edkanyan-blog
Eduard Kankanyan
22 posts
գործից դուրս
Don't wanna be here? Send us removal request.
edkanyan-blog · 9 years ago
Photo
Tumblr media
Smokin in #Edinburgh
0 notes
edkanyan-blog · 9 years ago
Photo
Tumblr media
Smokin in #Edinburgh
0 notes
edkanyan-blog · 9 years ago
Photo
Tumblr media
Smokin in #Edinburgh
0 notes
edkanyan-blog · 10 years ago
Photo
Tumblr media
Շատ օգտակար ու հարմար սարքված աղյուսակ պանրի սիրահարների համար, որ ցույցա տալիս բոլոր հայտնի պանրի տեսակները ըստ ծագման ու փափկության աստիճանի։ 
2 notes · View notes
edkanyan-blog · 10 years ago
Photo
Tumblr media
Հուժկու հարված
Նկարը՝ Ֆրանցիսկո Սեկո
1 note · View note
edkanyan-blog · 10 years ago
Text
Հայտնի ռետրո նկարները` գունավոր GIF-եր
Tumblr media
Հոլանդական NSMBL կայքը թույն պրոեկտա արել։ Հայտնի սև-սպիտակ նկարները դարձրելա գունավոր, իսկ տրանսֆորմացիան ցույցա տվել GIF ֆայլերով։
Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media
0 notes
edkanyan-blog · 10 years ago
Video
vimeo
Վերջապես Samsung-ը նորմալ գովազդ նկարեց Կանադական Valée Duhamel ստուդիայի գովազդը Սամսունգի Galaxy Note 4 ֆաբլետի համար
0 notes
edkanyan-blog · 10 years ago
Text
Թբիլիսին դետալներով
Tumblr media
Բոլորն էլ եղել են Թբիլիսիում, գնացել են Մաքդոնալդս, ֆունիկուլյորով բարձրացել են վերև, անցել են Շարդենով ու Ռուսթավելիով․․․ դրա համար հիմա կկենտրոնանամ քաղաքի դետալների վրա․․․
Tumblr media Tumblr media
Իմ մոտ Թբիլիսին առաջին հերթին ասոցացվումա Լեսելիձեի փողոցի հետ (էս տարի վերանվանվելա Կոտե Աֆխազի), որը իրարա միացնում Անկախության հրապարակը Շարդենի հետ։ Ոչ մի առանձնահատուկ բան, ուղղակի հենց էս փողոցումա կոնցենտրացված քաղաքի աուրան։ Լեսելիձեի վրա կարելիա հանդիպել բավականին հետաքրքիր սթրիթ-արտի օրիանկներ․․․
Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media
նույնիսկ բրենդերն են սթրիթ-արտ ստեղծում
Tumblr media
Մյուս բանը, որ աչքի ա ընկնում (նույնիսկ երևանցիների համար) քաղաքի երթևեկություննա։ Խառնա․․․շատ խառնա․․․
Tumblr media
մեքենաները կանգնում են ամեն հարմար ու անհարմար տեղ
Tumblr media
վրացական համարները նույնպես փոխվել են
Tumblr media
քաղաքում տեղադրված են տուրիստական քարտեզներ
Tumblr media
Աղբամանները բավականին սիրուն ու ֆունկցիոնալ են։ Ի տարբերություն մեր աղբանների աղբը չի երևում, մեջը մեծ բաներ լցնելը հարմար չի, պաշտպանվածա անձրևից ու չի վառվում․․․
Tumblr media
չնայած, որ միքիչ նմանա Հռոմի աղբամաններին
Tumblr media
ևս մի բան, որ շատ սիրուն ու ֆունկցիոնալ ա
Tumblr media
մեքենաների լուսաֆորները վայկյանները ցույց են տալիս փողոցի վերևից
Tumblr media
հասցեների նոր վահանակները, որոնք նման են հներին, ուղղակի ռուսերենը փոխարինվելա անգլերենով 
