկտրասարքավորումների ճիշտ ընտրությանը և շահագործմանը, կախված շինության հրդեհապայթյունավտանգության դասից և շրջակա միջավայրի պայմաններից:
55. Էլեկտրացանցի գերբեռնվածությունից, կարճ միացումից, ինչպես նաև այլ վթարային ռեժիմներից հրդեհների
կանխման նպատակով, պետք է պարբերաբար հսկողություն սահմանել էլեկտրասարքավորումների տեխնիկական վիճակի վրա:
56. Անցումային դիմադրությունները նվազեցնելու նպատակով հաղորդալարերի կցամիացումները անհրաժեշտ է իրականացնել հատուկ սեղմակների, եռակցման կամ զոդման եղանակով:
Ամեն էլեկտրական շղթա կամ ցանկացած սնուցող մալուխ պետք է լինի պաշտպանված էլ. ավտոմատների միջոցով:
![Tumblr media](https://64.media.tumblr.com/e4530d2fa98311bdb3992994d2c8cb66/c73279ce5e88ef3e-6c/s500x750/6a4806fe24d19c4b4de7e110ba4c57edb176da74.jpg)
![Tumblr media](https://64.media.tumblr.com/62205d69c0fc3ee49d1745407039f50a/c73279ce5e88ef3e-fe/s540x810/737b3c64346448e520a49190d675c4f05f10bc4f.jpg)
Մալուխները պետք է անցկացնել փայտերից հեռու, հնարավորինս մեկուսացված։ Ընդհանրապես, և բոլոր այն հատվածներում, որոնք հրդեհավտանգ են, մալուխները պետք է անցկացնել ուղետարներով, չայրվող ծալքախողովակներով կամ հատուկ հոսանքի մալուխների համար նախատեսված խողովակներով: Շինությունների ներսում մալուխները պետք է լինեն հրդեհ չտարածող ածխացող պաշտպանիչ շերտով:
Ինչպես նշված է հրդեեհային անվտանգության պահանջներ-ում․
Անցումային դիմադրությունները նվազեցնելու նպատակով հաղորդալարերի կցամիացումները անհրաժեշտ է իրականացնել հատուկ սեղմակների, եռակցման կամ զոդման եղանակով:
Հաղորդալարերի միացումները պետք է կատարել տաք զոդման միջոցով կամ հատուկ սեղմիչների օգնությամբ, իսկ լարերի բաց տեղերը փաթաթել մեկուսիչ ժապավենով, էլեկտրական ցանցի ճյուղավորումներն անհրաժեշտ է կատարել պատերի խոռոչներում տեղադրված փոխանցման չայրվող տուփերում, որոնք ծածկվում են կափարիչներով:
![Tumblr media](https://64.media.tumblr.com/e273b8ff09c4531ce1f02f0e97a1562a/c73279ce5e88ef3e-5c/s540x810/12c2a0e3d8ad4900eaae4c81aeb2a934c050e085.jpg)
Արգելվում է ինքնաշեն էլեկտրական սպառիչների օգտագործումը: Չի թույլատրվում էլեկտրական ցանցին միացնել նորմայից շատ էլեկտրասպառիչներ:
![Tumblr media](https://64.media.tumblr.com/ab0ac476728f47f3982e36cc663ef745/c73279ce5e88ef3e-0f/s500x750/d1bbd4e98c4928b6e9faf9c7160975927332e1aa.jpg)
Երկարացման լարերը նախատեսված են կենցաղային տեխնիկայի կարճաժամկետ միացման համար, օգտագործելուց հետո դրանք պետք է անջատվեն էլեկտրական ցանցից: Չի թույլատրվում երկարացման լարերը անցկացնել գորգերի տակով, դռների արանքներով, ծանր բեռ միացնելուց հնարավորինս խուսափեք երկարացման լար օգտագործելուց։
Էլեկտրասպառիչների` էլեկտրական ցանցին միացումներն անհրաժեշտ է կատարել միայն վարդակների, խրոցների և հատուկ ծայրապանակների, էլ․ավտոմատների օգնությամբ։
![Tumblr media](https://64.media.tumblr.com/a73993e8eac23589b0c44cd07275eef1/c73279ce5e88ef3e-80/s540x810/1b47133e7e5c5f1103f48b41450c223a5f300fbe.jpg)
էլեկտրական տաքացման սարքերը պետք է տեղադրել չայրվող հիմքի վրա, իրերից և առարկաներից առնվազն մեկ մետր հեռավորության վրա:
![Tumblr media](https://64.media.tumblr.com/ddd889a3cfc741a931aa85b2d8455e7b/c73279ce5e88ef3e-90/s540x810/68cb0e0f13d1cbc381d45484bb18033725ec565e.jpg)
