#մտավորական
Explore tagged Tumblr posts
geheniaraqel · 1 year ago
Text
1 note · View note
nationallibraryofarmenia · 7 months ago
Text
Արշիլ Գորկի-120. հանրային դասախոսություն
Tumblr media
«Արևմուտքում հայ մշակույթի համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերի մեջ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Շառլ Ազնավուրը, Ատոմ Էգոյանը, ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ամենից ճանաչված և ընդունված արվեստագետն է»: Մայիսի 2-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում այս խոսքերով սկսեց Արշիլ Գորկուն նվիրված իր հանրային դասախոսությունը լիբանանահայ ճանաչված մտավորական, արվեստագիտության թեկնածու Մովսես Հերկելյանը:
Ներկայացնելով Ազգային գրադարանի հյուրին՝ գրադարանի հանրային կապերի բաժնի վարիչ Ներսես Հայրապետյանը նշեց, որ Ազգային գրադարանն արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում պարոն Հերկելյանին. նախորդ տարի նա գրադարանում հանդես եկավ «Այվազովսկին և թուրքերը» հետաքրքիր բանախոսությամբ:
Հերկելյանը գրադարանին արժեքավոր արվեստագիտական գրականություն է նվիրել, նա գրադարանին կփոխանցի նաև իր հրատարակած գրքերի թվայնացման և հայ գրքի շտեմարաններում ազատ գործածության իրավունքը:
Մովսես Հերկելյանը ներկայացրեց Արշիլ Գորկու ընտանիքի պատմությունը, Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան գաղթի ճանապարհը, ապա նաև՝ Միացյալ Նահանգներում նրանց հաստատվելը: Ծանր է եղել նկարչի ամբողջ կյանքը՝ մինչև ողբերգական վախճանը:
Բանախոսը նշեց, որ Արշիլ Գորկու կտավները 1980-ական թվականներից միջազգային աճուրդներում թանգարանների և անհատ հավաքորդների համար տարեցտարի ավելի մրցակցային են դարձել: Ոչ մի ուրիշ հայ նկարչի գործեր երբևէ նման բարձր գնով չեն վաճառվել, որքան Արշիլ Գորկու կտավները: Սակայն ցավոք նրա ստեղծագործությունը տակավին անծանոթ է հայ հասարակությանը:
Մովսես Հերկելյանը խոսեց նաև նկարչի առանձին գործերի և նկարչական շարքերի մասին։ Այնուհետև զրույցը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով։
0 notes
mamul-am · 1 year ago
Photo
Tumblr media
«Ժեխից վտանգավոր կարա լինի միայն էն ժեխը, որ համարում է իրեն մտավորական». Վազգեն Սաղաթելյան
https://mamul.am/am/news/276367
0 notes
janettaarshakyan · 4 years ago
Photo
Tumblr media
Մի երգի և լուսանկարի պատմություն. Խմբանկար` Ռափայել Պատկանյանը (առաջին շարք, կանգնած, ձախից` վեցերորդը), գուսան Ջիվանին (նստած` ջութակով) և մի խումբ մտավորականներ 1879թ. ավարտվել էր ռուս-թուքական պատերազմը: Կարս նահանգն անցել էր Ռուսաստանի տիրապետության տակ: Անի քաղաքը տեսնելը դարձել էր հնարավոր: Այդ տարիներին ալեքսանդրապոլցիք սովորություն ունեին հյուրերին Անի տանել` զբոսանքի: Հերթական խնջույքի առիթն էր բանաստեղծ Ռափայել Պատկանայնի այցը Գյումրի: Հրավիրված էին քաղաքի մտավորական և հոգևոր այրերը, նրանց թվում` Ջիվանին: Քաղաքի դեռ կանգուն շինությունների հմայքը գերել էր բոլորին: Նրանք որոշում են գիշերել Անիում: Հաջորդ օրը սկսվում է խնջույքը` ի պատիվ բանաստեղծի: Գուսանը նրա խոսքերով երգեր էր երգում և զարդարաում խնջույքը: Բայց մասնակիցները խնդրում են Ջիվանուն մի նոր երգ ասել: Նա առանձնանում է Սբ. Առաքելոց վանքի ավերակների մեջ, հույզերը բառ են դառնում, բառերը` երգ. «Ձախորդ օրերեը ձմռան նման կուգան ու կերթան, Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան: ….Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից, Ինչպես ճանապարհի քարավան կուգան ու կերթան… » Բոլորը հուզվում են, հիանում. Պատկանյանը համբուրում է երգչի ճակատը ու ասում. -Դու իմ «Թող փչե քամին» նսեմացրիր: Այդ երկու օրերի ականատեսներից էր նաև լուսանկարիչ Հովհաննես Քյուրքչյանը: Նա քար առ քար լուսանկարում և արձանագրում էր Անիի փառահեղ անցյալի նշխարները: Վերոհիշյալ օրը նույնպես հավերժանում է Քյուրքչյանի ֆոտոխցիկի շնորհիվ: Նյութի հեղինակ` Melanya Ekhiazaryan 💗 Աղբյուր՝ Գրականության և արվեստի թանգարան /Museum of Literature and Art/
0 notes
nationallibraryofarmenia · 8 months ago
Text
144 տարի առաջ լույս է տեսել Երևանում հրատարակված առաջին թերթը
Tumblr media
Երևանում հրատարակված առաջին թերթը՝ «Պսակ»-ը, լույս է տեսել 144 տարի առաջ՝ 1880թ. մարտի 15-ին։ Թերթն ընդհատումներով տպվել է մինչև 1884թ. ապրիլի 7-ը։ Հրատարակիչ-խմբագիրն էր ճանաչված մտավորական Վասակ Պապաջանյանը։
Թերթն անդրադարձել է քաղաքի կյանքին, պարբերաբար տպագրվել են թղթակցություններ, լուրեր, նամակներ քաղաքային անցքերի մասին, անդրադարձներ քաղաքային Դումայի քննարկումներին ու որոշումներին, տպագրվել են ֆելիետոններ։
«Պսակ»-ը բովանդակությամբ շատ բազմազան էր. քաղաքային Դումա, հասարակական կյանք, ամենատարբեր դեպքեր ու միջադեպեր։ Տպագրվել են նաև գեղարվեստական գործեր։
Թերթն իր տեսակետները հիմնավորել է Միքայել Նալբանդյանի դրու��թներով՝ չհաս��ելով, սակայն, տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման նալբանդյանական ծրագրերի մակարդակին։
«Պսակը» որոշակի ազդեցություն է գործել ժամանակի հասարակական կյանքի և հարաբերությունների ձևավորման վրա։
Համարձակ պահվածքի պատճառով արժանանալով ցարական գրաքննադատության խիստ բացասական վերաբերմունքին՝ 1884թ. «Պսակ»-ը փակվում է։
«Պսակ»-ից հետո Երևանում պարբերականներ լույս չեն տեսել գրեթե մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակի վերջը։
Թերթն էլեկտրոնային տարբերակով
https://shorturl.at/gIUX5
Նկարում «Պսակ»-ի առաջին և վերջին համարներն են։
0 notes
mamul-am · 1 year ago
Photo
Tumblr media
«Իսկ ո՞ւմ եք համարում մտավորական». Թոխատյանը՝ լրագրողներին
https://mamul.am/am/news/268431
0 notes
nationallibraryofarmenia · 2 years ago
Link
0 notes
mamul-am · 2 years ago
Photo
Tumblr media
«Շահամոլ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԴԵՄԱԳՈԳ, որը չի հարգում ու չի ընդունում հայերին». Մհեր Հակոբյան
https://mamul.am/am/news/246817
0 notes
mamul-am · 3 years ago
Photo
Tumblr media
«Ինչքան մտավորական կա, բոլորն ստեղ են․ մնացածին դուք եք համարել մտավորական»․ Արմեն Գրիգորյան Մանրամասները՝ https://mamul.am/am/news/237692
0 notes
janettaarshakyan · 6 years ago
Photo
Tumblr media
ՎԱՆԱՅ ԻՇԽԱՆ(Նիկոլ Պօղոսեան, Միքայէլեան. 1883-1915).✊ Անվեհեր դաշնակցական ազատամարտիկը, անպարտելի հայ յեղափոխականը