Tumblr media
հին վահանակը
Tumblr media
Մայթերը օգտագործվում են գովազդի համար։ Առաջին հայացքից անարդյունավետ ա թվում, բայց 50-րդից հետո սկսում ա աշխատել․․․
Tumblr media
Եվս մի շատ կարևոր բան․ բոլոր լոգոները առաջնահերթ գրվում են վրացերենով, հետո նոր օրիգինալ լեզվով, առանց բացառության։ Դա յուրատեսակ հարգանքի տուրքա սեփական լեզվի ու պետականության հանդեպ։ Նկարում իմ շատ սիրած SUBWAY-ի լոգոնա
Tumblr media
չիշիկ անող շան նշանը
Tumblr media
առանձնահատուկ ուշադրության ա արժանի Դավիթ Աղմաշենեբելի փողոցը
Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media
տեսարանը մենակ փչացնում են թուրքական էժանանոց շորերի խանութները ու չենջերը 
Tumblr media Tumblr media Tumblr media
Մյուս ամենասիրուն տեղերից մեկը Գաբրիաձեյի տիկնիկային թատրոնի շրջակայքնա։ Հենց թատրոնի կողքը Գաբրիաձե սրճարանն ա, որը, երևի թե, քաղաքի լավագույն տեղերից մեկնա։
Tumblr media Tumblr media
ստանդարտ թիֆլիսյան բակ հին քաղաքում
Tumblr media
ծայրամասերը, ինչպես բոլոր հետսովետական քաղաքներում, անդեմք ու միանման են․․․
Tumblr media
սովետական ժառանգությունը երբեմն խառնվում ա ժամանակակից եվրոպական արժեքներին
Tumblr media
ժամանակակից ճարտարապետության լավ օրինակ
Tumblr media
ժամանակակից ճարտարապետության վատ օրինակ
Tumblr media
հավաքարար
Tumblr media
կատուներով ու տոնական գլխարկով կինը
Tumblr media
չուչխելայի տուրիստական կենտրոն
Tumblr media
Իրականում, Թբիլիսին բավականին հարուստ ա հետաքրքիր դետալներով, ունի հստակ դեմք, հարուստ ժառանգություն ու դրա պահպանման ու բարելավման համար անհրաժեշտ ճիշտ պետական մոտեցում․․․
Tumblr media Tumblr media
Ամեն անգամ Թբիլիսի գնալուց հետո մոտս թեթև նախանձա արթնանում ու մենակ մի բան կա, որով մխիթարվում եմ․ մեկ-մեկ իրանք էլ են անճաշակ բաներ անում․․․
Tumblr media
ընթացքին լայվ հետևելու համար իմ Ինստագրամը
0 notes
edkanyan-blog · 10 years ago
Text
Տուրիստական տեսարանների հակառակ կողմը
Tumblr media
Տուրիստական բացիկներով ու մարկետինգային նյութերով կարելիա նույնիսկ ամենատուֆտա քաղաքը սիրուն ու գրավիչ ներկայացնել: Ես դա իմ վրա զգացի Միլանում: Դրա ամենահեշտ պարզելու ձևը քաղաքի անունը գուգլելնա: Եթե նկարների 90%-ում նույն տեսարաննա բերում, ուրեմն էտ տեսարանից բացի ուրիշ բան չկա:
Միլանի դեպքում անունը ենքան գովազդված էր, որ բովանդակության վրա նույնիսկ չես կասկածում: Դրա համար երբեք պետք չի ճամփորդելու քաղաք կամ երկիր ընտել տուրիստական ֆոտոնրով, էլ չեմ ասում տուրիստական պրոմո վիդեոներով, որոնցով նույնիսկ Մոզամբիկնա թույն տեղ:
Էտ ամեն ինչից խուսափելու համար նոր տեղ գնալուց առաջ բացի ստանդարտ տուրիստական ռիվյուներ կարդալուց, օբյեկտիվ պատկերացում ստանալու միքանի ձև եմ մշակել.
