#Սիս Մասիս
Explore tagged Tumblr posts
hayarthun · 2 months ago
Text
Tumblr media
Մեկը ով ուրանում է Մասիսին, Արցախին Մեծ Հայքին չի կարող հայ լինել։
0 notes
araratahayacq · 5 years ago
Text
Где-то там, далеко в Армении.
Где-то там, далеко в Армении, Я нашёл, что не мог найти. Там, в горах колыбели времени, Повстречал я Отца в пути
И спросил о несчастной Родине. Он сказал мне в ответ: "Мой Сын, Слышишь, ветер печальной мелодией С Араратских взлетел вершин.
Он и есть твоей истины Родина, Не забудь её мудрости слов, Не забудь и печальной мелодии Звона ига тяжёлых оков,
Что сковали величье Армении В нашем трудном и древнем пути Там, в горах колыбели времени, Куда сердце взывает прийти..."
Сергей Булычев
Tumblr media
0 notes
janettaarshakyan · 4 years ago
Text
Tumblr media
ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ-Պ. ՍԵՎԱԿ
ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ-Հատված Այս լեռնակղզում լեռնաքարե՞րն են շատ, թե՞ կերպաձևված շիրմաքարերը:
Եվ ծառե՞րն են շատ այս լեռնակղզում, թե՞ վեր ծառացած սուրբ խաչքարերը: Եվ ավելի շատ անտա՞ռ է հատվել, թե՞ անսուրբ ձեռքով խաչքար է ջարդվել դարեր ալեծեծ այս լեռնակղզում...
Սակայն ես այսօր և ամենայն օր մշտական վշտով նրա՛նց եմ ողբում, ովքեր չունեցան շիրմաքար-շիրիմ, ինչպես՝ չունեցան պատանք-պատարագ...
-Ողբամ մեռելո՛ց, անթա՛ղ մեռելոց:
Մե՛կ չէին նրանք և ո՛չ էլ երկու: Նրանք՝ բյո՜ւրք-բյուրո՛ց, նրանք՝ ա՛զգք-ազի՜նք, և չվախճանվեց նրանցից ոչ ոք իր անկողնու մեջ մահով բնական, ո՛չ մանուկ, ո՛չ ծեր, ո՛չ կին, և ո՛չ այր... Չմեռա՜ն նրանք, այլ սպանվեցի՛ն՝ լեգեոն առ լեգեոն, փաղանգ առ փաղանգ: Չմեռա՜ն նրանք, այլ սպանվեցի՜ն՝ ո՛չ գոտեմարտում, ո՛չ խրամատում, այլ իրենց տանը, այգում և արտում, իրենց սրտի պես լեցուն ցորենի հորերում իրենց, իրենց հոգու չափ խոր-խորհրդալի ձորերում իրենց,- մահապարտվեցին հազա՜ր ձևերով, ամենքն՝ անխնա, ամենքն՝ անխտիր...
-Ողբամ մեռելո՛ց, բյո՜ւրք-բյուրո՜ց ողբամ:
Ես ի՜նչ իմանամ, և այդ ո՞վ կասի, թե ո՞վ էր արդյոք այն առաջինը, ում սպանեցին, ա՛յն առաջինը, որ ընդամենը դեռ միավոր էր: Բայց միավորի կողքին շարվեցին նոր-նոր զերոներ, և զերոների թիվն անցավ հնգից ու հասավ վեցի՝ կես միլիոն ու մեկ, մեկ միլիոն ու կես, և ամենքն՝ անպարտ, և ամենքն՝ անմեղ...
-Ողբամ մեռելո՛ց, միլիո՜ն մեռելոց: >>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>> 2 000 000 մարդ ի խաչ բարձրացավ, 2 000 000 խաչ չտնկվեց հողում, 2 000 000 խաչ տապանաքարին չփորագրվեց, քանզի... հասարակ տապան-դագաղը կարծես թե դարձավ աստծու պես մի բան. մա՜րդ չարժանացավ նրան տեսնելու եզակի բախտին...
Ինքը երկիրն էր մի անկափարիչ դագաղ վիթխարի, մինչ նրա բոլոր բնակիչները՝ անդագաղ դիեր... ......................................................... Եվ դո՛ւ չես ասում, ոչ էլ դո՛ւք, այլ ե՜ս, ես՝ Սիս-Մասիսըս, այդ ես եմ ասում անդո՛ւլ-անդադա՛ր-անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով: Գողթան երգերի չափով ահազդու, բամբ բամբիռների հնչումով խրոխտ Սիսն ու Մասիսն են ղողանջում անվե՛րջ-անդադա՛ր-անդո՜ւլ... ով ականջ ունի, հավատո բլթակ՝ նա լսում է միշտ, լսում է նրանց հանգերգն ահազդու, որ թարգմանվում է նույնպես զույգ բառով.