«Իշխանն, ուրեմն կը պատկանի Դաշնակցութեան այն սերունդին, որուն վիճակուած էր մեր յեղափոխական ազատագրական գործը դարձնել ժողովուրդի սեփականութիւնը, իսկ մեր կուսակցութիւնը վերածել կուռ շարքերու, գիտակից զանգուածներու եւ լայնածաւալ գործի կազմակերպութեան մը:» Յ. Վանեան «Աշունն եկաւ, թափուաւ խազալ Իշխանն եկաւ` ձեռը մաւիզար Վայ լէ՜, լէ՜, վայ լօ՜, լօ՜ Կ’ուզես խարիր, կու տամ խազար, Մենակ թէ դուն տուշմանին զար: Վայ լէ՜, լէ՜, վայ լօ՜, լօ՜ »: Հայ ժողովրդի դեմ Թուրքիայի գործադրած ցեղասպանության պետականորեն ծրագրման ու կազմակերպման նախանշ��ններից մեկը տրվեց 1915թ.-ի այս օրը՝ Ապրիլի 3-ին, երբ Վանի կուսակալ Ճևտեթ Բեյի սադրանքով դավադրաբար սպանվեց Վանա Իշխանը՝ իր երեք զինակիցներով: Սակայն, Վանից դուրս՝ Պոլսում թե այլուր, իբրև այդպիսին չընկալվեց հայ ազգային-ազատագրական շարժման Գաղափարի Մարտիկի ու հայկական հեղափոխության մարտունակությունը խորհրդանշող հսկայի դեմ կատարված պետական ոճրագործությունը: Վանա Իշխանը Հայկական Հեղափոխության անընկճելիությունը խորհրդանշող՝ անպարտելի՛ մարտիկ էր նաև թուրքական իշխանությունների աչքին։ Օսմանյան Սահմանադրության հռչակումից առաջ թե հետո, 1904-ից սկսած և ամբողջ 11 տարի, Արցախի ծնունդ այս դյուցազնը անվեհեր գործեց Վանում, հատկապես Վասպուրական աշխարհի գավառի ու գյուղերի վրա կենտրոնացնելով իր հեղափոխական ծավալուն գործունեությունը՝ եկող-գնացող թուրք կուսակալների, ոստիկանապետների և նրանց հետ գործակցող քուրդ հրոսակների «աչքի փուշ»-ը դառնալով... Արամ Մանուկյանի իսկ վկայությամբ՝ Իշխանը «զարմանալի ղեկավարելու, թելադրելու, կազմակերպելու շնորհ ուներ։ Նրանից պատկառում էին նաև Վանի մեր ընկերներն ու զինվորները։ Իսկ ժողովուրդը ո՛չ միայն պատկառում էր, այլև՝ սիրում։ Արդեն սկսել էին երգել նրա քաջագործությունները՝ «Իշխանը եկավ, ձեռքին մաուզեր...»: Կա՛րճ ասած` իմ Վան մտած ժամանակ Իշխանը, կարելի է ասել, ամենահեղինակավոր զինվորական հեղափոխականն էր»: Հայ ժողովրդի հեղափոխական ծառացումի, ազգային-ազատագրական պայքարի և համաժողովրդային ինքնապաշտպանության իրավ իշխանը եղավ նա հայության ամեն կարգի թշնամիներին պատուհասող իսկական հոգեառ հրեշտակը: Ծնվել է Արցախի միջնաբերդ Շուշիում 1883թ.-ին՝ Նիկոլ Միքայելյան անունով։ Հաճախել է տեղի Թեմական վարժարանը, ուր պատանի տարիքից դրսևորել է քաջ, անվեհեր և ըմբոստ իր նկարագիրը։ Իր ըմբոստության հետևանքով՝ վտարվել է Շուշիի Թեմականից, բայց ուսումնատենչ և ընդունակ լինելով՝ Իշխանն իր ուսումը շարունակել է Երևանի Թեմական վարժարանում: Աշակերտական տարիներին, Շուշիում, ծանոթացել է Արամ Մանուկյանի հոտ՝ մասնակցելով Արամի կազմած աշակերտական ինքնազարգացման ու հեղափոխական խմբերին: Արամի և Իշխանի միջև ստեղծվեց գաղափարական խոր մտերմություն, որը մինչև վերջ շարունակվեց և պատահական չէր, որ Իշխանը կրնկակոխ հետևեց Արամի՝ իր պես հեղափոխական իր գործունեությանը նախ Ալեքսանդրապոլից սկսելով, ապա՝ Կարս անցնելով և, վերջապես, Վանում հաստատվելով: Հազիվ 20 տարեկան էր Իշխանը, երբ 1903թ.ին միացավ ռուս-թուրքական սահմանը հատող Նևրուզի զինատար խմբին՝ Սասունին զենք և կռվող ուժ հասցնելու առաքելությամբ�� Արշավախումբը իր ճամփի վրա ընդհարումներ ունեցավ, և Իշխանը եղավ այն քչերից, որոնք կարողացան փրկվել։ Այդպես, կրակի իր մկրտությունը ստացավ Իշխանը: 1904թ.ին հայդուկը մուտք գործեց Վասպուրական աշխարհ և շատ արագ ընտելացավ թե՛ Երկրին, թե՛ ժողովրդին։ Մտավորական ու գաղափարական հիմնավոր իր պատրաստությամբ, մարտական ղեկավարի իր ընդունակությամբ, կազմակերպական իր տաղանդով և, մանավանդ, ժողովրդական լայն խավերի հետ հաղորդակցվելու՝ ինքնավստահություն և ապահովություն ներշնչելու իր բնատուր շնորհքով, նա արժանավորապես դարձավ Վանա Իշխանը: Վանա Իշխանի ուղղակի անձնական ձեռակերտը հանդիսացավ Վասպուրականի Հ.Յ.Դ. Լեռնապարի կազմակերպությունը, որն Իշխանի ղեկավարությամբ ոչ միայն կարողացավ դիմադրել Օսմանյան Սահմանադրությունից առաջ թե հետո շրջանի հայությանը սպառնացող վտանգներին, այլև 1915թ.ի Վանի հերոսական ինքնապաշտպանության առանցքը դարձավ: Հետևողական և անդուլ անձնվեր աշխատանքի գնով՝ Իշխանն իրագործեց Լեռնապարի ուժեղ կազմակերպությունը։ Շրջվեց և եղավ բոլոր գյուղերում, ինքնազարգացման խմբեր կազմեց, զինավարժություն սովորեցրեց, «Աշխատանք» թերթը հրատարակեց և խմբագրեց, բայց մանավանդ հղացավ, ծրագրեց ու իրագործեց Տարոն աշխարհին «Ծծման եղանակով» զենք ու կռվող ուժ հասցնելու աշխատանքը: Ինչպես որ Վանի 1915թ.ի հերոսամարտի առաջապահներից և հետագա պատմագիրներից Օննիկ Մխիթարյանն է վկայում ՝ «...Եվ հայ գյուղից ու գյուղացուց Իշխանը չբաժանվեց ամբողջ տասնմեկ տարիներ։ Եվ Իշխանի եղերական մահը նորից նույն գյուղի և գյուղացու համար եղավ։ Հպարտ ու ասպետ, հանդուգն ու վճռական, ճարպիկ ու վարպետ, մարդկային գրեթե բոլոր լավագոյն ընդունակություններով էր օժտված Իշխանը։ Զարմանալի կերպով թելադրել, ղեկավարել, կազմակերպել գիտեր։ Ինքը հավատավոր էր և գիտեր ներշնչումի ու հավատքի մեջ պահել իր շրջապատին, իր զենքի ու գաղափարի ընկերներին, իր աշակերտներին, ամբողջ գյուղացիությանը։ Գիտեր պատկառանք ու անվերապահ հարգանք ազդել ոչ միայն իր գործի, այլև իր անձի շուրջ։ Գիտեր ամենակարևորը՝ կարգապահության մեջ պահել կուսակցական շարքերը։ Կարգապահություն, որը ոչ թե կույր է, այլ գիտակցական»: Հատկապես Օսմանյան Սահմանադրության հռչակումից հետո մեծ եղավ Իշխանի ներդրումը՝ Վասպուրական Աշխարհի հայության ինքնապաշտպանության կռվանները ամրակուռ պահելու, զենքերը վար չդնելու և վատագույն հավանականություններին պատրաստ գտնվելու վարքագծի պահպանման ուղղությամբ։ Այդ պատճառով էլ, իթթիհատականների իշխանության շրջանում ևս, տեսնելով 1908թ.ի Օսմանյան Սահմանադրության հռչակումով շեփորված ազատության և եղբայրության խոստումների նկատմամբ Իշխանի վերապահությունը, Վանի կուսակալն ու թուրք պաշտոնատարները շարունակ որոճացին Իշխանի «չեզոքացման» դավադիր ծրագիրներ: «Պատեհ» առիթը նրանք նախապատրաստեցին... Նախ՝ Շատախում հայ-քրդական բախումներ հրահրեցին. ապա՝ Իշխանից խնդրեցին, որ իր հեղինակությունն ու վարկը գործածելով՝ գնա ու այնտեղ հաշտեցնի կողմերին։ Իշխանը երեք զինակիցներով, Ապրիլի 3-ին, հասավ Հիրճ գյուղը և իջևանեց վաղեմի իր քուրդ ծանոթի՝ Քյարիմ Օղլի Ռաշիդի տանը։ Դավադրությունը մանրամասնորեն սադրված էր. Իշխանն ու իր երեք զինակիցները, տանտիրոջ և ոստիկանապետի հետ հազիվ էր հացի նստել, երբ ներխուժեցին կուսակալ Ճևտեթ Բեյի ուղարկած 12 ձիավոր չեթեները, անմիջապես կրակ բացեցին և տեղնուտեղը սպանեցին հաշտության համար եկած Իշխանին ու ընկերներին: Այլ եղանակով՝ առանց սադրանքի ու դավադրության, կարելի չէր պարտության մատնել Վանա Իշխանի խիզախությամբ և մարտունակությամբ դյուցազնին: Ճիշտ է, անարգ դավադրությունը կտրեց հազիվ 32 տարեկան դաշնակցական հսկայի կյանքի թելը, բայց իր մահով անգամ Վանա Իշխանը միավորեց Վանի հայության բոլոր շերտերին ու հոսանքներին, որպեսզի վերջնականապես գիծ քաշեն թուրքական իշխանությունների վրա և փարեցին սեփական ինքնապաշտպանության զենքին՝ մթության մեջ կազմակերպվող մոտալուտ Հայասպանությանը դիմագրավելու և ձախողության մատնելու համար: Անզուգական Իշխանի հիշատակին նվիրված ոգեկոչման այս հակիրճ էջը արժէ պսակել երկու վկայությամբ:
Առաջինի հեղինակը Վանա Իշխանի պատրաստած հեղափոխականներից և Վանի երիտասարդ գործիչներից Հմայակ Մանուկյանն է. -«Այնքան անակնկալորեն ու այնքան վայրկենական կատարված Իշխանի եղեռնական մահը ստեղծեց պահանջված պահը: Ամենքը՝ հեղափոխականն ու պահպանողականը, ծերն ու երիտասարդը, կուսակցականն ու չեզոքը, կինն ու երեխան, բոլորը, բոլորը, մեկ վայրկյանում, հոգեբանական զսպանակի ուժով զգացին, որ զենքը ձեռքին պաշտպանվելուց զատ՝ չկա ուրիշ միջոց։ Իշխանի մահը եղավ հասարակական բոլոր ուժերը շաղկապող, զօդող օղակը, հանրային բոլոր կարողությունների, այն մի մարտկոց եղավ և մեր դիմադրական ուժի բոլոր ակերը բացեց մեկ կետի վրա։ Իշխանի մահը եղավ երկաթյա այն հարվածը, որը դարբնեց բոլոր կարողությունները և նրանցից ստեղծեց մի հզօր ու ապառաժյա կամք` Ցեղի գոյությունը պահելու և հաղթանակելու անհողդողդ մի որոշումով»:
Երկրորդ վկայությունը պատկանում է հռչակավոր հրապարակագիր Մանուկ Ասլանյանին, որը 1921թ.ի ապրիլի 21-ի համարով Պոլսոյ «Ճակատամարտ»ի Վանա Իշխանի գործն ու արժեքը խտացնում է նրա թե՛ մարտական, թե՛ մտավորական գործչի եզակի համադրումի ու ամբողջական կերպարի մեջ.
-«Մեկը այն լուսագեղ աստղերից, որ այնքան շքեղորեն զարդարում է Վանի փառավոր հեղափոխության երկնակամարը: «...Վայրենաբարո քուրդերի ոճրագործ բնազդները զսպողը ռազմիկ Իշխանի հռչակված համբավն էր: «Կար նաև մտավորական Իշխանը, որ սրի հետ միասին ձեռքի մեջ պտտում էր նաև լուսավորության ջահը:
«Աղթամարի հարուստ Վանքը մաքրելուց հետո մակաբույծ տարրերից, այնտեղ հա��տատեց նախակրթարան-ուսուցչանոց, որը Վասպուրականի ամբողջ շրջանի մտավորական վառարանը եղավ։ Այնտեղից դուրս եկան այն երիտասարդ ուսուցիչները, որոնք գյուղերի մեջ ցրված, մեկ կողմից հայ մանուկին սովորեցնում էին գրել և կարդալ, մյուս կողմից էլ հայ գյուղացու մեջ դնում զենքի և կռվի պաշտամունքը:
«Կրթությունը պարտավորիչ էր, ամեն գյուղ առանց այլևայլի ունենալու էր իր սեփական դպրոցը՝ վայ եկած էր այն գյուղին, որը կթերանար այս պարտականության մեջ։ Իշխանը կար. ամբողջ քրդությանը ծունկի բերող նրա հռչակված սարսափը անխնա էր նաև հայի համար, երբ նա խոսք չէր հասկանում և փորձում էր խոչընդոտ հանդիսանալ ազատագրական շարժմանը:
«Իր գրիչը եղավ հատու ինչպես իր սուրը, խոսքը՝ տիրական և հեղինակավոր, ինչպես իր զինվորական համբավը»:
Իշխանի մահը միավորել էր Վանի ամբողջ հայությանը. նրանք ոտքի կանգնեցին: Վանի ժողովուրդը գիտակցեց, որ զենքը ձեռքին պաշտպանվելուց բացի, ուրիշ միջոց չկա: Մեկամսյա գոյամարտը պսակվեց հայերի հաղթանակով: Այդ հաղթանակը արդյունք էր տարիներով կատարված քրտնաջան հեղափոխական աշխատանքի, որի մեջ իր ներդրումն ուներ նաև Իշխանը:
Հայ կամավորների գործուն աջակցությամբ հաջողվել է գտնել Իշխանի և նրա ընկերների խոշտանգված դիակները: Մայիսի 19-ին Վանի պանթեոն տեղափոխված հերոսների դիակները հուղարկավորվեցին: Հուղարկավորությանը մասնակցում էր Վանի ողջ հայությունը: Այստեղ էին նաև նահանգապետ Արամ Մանուկյանը, հրամանատար Վարդանը, խմբապետ Համազասպը, Կոստի Համբարձումյանը, Սարգիս Արարատյանը: Հնչում էին եկեղեցական շարականներ, մարտական երաժշտություն՝ Վանի հերոսամարտի նվագախմբի կատարմամբ, իսկ զինվորները կատարում էին Իշխանի երգը.