Չի թույլատրվում մի տեղից մի քանի սարքավորում միացնել, որպեսզի մալուխը չծանրաբեռնվի։ Բեռը գերազանցելու դեպքում առաջին հերթին տաքանում են բոլոր թույլ միացումները, այնուհետև տեղի է ունենում այրման պրոցեսը: Այն դեպքում, երբ չկա տեղադրված էլ․ ավտոմատների համակարգ, խնդիրներն անխուսափելի են, և վերը նշված հանգամանքները կարող են աղետալի հետևանքների բերել:
![Tumblr media](https://64.media.tumblr.com/b167eac65cdb7070567b2d421b77bcd5/c73279ce5e88ef3e-17/s540x810/40f73ed47f30f62452004356c188f46fb28ad8dd.jpg)
Չարաշահման դեպքում և մալուխի անհամապատասխանությունից լուրջ հետևանքներ են առաջանում:
![Tumblr media](https://64.media.tumblr.com/b98bb760777fb672a646aa0ad4669f93/c73279ce5e88ef3e-f0/s540x810/4e7d67ab7cb4060f10fd0e2e222e17bb490b3f06.jpg)
Պտուտակային սեղմակների թույլ միացման հետևանքով առաջացած խնդիր
![Tumblr media](https://64.media.tumblr.com/38b54158f6881369091c46831e53de0e/c73279ce5e88ef3e-99/s540x810/f041cf378eff30e74114d63861eb470bc872e93c.jpg)
Համոզվեք, որ մի քանի վարդակի սնուցումը նույն մալուխով չի կատարվում։ Նույն մալուխից սնման պարագայում պետք է հաշվի առնել միացվող բեռի հզորությունը:
Էլեկտրական ավտոմատների ճիշտ ընտրությունը ըստ բեռի շատ կարևոր հանգամանք է։ Մալուխների ճիշտ ընտրությունը առավել ևս խիստ պայման է։ Տարբեր միացման տեղերում հստակ ամուր ֆիքսվածությունը կարևոր պայման է, հոսանքը չի սիրում թույլ միացումներ։ Պետք է ընտրել որակյալ ապրանք և էլ․ մոնտաժից հետո այն համապատասխան բեռով ստուգել:
Դրսում տեղակայվող վահանները պետք է լինեն հերմետիկ փակ վիճակում, կամ պետք է լինեն ծածկի տակ, որին ջուրը հասանելի չէ։
![Tumblr media](https://64.media.tumblr.com/ba13c61d2bc68d9f6831a97d6995d39a/c73279ce5e88ef3e-be/s540x810/6ba0a39751487483b85311078d6b12107926081b.jpg)
Բաժանարար տուփերում խառնաշփոթ մի սարքեք, որպեսզի լարերը հովացման հնարավորություն ունենան: Էլ․ վահանը էլ․ավտոմատներով խիտ լինելու դեպքում ևս հովացում է պահանջում։
![Tumblr media](https://64.media.tumblr.com/c493d0121a3e37c030ee36dc1aa9ab45/c73279ce5e88ef3e-c6/s540x810/7f3bfd5c5588a8ce5bcaa2a467a0fdb37f9b9cc4.jpg)
Թույլ միացումները անցանկալի հետևանքներ են առաջացնում:
![Tumblr media](https://64.media.tumblr.com/38a1b1c76f040844c233638edd21045f/c73279ce5e88ef3e-fe/s540x810/15e6c6222d1f32e671671adfa4d46a0fbb215f16.jpg)
Այրվող սարքերը անվտանգ մարելու լավագույն միջոցը E-դասի կրակմարիչին է: Նման կրակմարիչով այրվող էլ․տեխնիկան կարելի է մարել լարման տակ։ Տարբեր հաստության մալուխներ իրար միացնելիս, օրինակ՝ ալյումին պղինձ միացնելիս, և ընդհանրապես, միացումներ տալիս հետևողական եղեք, որպեսզի կատարվի ճիշտ ձևով և հնարավորինս ամուր ֆիքսված լինի, եթե չեն պահպանվել վերևում նշած միացման ձևերը:
Քանի որ տոներին ծանրաբեռնվածությունը շատ է, այդ ժամանակ պետք է ևս մեկ անգամ համոզվել, որ ձեր մոտ թույլ միացումներ չկան և ձեր էլ․ ավտոմատները գեր տաքացած չեն։
Ինչպես նշվում է հրդեհային անվտանգության կաննոներից մեկում․
-38․Մարդկանց զանգվածային ներկայությամբ շենքերում, շինություններում և բաց տարածքներում ամանորյա և այլ տիպի միջոցառումների անցկացման ժամանակ`
1) անհրաժեշտ է`
ա. տոնածառը դնել կայուն հենամասի վրա այնպես, որպեսզի ճյուղերը չքսվեն պատերին և առաստաղին.
բ. տոնահանդեսի անցկացման վայրում էլեկտրական լուսավորության բացակայության դեպքում միջոցառումները անցկացնել ցերեկային ժամերին. տոնածառի վրա օգտագործել լամպերի շղթաներ մինչև 12 Վտ հզորությամբ լամպերի հաջորդական միացմամբ՝ առանց ցածրացնող տրանսֆորմատորի.