Երկնքից առկախ մի լեռնակղզ��՝ Հայաստան Աշխարհ:
Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում՝ երկու զանգ հսկա և անձեռագործ: Եվ այնքա՛ն հսկա, այնքա՜ն վիթխարի, որ չէին կարող որևէ կեռից ոչ մի կերպ կախվել, ուստի, պարզապես կործված են հողին:
Անունն՝ Արարատ կամ Սիս ու Մասիս:
Նրանց ռումբաձև զույգ լեզվակները խրված են հողում և, խարսխի պես, հասնում են մինչ հրահեղուկի մթին հատակը:
0 notes
dpfagency · 5 years ago
Photo
Tumblr media
New version : YARXUSHTA In the snow15 May 2020 ARAKADZ Արագած #Արագած #սիս #… New version : ☀️🇦🇲 YARXUSHTA🇦🇲 In the snow15 May 2020 ARAKADZ Արագած 🇦🇲 #Արագած #սիս #մասիս #yarxushta #yarxushda #hajan#Ararad #ararat #top #love #топ #էլմիմնատանը #razmigminassian #foryou #tiktok #Lebanon #yerevan #armenia #marseille #armenie #պաձիլայցա #Москва #single #videooftheday #Dailyvideo #moscow #quarantinediaytoday Source
0 notes
janettaarshakyan · 4 years ago
Text
Tumblr media
ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ, ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵՐ, ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ... Պարոյր Սեւակ -ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ (հատուածներ) Երկնքից առկախ մի լեռնակղզի՝ Հայաստան աշխարհ: Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում՝ երկու զանգ հսկայ եւ անձեռագործ: Եվ այնքա՜ն հսկայ, այնքա՜ն վիթխարի, որ չէին կարող որեւէ կեռից ոչ մի կերպ կախուել, ուստի պարզապէս կործուած են հողին: Անունն՝ ԱՐԱՐԱՏ կամ ՍԻՍ ու ՄԱՍԻՍ: Եւ ե´ս չեմ, ոչ էլ դուք եք ղօղանջում. Սիսն ու Մասիսն են ղօղանջում անվե´րջ-անդադա´ր-անդո´ւլ: Գողթան երգերի չափ ու կշռոյթով, բամբ բամբիռների նուագակցութեամբ, շարականների ելեւէջումով պատարագատու՝ Սիսն ու Մասիսն են ղօղանջում անվե´րջ-անդադա´ր-անդո´ւլ. ով ունի ականջ, բլթակ հաւատոյ՝ նա լսում է միշտ, լսում է նրանց զանգը երկնաչու, որ թարգմանւում է լոկ երկու բառով՝ ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ… Մեր… հայրենի՜քը մեզնից դատարկուեց: Բայց… ո՛չ մի վայրկեան, ո՛չ մի ակնթարթ, Մենք չե՜նք դատարկուել մեր հայրենիքից: Մե՜նք սպանուեցինք մեր հայրենիքում, Բայց հայրենիքը մեր մէջ չսպանուե՜ց, Ո՜չ, նա ապրում է կրկնակի՜ կեանքով: Իսկ ով չսպանուեց, փրկուեց պատահմամբ, Նա աքսորուած է իր հայրենիքի՜ց… Բայց սպառվում է մինչև իսկ սրբի համբերությունը, ինչպես հոտում է մինչևիսկ ջուրը՝ արգելակումով: Մենք հաջորդներն ենք Սուրբ Նահատակաց, սակայն բնավ էլ սուրբ չենք ինքներըս, մա՜րդ ենք հասարակ և... հավատում ենք, որ պիտի դառնա մեր յուրաքանչյուր խլյակը՝ այլակ միատեղումի, և յուրաքանչյուր փշուրը՝ պաշար մոտալուտ վաղվա, մնացորդն՝ աճորդ, մասունքը՝ մսուրք, սփյուռքը՝ ապառք, նշխարը՝ աշխարհ... Եվ այս ասում եք ո՛չ դուք, ո՛չ նրանք, այլ ե՜ս եմ ասում, ես՝ Սիս-Մասիսըս, անդո՛ւլ-անդադա՛ր-անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով: Գողթան երգերի չափով այլազան, բամբ բամբիռների հնչումով պես-պես, ամենատարբեր ելևէջումով շարականների Սիսն ու Մասիսն են զրնգում անվե՛րջ-անդադա՜ր-անդո՜ւլ. ով ականջ ունի, բլթակ հավատո՝ նա պիտի՛ զգա իմ եռաղողանջ զանգի ասմունքը, իմ եռաբանյա ասքի ղողանջը, իմ եռամատնյա խաչակնքումի շնչող ստվերը. ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ… ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵՐ… ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ… ԿՈՉԵՄ ՎԵՐԱՊՐԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԻՄ, ՔԵԶ… Պարոյր Սեւակ
0 notes
janettaarshakyan · 4 years ago
Text
Tumblr media Tumblr media
Հովհաննես Շիրազ -«ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ»-
