#Համբարձմանտոն
Explore tagged Tumblr posts
Photo
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
Քրիստոսի համբարձման մասին։
Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը` հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն ուսուցանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:
Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս և Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաեւ Գործք Առաքելոցում. «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական Եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելը:
#Համբարձում#Համբարձմանտոն#հայկական#Եկեղեցի#Հիսուս Քրիստոսի#Քրիստոսի#Էջմիածին#ՀայԱռաքելականԵկեղեցի#Ջանգյուլում
0 notes