գ. լուսավորության անսարքություններ հայտնաբերելու դեպքում (լարերի տաքացում, լամպերի թարթում, կայծարձակում և այլն) սարքը պետք է անմիջապես հոսանքազրկել.
2) չի թույլատրվում`
ա. օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ.
բ. օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ և զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ նյութերից և պարունակում են հրդեհապայթյունավտանգ գազեր, ինչպես նաև ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից.
գ. տոնածառը զարդարել հրապաշտպան բաղադրություններով չտոգորված ցելուլոիդե խաղալիքներով, թանզիֆով, բամբակով.
դ. միջոցառումներ անցկացնելու տեղերը մթնեցնելու համար պատուհանները փակել ծածկոցափեղկերով.
ե. փոքրացնել կարգերի միջև եղած հեռավորությունները, ինչպես նաև անցումներում լրացուցիչ բազկաթոռներ տեղադրել և այլն.
զ. դահլիճում լույսը լրիվ մարել բեմադրությունների և ներկայացումների ժամանակ:
3) բեմում և դահլիճում պետք է կազմակերպվի հրշեջ հերթապահություն` կազմակերպիչների ուժերով: Մի ծանրաբեռնեք նույն մալուխը, որը մի քանի էլեկտրական սարքավորում է սնում, երբ այդ սարքերը պետք է աշխատեն միաժամանակ, ուղղակի բացառեք նման հանգամանքը, եթե իհարկե մալուխը և էլ․ ավտոմատը հաշվարկված չեն նման բեռի համար։ Համոզվեք, որ միացվող բեռը չի գերազանցում ձեր մալուխի համար նախատեսված բեռի չափը:
Տանից բացակայելու պարագայում էլեկտրական սարքավորումներ միացրած մի թողեք, թեկուզ կարճ ժամանակով, հատկապես տոն օրերին տանից դուրս գալուց։
Պահպանեք անվտանգության նորմերը: Ստեղծեք ձեր անվտանգ միջավայրը, հետևողական եղեք, որպեսզի հրդեհավտանգ իրավիճակներ չառաջանան։
© Zeyn Electric
0 notes
Text
Feuilleton #1
Աչքերս այսօր առավոտը բացելուց հետո նայեցի ներքև՝ ոտքերիս, հասկանալով, որ նրանք ավելի քան 2 տարի չեն կանգնել ավազի վրա։ Պառկած, ես վառեցի իմ երևակայական սիգարետը՝ երևակայական կրակայրիչով, որովհետև չեմ ծխում, ոչ էլ ցանկություն ունեի, որ տնից ծխի հոտ գա, ծովափի մասին մտածմունքներով թռա երկինք, կես ժամ այդպես պառկեցի, մինչև սիգարետի մոխիրը չհասավ ձեռքիս և չվառեց այն։ Ցավն ինձ միանգամից բերեց այս աշխարհ և աշխուժացրեց, երևակայական աշխարհի վերացումից հետո կորեց նաև ցավը։
Լվացվելու ընթացքում զգացի, թե ինչպես է սառը ջուրը բախվում մատերիս, ձեռքերս սառեցին, իսկ ես պլանավորում էի դաշնամուր նվագել։ Որոշեցի ձեռքս դնել ջեռուցման մարտկոցին, որպեսզի ձեռքս տաքանա։ Սկսեցի նայել ձեռքիս, հասկանալով, որ այն կյանքում չի դիպչել աղջկան, սիրո մասին մտածմունքներով թռա երկինք, կես ժամ նույն դիրքում անշարժ մնացի, մինչև ձեռքս չսկսեց վառվել, բայց երևակայական աշխարհի առաջացումից հետո չէի զգում արդեն ցավը։
2 notes
·
View notes
Photo
![Tumblr media](https://64.media.tumblr.com/337a93e879094d492b1e4b9684ca207b/6c0e9e22217091cb-bc/s540x810/4d5c9c355baa2abdfc99c97fb49fc0effbde0012.jpg)
#BronyaArmenia 🇦🇲 #Repost @masterfibre_group_bronya 😮🤔 Ջեռուցման ծախսերն ավելացե՞լ են... Խնայելը երբեք էլ ուշ չէ: ❗Մենք առաջարկում ենք #Bronya ջերմամեկուսիչ նյութը, որը պար��ապես անհրաժեշտ է քսել տան արտաքին հատվածին և նվազեցնել ջերմային կորուստները: Հետաքրքրե՞ց, զանգահարե՛ք 📞 077 744 786, 010 744 786 📍 Եկմալյան 6 🌐 https://masterfibre-armenia.am/hy/ #Ջերմամեկուսացում #Ջերմամեկուսիչնյութ #Ջրամեկուսիչնյութ #Bronya #теплоизоляция (at Yerevan, Armenia) https://www.instagram.com/p/B8ZBnhwJGls/?igshid=i7ydc3e402qf
0 notes
Text
Շուտով «խելացի կանգառ» կունենանք
![Tumblr media](https://64.media.tumblr.com/acc839a3b5f12ed4eac5bba116ac8bd2/fff7e27da4df376d-3a/s540x810/54ad5f295664d034c9bbe609e6ad7e0606b1f8ab.jpg)
Հայաստանում առաջին և առայժմ միակ «խելացի կանգառը» կգործի Էջմիածին քաղաքում: Նորույթը շահագործման կհանձնվի հոկտեմբերի 8-ին՝ քաղաքի օրվա կապակցությամբ:
Այս մասին Smartnewsblog-ը տեղեկություն է ստացել «Խելացի կանգառ» ընկերությունից: Գերֆունկցիոնալ կանգառում տեղակայված հատուկ էկրանների միջոցով քաղաքացիները կարող են տեղեկանալ իրենց հետ��քրքրող երթուղու, տրանսպորտի մոտենալու ժամանակի, քաղաքի տարբեր կետեր հասնելու տարբերակների և այլնի մասին։
Որոշ տեղեկություններ, (օրինակ՝ մոտեցող տրանսպորտային միջոցի կամ օդի ջերմաստիճանի մասին), հնարավոր կլինի ստանալ անգամ փողոցից՝ կանգառի տարածքից զգալի հեռավորությունից երևացող վազող տողի միջոցով։ «Խելացի կանգառ» նախաձեռնության հեղինակները նախատեսում են հարմարավետ երթևեկություն ապահովել տեղի բնակիչների համար, իսկ տրանսպորտային միջոցին սպասելու մի քանի րոպեները հնարավորինս հաճելի դարձնել։
![Tumblr media](https://64.media.tumblr.com/3b35c12bfaa1fc8f74db22c95923ba3a/fff7e27da4df376d-22/s540x810/f327af54773c19c746e50d4e722b044de45a086d.jpg)
Այս ամենից բացի, նոր տեսակի կանգառը համալրված է զբոսաշրջիկների համար նախատեսված մի շարք հնարավորություններով: Օրինակ՝ ինչ տեսարժան վայր այցելել, որտեղ սնվել, որտեղ զվարճանալ: Բացի այդ անվճար կանգառում կլինի անվճար Wi-Fi, սմարթֆոնների լիցքավորման վարդակներ, բանկոմատ, վճարային տերմինալ, սուրճի և քաղցրավենիքի սարքեր։ Կանգառում ուղևորները իրենց հարմարավետ կարող են զգալ տարվա ցանկացած եղանակին, քանի որ այն փակ է՝ ապահովված օդափոխության ու ջեռուցման համակարգերով։ Տարածքում տեղադրված կլինեն հատուկ աղբամաններ՝ աղբը տեսակավորելու համար։ Կգործեն հակահրդեհային և արագ արձագանքման համակարգեր, իսկ տագնապի կոճակի շնորհիվ, անհրաժեշտության դեպքում, կարձագանքի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
![Tumblr media](https://64.media.tumblr.com/86cd2f413cd1f9c8e1da291ecd9b9ea0/fff7e27da4df376d-96/s540x810/0d12eacf79428c5235a70377306495904c0ebb1e.jpg)
Տեղեկացնենք, որ «խելացի կանգառը» կտեղադրվի Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ընկերության նախաձեռնությամբ։
Լուսինե Մովսիսյան
0 notes
Text
![Tumblr media](https://64.media.tumblr.com/ea0a783e814dc216cde7a2c8fdae6f3b/f677907d3fa12483-65/s540x810/fef0baa1a547dbd71efcb3b60e41d8db571c438c.jpg)
ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ https://www.tunservice.com/Heating/jerucum.html Baxi, Mercury, Beretta, Ariston, Buderus, Squirrel, Fondital, Ferroli, Vaillant, Italtherm, Imergas, Lamborghini, Bosch, Chaffoteaux ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
Ջեռուցման համակարգի Դիագնոստիկա և թողարկում Ջեռուցման գազային կաթսայի դիագնոստիկա
#ջեռուցման համակարգ#ջեռւոցման կաթսաների վերանորոգում#ջեռուցման#ջեռուցում#գազի կաթսաների վերանորոգում#գազի կաթսայի վերանորոգում#katsayi#jerucman katsa#tunservie.com#tun service#սանտեխնիկ#tunservice#yerevan#ծառայություն#վերանորոգում#կաթսա#сантехник#santexnik
1 note
·
View note
Text
ℹ️ Tun Service - Կենցաղային Շտապ Օգնություն
➡️ ՍԱՆՏԵԽՆԻԿԱՅԻ
➡️ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
➡️ ՕԴՈՐԱԿԻՉԻ
➡️ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԿԱԹՍԱՅԻ
➡️ ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՅԻ
➡️ ԴՈՒՌ / ՊԱՏՈՒՀԱՆԻ
➡️ ԿԱՀՈՒՅՔԻ
Վերանորոգման Ծառայություն
✅Սպասարկվում ենք նախապես պայմանավորված օրը, պայմանավորված ժամին:
🔵 Շաբաթը 7 օր
🔵 Մինչև 15% Զեղչ
🔵 Երաշխիք
🔵 Գնումներ Ձեր փոխարեն
🔵 Վճարեք կանխիք, ✔փոխանցումով և ✔քարտով
Վերանորոգումը - ԱՅՍՕՐ
➡️ Խնայեք Ձեր Ժամանակը
➡️ ՊԱՐԶ+ԱՐԱԳ
® Կենցաղային Շտապ Օգնություն
📲 010.56.1234 կամ
🌐 www.tunservice.com առցանց (online)
