Don't wanna be here? Send us removal request.
Text
0 notes
Text
ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ /Հ.Թումանյան/
1. Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին. Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին. Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր, Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։
2. Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր, Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր, Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր։
3. Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն, Հեքիաթային պալատներում սպասում են իմ հոգուն. Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի… Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն...
4. Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում, Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,- Զարմանում եմ,թէ` ո՜վ Շռայլ, ինչքա՜ն շատ ես տվել ինձ, Ինչքա՜ն շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից։
0 notes
Text
Սաղմոս. 32:8-11
8 Իմաստուն կանեմ քեզ, եւ կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կխրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կլինի։
9 Մի լինիք ինչպէս ձի եւ ջորի որ միտք չունին, որ նորանց կզակի մէջ սանձ եւ պախուրձ պէտք է դնել՝ որ չմօտենան քեզ։
10 Շատ ցաւ կայ ամբարշտի համար, բայց նա որ Տիրոջն է յուսացած՝ ողորմութիւն կպատէ նորան։
11 Ուրախացէք Տէրովը եւ ցնծացէք, ով արդարներ, եւ ցնծութեամբ աղաղակեցէք ամենքդ՝ որ ուղիղ էք սրտով։
0 notes
Text
Սիրելի Ժողովուրդ ջան դրսում Գարուն է , ծառերը ծաղկել են ու ասեմ երբ որ նկարում էի ոչ մի ծաղկի վեջին չեր դրսի վիռուսը ,մի վախեցեք Սաղմոս. 31:24
Քաջացէք եւ ձեր սրտերը թող զօրանան, դուք ամենքդ՝ որ Տիրոջն էք յոյս դրել։ Մեր Աստված Պահում է մեզ ամեն ինչից հավատացեք Աստծուն՛
0 notes
Text
Սաղմոս. 31:23-24
Սիրեցէք Տիրոջը, ով նորա ամեն սուրբեր. Տէրը պահում է հաւատացեալներին. եւ աւելութիւնով հատուցանում է նորան, որ ամբարտաւանութիւն է գործում։
Քաջացէք եւ ձեր սրտերը թող զօրանան, դուք ամենքդ՝ որ Տիրոջն էք յոյս դրել։
0 notes