« Հայոց Դանթեականը» ___Հայ Մեծ բանաստեղծ Շիրազը ավելի քան չորս տասնամյակ ստեղծել և վերամշակել է իր կյանքի ամենից թանկ ժառանգությունը՝ « Հայոց Դանթեականը»։ Շիրազի աստվածատուր քանքարի համապարփակ դրսևորման առումով այս գիրքը նրա՝ ազգային մեծ բանաստեղծ լինելու հավաստում է, նրա հավատամքի ամփոփագիրը։ (հատված) ՆԱԽԵՐԳԱՆՔ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ Հայաստանի ամեն մի լեռ Մի քարացած հայ է անմեռ: Ամեն մի լեռ` մի ճգնավոր, Մի իշխան �� մի թագավոր Առնոս լեռը` հովիվ է քաջ` Բլուրների հոտն իր առաջ: Անդոկ լեռը` հայ մարգարե` Սիրտը` կրակ, դեմքը քարե: Աչքն աղոթող` ծովն է Վանա` Նարեկացին սարն է Սասնա: Վարագա լեռն` արծվի պես Քարացել է` Հայրիկն է տես: Աշնակ սարն էլ, աշնակցիներ, Ձեզ Մուշ կանչող Իշխանն է ձեր: Վիհ - Շարան է Արագածը, Որ տենչում է Կարսա հացը: Արարատը Հայկն է վիմված` Երևանվող հույսի դիմաց, Վար կնայե` մեկ Երևան, Հազար ու մեկ` դեպ Մուշ ու Վան: Ազնանց Փոքր Մհերն էլ Սիս` Ժայռի մեջ է, վայ աչքերիս: Տավրոս լեռը` զիմ Կիլիկիան` Ինքն էլ հայոց վերջին արքան: Ազգ իմ Գրգուռ, Նեմրութն էլ քո, Ծովասարն էլ` ամպի ներքո` Վարշամակված հայոց վշտով, Հոնքը կիտել վեհ ու վրդով` Ատրուշանի կրակն ընկած` Շնչում, ինչպես Թոնդրակն հանգած, Խուլ ծխում են` ելք են փնտրում, Մթնաքողը պահ մի պատռում, Այրվում, նայում Արարատին` Հուր են ուզում ժայթքել չորս դին Անդ շղթայված լեռներս վեհ, Իմ աշխարհը, որ երբևէ Գահ չի դառնա ժանտ ոսոխին` Աստված կիջնի դեռ մեր հողին, Միշտ չենք մնա Ասպատակված,- Մի պարծենա, Անզգամված... Հայոց լեզուն` թուրն է հայոց, Թուր կեծակին` ընդդեմ վայոց Հայաստանի ամեն մի լեռ` Վաղն հրաբուխ է մի անմեռ... Ով անմեղաց մեջ անթեղված հայոց անբույժ վերք ու վիշտ, Ո՞վ չի երազել մոռանալ ձեզ միշտ,- Բայց ոչ այս անգամ դուրս եմ կանչում ձեզ Բոլոր խորշերից քուն ու մոռացման, Թեկուզ ինձ խոցեք չար երազի պես,- Բայց, ելեք` ձեզ եմ կանչում այս անգամ: Սպին իր վերքը մտքից չի հանի, Ձեզ չի մոռանա իմ ազգը, սակայն` Թեկուզ մի սիրտ էլ մոռացած լինի` Զարթեք, դառն հուշեր, պետք եք այս անգամ... Ով դուք` վկաներ հավերժավրեժ հայոց եղեռնի, Զարթեք, որ պատժանքն ա��ս անզույգ մեղքի կոկորդից բռնի, Հատուցման արծիվն իր ժեռ վանդակից ի լույս սլանա, Որպես աշխարհում իր միակ թառին` Մասիս բարձրանա, Ելնեն ժեռ բանտից իմ Մհերն ու ձին, Որ գեթ աղ բերեն իմ հույսի հացին: Եվ թող այս գիրքս դասագիրք դառնա Մանուկ մարդկության սեղանի վրա: 1 Աշխարհը շատ վշտեր ունի, բայց ում հետ համեմատեմ իմ փոքրիկ ազգի մեծ վշտերը, որ սիրտս հովանա: Թե չչորանային մնացած հայ մայրերի ու որբ մանկանց արցունքները` այժմ ջրասույզ կանեին հայոց վշտի դեմ մշտալուռ ողջ հողագունդը: Եվ ի՞նչ մեծ ազգ կարող է իր մեծ վշտերով չափվել այս փոքրիկի մեծ վշտերի հետ, ինչ դժոխք կարող է չափվել կամ համեմատ��ել հայ կոտորածների արնածովի հետ, ո՞ւր ես, ով մռայլ Դանթե, դու, որ Վիրգիլիոսի հետ այցելեցիր դժոխքի կրակե և կպրե մշուշները, դու, որ տեսար աստվածային պատժով պատժվածների հավիտենական տանջանքները և սոսկացիր, ինչ կասես, թե իմը տեսնես, իմ ազգինը, հայտնվիր, հայր իմ, անիրականից իրականը տանեմ քեզ, ով այժմ դրախտի մենակյացդ, բեր գեթ աչքերդ իմ հայոց վշտի կշեռքը դարձնեմ: Թող անցյալ վերքը դասագիրք դառնա Մանուկ ներկայի սեղանի վրա: 2 “ Ով աստվածային դժոխքի Դանթե, Թե թափառում ես դու դեռ դժոխքում, Թե հիանում ես դեռ մահով, կամ թե Քավարանն ի վեր` մեղքից ես նողկում, Կամ թե լուսնեթև քո Բիատրիչեն Դեպի դրախտ է քեզ առաջնորդում, Եվ կամ նրա հետ ճախրում ես արդեն Քո անմահության կապույտ դրախտում,- Ուր էլ որ լինես, հորս հոգու պես, Ուր էլ որ այժմ ճախրես դու անհոգ` Իջիր մի վայրկյան, պաղատում եմ քեզ, Իջիր քեզ տանեմ այնպիսի դժոխք, Որ դու մոռանաս դժոխքը երգիդ, Որ Աստծո ճակտին անեծք խարանես Եվ մահից խնդրես բալասան` վերքիդ: Բայց ներիր, վարպետ, ներիր պատանուս, Քանզի ես պիտի քեզ առաջնորդեմ, Քանզի այս միակ` իրավ դժոխքի Դժնաքայլ ուղին, ավաղ, ես գիտեմ, Քանզի երբևէ չպիտի անցնենք Խորերկրյա ցնորք գետն Ախերոնի, Չպիտի ոչ մի Քարոնի հայցենք, Որ մեզ դժոխքիդ սև ափերն հանի: Ավաղ, նա ժայթքել ու ծխում է դեռ Երկրի երեսին` նման բաց վերքի,- Այնտեղ, ուր անգղ – յաթաղանը կեռ Հեղեց իմ երկրում դժոխքն իր մեղքի: Իջիր, թե ունես դու լացող աչքեր` Կիսելու վիշտը մի կիսված ազգի...”: - Պաղատում էի այսպես գիշերով, Մասիսի առջև` կարոտով նրա, Երբ որ լուսաթև մի ամպ` հուշերով` Անշշուկ իջավ իմ լեռան վրա, Եվ ինքը դանդաղ հալվեց վերստին` Իմ դեմ թողնելով Դանթեին անձայն, Նա դափնեպսակ ուներ ճակատին, Եվ աչքերի մեջ` ժպիտ հարցական, Խոսքի հետքն անգամ չկար շրթունքին, Բայց ես կարդացի