#santexnik#էլեկտրիկ#սանտեխնիկ#tunservice#կաթսա#ջեռուցում#վերանորոգում#կենցաղային շտապ օգնություն#master#yerevan#plumber service#plumbing yerevan#office maintenance yerevan#սանտեխնիկի ծառայություններ#ջեռուցման կաթսայի վերանորոգում#կորպորատիվ սպասարկում#electrical services#electrician
3 notes
·
View notes
Text
Ջեռուցման կաթսայի Ջեռուցման համակարգի Գազի կաթսայի
Դիագնոստիկա և թողարկում, Վերանորոգում, Սպասարկում: Baxi, Mercury, Beretta, Ariston, Buderus, Squirrel, Fondital, Ferroli, Vaillant, Italtherm, Imergas, Lamborghini, Bosch, Chaffoteaux
🔵 Խնայեք Ձեր գումարը և ժամանակը մեզ հետ:
✅ ԴՈՒ մասնագետ ունես !
✅ Շաբաթը 7 օր, Ճիշտ ժամանակին
Tun Service ® Կենցաղային Շտապ Օգնություն 📲 010.56.1234 կամ 🌐 www.tunservice.com
#ջեռուցման կաթսայի#ջեռուցման կաթսայի վերանորոգում#ջեռուցման համակարգ#բաքսի#tunservice#գազի կաթսաների վերանորոգում#գազի կաթսայի վերանորոգում#բաքսի վերանորոգում#ծառայություն#ремонт отопительных котлов#ремонт газовых котлов#обслуживание газовых#мастер по ремонту газовых котлов#ремонт газовый котел#мастер по газовым котлам#water heater#heater repair#water heater service#water heater tankless#gas boiler service#gas water heater#hvac services
3 notes
·
View notes
Text
ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ https://www.tunservice.com/Heating/jerucum.html Baxi, Mercury, Beretta, Ariston, Buderus, Squirrel, Fondital, Ferroli, Vaillant, Italtherm, Imergas, Lamborghini, Bosch, Chaffoteaux ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ Ջեռուցման համակարգի Դիագնոստիկա և թողարկումՋեռուցման գազային կաթսայի դիագնոստիկա,…
#baxi Erevanum#baxi masnaget#Baxi veranorogum#բաքսի վերանորոգում#գազի կաթսայի վերանորոգում#կաթսայի#կաթսաների վերանորոգում#կենցաղային շտապ օգնություն#ջեռուցման կաթսայի վերանորոգում#ջեռուցման համակարգ#santexnik#tunservie.com
1 note
·
View note
Text
Ջեռուցման Կաթսաների Վերանորոգում
Ջեռուցման Կաթսաների Վերանորոգում – ԵրևանումՋեռուցման համակարգիՋեռուցման կաթսայիԳազի կաթսայիBaxi, Mercury, Beretta, Ariston, Buderus, Squirrel, Fondital, Ferroli, Vaillant, Italtherm, Imergas, Lamborghini, Bosch, Chaffoteaux Դիագնոստիկա և թողարկում; Վերանորոգում; ՍպասարկումՄեր մասնագետների փորձն ու բարձր որակավորումը հանդիսանում են բոլոր կատարվածաշխատանքների որակի լավագույն երաշխիքը: Սպասարկվում…
![Tumblr media](https://64.media.tumblr.com/2bbaf4c272aadb398a7609bc94424192/048988bf66bd9014-78/s540x810/b174f0cb4ec217fef9f7f075f6abcb5f9773b77e.jpg)
View On WordPress
#baxi heater#baxi masnaget#Baxi veranorogum#газовый котел baxi main#home maintenance#jerucman katsa#katsa#katsayi veranorogum#ремонт газовый котел#բաքսի վերանորոգում#կենցաղային շտապ օգնություն#ջեռուցման կաթսաների վերանորոգում#ջրատաքացուցիչ#santexnik#tunservice am#tunservie.com
0 notes
Text
ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ www.tunservice.com
ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ1 ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ https://www.tunservice.com/Heating/jerucum.html Baxi, Mercury, Beretta, Ariston, Buderus, Squirrel, Fondital, Ferroli, Vaillant, Italtherm, Imergas, Lamborghini, Bosch, Chaffoteaux ԳԱԶԻ ԿԱԹՍԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ Ջեռուցման համակարգի Դիագնոստիկա և թողարկումՋեռուցման գազային կաթսայի դիագնոստիկա,…
![Tumblr media](https://64.media.tumblr.com/2bbaf4c272aadb398a7609bc94424192/78f4d7d07f4c9685-87/s540x810/73299baf07b9689ceac6f69ce24329766cf79785.jpg)
View On WordPress
1 note
·
View note
Video
vimeo
Ջեռուցման Կաթսաների Վերանորոգում from Tun Service - Yerevan on Vimeo.
