#թռուցիկ
Explore tagged Tumblr posts
Text
Դիմադրության առանցքի գործընկերների, այդ թվում՝ Անսար Ալլահի, Հեզբոլլահի, Էզեդին ալ-Քասամ բրիգադների և Պաղեստինյան Իսլամական Ջիհադի կողմից տարածված թռուցիկ, որտեղ ասվում է.
«Թել Ավիվն անվտանգ չէ»:
0 notes
Photo
Բաշ-Ապարանի հերոսամարտ🇦🇲️ 100-ամյա հաղթանակի շունչն ու ոգին ... 1918թ. մայիսի 23-29- Տեղի է ունեցել Բաշ-Ապարանի հերոսամարտը: Եթե Ապարանի ճակատում հայկական զինուժը շարունակեր հարձակումը գոնե մինչև Համամլու (Սպիտակ), Ղարաքիլիսայի ուղղությամբ գրոհող թուրքական զինուժը կհայտնվեր շրջափակման վտանգի տակ և կնահանջեր Լոռուց: Մինչդեռ Ղարաքիլիսայում և Լոռու հարակից գյուղերում թուրքական բանակը նախ ճիրներ էր սարքում... Հայ ժողովրդի պատմության ամենաբախտորոշ ու ��մենափառահեղ իրադարձություններից է Բաշ-Ապարանի ճակատամարտը: Առհասարակ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերից որևէ մեկին նախապատվություն տալը սխալ է, քանզի թե՛ Սարդարապատում, թե՛ Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զինուժի պարտության դեպքում կասկածի տակ կլիներ արևելահայության, մասնավորապես` Արարատյան դաշտավայրի և Լոռի-Թիֆլիս առանցքում բնակվող հայության ֆիզիկական գոյությունը: Թուրքական բանակը, 1918 թ. գարնանը ներխուժելով Արևելյան Հայաստան, բաժանվեց երեք մասի: Առաջին զորախումբը Ղարաքիլիսայի ուղղությամբ արշավեց հյուսիս` նպատակ ունենալով գրավել Թիֆլիսը, երկրորդ զորամասը երկաթուղու ուղղությամբ շարժվեց դեպի Երևան Արարատյան դաշտով, իսկ երրորդ զորախումբը փորձեց Երևանը գրոհել հյուսիսից և գրավելով Համամլուն` շարժվեց Բաշ-Ապարանի ուղղությամբ: 1918 թ. մայիսի 22-ին` Սարդարապատի ճակատամարտի օրը, թուրքական 10000-ոց զորաբանակը (9-րդ դիվիզիան) Ասադ փաշայի հրամանատարությամբ և տեղացի 4000 բաշիբոզուկների ուղեկցությամբ հայտնվեց Բաշ-Ապարանի մատույցներում: Թուրքական բանակին հայ աշխարհազորայինները համազարկերով դիմավորեցին արդեն Միրաք գյուղի մատույցներում: Սակայն ապարանցիների նախնական դիմադրությունը անհույս կլիներ, եթե գործին չմիջամտեր Դրոն: Մինչ Դրոյի Ապարան հասնելն այստեղ համատարած խուճապ էր: Չկար ինքնապաշտպանության պլան, չկար կազմակերպված դիմադրություն: Ապարանի գյուղերն արագ դատարկվում էին: Մինչ Դրոյի ժամանելը որոշ աշխատանքներ էին կատարել Ապարանի գավառապետը` Սեդրակ Ջալալյանը և տեղի բնակիչներից Արսեն Տեր-Պողոսյանը: Նրանք շրջում էին գյուղեգյուղ և ժողովրդին ինքնապաշտպանության կոչեր անում, փորձում տեղի ուժերով կազմակերպել հայերի դիմադրությունը: Նրանք կազմեցին ինքնապաշտպանական խորհուրդ` քահանա Հովհաննես Տեր-Մինասյանի նախագահությամբ: Ինքնապաշտպանական խորհուրդը ստեղծեց թռուցիկ խմբեր, փակեց բնակչության նահանջի ճանապարհը, զենք կրելու ունակ բոլոր տղամարդկանց զորակոչ հայտարարեց և մայիսի 17-ին Ապարանի գավառում հայտարարեց պատերազմական իրավիճակ: Ինքնապաշտպանական խորհուրդը որոշեց թուրքական բանակին