հայացքն հայրական` Երբ գրկեց գլուխս ու ապշեց լռին` Ճերմակ տեսնելով մանուկ մազերիս... - Օ, գնանք, հայր իմ, բանամ քո առջև Ճերմակ մազերիս գաղտնիքները սև... 3 Ազգերի ծովում` իմ Հայաստանը մի լեռնակղզի` Ադամանդակուռ իր Արարատով` գահը Կովկասի: Յոթը ազգերի դարերով չռված աչքերը վրան` Ինչպես Մհերին` ժայռի մեջ առան` սեղմեցին նրան, Բայց ամենամեծ սեղմողը դարեր Սելջուկի զարմն է, որ սեղմում է դեռ... Ինչպես քաջ հովվին իր հոտից խլես` Անտերունչ թողնես ողջ հոտը նրա, Խեղդես գամփռներն, հույսը խարխլես, Բաց թողնես գայլիդ գառների վրա, Այդպես բորենին արծվին վանդակեց, Զատեց հայ ազգից ուժը պարմանի, Զենքի հասակի հայ ուժն հավաքեց` Լուծեց զորքի մեջ իր յաթաղանի, Չթողեց հայոց ոչ մի զենքի հույս. “ Ոչ մի հայ կտրիճ թուրք բանակից դուրս, Ես հայությանն էլ հայր եմ` հովանի, Մահմեդի քույրն է Մարիամը ձեր կույս, Հայի քիթն անգամ էլ չի արյունի, Գահընկեց արինք մենք վայ Համիդին, Որ էլ վայ չգա հայ Արարատին... Վկա` հուռիաթը. էլ ի՞նչ հայոց զորք... Անցուկ - -մոռացուկ է Համիդն անողոք, Մի երկրում երկու բանակ չի լինի, Մեկը մյուսի աչքը կհանի... Տեսաք ի՞նչ արին մեզ Զեյթունն ու Վան, Հայ մի հայդուկն էլ ահն է մեր վաղվան, Անդրանիկն հապա, Սմբատը` բազեն, Բազե են հայոց կանայք էլ անզեն, Մի շեղբն էլ մահ է, էլ ուր մնաց թուր, Թուր է ֆիդային, երբ ունի շամփուր... Հայոց ոչ մի թուր կամ շամփուր տանը”,- Հրաման հանեց այս նոր սուլթանը”: Գիտեր, որ քիչ ենք, բայց հայ ենք, գիտեր, Ու զատեց, ինչպես ցուլերին` հոտից, Ցրեց հայ զորքը` մեզ թողեց անտեր, Ողջ հոտը կտրեց հույսի արոտից... Եվ ինչպես Արաքսն` իր Կասպից ծովում` Կորավ հայ զորքը օսման զորքի մեջ, Ինչպես ծովասույզ արվող նավը խեղճ, Անզեն մնացին հայոց յոթն հեռվում Մանուկ ամբոխներն իմ Հայաստանի, Անպաշտպան ինչպես կղզյակը ծովում, Անպարիսպ որպես քանդված մի Անի,- Այսպես սկսվեց հայ միջնաբերդում Աշխարհում անզույգ եղեռն հայասուգ` Մուշում, Բաղեշում. Տիգրանակերտում, Վանում, Տարոնում, Վասպուրականում, Գառներ մնացին առյուծի բերնում, Երախի առաջ վագրի զինավառ`, Մնացին միայն կույսերը մեր գառ, Մնացին միայն հարսները ծոցվոր` Արևից զատված` լուսինը ոնց որ, Մնացին միայն եղնիկներն անհույս` Անզոր մնացին ինչպես վանքի կույս, Մնացին թուրքին զինվոր գնացած Հայ զորքի մայրերն` անզոր մնացած, Մնացին քույրերն այն Դավիթների, Որ թակարդն ընկան, մնացին գերի, Թոռն ու ծոռները մեր նորաթոթով, Անթիվ քույրերը` եղբոր կարոտով, Կարոտով իրենց գողացված զորքի, Զորք, որ զոհ դառավ գաղտնի դժոխքի, Մնաց ազգն, ինչպես կուսանոցն անտեր, Որ ավաղ, միայն աղոթել գիտեր, - Ու դարձավ այսպես անամրոց, անզորք, Մանուկ Հայաստանն` հսկա մի օրոցք, - Եվ համաշխարհի առաջին սևքող պատերազմը սև Թուրքի սև գործը կրակե քողով ծածկեց իր ետև` Իթթիհատն ասավ. “Բաղձալին հասավ. Սա մեզ Էրմանուց պրծում կբերի` Հուր փարդի ետև էլ չենք համբերի, Այժմ մեզ հսկող ամեն պետություն Լոկ ինքն իր համար կմնա արթուն, Սոսկ ինքը իրեն փրկել կջանա: Ո՞ւմ դարդն է կտրել, որ ի՞նչ իմանա, Թե ո՞ւմ ենք ջնջում բոց փարդի ետև, Հ��սո՞ւս ենք թաղում, թե՞ հայ սերմը սև: Մեծն Թուրանի ճամփեն կբանանք` Թե վերջին հայոց վերջին վերջը տանք: Վաղը պատանք է հայ հողն` հայ գլխին”:- Եվ հրամայեց յուր խաբվող խալխին Հանել` զինելով բանտվածոց անգամ. “Մեզ զինվորյալ է կուռ մանչն էլ զարկան...”: Եվ հայ ապրիլի քսան և չորսին Վագրը ճանկն առավ իր եղնիկ որսին: Ու խոլ հայտնվեց երկրում կողոպտված Այն, որ դարերով գաղտնի էր կոփված` “Հայաստանն` առանց հայի... Օն, ի զեն...”: Ու կեսգիշերով երկրում ամայի, Երբ խոր քնած էր Հայաստանն անզեն, Ինչպես թևերը կտրված բազեն, Երբ խոր քնած էր ծերուկն հայության, Երբ խոր քնած էր մաուկն հայության, Երբ մոր ստինքում կաթն էլ էր քնած` Զորքն ... օրոցքի դեմ գրոհի գնաց... .................................................................. Օ, Դանթե, և ի՞նչ կսոսկար ոգիդ, Թե որ տեսնեիր հեղեղումը ժանտ, Կարծես դժոխքըդ` գույժով դժոխքիդ` Օրոցքիս բախվեց խուժով մահաշանթ... Շշմեց Հայաստանն այնպես, որ իր հեք Դարերում այսպես չէր շշմել երբեք, - Կարծես հեքիաթի վիշապներն էին Վայրի վիհերից խելագար խուժում Դեպի գյուղերս, քաղաքներս հին, Որ նիրհում էին ոսկե մշուշում, Մորս աչքերի նման միշտ լացած Հայոց աշխարհը խուժեցին հանկարծ` Հանկարծ, օ, հանկարծ, ադամամութին, - Երկրաշարժ թվաց և Արարատին... Ինչպես ոհմակը վագրենազրահ Խուժե եղնիկի ձագերի վրա` Մորը հոշոտե, ձագերին ուտե, - Ձագերին ուտե, մորը հոշոտե, - Այդպես գորշ գայլը հազարաոհմակ Խուժեց փարախներն հայոց դառնակյանք, Խուժեց, խժըռեց ծերին ու մանկան` Պես – պես ձևերով
ցեղասպանության,- (Ուր մարդու գործից գայլն էլ է նողկում...): Ախ, գնանք, հայր իմ, որ աչքով տեսնես Ինչ որ չես տեսել Աստծո դժոխքում, Մարդկային վշտի ձևերը պես – պես, Զարհուրատեսիլ ու քստմնամեծ... Կտեսնես, որ քո դժոխքն էլ չուներ, Անմեղ դժոխքն էլ քո աստվածաստեղծ, Որ տանջարանն է լոկ մեղավորաց, Մինչ այստեղ` վերջն է մի ազգ - անմեղաց, Ինչպես յոթնաթև մարդկության հավքից Շքեղ մեկ թևը պոկես երկնքից: 4 “Հայտնվեք և դուք, ով հայ անմահներ, Իջեք, թե իրավ անմահ է ոգին, Դու, արև Մաշտոց, գեթ ստվերդ բեր, Քո ուրվականն էլ մահ է մողոքին, Հայտնվիր և դու, մեծ Նարեկացի, Ով աստվածապեղ, մռնչա և դու, Դու, որ բուրվառն ես մեծ առեղծվածի, Որ կշռում էիր մեղքերը մարդու,- Աստծո պես էիր Աստծո հետ խոսում, - Իջիր, որ ազգիդ վիշտն էլ կշռես Կոտորածների լաբիրինթոսում, Մեղքից զարհուրած` ոխտ բուրվառես, Ահեղ դատաստանն աշխարհ բերելով, Ուր մեղքն անպատիժ ու դեռ վիշտն է ծով: Հայտնվիր, որ գեթ ինքդ աշխարհ գաս, Լուռ Աստըծո տեղ ինքդ մռնչաս...”: - Լուռ պաղատեցի ես վերջին անգամ Մասիսի առջև իմ պառնասալեռ, Եվ իսկույն իջան մեր աստվածազարմ Հայոց մեծերի ոգիներն անմեռ` Վաթսուն անմահներն իմ Հայաստանի: Եվ Դանթեն շիկնեց` ինչպես պատանի, Երբ Նարեկացին ասաց. “Իմ որդյակ, Դժոխքն այնտեղ է, ուր պիտի գնանք, Ուր այս մանուկը մեզ կառաջնորդե, Ուր աչքեդ պիտի Հորդանանն հորդե` Մինչ մայր Արաքսս ցամաքեց լալուց` Շղթայվածի մոտ շղթայված գալուց...”: “Դու էլ հայտնվիր,- ձայնեցի,- սուրբ խեղ, Որպես մեծ վկան կեսուկենդանի, Քանզի աճյունվեց միտքդ հանճարեղ, Լոկ սիրտդ փրկվեց, ով մեծսրտանի, Զոհեցիր միտքդ սրտով արնաքամ, Ախ, վայ թե զոհվի սիրտդ այս անգամ, Թե այս էլ տեսնես` ինչ պիտի տեսնենք, Երբ յոթնադժոխք Դեր Զորներն հասնեք, Օ, հայր Կոմիտաս, գեթ սրտով էլ եկ` Դատելու հայոց կորուստն անեզերք...”, - Բայց չհայտնվեց` թեկուզ լեզվակը պոկած զանգս նուրբ, Ախ, միթևանի մնացած սոխակն իմ ամենասուրբ: Եվ ճամփա ընկանք մենք ոգելռին Դեպի եղեռնը` ազգի յոթն ածու, - Եվ լոկ ասղերը մեզ ճամփու դրին` Որպես աչքերը հայոց Աստծու: Տեսանք հայ մի կին՝ վշտով իմաստուն՝ Հայոց ոգին էր ցույց տալիս որդուն՝ Ավազի վրա գրելով գրերն հայոց սուրբ ոգով, Գրում էր այբբենն ու որդուն այսպես ասում շշուկով. – Այբ-բեն-գիմ-դա- ե՜, ձա՛գս, լավ նայե, որ թուրքը վայե, Որ լավ սովորես՝ մոր պես քեզ պիտի Աստված փայփայե. – Ասում, գրում էր մայրը հայ գրերն ավազի վրա, Բայց քամին գալիս՝ ջնջում էր հայոց գրերն հնօրյա, Ինչպես յաթաղանն ինքն էր ջնջելով արել տեղահան, Անապատ քշել հայոց ողջ ազգին անզորք, անվահան, Ջնջում էր քամին, բայց ջնջածները գրում էր տղան՝ Գրում էր նորից աստվածապարգև գրերը բոլոր, Բայց քամին էլի թուր – սամումի պես գալիս էր խոլոր, Խուժում, ջնջում էր, բայց նորեն գրում, գրում էր տղան Հայոց ազգապահ գրերն անխորտակ, թրերն արմաղան, Որ չմոռանար՝ անապատում էլ՝ հայրենին խլված, Գրում էր մայրը՝ հույսը անխորտակ, բայց և խարխլված: Նորից էր գրում, նորից էր ջնջում քամին խելահեղ. – Ահա՛ ձեզ, մարդի՛կ, հայոց պատմութ��ունն ամենաշքեղ. Մայրը ցույց տալիս , գրում էր որդին մահից էլ համառ, Գրո՜ւմ էր որդին ... թեկուզ յաթաղան – սամումն ինքը գար... «– Չե՛ս կարող ջնջել, - մռնչաց Մեսրոպ Մաշտոցի ոգին, – Ջնջել չե՛ս կարող, ո՛վ հողմածնունդ, վա՛յ քո Մողոքին, Չես կարող կտրել հայոց մատները, ո՛վ թուր անիրավ, Քանզի Աստծու տասը մատներից մեկն հայն է, իրա՛վ, Մեծ Արարիչի հրաշք մի մատն է հայ ժողովուրդը, Միջնամատը չէ. բայց ո՛չ ճկույթը...»: Ո'վ աստվա'ծային դժնի դժոխքում ծիծաղած Դա'նթե, Մի°թե չպիտի հայոց դժոխքում արցունքդ կա'թե, Կըկաթե'...