«Դուն էլ վեր կացար դէմ արևածագին,
Գօտիդ կապեցիր քո մէջքը հպարտ,
Աչքդ դարձուցիր շողուն աստղերին,
Ասիր՝ կը հասնեմ, դեռ լոյս չի բացուած…»:
http://83.169.36.75:8001/stream?1519505026365.mp3
0 notes
janettaarshakyan · 6 years ago
Photo
Tumblr media
Սրբուհի Տյուսաբ. «Պարզապես Հայուհի մ’եմ» «Սրբուհի Տիւսաբ մեր աչքին կը ներկայանայ իբր այն ազնիւ կինը, որ նախընտրեց խօսիլը լռելէն, արտայայտուիլը խեղճութեամբ ստրկանալէն : Ան երբեք չսէրեց իր բառերուն հետ խաղալ. Տիւսաբ լաւ գիտէր, թէ յաճախ կինը ստրուկ է եւ «իւր բաժինն է լռութիւնը» («Մայտա»)։ Ու գիտէր նաեւ, թէ «բնութիւնը գեղեցիկ եւ ընտիր հանգամանքով մը օմտած է կինր, բայց բռնութիւնն եւ օրէնքը այս հանգամանքը խանգարեցին» («Մայտա»): Այս մեկնակէտէն ճամբայ ելած, Տիւսաբի գրականութիւնը աստիճանաբար համակարգեց իրեն յատուկ ենթակայական մտաշխարհը։ Այսպէս, արդէն իսկ 1883ին, պոլսահայ կին մը կը խօսէր ինքնաճանաչումի եւ ազատագրման իր փորձառութիւնը»: ՇՈՒՇԻԿ ՏԱՍՆԱՊԵՏԵԱՆ Հայ գրականության առաջին կին վիպասան և հայ իրականության մեջ կանանց իրավունքների առաջին գաղափարախոսներից մեկը` Սրբուհի Տյուսաբը, ծնվել է Կ.Պոլսում, Վահանյան գերդաստանում: Մեկ տարեկան հասակում կորցրել է հորը, և նրա մայրը` Նազլը Վահանը, ստիպված է եղել կրկնակի հոգատարությամբ շրջապատել դստերը, որպեսզի նա չճաշակի որբու��յան դառնությունը: Սրբուհին ուսանել է ֆրանսիական դպրոցում: Հետագա դաստիարակությունը ստանձնել է եղբայրը` Հովհաննեսը` սովորեցնելով ֆրանսերեն, պատմություն և բնական գիտություններ: Նրա կյանքում բեկումնային է եղել ծանոթությունը բանաստեղծ և հասարակական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ: Սրբուհին, որ ժամանակակիցների վկայությամբ մինչ այդ քամահրանքով էր վերաբերվում հայերենին, սկսում է հայերենի մասնավոր դասեր առնել բանաստեղծի մոտ և գրաբար բանաստեղծություններ գրել: Ուսուցիչն աշակերտուհու մեջ սերմանում է հայրենասիրություն, ազգային հպարտության զգացում, սեր ու հետաքրքրություն իր ժողովրդի անցյալի ու մշակույթի նկատմամբ: Բանաստեղծի և աշակերտուհու միջև հոգեկան ամուր կապ է ստեղծվում, որ վերաճում է զգացմունքի: Շատ ուսումնասիրողներ են անդրադարձել բանաստեղծի անպատասխան սիրուն իր աշակերտուհու հանդեպ, դա ակնհայտ երևում է նրա որոշ բանաստեղծություններից, սակայն Ա. Շարուրյանի համոզմամբ, որոշ հիմքեր կան կարծելու, որ Սրբուհին նույնպես խոր և քնքուշ զգացմունքներ է ունեցել իր հիվանդ ուսուցչի հանդեպ, թեև մեծ տառապանքով անթեղել է այն, իսկ նրա վաղաժամ մահվան կսկիծն արտահայտել հայտնի «Ի հիշատակ պ. Մ. Պեշիկթաշլյանի» ողբերգով: 1864 թ., երբ Նազլը Վահանը հիմնում է Աղքատախնամ տիկնանց ընկերությունը և դառնում նրա ատենապետուհին, Սրբուհին` որպես օգնական ատենադպիր, աջակցում է մորը, մասնակցում տարբեր միջոցառումների կազմակերպմանը, դրանցից մեկի ժամանակ հանդես գալիս կրակոտ ճառով: Այդ տարիներին է, որ նա նկատվում է իբրև համարձակ ու սկզբունքային մտավորական: 1865 թ., երբ Զմյուռնիայի «Ծաղիկ» հանդեսի խմբագիր Գրիգոր Չիլինկիրյանը մի հոդվածի պատճառով հալածանքների է ենթարկվում և բանտարկվում, Մատթեոս Մամուրյանի ուշադրությունը ակումբում գրավում է մի «գեղանի և