4. YouTube-ում ման եմ գալիս տվյալ տեղի ոչ պրոֆեսիոնալ նկարահանված, սիրողական վիդեոներ: Դրանք հիմնականում ձանձրալի են, բայց ցույց են տալի իրական պատկերը առանց թույն մոնտաժի ու «էպիկական» սաունդթրեքի:
3. Instagram-ի լոքեյշններով կամ հաշթագերով նայում տեղի նկարները:
2. Կարդում եմ մի քանի թրավլ-բլոգեր, որոնք առանց գունազարդման ներկայացնում են էն ինչ որ կա ու գիտեն ինչի վրա ուշադրություն դարձնել: Հիմնականում՝ zyalt.livejournal.com ու tema.ru/travel
1. Ու ամենակարևորը՝ հարցնում եմ ծանոթներիս, ովքեր եղել են էտ քաղաքում: Էս դեպքում շատ կարևորա մեկից ավել մարդու հարցնել, «ճիշտ մարդկանց» հարցնել ու ճիշտ հարց��ր տալ:
Ու վերջում մի քանի հայտնի տուրիստական տեսարաններ ոչ ստանդարտ դիտակետից
1. Գիզայի բուրգերը
Tumblr media Tumblr media
2. Սթոնհեջ
Tumblr media Tumblr media
3. Թաջ Մահալ
Tumblr media Tumblr media
4. Բրանդենբուրգյան դարպասներ
Tumblr media Tumblr media
5. Սագրադա Ֆամիլիա
Tumblr media Tumblr media
6.Նիագարա ջրվեժ
Tumblr media Tumblr media
7. Ակրոպոլիս
Tumblr media Tumblr media
8. Ռաշմոր լեռ
Tumblr media Tumblr media
9. Արգելված քաղաք
Tumblr media Tumblr media
10. Հոլիվուդ
Tumblr media Tumblr media
11. Սանտորինի
Tumblr media Tumblr media
12. Մոնա Լիզա
Tumblr media Tumblr media
13. Central Park
Tumblr media Tumblr media
14. Arc de Triomphe
Tumblr media Tumblr media
15. Ջրահարս
Tumblr media Tumblr media
6 notes · View notes
edkanyan-blog · 10 years ago
Text
Ի՞նչ երգերի տակ են Ամերիկայում տանջում մուսուլման բանտարկյալներին
Tumblr media
Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ Ամերիկայում հատուկ վերաբերմունք ունեն մուսուլման բանտարկյալների նկատմամբ: CIA կողմից իրականացվող տանջանքների ցանկում ամենատարածվածներից մեկը երաժշտության «ունկնդրումնա»․․․
Բանտարկյալին նստացնում են մութ սենյակում, գլուխը մցնում են ոտքերի արանքը, ականջակալներ են հագցնում ու միացնում են մի երգ, որը անընդհատ կրկնվումա: Ու տենց մի քանի օր․․․
Դրանց մասին խոսվումա ու ��կարագրվումա նաև Zero Dark Thirty ֆիլմում:
Tumblr media
Ստեղ ներկայացվածա են երգերի թրեքլիստը, որոնց միջոցով հենց իրականացվում են տանջանքները: Երգերի մեծ մասի դեպքում շատ պարզա թե ինչի են հենց դրանք օգտագործում, իսկ մի քանիսը տենց էլ չհասկացա…
“The Real Slim Shady” by Eminem 
“Take Your Best Shot” by Dope 
“Dirrty” by Christina Aguilera 
“Zikrayati (My Memories)” by Mohamed el-Qasabgi 
“Babylon” by David Grey 
“I Love You” by The Barney Theme 
“Saturday Night Fever” by the Bee Gees 
The Meow Mix theme 
“The Beautiful People” by Marilyn Manson 
“Fuck Your God” by Deicide
“We Are the Champions” by Queen 
Նյութի աղբյուրը
0 notes
edkanyan-blog · 10 years ago
Text
Դուբայի «տրամվի գիծը»
Tumblr media
Դուբայում, որը համարվումա ամենաժամանակակից քաղաքներից մեկն աշխարհում, մի ամիս առաջ տրամվայներ են գործարկվել։ Քաղաք, որտեղ հասարակական տրանսպորտից օգտվում են մենակ պակիստանցի բանվորներն ու «աղքատ» տուրիստները, սարքելա գերժամանակակից, թույն «տրամվի գիծ»։ 
Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media
Իսկ մենք, որ տրամվայ ունեինք դեռ 1933 թվականից, ուղղակի վերացրեցինք ու մեր «սիրուն» քաղաքին ոչ հարիր էտ «հետամնացությունները» ռադ արինք, տեղն էլ ասֆալտ փռինք։
Tumblr media
Ու էտ քայլով, հերթական անգամ, առանց հետ նայելու փակեցինք Երևանի պատմության էջերից մեկը։  
Tumblr media
Էս թեմայի մասին բավականին շատա ժամանակին խոսվել, բայց էսօր, երբ նայում էի Դուբայի նկարները, հիշեցի իմ մանկության բարի տրամվայները․․․
Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media
Եթե ինչ-որ մեկին հետաքրքրումա, Երևանի տրամվայների պատմության մասին իր բլոգում ժամանակին գրելա Հովիկ Չարխչյանը։
0 notes
edkanyan-blog · 10 years ago
Text
Առաջին քայլերը դեպի «Քաղաքակիրթ միջավայր»
Tumblr media
Շատ լավ լուր մեր քաղաքի համար։ Վերջապես ցիվիլիզացիան ուզումա հասնի նաև մեզ։ Էսօր Երևանի կենտրոնում և ևս 4 համայնքներում հայտնվեցին նոր աղբամաններ։
Tumblr media
Արդեն դեկտեմբերից Երևանի 5 համայնքների աղբահանությունը և փողացների մաքրությունը իրականացվելույա լիբանանյան Sanitek ընկերության կողմից, իսկ մյուսներինը մեկ այլ ընկերության կողմից։ Մենք մեր մասով ևս մասնակցություն ենք ունեցել էս ամեն ինչին՝ ձևավորելով մեքենաները, որոնք շուտով ևս կհայտնվեն քաղաքի փողոցներում։
Դրանք կունենան սենց տեսք՝
Tumblr media
Փողոցները կմաքրվեն այ սրանցով՝
Tumblr media
Լոգոն մենք չենք սարքել։ Այն էկելա Լիբանանից, մենք մենակ դզմզել ենք ու ադապտացրել ենք հայերեն տարբերակը։ Բացի դրանից առաջարկել ենք նաև  «Քաղաքակիրթ միջավայր» կարգախոսը, որը, ըստ մեզ, ամբողջությամբ արտահայտումա նման ընկերության դերը մեր քաղաքի համար ու բացի դրանից կոչ ա մեր քաղաքացիներին, որ աղբը դա մենակ էս ընկերության կամ քաղաքապետարանի խնդիրը չի, այլ նաև մեր հասարակության։
Tumblr media
Մի բան էլ ավելացնեմ․․․))) Ինձ նաև շատ ուրախացնումա, որ ամբողջ տեխնիկան ու աղբամանները բերվել են ոչ թե Չինաստանից կամ Ռոսաստանից, այլ հիմնականում Գերմանիայից։ 
4 notes · View notes
edkanyan-blog · 10 years ago
Text
Հայերը ըստ մեր բանկերի գովազդների
Tumblr media
Սիրելի հայկական բանկեր, ձեր գովազդային նյութերի համար ընտրված նկարները  «շատ լավն» են, բայց դրանց վրա շվեդ կամ ֆինլանդացի ընտանիքներ են․․․ 
Tumblr media
Ես հասկանում եմ, որ նկար գտնելու պրոցեսը ձեր մոտ սահմանափակվումա Գուգլում "happy family" գրելով ու 1200 պիկսելից բարձր մոտակա նկարը ընտրելով, բայց ուզում եմ ձեզ գաղտնիք բացեմ, ձեր նկարների մեջ հայեր կամ գոնե հային նման մարդիկ չեն։ Էտ նկարների վրա բոլոր էրեխեքը ոնցոր Kinder-ի գովազդից լինեն։
«Հայերը ժամանակին եղել են շիկահեր ու կապուտաչյա» տարբերակը չի անցնում․․․
Օրինակի համար համեմատեք միջին վիճակագրական շվեդ տղային հայ տղայի հետ։
Tumblr media