1 note
·
View note
Text
Որքա՞ն վարդակ և անջատիչ պետք է տեղադրել, որպեսզի բավարար լինի կենցաղը վարելու համար
Էլեկտրամատակարարման նախագիծը պետք է նախագծել գազի, ջեռուցման համակարգի, սանտեխնիկայի , ստվարաթղթե առաստաղի կամ այլ տեսակի առաստաղների, էլ․ տեխնիկայի և կահույքի դասավորվածությունն ու բոլոր այլ հարմարությունները նախատեսելուց հետո։
Վերանորոգումը սկսելուց առաջ հարց է առաջանում՝ ի՞նչ դասավորություն պետք է ունենան վարդակներն ու անջատիչները, ո՞ր հանգամանքին է պետք ուշադրություն դարձնել, որքա՞ն պետք է լինի դրանց քանակը, որպեսզի բավարարի և հետագայում անհարմարությունների պատճառ չդառնա։
Տան կամ բնակարանի ամենաշատ վարդակ պահանջող տեղը խոհանոցն է, որպեսզի վարդակները և անջատիչները տեղակայվեն ճիշտ իրենց տեղը և ո՛չ պակաս լինեն, ո՛չ ավելի, հարկավոր է հստակ պատկերացնել, ինչպես նաև, նախօրոք չափագրել կահույքի չափերը։ Մինչ կահույքի դասավորությունը որոշելը և չափագրելը պետք է հաշվի առնել, թե ինչ էլեկտրական տեխնիկա ունեք կամ ձեռք եք բերելու ապագայում, որոնց համար անհրաժեշտ է սնուցման տեղ նախատեսել։
![Tumblr media](https://64.media.tumblr.com/325cc85823ba173261e19c4f9bba5a35/52ba07d7272b4147-16/s640x960/541250e54b806e520d96a0ed468a3f143023d797.jpg)
Խոհանոցում պետք է վարդակներ նախատեսել հիմնականում օգտագործվող հետևյալ սարքերի համար՝ սառնարան, միկրովառարան, ջեռոց, էլեկտրական թեյնիկ, օդատար, սալօջախ, ինդուկցիոն վառարան, ինդուկցիոն սալօջախ (ինդուկցիոն սալօջախ և վառարան ընտրելու դեպքում պետք է հաշվի առնել, որ հզորությունները սկսում են 4․5 կՎտ-ից և այդ ժամանակ տեխնիկան նախօրոք պետք է ընտրված լինի, մալուխը համապատասխան կտրվածքի լինի, ավտոմատ անջատիչը՝ համապատասխան Ամպերի), գազի անվտանգության սարք, սպասք լվացող մեքենա, լվացքի մեքենա, ջեռուցման կաթսա, ջրի արտահոսքի դեպքում ջուրը ավտոմատ փակող փական։
Ոչ հիմնական, օժանդակ սարքերն են՝ մսաղաց, հյութաքամիչ, բլենդեր, հարիչ, տոստեր, սուրճ եփող սարք, սննդային թափոնների աղաց, որոնց համար ևս պետք է տեղ հատկացնել և վարդակներ նախատեսել։ Քանի որ կենցաղային հոգսերը թեթևացնող տեխնիկաները շատ-շատ են, հնարավոր է, որ մի շարք սարքեր նշված չլինեն, այդ իսկ պատճառով ձեր հարմարությունները որոշելիս պետք է մանրակրկիտ հաշվի առնեք բոլոր հնարավոր զարգացող դեպքերը և պատրաստ լինեք դրանց։
Խոհանոցի կահույքը դասավորելիս, սարքերի տեղը ընտրելուց հաշվի առեք, որ վարդակները չպետք է մոտ լինեն գազի փականին առնվազն 50 սմ, հեռու լինեն ջրի փականներից։ Լվացքի մեքենայի, սպասք լվացող մեքենայի, սառնարանի, ջեռոցի, միկրովառարանի, ընդհանրապես խոշոր էլեկտրական սարքերի վարդակների դիրքը պետք է հասանելի լինի ցանկացած ժամանակ անջատման համար։
Վարդակի, անջատիչի տեղադիրքը չպետք է խոչընդոտի կահույքի տեղակայման հարցում։ Ընդհանրապես, վարդակները նախատեսեք հողանցման հպակներով։
Եթե բնակարանում բացակայում է հողանցման հաղորդալարը, ապա պետք է իրականացնել հողանցման ապահովումը։ Ցանկալի է, որ բոլոր տեղակայված սաքավորումների սնուցումները լինեն առանձին, ունենան իրենց ավտոմատ անջատիչները և պաշտպանիչ սարքվածքները։
Ինչպիսի՞ն պետք է լինի խոհանոցի լուսավորվածությունը
![Tumblr media](https://64.media.tumblr.com/839035bfe9185b1a13435d546fd5905f/52ba07d7272b4147-31/s540x810/e4b3ddc42f09e9e163f2791ecd694c23f26c7b5c.jpg)