ահա սիրտդ կընճռվում` Իմ սրտ�� նման, և մեջքդ է ծռվու'մ: Տե~ս...սյուներն ահա...կախախանների... Այս ի°նչ է... Տե'ր իմ, աստված իմ անգո'ւթ, Կախախան ես ողջ` անտառ մի մութ. Անհամար Հիսուս ծառերից կախված, Հիսուսից էլ սուրբ հայերն իմ բարի, Յաթաղանի դեմ Հիսուսից խա'բված, Խա'չ բռնած ընդդե'մ յաթաղաննե'րի... Անզեն Հիսուսներ` զինված զորքի դեմ, Ահա թե, մեր բախտն ինչով էր դշխե'լ... Մանո'ւկներ կախված` Հիսուսներ թխլիկ, Հայրեր ու մայրեր, եղբայրներ խաչվա'ծ... _Չե°ս ընկրկելու, ո'վ ա'րդար գալիք, Չե°ս սփոփելու իմ սիրտը տանջված, Ա~խ, պի'տի դատես, ո'վ մեծ դատախա'զ, Թե մնա°լու է վրեժս երա'զ, Դու դեռ ծիծաղես պի'տի, ո'վ դահի'ճ... Բայց, ահա ... ան էլ կախված մի կտրի'ճ, Լեզուն էր հանել` կախված տեղնով էլ, Լեզո'ւն էր հանել ոսոխի վրա, Լեզո'ւն` կրա'կե ծիծաղը նրա', Անշեջ հրի պես, կախվածի լեզո'ւն, Անմիտ կախողի ցե'ղին էր կիզու'մ, Քա'նզի... կախողից` բա'րձր է կախվողը: ...Ահա, թե ինչու, թաիլաթ ոսոխը Խոլ հրամայեց, -Վա'ր,
կախախանից Ցա'ծ բերե'ք, լեզո'ւն պոկե'ք բերանից: Ու ցած բերեցին...լեզուն... պոկեցին... _Բայց, Հա'յոց Լեզուն մի բերանում չէ', Հա'յոց Մա'յր Լեզուն` Գե'տերն են Հա'յոց, Հրազդա'նն` հա'վերժ պի'տի ղողա'նջե, Պի'տի մը'ռնչա Մա'յր Արաքսն Հա'յոց, Հայ Լեզո'ւն` Թո'ւրն է քաջ Անդրա'նիկի, Որ պի'տի խոսի` նմա'ն կայածա'կի..
0 notes
janettaarshakyan · 5 years ago
Photo
Tumblr media
ՄԱՍԻՍՆԵՐ--Այսքան մոտ ու այդքան հեռու... Մեծ և Փոքր Մասիսները ինքնաթիռի բարձրությունից
Մասիսների հմայքը զույգ լինելու մեջ է, գաղտնիքը՝ աշխարհում ամենաբարձր հարաբերական (ստորոտից մինչև գագաթը` 4300 մ) բարձրությունը: Այն հայ ժողովրդի սուրբ լեռն է, նրա հարատևության խորհրդանիշը
Մեծ և Փոքր Մասիսներն Արարատյան դաշտի հարավում երկնասլաց, մեկուսի լեռնազանգված են՝ կոնաձև զույգ գագաթներով: Նրանցից մեծը՝ մայր լեռը, կոչվում է Մասիս, Ավագ Մասիս կամ Մեծ Մասիս, իսկ փոքրը՝ Սիս կամ Փոքր Մասիս: Մասիսները կոչվում են նաև Արարատ: Ընդհանուր լեռնազանգվածը տեղադրված է մոտ 130 կմ շրջագծով և 1200 կմ2 տարածքով ընդհանուր հիմքի վրա: Սեգ գագաթները, որոնց միջև հեռավորությունը 10 կմ է, իրարից թամբաձև բաժանվում են Անահտական լեռնանցքով (բարձրությունը՝ 2727 մ) և կազմում են ներդաշնակ միասնություն: Իսկ Արարատյան դաշտը և շրջակա լեռնապարերը կազմում են այդ կերտվածքի բնական շրջանակը: Մասիսն ու Սիսը «քնած» հրաբուխներ են: Մասիսի բարձրությունը 5165 մ է, Սսինը՝ 3925 մ: Մասիսի ժայռոտ գագաթը, որն զբաղեցնում է 12 կմ2 տարածություն, ծածկված է հավերժական ձյունով, որից սնվում է մոտ 30 սառցադաշտ: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Սիսը գտնվում է Մասիսի հարավ-արևելքում, գագաթնային մասը նույնպես ժայռոտ է ու քարքարոտ, լանջերը զառիթափ են ու մասնատված: Ձմեռն այստեղ խիստ է, ձնառատ, ստորոտին հունվարի միջին ջերմաստիճանը 6օC է, գագաթին՝ մինչև –25օC, հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 26օC և 0օC: Մասիսների ստորոտին բուսածածկույթը կիսաանապատային է, միջին բարձրություններում՝ լեռնատափաստանային, գագաթնամերձ գոտում՝ լեռնատունդրային: Հնում այն հռչակված էր որպես Հայոց արքունի որսատեղի և անտառածածկ էր: Մասիսը գտնվում է Հայկական լեռնաշխարհի ակտիվ երկրաշարժամետ շրջանում և զերծ չի մնացել բնական աղետներից: Նրա հյուսիսարևելյան լանջին գոյացած խորխորատը, որ հայտնի է Մասյաց վիհ անունով, մոտ 10 կմ երկարությամբ ձգվում է գագաթից մինչև ստորոտ, և մերձգագաթնային մասում ունի ավելի քան 1000 մ խորություն: Մասյաց վիհի առաջացումը պատմահայր Մովսես Խորենացին կապում