Նույն տրամաբանությամբ Կոկա-Կոլան իրա ցանկացած գովազդ նկարումա մի քանի էթնիկ խմբերով, աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանի համար։ Երբեք չես տենա, որ Աֆրիկայում ցուցադրվի չինացի դերասաններով գովազդ։
Եթե չեք կարող ձեզ թույլ տալ գոնե սենց ֆոտոներ անել
Tumblr media
կարող եք stock-երից օգտվել, որտեղ կարաք ընտրեք մարդկանց էթնիկ խումբը
Tumblr media
Բայց եթե դուք մեկա շարունակելու եք օգտվել Գուգլից, միքիչ սքրոլ արեք ներքև․․․ էս մեքսիկներն լավ էլ նման են հայերին։
2 notes · View notes
edkanyan-blog · 10 years ago
Photo
Tumblr media
Շատ հաճախ բոլորիս մոտ մի հատ իրավիճակա լինում, որ ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսում ենք, մեկ էլ զանգը անջատվումա… Ու էտ ժամանակ սկսվումա… Դու հետ ես զանգում՝ ցույց ա տալիս, որ զբաղվածա: Դու հասկանում ես, որ ինքն էլ էտ պահին քեզ էր զանգում: Միքիչ սպասում էս… բայց ինչ, զանգ չկա, դու նորից ես փորձում, բայց նորից զբաղվածա… Էտ ընթացքում քեզ sms-ներ են գալիս բաց թողնված զանգերի մասին… Դու մտածում ես, որ այ հիմա ինքը հետ կքաշվի ու կսպասի քո զանգին, բայց, ցավոք, մենակ դու չես տենց մտածում: Ու տենց էնքան ժամանակ մինչև մեկը չի հոգնում ու չի սպասում մինչև իրան հետ կզանգեն:
Էս ամեն ինչից խուսափելու համար պետքա հիշել միակ ու շատ պարզ կանոն. ՀԵՏԱ ԶԱՆԳՈՒՄ ՆԱ, ՈՎ ԱՌԱՋԻՆՆԱ ԶԱՆԳԵԼ ու վերջ!!! Շատ հեշտ ու տրամաբանական:
1 note · View note
edkanyan-blog · 10 years ago
Photo
Tumblr media
Դու նրանց տեսնում ես ամեն օր․ աշխատանքի գնալիս, քաղաքում զբոսնելիս, սրճարաններում, հեռուստատեսությամբ ու տաքսիներում։ Նրանք սպասարկում են քեզ, երբեմն տնօրինում։ Նրանք ունեն հավաքատեղիներ։ Հիմնականում դրանք պետական հիմնարկություններն ու պոլիկլինիկաներն են։ Նրանք ամենուր են։ Զգուշացի՛ր, մի օր դու նույնպես կարող ես դառնալ նրանցից մեկը։
6 notes · View notes
edkanyan-blog · 10 years ago
Text
Ճամփորդելու համար ամենաէժան սեզոնները
Tumblr media
Դրա համար, օգտվելով Agoda-ի տվյալներից, կազմեցի հայտնի տուրիստական քաղաքների գրաֆիկ, որտեղ երևումա ��յուրանոցներ ամրագրելու ամենաէժան ու ամենաթանկ ժամանակահատվածները։
Բացի հյուրանոցի գնից, բնականաբար, կարևորա նաև եղանակը, տեղական ու կրոնական տոները, ու էլի շատ բաներ, բայց, ամեն դեպքում հուսով եմ, որ օգտակար կլինի։
Tumblr media
0 notes
edkanyan-blog · 10 years ago
Text
Հյուսիսայինի մասին
Tumblr media
Չնայած լիքը անհարմարությունների ու փոշու... 
Tumblr media
չնայած որ էս ամեն ինչը արվումա տուրիստական ամենաակտիվ շրջանում ու տևումա արդեն մի քանի ամիս...
Tumblr media
չնայած որ էս ամենի հետևում պարզ բիզնես շահա...
Tumblr media
չնայած որ նախկին քարերը 10 տարի էլ չձգեցին ու չնայած էլի շատ-շատ չնայածների պետքա փաստել, որ հիմա բավականին որակով ու լուրջ գործա արվում: 
Tumblr media Tumblr media
Նման կարգի շինարարություն, էն էլ հասարակական օգտագործման վայրում, Երևանում շատ հազվադեպա արվում... Նենց որ սպասենք տենանք ինչա ստացվում:
2 notes · View notes