Tumgik
#Արևային համակարգեր
zeynelectric · 15 days
Text
Ֆոտովոլտային համակարգերի չպարզաբանված հարցադրումներ
Tumblr media
Արևային կայանը իր նշված հզորությամբ չի արտադրում: Այս ուժեղ արևին կայանը քիչ է արտադրել:
Նմանատիպ պնդումները հնչում են գրեթե բոլոր այն մարդկանց մոտ ովքեր ունեն տեղադրած արևային ֆոտովոլտային էլեկտրակայան:
Շատերի մոտ արմատացած տպավորություն է, որ արևային կայանը միշտ պետք է արտադրի նշված դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիա։ Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքը գտնվում է հյուսիսային լայնության 38˚և 42˚ միջև: Ճառագայթային էներգիայի ռեսուրսներով Հայաստանում մակերևույթի վրա ընկնող գումարային (ուղիղ և ցրված ճառագայթման) հոսքի տարեկան մեծությունը միջին ամպամածության պայմաններում կազմում է 1720 կՎտ*ժ/մ2: Երևանում այդ ցուցանիշը, համաձայն 2011թ. հաստատված Հայաստանի Հանրապետության շինարարական կլիմայական նորմերի, կազմում է 1672 կՎտժ/մ2: Արևափայլի տևողությամբ աչքի է ընկնում Սևանի ավազանը, որտեղ անամպ օրերի տարեկան թիվը միջին հաշվով կազմում է 330 օր։ Դիտարկենք օրինակ՝ 10.26 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան, որը տեղակայված է Թալին քաղաքում, որտեղ ճառագայթման հոսքի տարեկան մեծությունը 1700-ից 1800 կՎտ*ժ/մ2 է։ Այստեղ տեղադրված է եռաֆազ ներցանցային փոխակերպիչ, վահանակները թվով 18-ն են, տեղադրման դիրքը  ուղիղ հարավ է, կայանի թեքությունը հորիզոնի նկատմամբ՝ 28 աստիճան, կայանը տեղադրված է տանիքին զուգահեռ ալյումինե կոնստրուկցիայով, մալուխների երկարությունը տանիքից փոխակերպիչ՝ 12 մետր:
Արևային համակարգերի ընդունող մակերևույթի կողմնորոշման վերաբերյալ մանրամասները տե՛ս հետևյալ հղման մեջ՝  https://shorturl.at/GkLM9 : Արևային համակարգի տեսակների մասին՝ հետևյալ հղման մեջ https://shorturl.at/LWdoN :
Վերը նշած օրինակը ընդունենք որպես տեղադրման իդեալական տարբերակ:
Լավագույն տասնյակում գտնվող վահանակները, 1 կՎտ դրվածքային հզորության դեպքում, տարվա կտրվածքով 1600 կՎտ էլեկտրաէներգիա են արտադրում, որը ներկա սակագնով ամսական մոտ 7000 դրամի խնայողություն է ապահովելու:
Թալինում տեղադրված 10.26 կՎտ հզորությամբ կայանի արտադրության աղյուսակից երևում է, որ 1 կՎտ դրվածքային հզորության դեպքում տարեկան միջինում 1,560 (1,561.96) կՎտ էլեկտրաէներգիա կարտադրվի: Ուստի, 10.26 կՎտ հզորության տարեկան արտադրությունը կկազմի մոտ 16,000 կՎտ (16,026 կՎտ),  որը ամսական խնայելու է մոտ 71000 դրամ:
Ինչո՞ւ է 1560 կՎտ- ով հաշվարկած, որովհետև միշտ փաստացի արտադրությունը ավելի քիչ է լինում տարբեր պատճառներով։ Տարվա տարբեր եղանակներին, ամիսներին, օրերին, օրվա տարբեր ժամերին կայանը տարբեր մեծությունով է արտադրելու, որը ներկայացված է կից աղյուսակում։
Tumblr media
Նորմալ արտադրման համար մի շարք չափանիշներ կան,  օրինակ՝ արևային վահանակների որակը, փոխակերպիչի որակը՝ թե ինչքան է իր մեջ փոխակերպման կորուստը: Փոխակերպիչի որակը շատ մեծ դեր ունի, որովհետև արևային վահանակները արտադրում են հաստատուն հոսանք, իսկ մենք կենցաղում օգտագործում ենք փոփոխական հոսանք, և որքան քիչ փոփոխման մեջ կորուստներ գրանցվեն, այնքան ձեր օգուտն է:
Tumblr media
Մեծ դեր ունեն նաև տեղադրման աշխատանքները, համակարգի միակցիչները, օգտագործված մալուխները, անցկացվող մալուխների որակը, երկարությունը, կտրվածքը, համակարգի վրա ընկնող ստվերի առկայությունը և մեծությունը: Եղանակային պայմանները միշտ նույնը չեն, որից արտադրման մեծ անկում կարող է լինել:
Շատ կարևոր է ձեր տարածքում Էլ. Ցանցի տրամադրած հոսանքի որակը՝ համակարգը չի գործում հոսանքի բացակայության պարագայում, նաև՝ լարման շեղումների դեպքում՝ 200 Վոլտից ցածր և 260 Վոլտից բարձր: Տարբեր փոխակերպիչների համար այդ միջակայքերը տարբեր կարող են լինել. շատ ժամանակ ժամերով լարումը կարող է ցածր լինել և դուք չիմանաք, որ փոխակերպիչը չի գործում տվյալ պահին, որովհետև դա իր պաշտպանական ֆունկցիան է: Փոխակերպչի փոխարկման վրա նաև կարող են ազդել տեղակայման տարածքի պայմանները՝ այն պետք է ունենա օդափոխության տարածք, չպետք է լինի արևի ուղիղ ճառագայթների տակ, չպետք է լինի անձրևի տակ, չպետք է տեղադրվի շոգ, տաք տարածքում: Արևային համակարգերը որքան մաքուր լինեն, այնքան բարձր կլինի նրանց արտադրողականությունը, վահանակները սիրում են մաքուր սառը օդ, չ��ն սիրում փոշի, սիրում են, որ արևը զենիթում լինի՝ բարձր ճառագայթման մակարդակով:
Tumblr media
Վերը նշված և մի շարք չնշված պայմանները երբ ապահովված են լինում, համակարգը իդեալական արտադրում է, անգամ տարվա կտրվածքով արտադրման նշված մեծությունից ավելին է արտադրում:
Հարց է առաջանում՝ ի՞նչու  միշտ պիկային հզորությամբ չի արտադրում, որովհետև  համակարգը ավելի շատ է արտադրում, երբ արևի ճառագայթները ֆոտովոլտային վահանակների վրա ուղիղ անկյունով են ընկնում, դա տեղի է ունենում 12։00-ից 14։00 հատվածում, երբ արևը գտնվում է զենիթում, բայց կարող է այդպես էլ  ամենբարձր հզորությամբ չարտադրվի մի շարք պատճառներով։ Արևային վահանակների լարումը գնահատելու համար դրանք ստուգվում են 25⁰ C-ի և 1000 Վտ/մ2 լույսի պայմաններում։ +25 °C և ավելի բարձր ջերմաստիճանի ժամանակ վահանակները գցում են իրենց էֆեկտիվությունը և պիկային հզորությամբ չեն արտադրում: Սառը ջերմաստիճանում արևային վահանակներն ավելի շատ էներգիա են արտադրում, մինչդեռ ավելի տաք ջերմաստիճանում՝ ավելի քիչ։ Արևային վահանակներ արտադրող ընկերությունները տրամադրում են տեղեկատվություն, վահանակների վրա ջերմաստիճանի ազդեցությունը ցույց տալու համար։ Այն կոչվում է էներգիայի գնահատման ջերմաստիճանի գործակից և ցույց է տալիս 1⁰ C ջերմաստիճանի բարձրացման դեպքում էներգիայի նվազումը։ Սովորաբար, այս ցուցանիշը 0,5% -ի սահմանում է, ինչը նշանակում է, որ ջերմաստիճանի ամեն 1⁰ C բարձրանալու դեպքում կկորցնենք համակարգի արդյունավետության 0,5%-ը, մինչդեռ 1⁰ C նվազելու դեպքում, համակարգի արդյունավետությունը կավելանա 0,5%-ով։
Միշտ չէ, որ հնարավոր է տեղադրել ՖՎ վահանակներն այնպես, որ դրանք իդեալական ուղղված լինեն դեպի հարավ։ Օր., եթե ցանկանում եք ՖՎ վահանակները տեղադրել տանիքին, իսկ տանիքը նայում է արևելք կամ արևմուտք, ապա ձեր վահանակների արդյունավետությունը անխուսափելիորեն կնվազի։ Շնորհիվ վերջին տարիներին վահանակների կառուցվածքի բարելավմանը, սա այնքան մեծ խնդիր չէ, որքան ժամանակին էր։
Սխալ կարծիք է, որ եթե համակարգը 10.26 կՎտ դրվածքային հզորության է, ուրեմն տվյալ պահին կարող են այդքան բեռ միացնել համակարգից, կամ՝ տան գումարային ծախսը այդքան է, ուրեմն այդ մեծության կայան է պետք: Կայանի դրվածքային հզորությունը որոշվում է 1 տարվա էլեկտրաէներգիայի ծախսով, քանի որ էական չէ, թե մեկ ժամում ինչքան էներգիա եք սպառում: Оր․` ունենք 85000 կՎտ տարեկան ծախս, 85000/1560=54480, այսինքն մոտ 55 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայան է հարկավոր։ Քանի որ տեղադրվող համակարգերի գերակշիռ մասը ներցանցային են, ապա մեծ բեռ օգտագործելիս, եթե արևայինը տվյալ պահին այդքան չի արտադրում, էլեկտրաէներգիայի մի մասը վերցնելու եք Էլ․ Ցանցից, իսկ շատ արտադրելու դեպքում՝ ավելցուկը գնալու է էլ․ Ցանց:
Համակարգը տեղադրվում է ձեր ծախսին համապատասխան, կարող է որոշակի ավել տեղադրվել: Գերակշռող դեպքերում Ձեր ծախսից մեծ չի տեղադրվում, որովհետև հետգնումը երկարելու է, որը բնական է շահավետ չէ: 
Հնարավո՞ր է տունը ջեռուցել արեւայինով, ի՞նչ տարբերակներով, տունը 200 քմ է, որքա՞ն մեծության համակարգ է պետք ջեռուցելու համար
Այո՛, հնարավոր է ջեռուցել, էլեկտրական կաթսա բոլյեր համակարգով, օդորակչի միջոցով, տաքացուցիչների միջոցով և այլն:  Համակարգի մեծությունը որոշվում է ոչ թե տան քառակուսիով, այլ ծախսով: Որոշելու համար թե 150 կամ 250 քմ-ին ինչ մեծության համակարգ է պետք, անհատական հաշվարկ պետք է իրականացնել, որովհետև մի շարք գործոններ կան՝ կախված ինչով եք ջեռուցելու, տունը ոնց է ջերմամեկուսացված և այլն: 150-ից 200 քմ-ին սովորաբար 12-ից 18 կՎտ դրվածքային հզորությամբ կայանը բավարար է ջեռուցելու համար, կախված է նաև այն հանգամանքից, թե որքան է հոսանքի ծախսը մնացած ամիսներին և այլ սպառիչները գումարած: 10 ԿՎտ-ից բարձր դրվածքային հզորությամբ արևային կայան տեղակայելու դեպքում, եթե որոշել եք էլեկտրական կաթսայով ջեռուցել, ապա ցանկալի է եռաֆազ հոսանք ունենալ, ինչո՞ւ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ միաֆազ համակարգը չի բավարարում նման հզորությամբ կաթսան հոսանքով ապահովելու և տան կենցաղը կազմակերպելու համար, հոսանքի լարումը մեծ սպառումից անկում է ապրում, 190 Վոլտից իջնում է, ընդհանուր սնող գծի հաշվիչի վրա բավականին մեծ ծանրաբեռնվածություն է առաջանում, որից հետո մալուխները սկսում են հալվել։
Ձեզ խաբված չզգալու համար, պետք է ծանոթ լինեք ոլորտի մանրամասներին, որպեսզի ամեն ինչ ճիշտ կազմակերպեք և տնօրինեք։
0 notes
ebrahimijozaniali · 4 years
Text
է։Ադրբեջանցիները հարձակվել են հայի վրա  Vache Amaryan