դիմակայելու համար ճակատի գիծ հաստատել Նիգավան-Միրաք գյուղերի մեջտեղն ընկած բլուրները: Մի քանի օրվա ընթացքում հավաքագրվեց և պաշտպանական գիծ մեկնեց մոտ 1500 զինյալ: Մի քանի օր անց զինված աշխարհազորայինների թվաքանակը հասավ 3500 մարդու: Սակայն վերապահությամբ կարելի է հայ աշխարհազորայիններին անվանել զինված: Ճակատի գիծը հսկում էր ընդամենը երկու գնդացիր, թնդանոթներ չկային, իսկ առկա հրացանները հնաոճ էին: Ինչևէ, մայիսի 22-ին թուրքական առաջապահ զորքերը հասան հայկական դիրքեր և դիմադրության հանդիպեցին: Անակնկալի եկած թուրքերը նահանջեցին և ��պասեցին հիմնական ուժերի մոտենալուն, որպեսզի անցնեն վճռական գրոհի: Մայիսի 22-ի երեկոյան, Երևանի հայոց ազգային խորհրդի որոշմամբ, որպես Բաշ-Ապարանի ռազմաճակատի հրամանատար` իր մարտունակ գնդով Ապարան է ժամանում Դրոն` Դրաստամատ Կանայանը: Մինչ Դրոն կծանոթանար ստեղծված իրադրությանը և մարտի մեջ կմտներ, թուրքերը կարողացան ճեղքել հայերի պաշտպանական դիրքերը և հայկական աշխարհազորը Արսեն Տեր-Պողոսյանի հրամանով նահանջեց պաշտպանական երկրորդ գիծ: Սակայն շուտով հայկական աշխարհազորը ստվարացավ: Մի քանի հարյուր կամավորներ ժամանեցին Աշտարակի գյուղերից, և հայկական զինուժն ամուր դիրքավորվեց պաշտպանական երկրորդ գծում: Դրանից զատ, ճակատը համալրեցին փորձառու հայ կամավորները բուլանաղցի Մուրադի, Զեմլյակի, սասունցի Մանուկի, Քաչալ Ղազարի, Յապոնի, գառնեցի Մարտիրոսի հրամանատարությամբ: Կռիվների երրորդ օրը Դրոյի խնդրանքով Արամ Մանուկյանը Սարդարապատի ճակատից Ապարան ուղարկեց նաև կանոնավոր զորագնդեր: Մասնավորապես, արագ երթով Ապարան հասավ գնդապետ Դոլուխանյանի 6-րդ հրաձգային գունդը և փոխգնդապետ Կորելկովի հեծյալ գունդը: Հայկական ուժերը համալրվեցին նաև հրանոթներով: Սարդարապատի ճակատից այստեղ տեղափոխվեցին կապիտաններ Կլիչի և Սակելյարիի մարտկոցները: Այսպիսով, հայկական կողմից ճակատային գծում դիրքավորվել էր մոտ 8000 մարտիկ: Հայկական ուժերին աջակցում էր նաև եզդի աշխարհազորը` Ջհանգիր աղայի հրամանատարությամբ: Մայիսի 25-ը վճռական էր Բաշ-Ապարանի ճակատամարտի համար: Վեհիբ փաշայի հրամանով ողջ ճակատով թուրքական զորքերը հարձակման անցան: Թուրքական բանակը փորձեց Սարալանջ գյուղի մոտ շրջանցել հայկական դիրքերը և թիկունքից անակնկալ հարվածել մեր դիրքերին: Սակայն նրանք հայտնվեցին հայկական ուժերի լավ քողարկած ծուղակում և ջախջախվեցին: Գրավելով Սարալանջ գյուղի մատույցներում գերիշխող բլուրները` հայոց զորքը Քասախ գետի հովտում ջարդ տվեց ելուզակներին: Սակայն Արագածի փեշերին դիրքավորված հայ աշխարհազորայինները թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ տեղի տվեցին: Թուրքերը ճեղքելով հայոց պաշտպանական դիրքերը` հայտնվեցին հայերի թիկունքում և առաջ շարժվեցին ավելի քան մեկ կիլոմետր: Վրա հասած գնդապետ Զալինյանի գունդն ու Գևորգ քահանայի գլխավորած աշխարհազորը շրջապատում են թուրքական բանակն ու խաչաձև կրակի տակ առնում: Ի վերջո, թուրքական