աշխույժ օրիորդ»` Ս. Վահանյանը, որ զայրույթով դատապարտում էր Չիլինկիրյանի հակառակորդներին: «Գեղադեմ օրիորդին այս պարզ ու իմաստալից խորհրդածությունները լսելով` գետնե գետին անցա, մերթ կզմայլեի անոր անկեղծության և Իզմիրի կանայքը պաշտպանելու և երիտասարդությունը դատապարտելու երկսայրի լեզվին վրա, մերթ կսրտմտեի, որ նորաբույս կույս մը մեզնե ավելի ազատամիտ` մեզի կանացի բնության վրա դաս տալու կհանդգնի…»,- գրում է նա: 1869 կամ 1870 թ. Սրբուհին ամուսնանում է իր երաժշտության ուսուցիչ, ֆրանսիացի դաշնակահար Պոլ Տյուսաբի հետ, որը վարում էր արքունական երաժշտախմբի ղեկավարի պաշտոնը: Նա ոչ միայն չի խանգարել կնոջը զբաղվելու հասարակական գործերով, այլև ամեն կերպ օգնել է: 1870-ական թթ. Սրբուհի Տյուսաբը զբաղվում է իր զավակների` Դորիի և Էդգարի դաստիարակությամբ: Այդ տարիներին նրանց տան սալոնում հավաքվում էին ժամանակի նշանավոր մտավորականները և զրուցում գրական ու հասարակական տարբեր հարցերի շուրջ: Տյուսաբը հասարակական ասպարեզ իջավ 1880-ական թվականներին: 1880 թ. մայիսից արդեն նա Դպրոցասեր հայուհյաց ընկերության գործուն անդամներից էր` Ընդհանուր ժողովի ատենապետ, և ձեռնամուխ էր եղել ընկերության համար անհրաժեշտ միջոցների հայթայթմանը: Նա հրատարակեց «Աշխարհաբար հայ լեզուն» աշխատությունը, որի վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրեց ընկերությանը: Բացի դրանից, նա հանգանակություններ, ներկայացումներ, ցուցահանդեսներ էր կազմակերպում: Նրան հաջողվում է ընկերությունը դուրս բերել ճգնաժամից և զարգացման հունի մեջ դնել: Նրան իրավամբ համարում էին «Դպրոցասիրաց հոգին», իսկ նրա` իբրև ընկերության ատենապետուհու հրաժարականը` հավասար ընկերության լուծարման: Այս նույն շրջանում նույնքան բեղուն էր նրա ստեղծագործական գործունեությունը, հենց այդ տարիներին նա սկսեց հանդես գալ հրապարակախոսական հոդվածներով` արծարծելով կանանց զարգացման ու աշխատանքի խնդիրները, գրեց իր վեպերը: Թուրքական կառավարության պայմաններում ազատախոհությունն առհասարակ և կանանց ազատագրման խնդիրները մասնավորապես հող չունեին, բացի դրանից, շատ ավելի մեծ էր պահպանողականների դիմադրությունը: Ուստի կնոջ բերանով կնոջ ազատության հարցեր բարձրացնելն այստեղ շատ մեծ համարձակություն էր պահանջում: «Քանի մը խոսք կանանց անգործության մասին», «Կանանց աշխատության սկզբունքը» հոդվածներով, Մ. Մամուրյանի խոսքերով, նա «դառն ճշմարտություն ասելու բարոյական արիություն ունեցավ` մատը դնելով ազգային ծանր վերքի վրա»: Նա կոչ էր անում հայ կանանց փշրել նախապաշարումները, անցնել աշխատանքի և այդպիսով, նախ, փրկել իրենց ընտանիքները աղքատությունից ու կործանումից, և երկրորդ` ապրել արժանապատիվ, անկախ, սեփական բարոյական ու մտավոր կարողությունները լիուլի գործի դնելով: Կնոջ դատի պաշտպանությունը դարձավ Տյուսաբի գրական ստեղծագործության առանցքը, իր գաղափարները նա հետագայում մարմնավորեց «Մայտա», «Սիրանույշ» «Արաքսիա կամ Վարժուհին» վեպերում, որոնցով, իբրև առաջին վիպասանուհի, առանձնահատուկ տեղ գրավեց հայ գրականության պատմության մեջ: 1887թ. հետո Տյուսաբը քրոնիկական գլխացավերի պատճառով թողնում է գրական գործունեությունը, սակայն վերստին հանգանակություններ է կատարում Դպրոցասեր տիկնանց ընկերության օգտին, նաև` Երզնկայի դպրոցի, օժանդակում է Գալֆայան որբանոցին, այցելում դպրոցներ: Նրա շնորհիվ ձեռք է բերվում Հովհ. Այվազովսկու նկարներից մեկը և դրվում Միացյալ ընկերության վիճակահանության: Նաև հովանավորում է Ասիական ընկերության լսարանները` կազմակերպելով գրական-երաժշտական հանդեսներ, ղեկավարում Պետրոս Ադամյանի բեմական գործունեության 25-ամյա հոբելյանի տոնակատարության մասնախումբը: 1889 թ. նոյեմբերին Տյուսաբը դստեր հետ մեկնում է Փարիզ` բուժվելու: Ճանապարհին կանգ է առնում Ֆիլիպե (Պլովդիվ) քաղաքում, որտեղ նևրոպաթոլոգ Ժան Մարտեն Շարկոն նրա մոտ հայտնաբերում է նյարդային սուր բորբոքումներ և իր նշանակած բուժումով էապես թեթևացնում նրա վիճակը: Տյուսաբը մոտ երկու տարի մնում է Փարիզում, որտեղ Շառլ Գունոն և Ամպրուազ Թոման փայլուն ապագա են գուշակում նրա դստերը երաժշտական ոլորտում: 1891 թ.` Պոլիս վերադառնալուց մի քանի ամիս անց, թոքախտից մահանում է նրա դուստը` 18-ամյա Դորին: Տյուսաբն այդպես էլ չհաղթահարեց այդ վիշտը: Հայ գրականության առաջին կին վիպասանն ու կրակոտ հրապարակախոսը, որ իր վեպերով, հոդվածներով ու ելույթներով խռովում էր Կ.Պոլսի մտավոր կյանքը` արձագանքները հասցնելով մինչև Թիֆլիս ու գաղութներ, իսպառ մեկուսացավ աշխարհիկ կյանքից: Սիպիլը, որ երբեք չէր դադարում Տյուսաբով հիանալուց և այդ ողբալի տարիներին այցելել է նրան, իր «Կիսադեմքերը քողին ետևեն» էսսեների շարքում թերևս լավագույնս է գնահատել Տյուսաբի դերն ու նշանակությունը հայ գրականության մեջ և հասարակական կյանքում. «Գրողներուն երիցագույնը, խոսողներուն գերագույնը և զգացողներուն ծայրահեղությունն է իր սեռին համար… Ինքը հանդուգն «ֆեմինիսդ» մը երկերուն մեջ, անկեղծ արհամարհող մը կեղծավոր պատշաճությանց, քաջություն ունեցած է ըսելու ճշմարտություններ, որոնց առջևեն զարհուրած ետ-ետ պիտի փախչեր մեր պչրասեր կիներուն ծփծփուն առաքինությունը…»: Այդ տարիներին նրան այցելել են նաև նրա երկերով ոգևորված Զապել Եսայանն ու Արշակուհի Ճեզվեճյանը (հետագայում` Թեոդիկ): Եվ այդ հանդիպումը սևազգեստ տիկնոջ հետ բավական ուսանելի է եղել դեռատի աղջիկների համար: «Տիկին Տյուսաբ լսելով, որ գրական ասպարեզին թեկնածու մըն եմ, ինձ նախազգուշացուց, ըսելով, որ այդ ասպարեզը կնոջ համար ավելի շատ տատասկներ ուներ, քան դափնիներ,- գրում է Զապել Եսայանը իր «Սիլիհտարի պարտեզները» հուշագրությունում:- Հաղթահարելու համար այդ բոլորը, պետք էր միջակութենեն վեր ըլլալ: «Էրիկ մարդ գրագետը ազատ է միջակ ըլլալ, բայց ոչ կին գրագետը»»: Տյուսաբի ժամանակակիցները, ի նշան երախտագիտության, նրան պսակում էին «ազգասեր» մակդիրով: Ինքն ավելի համեստ տեղ էր տալիս իրեն. «Պարզապես Հայուհի մ’եմ, որ հօգուտ ազգին կաշխատիմ դույզն-ինչ, ինչպես կաշխատին մյուս հայուհիները…»: Այս խիստ ինքնագնահատականն, անշուշտ, ընդվզումի և հիացմունքի խառը զգացումներ է առաջացնում, և եթե նրա անկեղծությունը ստիպում է հարգել իր կարծիքը, ապա նաև պարտավորեցնում է ասել, որ նրա շնորհիվ մեծապես բարձրացավ հայուհու հարգն ու վարկը: Սրբուհի Տյուսաբը մահացավ 60 տարեկան հասակում, քաղցկեղից: Ա. Հարությունյանի «Երև��լի տիկնանց դարը» գրքից
0 notes