#Հոսանքի տատանումներից պաշպանություն
Explore tagged Tumblr posts
zeynelectric · 3 months ago
Text
Ինչպե՞ս ապահովագրվել հոսանքի անջատումներից, լարման տատանումներից
Tumblr media
Մեր երկրում բոլոր կոմունիկացիաների 80%-ը ժառանգություն է Սովետական Հայաստանից. որոշները 50 տարի է որ ծառայում են, որոշները ավելի հին են, ամենթարմ անցկացվածները 35 տարվա են: Իսկ այս տարիներին շատ բան է փոխվել, գրեթե բոլոր համայնքները 1.5 անգամ մեծացել են և բոլոր տեսակի ցանցերը իրենց հերթին մեծացել են: Մասշտաբներով մեծանալուն զուգահեռ տարիներով այդ ցանցերը քայքայվել են և ունեն արդիականացման խնդիր:
Վերջերս շատերը ասում են, որ վերադարձել ենք 90-ականներ, որովհետև 90-ականները ասոցացվում են հոսանք չունենալու հետ, իսկ 21-րդ դարի կենցաղի 98%-ը կազմակերպվում է հոսանքով: Հոսանքի տատանումները և անջատումները տարբեր պատճառներ և հիմքեր կարող են ունենալ:
Ցանցը վերազինման և արդիականացման խնդիր ունի, որի համար մեծ ներդրում պետք է անել: Վերջերս Հրազդան գետի վրա տեղակայված ՀԷԿ-երից մեկը վթարվել է և լուրջ խնդիրներ է առաջացրել, որը իր հերթին ��երում է անջատումների և այլ վթարների:
Հաճախ անջատումները որպես ամառվա տապից պաշտպանության միջոց կարող են հաշվարկված լինել՝ վթարներից, հրդեհներից խուսափելու համար: Հավանական է, որ կառավարության և ՀԷՑ-ի միջև ներքին հակասություն կարող է լինել, մեկը ստիպում է, որ ցանցն արդիականացվի, մյուսն ասում է՝ իմ հաշվին չեմ կարող, սակագինը պետք է բարձրացվի, կառավարությունն ասում է՝ քո հաշվին պետք է անես: Եվ այս ընթացքում գործը առաջ չի գնում, վթարները իրար հետևից շարունակվում են, հովհարային անջատումները դարձել են սովորական երևույթ:
Ի՞նչ պետք է անի հասարակ քաղաքացին քաշքշուկի մեջ չընկնելու և իր տեխնիկան ապահովելու համար: Քաղաքացին ևս պետք է ներդրում անի:
Եռաֆազ ցանցի դեպքում ֆազային պաշտպանություն պետք է տեղակայել, որը ֆազերի լարման շեղումից, ֆազի բացակայությունից, զրոյի կտրվելուց կանջատի ձեր մուտքային հոսանքը, ինչը թույլ կտա  խուսափել խափանումներից: Հաջորդ պաշտպանության տեսակը լարումը կայունացնող սարքն է, այն ձեր լարումները միշտ կայուն կպահի, տատանումներ չեք զգա, սարքը հնարավոր է տեղակայել ամեն ֆազն առանձին կամ ամբողջական 3 ֆազը իրար հետ: Այս երկուսից բացի կա նաև գերլարումներից՝ կայծակի հարվածից եկող լարումներներից պաշտպանություն, բոլորը միասին ամբողջական կպաշտպանեն ձեր ցանցը և էլ. տեխնիկան:
Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media
Միաֆազ համակարգի դեպքում պետք է տեղակայել լարման տատանման ռելե, որը լարման չափից շատ բարձրացումից կամ իջնելուց կանջատի մուտքային հոսանքը, միաֆազ համակարգի դեպքում ևս պետք է տեղակայել լարման կայունացնող սարք և գերլարումներից պաշտպանություն: Այս սարքավորումները ձեր ցանցը կամ էլ. տեխնիկան պաշտպանելու համար են, իսկ անջատումների ժամանակ հոսանք ապահովելու համար հարկավոր է տեղակայել մարտկոցներից սնվող համակարգ կամ գեներատոր:
Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media
Անկախ այն հանգամանքից, թե պաշտպանության որ տեսակն է ձեր մոտ բացակայում՝ ՀէՑ-ը պատասխանատվություն է կրում անորակ էլեկտրաէներգիա մատակարարելու և էլ․ տեխնիկան վնասելու համար։ Ամեն պարագայում ցանկացած իրավիճակին պետք է պատրաստ լինել՝ վերազինված սարքավորումներով և պաշտպանության տեսակներով։
1 note · View note