Լույսի ճիշտ ընտրությունը և բաշխումը հարմարավետության ամենակարևոր կետերից մեկն է։ Ոչ ճիշտ ընտրված լուսավորվածությունից անգամ կարող են գլխացավ և հոգնածություն առաջանալ։ Նախագծման փուլում պետք է նշել վերանորոգման և կահավորման բոլոր մանրուքները, պատերի, առաստաղի և կահույքի գունային գամման, որպեսզի ճշգրիտ հաշվարկ իրականացվի, թե ձեզ որքան լույս է հարավոր։
Խոհանոցն այն վայրն է, որտեղ ամեն ինչ պետք է լինի հստակ նախատեսած, խոհանոցի լուսավորությունը պետք է լինի բավականաչափ, մնացած բոլոր տեղերից ավելի ուժգին։ Լուսավորության աստիճանը չափվում է լյուքսով և լյումեններով (1 լյուքսը դա այն լուսավորվածությունն է, որի դեպքում 1 քառակուսի մետր մակերեսով մակերևույթի վրա ընկնում է 1 լյումեն լուսային հոսք՝ 1լք = 1լմ/մ2), իսկ տարբեր վայրերի լուսավորության չափորոշիչները սահմանվում են «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ» նորմերով։
Լուսավորության պահանջվող մեծությունը խոհանոցում նվազագույնը 150 լյուքս է։ Իսկ արտադրության մեջ խոհարարների աշխատատեղերի լուսավորության համար՝ 300-ից 400 լյուքս:
Լույսի գունային ջերմաստիճանի մեծությունը որոշվում է Կելվինով (Կ): Մարդն իրեն ավելի հարմարավետ է զգում 2700-3200 Կ գունային ջերմաստիճանի լուսավորության ժամանակ (մինչև 2700 Կ համարվում է տաք լույս, 4000 Կ՝ նեյտրալ լույսն է, 6500 Կ և ավելի՝ սպիտակ կամ սառը լույսն է):
Խոհանոցի լուսավորությունը պետք է լինի հստակ, եթե անգամ բազմաշերտ լուսավորություն ունեք, այն չպետք է լինի դեկորատիվ, եթե խոհանոցում տրված լուծումը բավարար լուսատվություն չունի, ապա այն ավելորդ բեռ է դառնալու։
Որքա՞ն վարդակ է պետք տեղակայել հյուրասենյակում, ինչպիսի՞ն պետք է լինի հյուրասենյակի լուսավորվածությունը
![Tumblr media](https://64.media.tumblr.com/e68ce86c1d67d09afadf8ec495673999/52ba07d7272b4147-7f/s540x810/01d912461b13544fe295b070559f98897daebfed.jpg)
Հյուրասենյակը տան կարևոր հատվածներից մեկն է, որտեղ ևս պահանջվում է մանրակրկիտ նախագծում։
Հիմնականում, հյուրասենյակում են տեղակայվում տան բոլոր տեսակի հանգստի հարմարությունները: Այստեղ վարդակներ պետք է նախատեսել հեռուստացույցի, TV թվային սարքի, wi-fi-ի, cd player-ի, երաժշտական կենտրոնի, կինոթատրոնի, խաղային սարքերի, տարբեր տեսակի դեկորատիվ տարրերի, էլեկտրական բուխարու, կահույքի մեջ դեկորատիվ լույսի, օդորակիչի սնուցման համար։ Օդորակիչի, կինոթատրոնի, ակուստիկայի, ֆոնային երաժշտություն ունենալու համար՝ ճիշտ տեղակայելու, հաշվարկների համար պետք է խորհրդակցել մասնագետների հետ։
Հեռուստացույցի համար նախատեսված վարդակներից բացի, եթե տեսանկարահանման սարքերի կրիչներ պետք է տեղակայվեն հեռուստացույցի տակդիրի մեջ, ապա անհրաժեշտ է նախատեսել հավելյալ վարդակներ, բացի դա, պետք է նախատեսել հավելյալ ուղիներ, որպեսզի հեռուստացույցը տեղափոխելիս արտաքին ոչ մի մալուխ չտեղափոխեք։
Հյուրասենյակում լուսավորությունը կարող է լինել բազմաշերտ, ինչպես նաև կարող է լուսավորվել հատվածային (ճաշասեղան, վարագույրներ, կոլեկցիոն կահույք, գրադարան, կինոթատրոնի համար լուսավորություն) և ամբողջական տարբերակներով: Հանգիստ լուսավորության և տարբեր ֆոներ ստանալու նպատակով կարելի է օգտագործել լեդ ժապավեն տարբերակը։ Տրեկային (ռելսային) լույսերը կարելի է օգտագործել որոշակի դեկորատիվ լուսավորության համար, այդ տեսակի լույսերով ամբողջական լուսավորություն ստանալը ծախսատար է։
