#ազգադավները
Explore tagged Tumblr posts
Text
#գեհենի առաքել#մոնթե ստուդիա#geheni araqel#monte studia#geheni arakel#ազգադավները#նիկոլ փաշինյան#կառավարություն
1 note
·
View note
Photo
(со страницы « ՏԱԶ ԱՐԱ »)
ՏԱ՛Զ ԱՐԱ Հեղինակի ԽՈՍՔԸ. ՀԵՂԻՆԱԿԻ ԽՈՍՔԸ— « Տազ արա’ ». Այս բառը ղարաբաղյան բարբառով կոչվում է « Ձայնդ կտրի’ր…» : Քսանհինգ տարի է, ժողովրդին ու անգամ ազգին` պարտադրում են լռել: Ձայնի ազատություն տվեցին, սակայն հիշեցրեցին, որ պետք է « Տազ » անել, քանի որ, եթե խոսքը վերաբերում է իշխանավորներին, նրանց անցյալին ու անգամ նրանց բարեկամներին ու հարազատներին, այդ դեպքում պետք է « Տազ » անել: Իշխանավորները` դրանք հասարակ մարդիկ չեն, այլ « աստվածային էակներ », ու նրանց վերաբերվող թեման` վտանգավոր է ու անհանդուրժելի, քանի որ նրանք առաջարկում են « Տազ » անել, իրենց ասելով` լեզուդ կարող է չարիք դառնալ ոչ միայն քեզ համար, այլև ք�� ընտանիքի, զավակների ու անգամ հարազատներիդ համար: Շահագործող իշխանավորները պարտադրեցին ողջ ազգին « Տազ » անել, « Տազ » են անում անգամ արտրեկրում ու սփյուռքում, քանի որ արտասահմանում « հայկական համայնք » կոչված խնամի-բարեկամ կառույցը նորից աշխատում է փնթի, շահագործողների համար: « Տազ » արեցինք` ծախելով մեր պատիվն ու նամուսը, ծախեցինք պետությունը և անգամ պատմական հաղթանակներն ու ազգային հերոսներին: Լռեցինք քսանհինգ երկար տարիներ, ավելի ճիշտ « Տազ » արեցինք, քանի որ լռելն այս տարբերակում տեղին չէ: « Տազ » արեցինք, ու ազգադավները ելան ոտքի, « Տազ » արեցինք, երբ տեսանք Շահումյանի ու Արծվաշենի դավաճանությունը, « Տազ » արեցինք, երբ ոճրագործները գնդակահարեցին Արթուր Մկրտչյանին, Մոնթեին ու ազգի նվիրյալ հարյուրավոր հայրենասերների: « Տազ » արեցինք, երբ Գանձակից, Սումգայիթից ու Բաքվից մազապուրծ փախած հայրենակիցները մեր օգնության կարիքը ունեին: « Տազ » արեցինք, երբ ներքին թշնամին գլխատում էր ժողովրդի պանծալի զավակներին, գլխատում` երբեմնի հզոր պետության արդյունաբերությունը, պուրակներն ու այգինները, երբ գլխատում էին մեր անկախությունը: « Տազ » արեցինք, երբ աղետի գոտու միլիոններն էին կողոպտում, « Տազ » արեցինք, երբ աշխարհն էր մեզ կարեկցում, իսկ մեր ազգադավները` աղետյալների համար ուղարկած օգնությունն էին թալանում, երբ Լենինականում ու Սպիտակում ժողովուրդը փլատակների մեջ էր լուսացնում, մեր իշխանավորները Հրազդան- Երևան մայրուղու երկայնքով առանձնատներ էին կառուցում: « Տազ » արեցինք ու շարունակում ենք « Տազ » անել… Ու այդ տարիներին « Տազ » անելը դարձավ սկզբունք ու սովորություն… Ու այդ « Տազ » անելը դարձավ չարիք ողջ ազգի համար` և սփյուռքում և հայրենիքում… Իսկ ժողովրդի քնարը` Մտավորականությունը, որը պետք է աղաղակեր մոտալուտ արհավիրքների մասին, նորից « Տազ » արեց, ու փոխարեն ժողովրդի կողքին լինեին` դուրս եկան նրա դեմ` փնթի ոջլոտներին գովերգելով, համեմատելով « Ճառագող » տխմարին` Արշակ թագավորի հետ։Մենք « Տազ » արեցինք, երբ հաղթանակի սուրը պատյանը դնելու փոխարեն` մեզ պարտադրեցին խայտառակ զինադադարի պայմանագիր ստորագրել, ու դավաճանելով մեր հերոսներին, խեղկատակ « փրչոտ ծաղրածուն » հաղթանակի սրով գլխատեց հերոսներին էլ, նրանց ժառանգներին էլ` ժողովրդին թողնելով անգլուխ… « Տազ » արեց ժողովուրդը քսանհինգ տարի, ու այդ լռությունը անտարբերություն ու անվստահություն ծնեց մեկմեկու հանդեպ, ծնեց սնահավատություն ու վախ: Ոմանք լռեցին` վախից, ոմանք լռեցին` անձնական