է 139 թ-ի ահեղ երկրաշարժի հետ: Երկրաշարժերն այստեղ կրկնվել են նաև 1319, 1679, 1840, 1887 թթ-ին: Իր երկնաքեր բարձրությամբ, գեղաշուք տեսքով, երկրաշարժերով, սառցասահքերով, սարսափազդու դղրդյուններով Մասիսը հնում խորհըրդավոր ազդեցություն է ունեցել շրջակա բնակչության վրա: Այն եղել է հայ ժողովրդի պաշտամունքի լեռը, որի շուրջ հյուսվել են բազմաթիվ զրույցներ ու առասպելներ: Ըստ հնագույն ժողովրդական մի զրույցի՝ Մասյաց վիհում շղթայված է հայոց ահեղ թագավոր Արտավազդը, որն իր հավատարիմ գամփռների օգնությամբ ջանում է ազատվել կապանքներից և տիրել աշխարհին: Մասիսի գիտական ուսումնասիրման գործում մեծ է ֆրանսիացի բնախույզ Պիթոն դե Տուրնըֆորի դերը: Բացառիկ բույսեր գտնելու և ուսումնասիրելու նպատակով 1701 թ-ի օգոստոսին նա բարձրացել է մինչև հավերժական ձյան սահմանը, նկարագրել է լեռան ֆիզիկական հատկություններն ու բուսական աշխարհը: Մասիսի գագաթն առաջինը բարձրացել են Դորպատի (այժմ՝ Էստոնիայի Հանրապետության Տարտու քաղաք) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը և Խաչատուր Աբովյանը 1829 թ-ի սեպտեմբերին՝ 2 գյուղացու և 2 ռուս զինվորականների ուղեկցությամբ: Այնուհետև տասնյակ արշավախմբեր են հասել Մասիսի գագաթը, կ��տարել զանազան ուսումնասիրություններ, որոնց մեջ իր արժանի ավանդն ունի գերմանացի երկրաբան, ակադեմիկոս Հ. Աբիխի արշավախումբը (1845 թ-ի հուլիսի 29). նրա կազմում էին նաև թարգմանիչ Պ. Շարոյանը և 2 այլ հայեր: 1991 թ-ի սեպտեմբերի 23-ին Մեծ Մասիսի գագաթը նվաճել է ՀՀ լեռնագնացների մի խումբ (Ա. Աղաբաբյան, Գ. Տատուրյան, Հ. Տոնոյան, Ա. Մայիլյան): Վերջին տարիներին գնալով ավելանում է Մասիս բարձրացողների թիվը: Մասիսը եղել և մնում է ներշնչանքի աղբյուր հայ և օտարազգի արվեստագետների, բանաստեղծների, գրողների ու ճանապարհորդների համար: Նրան ձոնվել ու ձոնվում են երգեր, բանաստեղծություններ, գեղանկարչական կտավներ: Նրա անունը գործածվում է Ազատն, Մեծ, Բարձր, Մթամած, Սպիտակափառ, Արեգնաճեմ, Երկնաճեմ և այլ մակդիրներով: Գրիգոր Նարեկացին Մասիսն անվանել է Մեծության կշռորդ: Նրա վեհանիստ գեղեցկությունը պատկերել են Հ. Այվազովսկին, Գ. Բաշինջաղյանը, Փ. Թերլեմեզյանը, Ե. Թադևոսյանը և շատ ուրիշներ:
Աստվածաշնչյան ավանդությամբ՝ Արարատը ներկայանում է որպես Համաշխարհային ջրհեղեղից փրկված Նոյ Նահապետի հանգրվանը, նոր մարդկության օրրանը: «Եօթներորդ ամսի քսանեօթին տապանը նստեց Արարատ լերան վրայ» (Ծննդոց 8.4): Այդ պատճառով էլ Մասիսն անվանում են նաև Նոյյան լեռ, Նոյյան տապանի լեռ, Փրկիչ լեռ, Սրբազան լեռ: XIII դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ռուբրուկի վկայությամբ՝ հայերը Մասիսի վրա չեն բարձրացել ոչ թե նրա դժվարամատչելիության պատճառով, այլ լեռան սրբազանությունը չպղծելու համար:
Մասիսի հյուսիսարևելյան լանջին վաղ միջնադարում հիմնվել է Սուրբ Հակոբի վանքը, որից ոչ հեռու բխում էր սառնորակ աղբյուր: Հնում այդ աղբյուրը նվիրված էր Անահիտ դիցամորը և կոչվում էր Անահտական: Ժողովուրդն աղբյուրին վերագրում էր բուժիչ հատկություն, նրա ջրով ցողում էին դաշտերը՝ բերքը մորեխներից պաշտպանելու համար: Վանքն ու աղբյուրը, ինչպես նաև հարևան հինավուրց Ակոռի գյուղը կործանվել են 1840 թ-ի երկրաշարժի ժամանակ:
Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I
0 notes
janettaarshakyan · 7 years ago
Photo
Tumblr media Tumblr media
ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱրարատ լեռը հառնում է համանուն դաշտի հարավում՝ կոնաձև զույգ գագաթներով, որոնցից մեծը կոչվում է Մասիս կամ Մեծ Մասիս, իսկ փոքրը՝ Սիս կամ Փոքր Մասիս: Այս հսկայական լեռը իր հավերժական ձյունածածկ գագաթներով կարծես մի վիթխարի հուշարձան է նախաջրհեղեղյան աշխարհի, որի փրկված մնացորդի՝ Նոյի և նրա սերունդների առաջին հանգրվանը դարձավ: Նոյյան տապանը, նստելով Արարատի գագաթին, այն դարձրեց, ինչպես ասվում է, «նոր մարդկության խանձարուր, ազգերի ու ժողովուրդների սփռման արձակարան»: Այստեղ համաշխարհային ջրհեղեղից հետո, առաջին անգամ, Նոյը սեղան