Հյուրասենյակների համար պահանջվող լուսավորության մեծությունը 150 լյուքս է։
Որքա՞ն վարդակ է պետք տեղակայել ննջասենյակներում, ինչպիսի՞ն պետք է լինի ննջասենյակի լուսավորվածությունը
Ննջասենյակի պահանջները շատ մեծ չեն, եթե չեք նախատեսում, որ ննջարանը ծառայի որպես աշխատասենյակ կամ դասապատրաստման տեղ: Վարդակների տեղադիրքը որոշվում է ըստ կահույքի դասավորվածության։
Ննջարանում լույսի բազմազանության կարիք չկա: Ուժգին լույսի պարագայում ննջարանի ն��անակությունը կորում է։
Հիմնական լույսը պետք է լինի միջինից թույլ, իսկ գրասեղանի, աշխատասեղանի, մեծ գզրոցի լուսավորությունը ճիշտ է նախատեսել լոկալ։
Սանհանգույցի պարագայում պետք է հասկանալ, թե ի՞նչ էլեկտրական սարքեր ունեք, որոնք օգտագործում եք ձեր հիգիենայով զբաղվելու ժամանակ կամ հետո։ Լուսատուները պետք է լինեն հերմետիկ, լուսավորությունը միջին ուժգնության: Հայելու լու��ավորությունը լոկալ իրականացնելն ավելի հարմար է։
![Tumblr media](https://64.media.tumblr.com/70f7bc2766b2f641ac83c45581be08ee/52ba07d7272b4147-e5/s640x960/57f85d9ee84ac53d8e8a329b5cc3f8c718bf1f73.jpg)
Լվացքատանը, արդուկի սենյակում, չորանոցում հիմնական վարդակներից բացի կարելի է վարդակներ նախատեսել նաև լիցքավորիչ սարքերի համար։ Լուսավորությունը պետք է լինի 400 լյուքս։
Առանձին պահարանային հատվածներում պետք է վարդակ նախատեսել արդուկի, վարսահարդարման սարքի համար, իսկ հայելու համար՝ նախատեսել լոկալ լույս։
0 notes
Text
Tun Service
Մեր առավելություններն են • Սպասարկվում ենք նախապես պայմանավորված օրը, պայմանավորված ժամին: • Մասնագետները գալիս են Ձեր նշված ժամին, նաև հանգստյան օրերին: • Խոսում ենք հայերեն, ռուսերեն և անգլերեն • Մեր կողմից կատարված բոլոր աշխատանքների համար տրվում է երաշխիք: • Մշտական հաճախորդները կարող են օգտվել զեղչերից և կուտակել սերվիս միավորներ: • Առաջարկվում և կատարվում են միայն անհրաժեշտ աշխատանքներ, առաջացած խնդիրը մանրակրկիտ և ճիշտ հետազոտելուց հետո: Սապսարկում ենք ողջ Երևան քաղաքը - Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավիթաշեն, Էրեբունի, Քանաքեռ Զեյթուն, Մալաթիա Սեբաստիա, Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Նուբարաշեն:
Շաբաթը 7 օր
Մինչև 15% Զեղչ
Երաշխիք
Գնումներ Ձեր փոխարեն
Վճարեք կանխիկ, փոխանցումով և քարտով
Ինքնուրույն ծորակի տեղադրումը ամենա հեշտ խնդիրներից չէ: Քանի որ ծորակի տեղադրման կամ վերանորոգման համար անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ և գործիքներ:
Ջահերի տեղադրումը կամ վերանորոգումը բավականին հեշտ աշխատանք է թվում,սակայն այս աշխատանքների ինքնուրույն կատարումը կարող է տխուր հետևանքների հանգեցնել:
Ջեռուցման կաթսաների վերանորոգում, Գազի կաթսայի, Կաթսաների, գազով կալոնկաների ջրատաքացուցիչների նորոգում: Baxi, Mercury, Ariston, Ferroli, Fondital, Beretta,Squirrel, Best, Lamborghini
1 note
·
View note
Text
Ջեռուցման կաթսայի վերանորոգում
Ջեռուցման կաթսայի վերանորոգում - Baxi, Mercury, Squirrel, Fondital, Beretta, ferroli, Imergas, SHaffoteaux-Maury, Ariston, Hayer
ԴՈՒ մասնագետ ունես Շաբաթը 7 օր - Ճիշտ ժամանակին www.tunservice.com 010.56.1234
#Ջեռուցման Համակարգի#ջեռուցում#ջեռուցման#Ջեռուցում;Կենցաղային#Ջեռուցման կաթսայի տեղադրում#ջեռուցման կաթսա#ջեռուցման կաթսայի#վերանորոգում#jerucman hamakarg#jerucman katsa#kalonka
1 note
·
View note