Վրաստանի Սադախլո գյուղում։ Այդ մասին Sputnik-Արմենիա-ի հետ զրույցումճընդունվածներից 4-ն արդեն ուսանող են, նրանցից մեկն ասել է, որ ինքը հեռակա է դիմելու, մեկն էլ ասել է, որ ինքըարտոնություններ են տվել, սուբսիդավորել են, այլ նախաձեռնություններ են իրականացրել զարգացումը խթանելու եապահովում է մոտ քսան հազար աշխատատեղ, տարեկան ապահովելով մոտ երեք հարյուր միլիոն դոլարի շրջանառություն։  Vache Amaryan Այս ոլորտի հետ սերտ կապված են բազում այլ ոլորտներ, որոնք հանդիսանում են օժանդակ կամ ւ ֆերմերներին օգնելու համար։ Սակայն այդ միջոցները բավարար չեն։Առաջիկա տնտեսական ճգնաժամը, որը  կոնկրետ մասնագիտություն է ուզում, իմացել է կարգի մասին եւ հենց մեկ հայտ է լրացրել»,- նշեց նախարարըթվականի հուլիսի կեսերին  հաղորդել է Aliq Media տեղեկատվական գործակալության լրագրող Նորայր Գասպարյանը։Նրա խոսքով՝ տուժածն իր ընկերն է, 
ձեռնարկվում այս ուղղությամբ։Իրավիճակի կանխատեսվող լուրջ վատթարացումը կապված է համավարակի եւ դրամարզում:Ըստ այդմ, նշվում է, որ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցվում է Գավառի թիվ 2Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվեԱզիզբեկյանին, ով տեղում մահացել է, իսկ վթարի վայրում գտնվող Քաղսի գյուղի բնակիչներ՝ 56-ամյա Հենրիկ Վարդանյանին ու 40-ամյա Արմեն Վարդանյանին տեղափոխել են «Հրազդան» Vache Amaryan բժշկական կենտրոն։Աղբյուրի լ քրեական գործ, կատարվում է նախաքննություն:Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական  հիմնական դպրոցը։  Տեղադրվել են հակահրդեհային և ջերմամեկուսիչ համակարգեր։ Տեղադրվել են արևային  առաջացրած սահմանափակումների հետ, որոնց պատճառով ավանդաբար սովի խնդրին առավել ենթակա 
որ շաբաթ օրը, չսպասելով երկուշաբթի  Vache Amaryan 
օրվա մեր լուծումներին, մենք տեսանք այդ քաղաքական խմբակների հետ որոշորպեսզի դիմակ չկրես։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Հասմիկ Սեդրակյանը, որը օրեր առաջ բարձրաձայնել էր4-ով էինք, էն երկուսը դիմակով էին, իսկ վարորդը, ում անունը Արտաշ էր,  առանց դիմակի էր։ Ամբողջ ժամանակ ձեռք էինբնակիչները գիտեն, պատճառաբանում են, որ իրենք վախենում են դուրս գալ այնտեղից:Մենք ամեն երաշխիք տվել ենք այդ մարդկանց, որ  տվյալ  տարածքից դուրս գան, նրանք ասել են, որ խնդիր կա, և եթե իմանային, չէին գա այդ  առնում, հեռախոսս  Vache Amaryan  չէին տալիս։ Ինձ ասում էին՝ հեսա քեզ Սևան  ենք տանելու, բայց էնտեղ պետք է մի  այն մասին, որ իրեն դիմակ չկրելու համար ոստիկանները բերման են ենթարկել  բողոքողների ասուլիսները, հայտարարությունները, թե մենք այլեւս փոխնախարարի հետ չենք հանդիպելու, 
մրցույթները, ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը: Ըստ նրա՝ չընդունվածների ընդհանուր թիվը 223 է, որոնք կարող ենոչ իրավաչափ»,- նշել է իրավաբանը:Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվելու վերջին շրջանի համարօրերին հայերը ցույցեր են կազմակերպել Գերմանիայի Համբուրգ քաղաքում, Վենեսուելայում։ Իսկ ամերիկյանկայքը: Մասնակիցները եղել են առանց դիմակի եւ, ինչպես երեւում է՝ սոցիալական հեռավորություն չեն պահպանել։ Ոստիկանությունից հայտնել են, որ այդ այդ փարթիի առնչությամբ, իրենց ձեւակերպմամբ, համապատասխան  Հարվարդի հրապարակում հավաքված Հայկական բանակին զորակցող հայերին «Յարխուշտա» Vache Amaryan պարել փորձել են  աննախադեպ փոքր թիվ է գրանցվել՝ 73, բայց պարզվել է, որ թեստավորվել է ընդամենը 314 մարդ։  սեպտեմբերին հեռակա ընդունելության ժամանակ դիմել բուհեր եւ, ըստ ամենայնի, կընդունվեն։ Ըստ
0 notes