շահերից ելնելով, ոմանք էլ քծնեցին` « հետույք մտնելով »: Սակայն ժողովրդի լռությունը հնարավորություն տվեց փնթիներին խոսել ժողովրդի անունից, փնթի մանվելը, շմայսը, տարոն մարգարյանը, լֆիկը, լիսկան ու անգամ սեյրան օհանյանը, էլ չասեմ սաշիկի ու թոխմախի մհերի մասին… Ողջ ոհմակը, որը ��ջլոտ, շիզոֆրենիկ ֆիզկուլտուրնիկի ետևից սողալով` բարձրացան դեպի թատերաբեմ ու ժողովրդին պարտադրեցին « Տազ » անել… Ու նրանք ոչնչացրեցին իրենց հետ ամեն ինչ, անգամ ազատության ու արդարության ձայնը: Լռեցինք մենք, խոսեցին անարժաններն ու շարունակում են խոսել, ծախված կուսակցական թափթփուկները, շարունակում են խոսել սրբապիղծ հոգևորականները, մանկասպան տականքները, բռնաբարող ու գլխատող ենիչերները: Խոշտանգող գլխակեր` Դ-գեներալներն ու նրանց ամորձներից կախված սպաները… Մի ժամանակ էլ այսպես աչք փակեցինք ու լռեցինք և այդ միապաղաղ լռությամբ քշվեցինք Դեր -Զորի անապատները ու կոտորվեցինք,Դեր —Զորի անապատները ու կոտորվեցինք, փոխարեն ընդվզեինք ու պայքարեինք ապրելու համար, սակայն « Տազ » արած էլ բռնաբարվեցինք, մորթվեցինք:Վախեցանք ճշմարտությունից, նույնիսկ ճշմարտությունը լսելուց, ինչպես կասեր անգլիացի գրող Ջորջ Օուրելը, « ավելի լավ է չորս ոտքի վրա, քան երկու… »Լռեցինք` որպեսզի նրա ասած Խոզերը կեղտաջրից ելներն մարդամեջ ու արժեզրկեն բարոյականության բոլոր արժեքները, երկիրը դարձնելով փալաս, որ ով հասնում է, ոտքերը սրբում է մեզ վրա… Լռեցինք մենք, սակայն ուզում ենք, որ մեր փոխարեն ու մեր անունից գերտերությունները խոսեն, ուզում ենք նորից մտնել օտարների լծի տակ, որովհետև այդպես հարմար է` « չորս ոտքի վրա » … Ու « Տազ » անելով հանդուրժում ենք անարդարությունն ու խոշտանգումները, « Տազ » անելով սպասում ենք, որ փրկության մի արահետ կբացվի մեր ժողովրդի համար, ս��կայն մոռանում ենք, որ Աստված ամենաշատը ատում է անտարբերությունը, կամ չկողմնորոշվող մարդկանց, որոնք չգիտեն` չարի կողմից են, թե` բարու: Անպատասխանատվության ու երկերեսանիության զոհը հարձավ ժողովուրդը, այլ ոչ թե թշնամու: Թշնամին ներսում է, ոչ թե սահմանի մյուս կողմում… « Տազ » անելուց երբեք չմտածեցինք մեր զավակների ու նրանց ապագայի մասին, երբեք չմտածեցինք մեր սուրբ նահատակների մասին, « տազ » արեցինք, երբ փնթի « կռազի շոֆեռը » Անդրանիկ Զորավարին մեդալ էր տալիս, և ինչ մեդալ, այն էլ ոջլոտ ֆիզկուլտի դասատուի պատկերով, որը անգամ խոսել չգիտեր, որը ազգի կաշին էր քերթել, իսկ « կռազի շոֆեռին » էլ դարձրեցին զորավար ու հերոս: Լռում ենք ու « Տազ » անում, լռում ենք, երբ փնթիները իրար մեդալ են տալիս ու տիտղոսներ, ու մեր լռությունը շատ ծանր է նստելու եկող սերունդների վրա, քանի դեռ լռելու ենք ու վախենալով լսել չլռողներին, իսկ չլռողին փնթիները պետք է դավաճանի ու ադրբեջանցու գործակալի պիտակ կպցնեին, որպեսզի ժողովուրդը վախենա լսել ճշմարտությունը, քանի դեռ « ՏԱԶ ԱՆԵԼԸ » այս երկրի մեջ ապա պարտադրվում է Փնթիների կողմից, ապա այս երկիրը լինելու է դատապարտված` հավիտենս հավիտենից:Ավարտելով խոսքս` ցանկանում եմ այն ավարտել լավ նոտայով. ներկայացնում եմ ընկերոջս` արցախյան ազատամարտի հերոս Վարդան Հովհաննիսյանի բանաստեղծությունը, նա էր, որը երբեք, « Տազ » չարեց » ու անգամ պատերազմի դաշտում ստեղծագործում էր, ու բարձրաձայնում, անլռելի զանգակատան պես կանչում էր ու ոտքի հանում իր կամավորներին, ու այդ պայքարն էր, որ բերեց այն հաղթանակը, որը ունենք…28 /11 /2015 Գեհենի Առաքել
0 notes