պատրաստեց և զոհաբերությունարեց Աստծո համար: Այստեղ Աստված առաջին անգամ ուխտ կնքեց մարդկանց հետ, և իբրև նշան՝ երկնքում հայտնվեց ծիածանը: Արարատ լեռը Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի Քրիստոնեություն ընդունելուց հետո հայ ժողովրդի համար Արարատի սրբազանությունը նոր երանգ ստացավ. հեթանոսական ավանդության «քաջաց ոգիները�� փոխարինվեցին Նոյի սուրբ տապանի պահապան հրեշտակներով: Հայոց Տրդատ թագավորը ս. Հռիփսիմեի վկայարանը կառուցեց «սուրբ Մասիսից» բերած քարերով: Ս. Հակոբ Մծբնեցին նոյյան տապանը գտնելու և նրանից մի կտոր բերելու նպատակով փորձեց բարձրանալ Արարատի գագաթը: Սակայն լեռան գագաթին դեռ չհասած՝ Աստված սուրբ տապանից մի խաչաձև բեկոր ուղարկեց հայոց հայրապետին, որի միջոցով հետագայում նա մեծ հրաշքներ գործեց: Պահարան նոյյան տապանի մասունքով 1698 թ., Քանաքեռ: Ս. Էջմիածնի գանձատուն Արարատի հյուսիսարևելյան լանջին վաղ միջնադարում հիմնվել է Ս. Հակոբ վանքը, որն իրենից ոչ հեռու գտնվող հինավուրց Ակոռ գյուղի հետ կործանվել է 1840 թ. երկրաշարժից:
0 notes
janettaarshakyan · 8 years ago
Photo
Tumblr media Tumblr media Tumblr media
ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ-Պ. ՍԵՎԱԿ
ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ-Հատված Այս լեռնակղզում լեռնաքարե՞րն են շատ, թե՞ կերպաձևված շիրմաքարերը:
Եվ ծառե՞րն են շատ այս լեռնակղզում, թե՞ վեր ծառացած սուրբ խաչքարերը: Եվ ավելի շատ անտա՞ռ է հատվել, թե՞ անսուրբ ձեռքով խաչքար է ջարդվել դարեր ալեծեծ այս լեռնակղզում...
Սակայն ես այսօր և ամենայն օր մշտական վշտով նրա՛նց եմ ողբում, ովքեր չունեցան շիրմաքար-շիրիմ, ինչպես՝ չունեցան պատանք-պատարագ...
-Ողբամ մեռելո՛ց, անթա՛ղ մեռելոց:
Մե՛կ չէին նրանք և ո՛չ էլ երկու: Նրանք՝ բյո՜ւրք-բյուրո՛ց, նրանք՝ ա՛զգք-ազի՜նք, և չվախճանվեց նրանցից ոչ ոք իր անկողնու մեջ մահով բնական, ո՛չ մանուկ, ո՛չ ծեր, ո՛չ կին, և ո՛չ այր... Չմեռա՜ն նրանք, այլ սպանվեցի՛ն՝ լեգեոն առ լեգեոն, փաղանգ առ փաղանգ: Չմեռա՜ն նրանք, այլ սպանվեցի՜ն՝ ո՛չ գոտեմարտում, ո՛չ խրամատում, այլ իրենց տանը, այգում և արտում, իրենց սրտի պես լեցուն ցորենի հորերում իրենց, իրենց հոգու չափ խոր-խորհրդալի ձորերում իրենց,- մահապարտվեցին հազա՜ր ձևերով, ամենքն՝ անխնա, ամենքն՝ անխտիր...
-Ողբամ մեռելո՛ց, բյո՜ւրք-բյուրո՜ց ողբամ:
Ես ի՜նչ իմանամ, և այդ ո՞վ կասի, թե ո՞վ էր արդյոք այն առաջինը, ում սպանեցին, ա՛յն առաջինը, որ ընդամենը դեռ միավոր էր: Բայց միավորի կողքին շարվեցին նոր-նոր զերոներ, և զերոների թիվն անցավ հնգից ու հասավ վեցի՝ կես միլիոն ու մեկ, մեկ միլիոն ու կես, և ամենքն՝ անպարտ, և ամենքն՝ անմեղ...
-Ողբամ մեռելո՛ց, միլիո՜ն մեռելոց: >>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>> 2 000 000 մարդ ի խաչ բարձրացավ, 2 000 000 խաչ չտնկվեց հողում, 2 000 000 խաչ տապանաքարին չփորագրվեց, քանզի... հասարակ տապան-դագաղը կարծես թե դարձավ աստծու պես մի բան. մա՜րդ չարժանացավ նրան տեսնելու եզակի բախտին...
Ինքը երկիրն էր մի անկափարիչ դագաղ վիթխարի, մինչ նրա բոլոր բնակիչները՝ անդագաղ դիեր... ......................................................... Եվ դո՛ւ չես ասում, ոչ էլ դո՛ւք, այլ ե՜ս, ես՝ Սիս-Մասիսըս, այդ ես եմ ասում անդո՛ւլ-անդադա՛ր-անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով: Գողթան երգերի չափով ահազդու, բամբ բամբիռների հնչումով խրոխտ Սիսն ու Մասիսն են ղողանջում անվե՛րջ-անդադա՛ր-անդո՜ւլ... ով ականջ ունի, հավատո բլթակ՝ նա լսում է միշտ, լսում է նրանց հանգերգն ահազդու, որ թարգմանվում է նույնպես զույգ բառով.
Երկնքից առկախ մի լեռնակղզի՝ Հայաստան Աշխարհ:
Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում՝ երկու զանգ հսկա և անձեռագործ: Եվ այնքա՛ն հսկա, այնքա՜ն վիթխարի, որ չէին կարող որևէ կեռից ոչ մի կերպ կախվել, ուստի, պարզապես կործված են հողին:
Անունն՝ Արարատ կամ Սիս ու Մասիս:
Նրանց ռումբաձև զույգ լեզվակները խրված են հողում և, խարսխի պես, հասնում են մինչ հրահեղուկի մթին հատակը:
0 notes