այս գունդը գլխովին ոչնչանում է: Շուտով թուրքական կանոնավոր բանակին օգնության են շտապում Ապարանի գավառում բնակվող թուրքերը: Սակայն Կարմիր վանքի մատույցներում նրանց դեմը փակում է աշխարհազորը, և թուրք բաշիբոզուկները, տասնյակ զոհեր տալով, նահանջում են: Պարտվելով կարմիր վանքի մատույցներում` թուրքերը նոր ճակատ են բացում Բուժական գյուղի ուղղությամբ: Սակայն հայ աշխարհազորը այստեղ ևս հերոսական դիմադրություն է ցուցաբերում թուրքերին և նահանջի մատնում նրանց: Այդ օրը թուրքական բանակի կորուստները զգալի էին. ավելի քան 1000 զոհ: Հայոց զինուժը ձեռք բերեց հսկայական ռազմավար: Մայիսի 26-ին թուրքական բանակը հայկական պաշտպանական գիծը ճեղքելու մի քանի անհաջող փորձ է անում, սակայն ապարդյուն: Ավելին` քանի որ Սարդարապատում արդեն բեկումնային իրավիճակ էր, Արամ Մանուկյանի հրամանով Սարդարապատից Բաշ-Ապարանի ճակատ են տեղափոխվում կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցն ու հրաձգային 5-րդ գունդը` գնդապետ Հովսեփյանի հրամանատարությամբ: Դրա հետ մեկտեղ, խանդավառվելով հայոց զինուժի հաղթանակներից, ճակատի գիծը համալրեցին մինչ այժմ մարտից խույս տված շատ բնակիչներ, և հայոց զորքի թվաքանակը, էլ ավելի ստվարանալով, մոտեցավ 10000-ի: Մայիսի 27-ին թուրքական բանակն արդեն ռազմաճակատի որոշ հատվածներում նահանջել էր, իսկ հայոց գնդերը հարձակման էին անցնում գրեթե ողջ ճակատով: Մայիսի 28-ին Դրոն հայոց գնդերին ընդհանուր հարձակման հրաման է տալիս: Ողջ ճակատով հայկական գնդերն ու աշխարհազորը գրոհելով թուրքերին հետ են շպրտում ելման դիրքերը: Գրոհն անկասելի էր, և թուրքական բանակն արյունաքամ փախուստի է դիմում մարտադաշտից: Մայիսի 28-ին Թիֆլիսում հայոց ազգային խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետության ծնունդը և Բաթումում հաշտության բանակցություններ սկսում թուրքական հրամանատարության հետ: Կնքվում է զինադադար, որի արդյունքում Թիֆլիսում ձևավորված Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայկական գնդերին կարգադրում է դադարեցնել հարձակումը: Պատերազմն ավարտված էր: Սակայն դա, ինչ խոսք, անժամանակ և մարտավարական տեսանկյունից ոչ ճիշտ որոշում էր: Թուրքական բանակի մնացորդները, նահանջելով Սարդարապատից և Բաշ-Ապարանից, կենտրոնացան Ալեքսանդրապոլում, և միայն Մուդրուսի զինադադարից հետո հեռացան Արևելյան Հայաստանից: Բացի այդ, եթե Ապարանի ճակատում հայկական զինուժը շարունակեր հարձակումը գոնե մինչև Համամլու, Ղարաքիլիսայի ուղղությամբ գրոհող թուրքական զինուժը կհայտնվեր շրջափակման վտանգի տակ և կնահանջեր Լոռուց: Մինչդեռ Ղարաքիլիսայում և Լոռու հարակից գյուղերում թուրքական բանակը նախճիրներ էր սարքում: ՎահեԱՆԹԱՆԵՍՅԱՆ- Ankakh.com
0 notes
Quote
Թռուցիկ։ Հայաստանում ջհուդները իրենց գեր կատարյալ են զգում մեր թշնամուն զենք վաճառելով։ Հուդայական պասեխ նշելով համարում են մեզ իրենց ծառաներ։ Ըստ իրանց ուսմունքի մենք գոյենք - 3 կարքի մարդ։
0 notes